12:59 23.12.2018
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրել է The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու […]
11:53 23.12.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկը հրաժարական է տվել։ Ինչպես հայտնում է CBS-ը, դա տեղի է ունեցել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում անհամաձայնության պատճառով։ Նա պատրաստվում էր թողնել իր պաշտոնը 2019 թվականի փետրվարին, սակայն պետքարտուղար Մայք Պոմպեոյին տեղեկացրել է, որ կարագացնի իր գնալը։ Նրա կարծիքով՝ Սիրիայի զորակազմի դուրսբերումը փաստացի […]
23:17 22.12.2018
Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պահպանողական երկրներ են: Այս տեսանկյունից նրանց կարելի է պատկերացնել միևնույն հարթության վրա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը: «Եթե նայենք սկզբունքային արժեքների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ բավականին մեծ համապատասխանություններ կարելի է տեսնել: Յուրաքանչյուր դեպքում, Թրամփը, արժեհամակարգի առումով շատ ավելի մոտ է կանգնած ՌԴ նախագահին, […]
17:30 22.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Աղբյուրը նշում է, որ Թրամփին դուր չի գալիս, որ ԴՊՀ-ն բարձրացրել է բազային տոկոսադրույքը: Թրամփի խորհրդականները, սակայն, համոզված չեն, որ նախագահը կգնա այս քայլին: Նրանք հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի զայրույթը կմեղմանա տոների ընթացքում: Ավելի վաղ […]
12:35 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներին վերաբերող շեշտադրումների մասին. «Մեկ տարի առաջ Աստանայի ձևաչափի գործընկերները հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն ևս հայտարարեց, բայց խոսել, որ ահաբեկչության դեմ պայքարը ամբողջությամբ ավարտին է մոտեցել, սխալ է: Ուշագրավ է՝ Ռուսաստանը ողջունում է […]
13:39 21.12.2018
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Երևանի վրա շանտաժ և ճնշում է գործադրում: Նա հույս էր հայտնել, որ Երևանը տղամարդկություն կունենա դրան դիմակայելու: Ասել էր, որ Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի անսքող է դառնում: Անդրադառնալով Հայաստանում Վաշինգտոնի «անսքող միջամտության» մասին Կարասինի հայտարարությանը՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, […]
11:58 21.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է ինքը 1950-ականների սիթքոմում ֆերմերի կերպարով, հաղորդում է The New York Times-ը: Ինչպես նշվում է, այս ամենը զարմանք է առաջացրել ԱՄՆ բնակչության շրջանում: Այդ ամենի պատճառը ԱՄՆ-ում այդ օրը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն են: Մասնավորապես, հրաժարական էր տվել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը, բացի դրանից, […]
08:01 21.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է նախապատրաստել Աֆղանստանից մոտ 7000 զինվորականների դուրսբերման պլան։ Խոսքն այդ երկրում ամերիկյան զորակազմի մոտավորապես կեսի մասին է։ Զորքերի դուրսբերման համար կարող է մի քանի ամիս պահանջվել, հայտնում է CNN հեռուստաալիքը։ Աֆղանստանում 2001 թվականից թալիբների դեմ սկսված օպերացիան ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավն է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
07:15 21.12.2018
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հեռանում է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահի խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը կլքի իր պաշտոնը 2019 թվականի փետրվարի վերջին։ Մեթիսը Թրամփի վարչակազմում աշխատել է 2 տարի։ «Ջիմի պաշտոնավարման ընթացքում վիթխարի առաջընթաց է ձեռք բերվել․․․Գեներալ Մեթիսն ինձ շատ է օգնել այն բանում, որպեսզի ստիպենք դաշնակիցներին ու […]
23:14 20.12.2018
ԱՄՆ կոնգրեսականները նամակ են ուղղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում նրան կոչ են անում հրաժարվել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գաղափարից: Այս մասին հայտնում է The Hill-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակի հեղինակներն ասել են, որ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայում անհամեմատ կմեծանա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը: Հաղորդվում է, որ նամակի ներքո ստորագրողների […]
21:59 20.12.2018
Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում: «Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես […]
16:59 20.12.2018
«Ահաբեկչության դեմ պայքարի հարցում ես համաձայն եմ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ մենք այդ պայքարում հասել ենք էական փոփոխությունների և լուրջ հարվածներ ենք հասցրել ԻՊ-ին Սիրիայի տարածքում»,- հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը նաև շեշտել է, կա ահաբեկչական խմբավորումների՝ այլ տարածաշրջաններ տեղաշարժի վտանգ: «Այդ տեղաշարժը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բոլորիս՝ […]
16:49 20.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, գրված է. «Շնորհավորում եմ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի արևմտյան ինտեգրմանը: Ես ակնկալում եմ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև տարբեր հարցերով սերտ գործընկերության […]
08:34 20.12.2018
ԱՄՆ Սենատը հաստատել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու շուրջ վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարից խուսափելու համար։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու դաշնային կառավարությունը չեն կարողանում պայմանավորվել նոր ֆինանսական տարվա բյուջեի շուրջ։ Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է դեռևս […]
07:43 20.12.2018
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որի ողնաշարն են կազմում քրդական կազմավորումները, դատապարտել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումն ու անվանել այն «դաշույնի հարված թիկունքին»։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր […]
07:16 20.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ ամերիկյան զորքերը հայրենիք վերադառնան, քանի որ երկիրը պատմական հաղթանակ է տարել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ։ Համապատասխան տեսաուղերձը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ Սիրիայում գործողության ժամանակ ԱՄՆ զորքերն իսկապես բարձրացրել են մարտական հմտությունների մակարդակը, որի շնորհիվ հաղթանակ է ձեռք բերվել ։ […]
21:18 19.12.2018
ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: Reuters-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Աղբյուրի տեղեկություններով՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի 60-100 օրվա ընթացքում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք […]
15:04 19.12.2018
Միլիարդատեր Ջորջ Սորոսը Financial Times պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «այն արժեքների համար, որոնք նա ներկայացնում է»: Պարբերականի փորձագետները կարծում են, որ Սորոսը լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության առաջամարտիկն է: Բացի d8anic` պարբերականի մասնագետների համոզմամբ՝ Սորոսն օժանդակում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուժողականության դեմ պայքարը: Սորոսն իր գործողություններով ոչ միշտ է հավանության արժանանում քաղաքագետների կողմից, նկատել են […]
08:11 19.12.2018
ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին կկառուցի ոչ թե բետոնե պատ, այլ «գեղարվեստորեն ձևավորված պողպատե կոնստրուկցիա»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։ Նա այսպես է պատասխանել դեմոկրատների բողոքին, որոնք չեն ցանկանում կառուցել բետոնե պատ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կոնստրուկցիան, որի միջով հնարավոր կլինի տեսնել, կլինի «գեղեցիկ» և միևնույն ժամանակ թույլ կտա անվտանգություն […]
07:40 19.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որի դեմ ամռանը հայց էր ներկայացրել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը, հայտնում է Reuters գործակալությունը։ Անդերվուդի խոսքով՝ Trump Foundation-ն «անօրենության ցնցող օրինակ է»։ Խոսքը վերաբերում է Թրամփի նախընտրական արշավի հետ ոչ օրինաչափ համակարգմանը, եսասիրական նպատակներով նրա դիրքի բազմակի և կանխամտածված օգտագործմանը և այլն։ […]
00:50 19.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբոլգում կոչ է արել երկրի Դաշնային պահուստային համակարգի աշխատակիցներին կարդալ The Wall Street Journal-ի նոր համարը, որպեսզի խուսափեն հերթական սխալից: Նրա խոսքերով՝ համակարգի աշխատակիցները պետք է թույլ չտան, որ շուկան դառնա ավելի վատը: Ինչպես նաև հորդորել է չհետևել «անիմաստ թվերին»: Թրամփը հույս է հայտնել, որ պահուստային համակարգի աշխատակիցները կկարդան հոդվածը, որում […]
23:37 18.12.2018
Դոնալդ Թրամփը քննադատությամբ է հանդես եկել Facebook-ի, Twitter-ի և Google-ի հասցեին`նշելով, որ այս կայքերը համակրում են Դեմոկրատական կուսակցությանը: «Այդ համակրանքը ոչ օբյեկտիվ է, այն աստիճան, որ դառնում է ծիծաղելի»,- գրել է Թրամփը Twitter-ում: Twitter-ին էլ Թրամփը մեղադրում է նաև այն բանի համար, որ այս սոցիալական կայքը, իր խոսքերով՝ դժվարացրել է մարդկանց շփման հնարավորությունը նախագահի՝ @realDonaldTrump […]
13:47 18.12.2018
Լրագրող Յաշար Ալին հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակը: Ալիի խոսքերով՝ թվիթերյան էջում հրապարակված հոլովակը հեռարձակել է նաև CNN-ը: Նա նշել է, որ հոլովակում առաջարկվում է շնորհակալություն հայտնել նախագահին՝ զանգահարելով նշված հեռախոսահամարին: Այդ ժամանակ զանգահարողները կլսեն առաջարկ՝ գումար նվիրաբերել 2020 թվականին Թրամփի քարոզարշավի համար: Յաշար Ալիի խոսքերով՝ սա չլսված բան է նախագահի քարոզարշավի համար: […]
23:26 17.12.2018
Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը CBS ալիքի եթերում հրավիրված հարցազրույցին հայտնվել է կեղծամով: Սա համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել: Միլլերը հրավիրված է եղել «Ազգի դեմքը» հաղորդաշարին, որի ժամանակ պետք է պաշտպաներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը: Համացանցում քննարկման առարկա են դարձել ոչ թե Միլլերի հնչեցրած կարծիքները, այլ նրա սանրվածքն ու կեղծամը: […]
19:39 17.12.2018
Սա Twitter-ի, Google-ի և Facebook-ի կողմից Սենատի հետախուզական կոմիտեին տրամադրված միլիոնավոր գրառումների առաջին վերլուծությունն է:
17:40 17.12.2018
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Սիրիայում առաջիկայում հնարավոր ռազմական գործողությունների, որոնք կարող են բռնկվել ցանկացած պահի: Այս մասին Կոնիայում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV-ն: «Մենք Սիրիայում կարող ենք սկսել (ռազմական գործողությունները-խմբ.) ցանկացած պահի: Մեր հսկայական բանակն ավարտել է նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը: Բացի դրանից՝ նա նաև հայտարարել […]
08:08 17.12.2018
Ընտանիքների բաժանումը թեև ժողովրդականություն չվայելող, սակայն անհրաժեշտ միջոցառում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկնաբանելով վերջերս գվատեմալացի աղջնակի մահվան դեպքը՝ նա հայտարարել է, որ առանձին դեպքերում աջակցում է մեծահասակներից երեխաների անջատմանը։ Նախագահը կրկին քննադատության է ենթարկել իր նախորդի՝ Բարաք Օբամայի միգրացիոն քաղաքականությունը, որը, նրա գնահատմամբ՝«շատ ավելի վատն էր»։ «Օբամայի վարչակազմի օրոք սահմանին […]
07:19 17.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն ընկել է Կոնգրեսի ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ամերիկյան պարբերականի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս ԱՄՆ քաղաքացիների 43 տոկոսը, սակայն միայն 38 տոկոսն է պատրաստ կողմ քվեարկել նրան 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Պատասխանողների ավելի քան 50 տոկոսը հայտարարել է, որ բացասաբար […]
21:21 16.12.2018
ԱՄՆ նախագահի կողմից վերջին 10 տարում ղեկավարած գրեթե բոլոր հիմնարկները ֆինանսական ստուգումների թիրախ են դարձել։ Երկրի միանգամից մի քանի նահանգներ պատրաստվում են ստուգումներ իրականացնել գործող նախագահի անունով հիմնված Trump Organization ընկերությունում։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post պարբերականին։ Իր հերթին երկրի Գլխավոր դատախազությունը քննում է Թրամփի նախընտրական շտաբի աշխատանքը՝ կապված Ռուսաստանի հետ կապերին առնչվող մեղադրանքների հետ։ Առհասարակ […]