TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+3.09 oC

Դոնալդ Թրամփ

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

00:13 02.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Մանբիջ և Իդլիբ քաղաքների վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին: «Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև սիրիական Մանբիջ և […]

̰
ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից». Զախարովա

20:04 01.11.2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից»՝ դուրս գալով «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, որը կնքվել է ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Զախարովան ընդգծել է, որ այս քայլով Վաշինգտոնը փորձում է ապահովել սեփական ռազմական առավելությունը և «ազատվել կապանքներից»: Նա նաև խնդրել է ուշադրություն դարձնել […]

̰
Թրամփի և Պուտինի զրույցը կլինի կարճ, բայց կառուցողական. Բոլթոն

15:34 01.11.2018

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը, վստահաբար, կարճ է լինելու, գրում է Washington Examiner-ը: Այս հանդիպումը հուլիսին Հելսինկիում կայացած գագաթնաժողովից հետո առաջինն է լինելու: Ինչպես արդեն հաղորդել են Սպիտակ տնից, նոր բանակցությունները տեղի են ունենալու Առաջին համաշխարհային պատերազմի […]

̰
Ներգաղթյալների «քարավանին» ընդառաջ Թրամփը 15 հազար զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման

07:43 01.11.2018

Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կհասնի 15 հազարի։ Նման մեծաթիվ զինվորները կփորձեն կանգնեցնել ներգաղթյալների «քարավանը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Դեռևս օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ իշխանությունները հայտարարում էին, որ սահման կուղարկեն 5200 զինծառայողի՝ ներգաղթյալներին զսպելու հարցում սահմանապահներին և գվարդիականներին օգնելու համար։ Հաղորդվում է նաև, որ սահման […]

̰
Փիթսբուրգի սինագոգ այցելած Թրամփին դիմավորել են ցույցերով

10:16 31.10.2018

Փիթսբուրգի սինագոգում օրեր առաջ հրաձգության հետևանքով 11 հրեա հավատացյալ էր սպանվել:

̰
Թրամփը ներգաղթյալների` ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն չի տա

00:35 31.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոփոխությունն մտցնել քաղաքացիության վերաբերյալ օրենքի կետում: Այս մասին Թրամփը հայտարարել է Axios on HBO փաստագրական ֆիլմում տված իր հարցազրույցի ընթացքում, հայտնում է Gazeta․ru-ն: Հաղորդվում է, որ նախատեսվող փոփոխությունից հետո ԱՄՆ-ում ծնված ներգաղթյալների երեխաներն այլևս չեն ստանա այդ երկրի քաղաքացիություն: Թրամփը զվարճալի է համարել այն փաստը, որ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող […]

̰
Երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է Թրամփին օգտագործել իր երգերը հանրահավաքների ժամանակ

20:18 30.10.2018

Ամերիկացի երաժիշտ, երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը հանրահավաքների և քաղաքական ելույթների ժամանակ, գրում է The Guardian-ը: «Ֆարելը չի տվել և չի տա Ձեզ թույլտվություն հանրային կերպով կատարել, հեռարձակել կամ տարածել իր ստեղծագործությունները»,- ասված է երգչի փաստաբանի հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Ինդիանա նահանգում Թրամփի քաղաքական հանրահավաքի ժամանակ, որը տեղի […]

̰
Թրամփը պատրաստվում է չեղարկել միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով քաղաքացիություն ստանալու իրավունքը

16:58 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այս մասին նախագահը հայտարարել է HBO-ին տված հարցազրույցում: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը ժամանում է, երեխա ունենում, և այդ երեխան ինքնաբերաբար դառնում է քաղաքացի՝ բոլոր արտոնություններով»,- հայտարարել Է Թրամփը: «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի: […]

̰
Կոնգրեսի ընտրություններից մեկ շաբաթ առաջ Թրամփի վարկանիշը հասել է 40 տոկոսի

12:23 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը Կոնգրեսի ընտրություններից մեկ շաբաթ առաջ նվազել է՝ հասնելով 40 տոկոսի: Gallup-ի սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը: The Hill գործակալությունը նշում է, որ Թրամփի վարկանիշը պայմանավորված է ԱՄՆ-ում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններով և դրանց նկատմամբ նախագահի արձագանքով: Վարկանիշի նվազման վրա իրենց ազդեցությունն են թողել նաև 14 […]

̰
Թրամփը հրաժարվել է ԱՄՆ թողնել հարավից եկող միգրանտների քարավանը

08:16 30.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ երկիր թողնել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ-ի հարավային սահմաններին մոտեցող միգրանտներին։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Նրանք վատնում են իրենց ժամանակը, նրանք չեն հայտնվի մեր երկրում»,- հայտարարել է Թրամփը։ Թրամփը հավելել է, որ հարավային սահման է ուղարկում զինծառայողների, այլ ոչ թե Ազգային գվարդիան, ինչպես […]

̰
Քլինթոնը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում․ Թրամփի արձագանքը չի ուշացել

07:30 30.10.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հնարավոր է համարում, որ կրկին կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է Recode պորտալի հետ հարցազրույցում։ Նա ցանկություն է հայտնել, որ 2021 թվականին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում դեմոկրատ լինի և խոստացել դրա համար անել իր ուժերի չափով հնարավոր ամեն բան։ Նրա հայտարարությանն ուղղված […]

̰
Հելոուինը Սպիտակ տանը. Դոնալդ Թրամփը և Մելանիա Թրամփը կոնֆետներ են բաժանել

00:20 30.10.2018

Սպիտակ տանը Հելոուինի առթիվ ավանդական ընդունելություն է կայացել, գրում է RT-ն: Քանի որ այս տարի տոնն աշխատանքային օր էր, այն տեղափոխել էին ոչ աշխատանքային օր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ, Մայքլ Ջեքսոնի Thriller երգի հնչյունների ներքո  դուրս է եկել երեխաների մոտ: Նրանք կոնֆետներ են բաժանել տարբեր կերպարներով տոնին մասնակից երեխաներին: Կոնֆետների […]

̰
Թրամփն ինքնաթիռ է նստել՝ մուտքի մոտ դեն նետելով անձրևանոցը

08:37 29.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական զավեշտալի իրավիճակում է հայտնվել։ Անձրևանոցը ձեռքին նա բարձրացել է ինքնաթիռի սանդուղքով, փորձել բաց վիճակում գտնվող անձրևանոցով ներս մտնել, սակայն չի ստացվել, որից հետո շպրտել է «համառ » անձրևանոցն ու հանգիստ մուտք գործել օդանավի սրահ։ Տեսանյութը հայտնվել է YouTube-ում։ Նախագահի արարքը սոցցանցերում բազմաթիվ հեգնական մեկնաբանությունների է արժանացել։ Սա առաջին դեպքը չէ, […]

̰
Twitter-ը բացատրել է հայտնի մարդկանց էջերի հետևորդների թվի կրճատման պատճառը

19:29 27.10.2018

«Թվիթեր» միկրոբլոգային ծառայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո բացատրել է հայտնի մարդկանց հետևորդների թվի կրճատման պատճառը: Սոցցանցը ընդամենը ջնջել է ոչ իրական՝ կեղծ էջերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Թրամփը մեղադրել էր «Թվիթեր» սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ սոցցանցը հետևորդների թիվն այնքան է կրճատվել, որ բոլորի համար […]

̰
Դոնալդ Թրամփը մեղադրել է Twitter-ին հետևորդների թվի կրճատման մեջ

08:38 27.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մեղադրել է սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: «Twitter-ը իմ էջից շատ մարդկանց է ջնջել և ամենալուրջն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այնպիսի մի մեխանիզմ են մշակել, որով դժվարացնում են էջին հետևելու գործընթացը: Նրանք հետևորդների քանակն այնպես են կրճատել, որ բոլորի համար ակնհայտ է դարձել»,- գրել […]

̰
Սաուդցի լրագրողի կինը մերժել է Սպիտակ տուն այցելելու Թրամփի առաջարկը

00:27 27.10.2018

Հատիջե Ջենգիզը՝ սպանված սաուդցի լրագրողի կինը, հայտարարել է, որ Սպիտակ տուն այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն անկեղծ չի լինի Խաշըգջիի գործով: Այս մասին հայտնում է Habertürk լրատվականը: Թրամփը սաուդցի լրագրողի կնոջը հրավիրել էր Սպիտակ  տուն, որպեսզի զրուցեն լրագրողի մահվան հանգամանքների մասին: «Պահանջում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն […]

̰
Թրամփը մտադիր է փակել ԱՄՆ հարավային սահմանը․ Washington Post

08:11 26.10.2018

Սպիտակ տունը դիտարկում է Լատինական Ամերիկայի երկրներից եկող ներգաղթյալների համար ԱՄՆ հարավային սահմանը փակելու հնարավորությունը։ Դա պետք է արվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հրամանով։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի ներկայացուցիչներին, այդ միջոցառումը քննարկվում է որպես միգրանտների քարավանը կանգնեցնելու տարբերակ, որը շարժվում է Կենտրոնական Ամերիկայից դեպի Մեքսիկայի հետ ԱՄՆ սահման։ ԶԼՄ-ների տվյալներով՝ […]

̰
Թրամփը կարող է չեղարկել Բաքվին օգնություն տրամադրելն արգելող ուղղումը․ Բոլթոն

12:13 25.10.2018

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել Դոնալդ Թրամփի կողմից «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ լրացման չեղարկումը: Հիշեցնենք, որ այն  սահմանափակում է Ադրբեջանին հատկացվող օգնությունը: «Այս դրույթը հաստատվել է Կոնգրեսում: Պարտադիր չէ,  որ գործադիրը հետևի օրենսդիրի քաղաքական ուղղություններին: Ավելին, մեր սահմանադրությամբ հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Տարբեր իրավիճակներում, տարբեր նախագահներ, […]

̰
Թրամփն օրենք է ստորագրել ԱՄՆ-ում ափիոնային կախվածության դեմ պայքարի մասին

07:14 25.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ՝ ուղղված ափիոնային կախվածության դեմ պայքարին։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, օրենքի դրույթները նախատեսում են հետազոտությունների առաջխաղացում՝ կախվածություն չառաջացնող ցավազրկողներ գտնելու համար։ Այն նաև ընդլայնում է հոգեակտիվ նյութերի կիրառումից առաջացած շեղումների բուժման հասանելիությունը։ Համաձայն ԱՄՆ կառավարության տվյալների՝ 2017 թվականին գերդոզավորումից ավելի քան 72 հազար ամերիկացի է զոհվել։ «Մենք միասին […]

̰
Թրամփը հաստատել է Պուտինի հետ հնարավոր հանդիպումը

08:00 24.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին, Փարիզում։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ «Կարծում եմ՝ հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ ծրագրվող իր այցի մասին, որտեղ նոյեմբերի 11-ին կնշեն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը։ «Հանդիպումը դեռևս կազմակերպված չէ։ Հավանաբար այն կկազմակերպվի»,- […]

̰
Թրամփը սպառնացել է կրճատել Կենտրոնական Ամերիկայի աղքատ երկրներին տրամադրվող օգնությունը

07:53 23.10.2018

Վաշինգտոնը կսահմանափակի կամ ընդհանրապես կդադարեցնի ֆինանսական օգնությունը Կենտրոնական Ամերիկայի այնպիսի աղքատ երկրներին, ինչպիսին են Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գվատեմալան, Հոնդուրասն ու Սալվադորը չեն կարողացել կանգնեցնել մարդկանց, որոնք լքում են իրենց երկրներն ու ապօրինաբար ժամանում ԱՄՆ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Twitter-ում՝ խոստանալով դադարեցնել […]

̰
Թրամփը Խաշըգջիի մահն անվանել է անհաջող դավադրություն

07:14 23.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշըգջիի մահը անհաջող դավադրության արդյունք է։ USA Today պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ առաջնորդն ասել է, որ քննարկել է տեղի ունեցածը գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Նա իր հերթին հավաստիացրել է, որ սաուդյան իշխանությունները մասնակից չեն լրագրողի մահվանը։ Թրամփը […]

̰
Ես ընդունում եմ հայերի Ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի խորհրդականն այցելել է Ծիծեռնակաբերդ

16:29 22.10.2018

Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կիբերանվտանգության հարցերով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ես ընդունում եմ հայերի Ցեղասպանությունը: Բայց ես այստեղ եմ մասնավոր այցով, իսկ ընդունման հարցերով պետք է զբաղվի վարչակազմը»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ […]

̰
Սահմանին ստեղծված իրավիճակը դեմոկրատների խայտառակությունն է. Դոնալդ Թրամփ

10:22 22.10.2018

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե սահմանին ստեղծված իրավիճակը խայտառակություն է դեմոկրատների համար: Բանն այն է, որ ներկայումս 4.5-5 հազար միգրանտներ են կուտակված Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանին, իսկ օրերս նրանց մի մասը փորձել է ապօրինի հատել սահմանը: Ընդհարումների ժամանակ մի քանի մեքսիկացի ոստիկան է վիրավորվել: «Սահմանին կուտակված միգրանտների քարավանները դեմոկրատների խայտառակությունն են: Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- Twitter […]

̰
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Խաշըգջիի գործը

10:14 22.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը քննարկել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի գործը: Հիշեցնենք, որ մինչ այդ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները, հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը, տեղեկություն էին տարածել, որ լրագրողը մահացած է, և իբր, ըստ նախնական տվյալների՝ մահը վրա է հասել հյուպատոսարանի աշխատակիցների հետ «չծրագրված վեճի» հետևանքով: Այդ գործով ձերբակալվել […]

̰
Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի ջանքերը՝ ուղղված սաուդցի լրագրողի սպանության բացահայտմանը

22:14 21.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գլենդելում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Սաուդյան Արաբիայի կողմից արված հայտարարությանը՝ ողջունելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիան արդեն ձերբակալել է 18 կասկածյալների, որոնք, ենթադրվում է, որ առնչություն ունեն լրագրողի սպանության հետ: «Նրանք ձերբակալել են մեծ թվով մարդկանց, որոնք կասկածվում են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում տեղի ունեցած դեպքերի մեջ: Սա մեծ քայլ […]

̰
Թրամփը որոշել է խզել հրթիռային պայմանագիրը Ռուսաստանի հետ

09:25 21.10.2018

ԱՄՆ-ը դուրս է գալիս փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ՌԴ-ի հետ պայմանագրից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Associated Press-ը։ Թրամփի խոսքով՝ դա կապված է Ռուսաստանի կողմից պայմանագրի պայմանները չպահպանելու հետ։ «Մենք պատրաստվում ենք խզել համաձայնագիրը, որից հետո կսկսենք մշակել սպառազինություն, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր կուրսին»,-ասել է […]

̰
Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար Թրամփի խորհրդականի այցը

18:58 20.10.2018

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]

̰
Ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանում Դոնալդ Թրամփի խորհրդականը

17:47 20.10.2018

Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]

̰
Թրամփը կարծում է, որ անհետ կորած սաուդցի լրագրողն այլևս ողջ չէ

14:08 19.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝  անհետ կորած սաուդցի լրագրողն այլևս ողջ չէ: Այս մասին գրում է life.ru-ն: «Իմ կարծիքով՝ նա այլևս ողջ չէ: Այսպիսի իրավիճակ եմ տեսնում: Եվ դա շատ տխրեցնող է»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ լրագրող Ջամալ Խաշըգջին հայտնի էր իր […]

̰
BACK_TO_TOP