08:38 03.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին իրագործել նրա բոլոր ցանկությունները՝ միջուկային զենքից Հյուսիսային Կորեայի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ «Թրամփը հույս ունի, որ նա (Հյուսիսային Կորեայի առաջնորդը) կիրագործի համաձայնագրի իր մասը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կիրականանան»,- ասել […]
15:27 02.12.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ միայն այն բանից հետո, երբ Մոսկվան կազատի ուկրաինացի նավաստիներին և կվերադարձնի կալանված նավերը: Պոմպեոն հաստատել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովին չեղարվել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքի պատճառով: «Թրամփը չեղարկել էր հանդիպումը, որովհետև ռուսների […]
11:13 02.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա հունվարին կամ փետրվարին։ Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման անցկացման համար դիտարկվում է 3 վայր։ Թրամփի խոսքով՝ վաղ թե ուշ ինքը Կիմ Չեն […]
10:03 02.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Բուենոս Այրեսում G20-ի շրջանակում անցկացված բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են հունվարից 1-ից հետո հավելյալ մաքսատուրքեր չսահմանել։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Նշվում է, որ կողմերի բանակցությունները շարունակվել են մոտ 2․5 ժամ։ Ավելի ուշ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերը հստակեցրել է, որ […]
23:14 01.12.2018
Air New Zeland ավիաընկերությունը ամանորյա կատակային բովանդակությամբ գովազդային հոլովակ է թողարկել ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Indipendent-ը: Ըստ սյուժեի՝ Սանտա Կլաուսը չարաճճի երեխաների ցուցակը սխալմամբ ուղարկում է նորզելանդացի դպրոցականի: Ցուցակում, տեսնելով իր ու իր ընկերների ազգանունները, տղան որոշում է ամբողջ աշխարհի երեխաներին կանչել «Չարաճճի երեխաների միջազգային գագաթնաժողովի»: ԱՄՆ ներկայացուցիչը գագաթնաժողովին է ներկայանում […]
20:29 01.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային […]
15:58 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մելանյան և ես միանում ենք սգացող ազգին, որպեսզի սգանք նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի համար, որը մահացել է անցած գիշեր»,- ասված է գրության մեջ: Նա ընդգծել […]
12:27 01.12.2018
Ուշ երեկոյան հաստատվել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի գործընկերոջ հետ, Վլադիմիր Պուտինի աշխատակազմը որոշել է նախագահի «պարապ» ժամանակը օգտագործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չնախատեսված հանդիպում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնի է դառնում Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հայտարարություններից։ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ այդ ազատ ժամանակը Պուտինն […]
11:26 01.12.2018
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Ալյասկա նահանգում մինչև 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ Անքորիջ քաղաքի 6 դպրոցների աշակերտներ տարհանվել են: Ավելի ուշ որոշում էր կայացվել նահանգի բոլոր դպրոցները ժամանակավորապես փակելու մասին: Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել նահանգի բնակիչներին ու երկրում արտակարգ […]
01:00 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգենտինացի կոլեգայի՝ Մաուրիսիո Մակրիի ողջույնի խոսքի ժամանակ սինքրոն թարգմանության սարքը միացնելու մի քանի անհաջող փորձից հետո վայր է գցել այն: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Մակրիի իսպաներեն ելույթը ավելի լավ է հասկանում, քան սինքրոն թարգմանությունը: «Ինձ թվում է՝ ես ավելի լավ հասկացա, թե ինչ էիր ասում քո մայրենի լեզվով, քան […]
00:40 01.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով «Մանուկ Թրամփ» անվանումը ստացած փուչիկը G20-ի գագաթնաժողովի նախաշեմին այս անգամ էլ հայտնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Todo Naticias-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահին խորհրդանշող՝ բջջային հեռախոսով, դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկը բերվել է Արգենտինայի Ազգային Կոնգրեսի մերձակա տարածք: Այս անգամ ևս, ինչպես նախկինում, նախաձեռնությունը կատարվել […]
23:59 30.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը խանգարում է պաշտոնական Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միևնույն ժամանակ, նա պատասխանել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման չեղարկման պատճառը Ուկրաինան է: «Ցավոք, հետաքննությունն ազդում է Ռուսաստանի և մեր հարաբերությունների վրա: Հանդիպման չեղարկման պատճառն […]
19:00 30.11.2018
Իրանի ու Եվրամիության միջև վճարման էլեկտրոնային համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է էլ ավելի երկար ժամանակ, սակայն Իրանը չի կարող անվերջ սպասել այդ լուծումների հայտնաբերմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին։ «Ֆինանսական մեխանիզմ ստեղծելու Եվրոպայի փորձերը շարունակվում են՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշման աճին»,- ասել է փոխնախարարը։ Մինչ այդ ամերիկյան կողմի պահանջով […]
18:52 30.11.2018
Բուենոս Այրեսում G-20-ի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Պենիա Նիետոն և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստորագրել են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա նոր առևտրային համաձայնագիր: Երկրների ղեկավարները նշել են, որ այս առևտրային համաձայնագիրը ամենամեծ, ամենակարևոր և ամենահավասարակշռված համաձայնագիրն է պատմության մեջ: Երեք երկրների առաջնորդները ընդգծել են, որ այս […]
10:57 30.11.2018
Ամերիկյան Սենատը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները: Բանաձևի մոտ 50 համահեղինակներից մեկի՝ հանրապետական Ռոն Ջոնսոնի խոսքերով՝ փաստաթղթում կոչ է արվում անհապաղ վերադարձնել նավերն ու ազատ արձակել կալանավորվածներին: Փաստաթղթում ամերիկացի սենատորները նաև աջակցություն են հայտնում ուկրաինական իշխանություններին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով չեղարկել էր ռուս […]
07:32 30.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք պաշտոնական բանակցությունները Թուրքիայի և Հարավային Կորեաի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մուն Չժե Ինի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ ծրագրված հանդիպումների փոխարեն Թրամփը մտադիր է «ոչ պաշտոնապես» շփվել այդ երկու երկրների ղեկավարների հետ։ Նման որոշման պատճառների […]
20:28 29.11.2018
Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ամերիկյան գործընկերների հետ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպման հարցը:
17:55 29.11.2018
Էր Ռիադն ամերիկյան ռազմարդյունաբերական Lockheed Martin Corporation կորպորացիայից 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք է գնել: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից: Պայմանագրի ձևակերպումն ուղեկցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հեռախոսազրույցներով: ԱՄՆ պետդեպարտամենտից հաղորդել են, որ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2016 թվականի դեկտեմբերից: Պայմանագրի համաձայն՝ Էր […]
12:56 29.11.2018
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հետաքրքրվել է՝ արդյոք Ուկրաինան ռուսական կողմին տեղեկացրել է իր նավերի անցնելու մասին:
07:39 29.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող մասնավոր ինքնաթիռը վնասվել է նյույորքյան Լա-Գուարդիա օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Associated Рress-ը։ «Boeing 757»-ը վնասվել է այլ ինքնաթիռի հետ բախման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ցամաքում։ Երկրորդ ինքնաթիռը դեպի կայանման վայր շարժվելիս հարվածել է Թրամփի ինքնաթիռի թևին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
18:48 28.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խնդրել է, որպեսզի Թուրքիայի նախագահը բարձրացնի Կերչի նեղուցում առաջացած իրավիճակի լարման հետևանքով առաջացած խնդիրը G20 գագաթաժողովին: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծատայությունը: Նշվում է նաև, որ Էրդողանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և խոստացել ներկայացնել խնդիրը գագաթնաժողովին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Դոնալդ Թրամփին խնդրել է […]
18:34 28.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների իջեցումըն«իր ձեռքի գործն է»։ Washington Post-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նավթի էժանացման վերաբերյալ պայմանավորվածությանը եկել է Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ հեռախոսային խիստ խոսակցության արդյունքում։ «Գները հասել էին 82 դոլարի՝ 1 բարելի դիմաց, և դեռ հասնելու էին 100 դոլարի։ Դա նմանվում էր հարկերի համատարած […]
07:29 28.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Արգենտինայում կայանալիք հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է։ The Washington Post-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ մոտ ժամանակներս սպասում է Կերչի նեղուցի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտագության ծառայության ամբողջական հաշվետվության, որից հետո որոշում կընդունի […]
14:58 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ նախագահն այսպես է արձագանքել երեկ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը գրոհով հատել ցանկացող ներգաղթյալների գործողություններին: Թրամփը նշել է, որ ներգաղթյալներից շատերը վտանգավոր հանցագործներ կամ ավազակախմբերի անդամներ են, որոնք վտանգ են ներկայացնում ոստիկանության և սահմանային պահակների համար: Ի պատասխան այն հարցի՝ […]
11:54 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական դերն անտանելի է իր համար: Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին: «Նրանք տասնյակ տարիներ շարունակ միգրանտներին աշխատատեղեր էին տրամադրում ԱՄՆ-ում, փակում էին գործարաններ և ոչնչացնում ամբողջական ոլորտներ: Ես խոսում էի այդ մասին 20 տարի: Այն ժամանակ ես գործարար […]