10:05 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհները 9 մարդու կյանք են խլել: Ավելի քան 150 հազար մարդ տարհանվել է: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Այն տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորները: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Intense winds fueled the #WoolseyFire overnight. […]
08:47 09.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 1979 թվականին՝ երկրի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերի գործադիր հրամանի շրջանակում։ Այս մասին ասվում է Կոնգրեսին ուղղված Թրամփի նամակում, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Նախագահի խոսքերով՝ մինչ օրս ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները չեն նորմալացել, գրում է RT-ն։ Մայիսի 8-ին Թրամփը հայտնել […]
20:00 08.11.2018
ԱՄՆ-ի դատարանը Հոլիվուդի Փառքի ճեմուղում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան աստղը կոտրող Օստին Կլեյին վանդալիզմ կատարելու համար պայմանական ազատազրկման է դատապարտել, գրում է Fox News-ը: Նշվում է, որ դատական նիստի ընթացքում Կլեյը չի հերքել, որ վանդալիզմ է կատարել: Նրան 3 տարվա ազատազրկման են դատապարտել: Բացի դրանից՝ նա պարտավոր է Հոլիվուդի առևտրային տանը վճարել 9,4 հազար […]
17:43 08.11.2018
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա Մեծ 20-յակի երկրների գագաթաժողովի շրջանակներում:
13:03 08.11.2018
CNN-ը հայտարարել է, որ Սանդերսը կեղծ մեղադրանքներ է հնչեցրել և մի միջադեպ է հիշատակել, որը տեղի չի ունեցել:
08:22 08.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։ «Ուրախ ենք հայտարարել, որ Մեթյու Ուիթաքերը՝ գլխավոր դատախազի աշխատակազմի ղեկավարը, դառնում է ԱՄՆ գլխավոր դատախազի նոր պաշտոնակատար»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։ Սպիտակ տան ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սեշնսին աշխատանքի համար։ «Մշտական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- հայտնել է Թրամփը։ Նախագահը բազմիցս […]
07:30 08.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Դոնալդ Թրամփը կրկին առճակատվել է լրագրողների հետ և Սպիտակ տանը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային անվանել «կոպիտ և սարսափելի մարդ»։ Թղթակիցը դիմել է հանրապետականին հարցով, թե ինչու է նա ներգաղթյալների քարավանի՝ ԱՄՆ սահմաններ ուղևորվելն անվանել «ներխուժում», և ինչու էր այդ […]
19:19 07.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում՝ արտերկրից: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Անցած գիշեր տարած հաղթանակի կապակցությամբ մեծաթիվ շնորհավորանքներ եմ ստացել մեր Մեծ հաղթանակի կապակցությամբ, այդ թվում՝ օտարերկրացի ընկերների (օտար երկրների) կողմից, որոնք հույս ունեին մեծ գործարքներ […]
19:10 07.11.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահների երկարատև հանդիպում չանցկացնելու մասին որոշումը կայացվել է երկուստեք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարճատև հանդիպում կունենան նոյեմբերի 11-ին՝ Ելիսեյան պալատում, լանչի ժամանակ: Հաղորդվում է, որ Պուտինի ու Թրամփի փարիզյան հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցների […]
08:22 07.11.2018
Ընտրողների մոտ 40 տոկոսը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին այն բանի համար, որպեսզի իր անհամաձայնությունն արտահայտի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ։ Նման տվյալներ է ներկայացրել CNN-ը։ Еxit poll-ի տվյալներով՝ 39 տոկոսը համաձայն չէ Սպիտակ տան ղեկավարի քաղաքականության հետ, 26 տոկոսը եկել էր աջակցելու գործող նախագահին, և ևս 33 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի […]
23:33 06.11.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման պատվին ԱՄՆ-ում թողարկել էին հուշադրամ, որի վրա անգլերեն և ռուսերեն գրվածքներ կային: Ռուսական տեքստում 3 սխալ կար, գրում է korrespondent-ը: Մետաղադրամը վաճառվում է Սպիտակ տան առցանց խանութում: Դրա մի կողմում պատկերված են երկրի ղեկավարները և երկրների դրոշները, իսկ մյուս կողմում՝ Հելսինկիի տաճարներից մեկը, որի հարևանությամբ […]
19:06 06.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:
13:53 06.11.2018
Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման: Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները: «Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես […]
12:42 06.11.2018
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ բանակցային լիարժեք ձևաչափով հանդիպումը խափանվել է Ֆրանսիայի ղեկավարի պատճառով: Այս մասին գրում է Коммерсант-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նշվում է, որ Էմանուել Մակրոնը չի ցանկացել, որ գագաթնաժողովի շուրջ ստեղծված աղմուկը խանգարի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին: Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը Մոսկվային և Վաշինգտոնին խնդրել է […]
12:33 06.11.2018
Միացյալ նահանգները և Չինաստանը վերսկսում են իրենց բանակցությունները: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկու կողմերը բանակցությունները կսկսեն ուրբաթ: Հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա գործընկերոջ՝ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի ժամանակ: Երկու կողմերն էլ այս քայլը դրական են գնահատել: Նախագահ Թրամփն էլ կարծում է, որ իրեն կհաջողվի […]
18:00 05.11.2018
Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]
12:19 05.11.2018
Ռիհաննան զայրացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա` քաղաքական միջոցառման ժամանակ իր երգերի օգտագործման պատճառով: Երգչուհու Do not Stop the Music երգը հնչել է Թեննեսի նահանգում Թրամփի ելույթի ժամանակ: Ստեղծագործության հնչելու ընթացքում բազմության ուղղությամբ նետել են «Թրամփ» գրությամբ մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: «Իմ մարդիկ երբեք ներկա չեն գտնվի այդ ողբալի հանրահավաքներին»,- […]
08:30 05.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենում ամերիկյան զենքն օգտագործում է ոչ հմուտ կերպով։ Նա այդ կերպ պատասխանել է հարցին, թե իրեն անհանգստացնո՞ւմ է այն, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ամերիկյան ռումբեր է կիրառում խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ սարսափելի է համարում միջադեպը, […]
11:02 04.11.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանն ու ԶԼՄ-ներին Դոնալդ Թրամփին վարկաբեկելու համար և կոչ արել ամերիկացիներին ընտրությունների ժամանակ ցույց տալ իրենց աջակցությունը նախագահին։ «Դեմոկրատներն ու ընդդիմադիր ԶԼՄ-ներն անում են ամեն ինչ՝ կեղծ մեղադրանքներով Դոնալդին վարկաբեկելու համար՝ տարածելով կեղծ նորություններ և ստեղծելով պատկեր, թե նա չի վայելում ամերիկացի ընտրողների աջակցությունը»,-ասվում է Մելանյայի նամակում, […]
09:30 04.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կողմնակիցների առջև ելույթը դադարեցրել է ներկաներից մեկի վատ զգալու պատճառով։ Թրամփը հանկարծակի ընդհատել է ելույթը՝ բազմության մեջ ինչ-որ մեկին դիմելով․ «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Մի՛ անհանգստացեք։ Մենք պետք է հոգ տանենք մեր մարդկանց մասին։ Հո՛գ տարեք այս մարդու մասին»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ բժիշկ կանչելով։ Րոպեներ անց տվյալ […]
09:14 04.11.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր […]
21:41 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կկնքի, գրում է Reuters-ը: Թրամփը նշել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունները լուծելու համար: «Մենք շատ հաջող բանակցություններ ենք ունեցել Չինաստանի հետ, մենք մոտենում ենք ինչ-որ բանի: Ես կարծում եմ, որ Չինաստանի հետ համաձայնագիր կկնքենք, և […]
18:52 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի համար, այդքան էլ հեշտ չէ իր հետ ապրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Նա հիանալի առաջին տիկին է, ահա, թե ինչ կասեմ: Եվ եթե մտածում եք, որ հեշտ է լինել առաջին տիկին և ամուսնացած լինել ինձ հետ, ապա դա այդքան էլ հեշտ […]
16:26 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]
10:03 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտնել է բավական հետաքրքիր ձևով: Թրամփը իր թվիթերի միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ. «Պատժամիջոցները մոտենում են»: Հետաքրքիրն այն է, որ այս արտահայտությունը և անգամ տառատեսակը շատ նման են հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևին:Սրան ի պատասխան` […]
08:43 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը՝ Մելանյա Թրամփը, ժամանակից շուտ են քվեարկել նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին հայտնում է The Hill-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն ու կինը հեռակա քվեարկել են Նյու Յորքում, որպեսզի ընտրությունների օրը Վաշինգտոնից չհեռանան։ CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում 20 մլն ամերիկացիներ ժամանակից շուտ են քվեարկել։ Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում […]
08:28 02.11.2018
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը ներկայում կլիներ միջուկային պատերազմի վիճակում, եթե չլինեին Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը՝ Միսսուրի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ «Հենց հիմա մենք կլինեիք միջուկային պատերազմական վիճակում, եթե ճիշտ մարդ չգար։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ […]
08:14 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետպարտքը լիովին կմարի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին։ Այս մասին գրում է The Hill-ը։ Թրամփը, ելույթ ունենալով աշխատատեղերի ավելացմանը նվիրված միջոցառման ժամանակ, հայտնել է ԱՄՆ-ի վիթխարի պարտքի մասին, ինչպես նաև հավելել, որ երկիրը շուտով կսկսի պարտքերը վճարել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետպարտքն […]
07:16 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները շնորհավորել են իրեն ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, և վստահություն արտահայտել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կրկին սկսել են հարգել Վաշինգտոնին։ «Մեզ կրկին սկսել են հարգել, դուք հավանաբար չէիք էլ մտածում, որ երբևէ կլսեք այդ մասին։ Չինաստանը, Ռուսաստանը, բոլորը հարգում են ԱՄՆ-ին, հարգում են այն, ինչ մենք արել […]