TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփը պատասխանել է դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին

10:36 17.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի վերաբերյալ իր հարցաքննությունն ավարտվել է: Թրամփն ընդգծել է, որ անձամբ է գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի բոլոր հարցերին, այլ ոչ թե իր փաստաբանները: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահը հերքել է Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները և հետաքննությունն անվանել […]

̰
Դատարանը վերականգնել է CNN-ի լրագրողի Սպիտակ տան անցագիրը

22:30 16.11.2018

Վաշինգտոնի շրջանային դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը և Սպիտակ տանը կարգադրել է ժամանակավոր վերականգնել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Թրամփը CNN-ի լրագրողներին անվանել է «ազգի թշնամի»։ Թրամփի հետ վեճից հետո CNN-ի լրագրողին արգելել […]

̰
ԱՄՆ-ը տարբերակ է փնտրում Գյուլենին Թուրքիա արտահանձնելու համար

12:04 16.11.2018

Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ։ Այս մասին հայտնել է ամերիկյան մամուլը՝ հղում անելով անանուն աղբյուրների։ Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող ամբողջ շարժման առաջնորդ, նախկինում աջակցել […]

̰
Թրամփն առաջարկել է պայուսակների դիզայներին ՀԱՀ-ում դեսպան նշանակել

13:44 15.11.2018

Մարքսը հայտնի է նրանով, որ թանկարժեք պայուսակներ է պատրաստում էկզոտիկ կենդանիների, օրինակ՝ ջայլամի, ալիգատորի կաշվից:

̰
Ներգաղթյալներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանային արգելապատնեշի վրա են բարձրացել

12:12 15.11.2018

Կենտրոնական Ամերիկայի երկրների մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք հասել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի հետ սահմանին, բարձրացել են սահմանային արգելապատնեշի վրա Տիխուանա շրջանում, հաղորդում է Azteca Noticias հեռուստաալիքը: Մեքսիկական հեռուստատեսության տվյալներով՝ ներգաղթյալները որոշ ժամանակ նստել են պատնեշի վրա, իսկ նրանցից մեկն անգամ ցատկել է ԱՄՆ տարածք, ապա վերադարձել: Ներգաղթյալների գործողություններին հետևել են ամերիկացի սահմանապահները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն […]

̰
Մելանյա Թրամփի պահանջով Բոլթոնի տեղակալին հեռացրել են

08:37 15.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պահանջով Սպիտակ տան աշխատակցուհին հեռացվել է։ Խոսքն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելի մասին է։ Այն, որ նա լքում է Սպիտակ տունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռիկարդելը քննադատել է նախագահի տիկնոջը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռիկարդելը […]

̰
ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները

08:18 15.11.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 26 կազմակերպություն, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելված է ուղիղ ֆինանսական գործարքներ կատարել։ Սահմանափակումների տակ է հայտնվել կուբացի զինվորականներին պատկանող 16 հյուրանոց։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են այն բանին, որ ֆինանսական միջոցներն ԱՄՆ-ից չանցնեն Կուբայի զինվորականներին, հետախուզությանն ու […]

̰
Թրամփի տնտեսական թիմում վիճաբանություն է տեղի ունեցել

16:10 14.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն քննադատել է այն հայտարարությունները, որ ավելի վաղ արել էր ԱՄՆ նախագահի առևտրի հարցերով խորհրդականը Չինաստանի հետ հարաբերությունների մասին: Այս մասին հաղորդում է CNBC-ը: «Նա չէր խոսում նախագահի կամ վարչակազմի անունից: Այդ մեկնաբանություններն իրավիճակից շատ հեռու էին: Դրանք ոչ ոք չի հաստատել: Ես կարծում եմ, որ այդկերպ Սպիտակ […]

̰
Դոնալդ Թրամփն ու Թերեզա Մեյը Իրանի պատճառով վիճել են

14:05 14.11.2018

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հարցում Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի միջև սուր հեռախոսազրույցի պատճառ է դարձել:  Այս մասին հաղորդում է  The Washington Post-ը: ԱՄՆ նախագահը սկսել է մեղադրել Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե ինչու իր երկիրը բավարար ջանքեր չի գործադրում Իրանին զսպելու համար: Աղբյուրը հիշատակում է, որ զանգը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, սակայն բոլորովին այլ […]

̰
Ամերիկահայ հանրապետականը հույս ունի, որ 2020թ. ավելի շատ ամերիկահայեր կաջակցեն Թրամփին

12:38 14.11.2018

ԱՄՆ-ում ընթացող քաղաքական զարգացումների ու ընտրական գործընթացների մասին «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ելույթների պատրաստման և խմբագրման բաժնի ղեկավար, ամերիկահայ Ալիսա Թաբիրյանի հետ: «Ընտրությունները շատ հաջողված են Հանրապետական կուսակցության համար: Մենք ավելացրինք Սենատում մեր տեղերը: Պատմության մեջ ընդամենը չորս անգամ է պատահել, երբ իշխող կուսակցությունը կարողացել է նախագահի առաջին ժամկետի ընթացքում միջանկյալ […]

̰
Մելանյա Թրամփը խնդրել է հեռացնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին․ NBC

07:46 14.11.2018

ԱՄՆ նախագահի վարչակազմի ղեկավար Ջոն Քելին շուտով կարող է հեռացվել առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին գրում է NBC-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Քելին վաղուց արդեն լարված հարաբերությունների մեջ է Ազգային անվտանգության խորհրդի մի շարք պաշտոնյաների  և հենց նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջին կաթիլը կարող է դառնալ Մելանյայի հետ […]

̰
CNN-ը դատի է տվել Թրամփին՝ լրագրողի իրավունքները խախտելու մեղադրանքով

23:11 13.11.2018

Դատարան ներկայացված հայցով ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի 5 աշխատակցի դեմ, որոնք լրագրողից վերցրել են նրա հավատարմագիր-անցաթուղթը՝ թույլ չտալով մուտք գործել նախագահի նստավայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Խոսքը այն միջադեպի մասին է, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան Թրամփին հարց է տվել ամերիկյան ընտրություններին ռուսական ներազդման թեմայով, սակայն չպատասխանելով […]

̰
Իրանը չի փոխի իր քաղաքականությունն ԱՄՆ պատժամիջոցների ճնշման ներքո. Զարիֆ

16:36 13.11.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փոխի իր քաղաքականությունը ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո: «Իհարկե, պատժամիջոցները ունեն իրենց տնտեսական ազդեցությունը, բայց դրանք չեն ազդի մեր քաղաքականության վրա»,- ասել է Զարիֆը «Ալ Արաբիային» տրված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Իրանը սկսեց զգալ վերջին 6 ամիսների պատժամիջոցների ազդեցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս […]

̰
Կալիֆոռնիան հայտարարվել է աղետի գոտի․ զոհերի թիվը հասել է 42-ի

08:05 13.11.2018

Կալիֆոռնիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 42-ի։ Մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտարարել է կալիֆոռնիական Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնեան։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 7000 տուն։ Նահանգում անտառային հրդեհները մոլեգնում են նոյեմբերի 8-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում հատուկ ռեժիմ է սահմանել՝ հայտարարելով նահանգը տարերային աղետի գոտի։ Շերիֆի խոսքերով՝ […]

̰
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել են գաղտնի հրթիռային բազաներ․ The New York Times

07:55 13.11.2018

Հյուսիսային Կորեան առնվազն 13 գաղտնի բազա ունի։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետներին։ Նրանց խոսքով՝ գաղտնի բազաներում կարող են գտնվել հրթիռներ, որոնք ունակ են մարտական լիցքեր կրել։ Ընդհանուր առմամբ, բազաների թիվը կարող է հասել 20-ի։ Փորձագետները նշում են, որ այդ բազաները կարծես թե պահեստային […]

̰
Թրամփը Փարիզում քչախոս էր. Associated Press

01:00 13.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոսը՝ «Ամենից առաջ ԱՄՆ-ն», Փարիզում որոշակի փոփոխությունների է ենթարկվել և դարձել է «Միայն ԱՄՆ-ը»: Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը: Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Փարիզում տեղի ունեցած միջոցառմանը Թրամփը, որ նախկինում իրեն համարում էր հպարտ ազգայնական, այս անգամ իրեն առանձնացրեց մյուս առաջնորդներից: Թրամփի այցը Ֆրանսիա հստակ ցույց տվեց, որ նախագահի […]

̰
Թրամփը Բալթիկան շփոթել է Բալկանների հետ. Newsweek

23:27 12.11.2018

Դոնալդ Թրամփը Բալթյան երկրները շփոթել է Բալկանների հետ: ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Լատվիային,  Լիտվային և Էստոնիային այն բանի համար, որ այդ երկրները պատերազմ են հրահրել անցած դարի 90-ականների սկզբներին, ինչն էլ հանգեցրել է Հարավսլավիայի փլուզմանը:  Այս մասին տեղեկացնում է  Newsweek պարբերականը` հղում անելով ֆրանսիական Le Monde-ին: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Թրամփը սխալը թույլ է տվել ապրիլին […]

̰
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են հանդիպել Արգենտինայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում  

07:58 12.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Արգենտինայում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում շփվելու մտադրությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։ Պեսկովը, պատասխանելով հարցին,  թե երկու երկրների առաջնորդները հաստատե՞լ են Արգենտինայի մայրաքաղաքում առանձին զրուցելու մտադրությունը, ասել է․ «Այո՜, պայմանավորվել են այնտեղ տեսնվել»։ Պուտինը հայտարարել էր, […]

̰
Փարիզում ֆեմինիստուհին կտրել է Թրամփի ավտոշարասյան ճանապարհը

21:50 11.11.2018

Կանանց միջազգային Femen կազմակերպության ակտիվիստներից մեկը Փարիզում կիսամերկ վազել է դեպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը, որն այդ պահին ուղևորվելիս է եղել Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ կնոջ մարմնի վրա անգլերեն այսպիսի գրություն է եղել՝ «Fake Peace Makers» (Խաղաղության կեղծ կերտողներ): Առաջին համաշխարհային պատերազմի […]

̰
Թրամփը և Էրդողանը քննարկել են Խաշըգջիի սպանությանը վերաբերող հարցեր

14:19 11.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ քննարկումը տեղի է ունեցել Փարիզում պաշտոնական ընթրիքի ժամանակ, որն Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումների համար Ֆրանսիա ժամանած տարբեր երկրների ղեկավարների համար կազմակերպել […]

̰
Մակրոնի հետ ձեռքսեղմումից Թրամփի ձեռքը կարմրել է

11:48 11.11.2018

Փարիզում երկկողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրկին ուժեղ է սեղմել նրա ձեռքը։ Ձեռքսեղմմանն ուշադրություն են դարձրել մի շարք ԶԼՄ-ներ։ Այս անգամ Թրամփի ձեռքն ուժեղ ձեռքսեղմումից ոչ թե գունատվել է, ինչպես 2017 թվականին Բաստիլի գրավման օրը, այլ կարմրել։ ԶԼՄ-ները Մակրոնի և Թրամփի հարաբերություններն անվանում են «բրոմանս» (անգլ․ եղբայրներ+ռոմանտկա»)։ Ավելի […]

̰
Թրամփը հետմահու կպարգևատրի Էլվիս Փրեսլիին

09:25 11.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետմահու կպարգևատրի «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին Ազատության նախագահական մեդալով։ Այն հանդիսանում է քաղաքացիական անձանց համար ԱՄՆ-ի գերագույն պարգևը։ Ինչպես նշել են Սպիտակ տանը, Փրեսլին դարձել է ողջ աշխարհում երկրպագուների բազմամիլիարդանոց բանակի համար «ամերիկյան մշակույթի մարմնավորումը»։ Ամերիկյան վարչակազմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նա մնում է ամերիկյան կուռք նույնիսկ մահից 40 տարի […]

̰
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի

09:13 11.11.2018

Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածն իրենց տիրապետության տակ առած անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության հաղորդմամբ՝ միայն նոյեմբերի 10-ին փրկարարները հայտնաբերել են 14 դի։ Դեռևս նոյեմբերի 8-ին հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում տարհանում է հայտարարվել։ Նահանգի հյուսիսում հրդեհը գրավել է ավելի քան 36  հազար հեկտար […]

̰
Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների Դոնալդ Թրամփին

22:24 10.11.2018

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, թե ինչի համար երբեք չի ների ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հաղորդում է Politico-ն, Միշել Օբաման միշտ կհիշի, թե ինչպես է Թրամփը կասկածի տակ դրել իր ամուսնու՝ Բարաք Օբամայի ԱՄՆ-ի քաղաքացի լինելու փաստը և հետևություններ արել, որ վերջինս իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ: Միշել Օբամայի խոսքով՝ […]

̰
Եղանակային վատ պայմանների պատճառով Թրամփի այցը զինվորական գերեզմանոց չեղարկվել է

21:28 10.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆրանսիայում պետք է այցելեր ամերիկյան Բելլո Վուդի զինվորական գերեզման, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով այդ այցը չեղարկվել է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լարված հանդիպումից հետո Թրամփը պետք է այցելեր գերեզման` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը նշելու համար: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով` ուղղաթիռը, որն ուղևորվել էր Թրամփի հետևից, չի կարողացել վայրէջք կատարել […]

̰
Վերջին 13 տարում Բաքուն 27 մլն դոլար է ծախսել ԱՄՆ պաշտոնյաներին՝ իրեն հարմար որոշումներ ընդունել տալու համար

19:30 10.11.2018

Միայն 2005-2018 թվականներին Ադրբեջանը առնվազն 27 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելու համար։ Ստեղծված լոբիստական ցանցով ադրբեջանցիները կարողացել են ամերիկացի պաշտոնյաներին դրդել, որ նրանք ադրբեջանանպաստ որոշումներ կայացնեն այլևայլ հարցերում։ Հայ մասնագետները այժմ բացահայտել են այդ ցանցի մի մասը ու ներկայացրել ինֆոգրաֆիկայով (մեծ որակով հասանելի է այստեղ)։ Դա այն մասն է, որ բաց է […]

̰
Կայացել է Մակրոնի և Թրամփի հանդիպումը

18:15 10.11.2018

Ֆրանսիայում Առաջին համաշխարհայինի զինադադարի կնքման 100-ամյակի կապակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպան լինի ուժեղ: Նա ընդգծել է, որ ցանկանում է օգնել Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն ինչ պետք է լինի արդար՝ Եվրոպան պետք է […]

̰
Դոնալդ Թրամփը պարզել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների մեղավորներին

15:40 10.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայիում  անտառային հրդեհների հիմնական մեղավորը նահանգի ղեկավարությունն է: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: Թրամփը նշել է, որ տեղի ունեցածի միակ պատճառն անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է: «Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, բայց մարդիկ շարունակում են մահանալ ու այդ ամենը անտառների վատ կառավարման […]

̰
The Guardian-ը ներկայացրել է ԱԽՏՀ տարեկան գագաթնաժողովներին երկրի ղեկավարների հագուստները

10:59 10.11.2018

The Guardian-ը ներկայացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տարեկան գագթնաժողովների ընթացքում արված լուսանկարները, որոնցում երկրների ղեկավարները ներկայացված են, մեղմ ասած, յուրահատուկ հագուստներով: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կատակում է Պերուում տեղի ունեցող ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ Վիետնամ 2017․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ է մասնակցում գագաթնաժողովին նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում են վիետնամական կապույտ մետաքսե […]

̰
Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարժվում են դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման

10:51 10.11.2018

Հազարավոր ներգաղթյալներ կենտրոնական Ամերիկայից շարունակում են իրենց ճանապարհը դեպի ԱՄՆ-Մեքսիկա սահման: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին սահմանափակող փաստաթուղթ, ըստ որի՝ ներգաղթյալներին թույլ չեն տա դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է նաև, […]

̰
BACK_TO_TOP