17:32 07.01.2019
Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքների չֆինանսավորման պատճառով Թրամփի կողմից դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը սրել է իրադրությունը երկրի ներսում: Այս մասին հայտնում է CNN-ը: ԱՄՆ-ում արդեն 3-րդ շաբաթն է, ինչ նախագահ Թրամփը հրաժարվում է ստորագրել 2019-ի բյուջեի նախագիծը՝ դրանում պատի ֆինանսավորման մասին դրույթի բացակայության պատճառով: Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր իրավիճակի շարունակության դեպքում երկրում արտակարգ […]
13:26 07.01.2019
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Հանոյում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունն էին ընթանում՝ հանդիպման վայրը որոշելու համար: Աղբյուրը փոխանցում է հարավկորեական Munhwa Ilbo պարբերականի տեղեկությունն այն մասին, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Հանոյում ավելի վաղ արդեն հանդիպել են […]
23:21 06.01.2019
ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսարևելյան մասից զորքերը դուրս չի բերի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Սիրիայի քրդերին անվտանգության երաշխիքներ չի տրամադրել։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 6-ին հայտարարել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքերով՝ Անկարայի գործողությունները չպետք է վտանգի ենթարկեն ոչ միայն ամերիկյան զորքին, այլև Սիրիայում Վաշինգտոնի դաշնակիցներին։ «Զորքերի դուրսբերման ժամանակացույցը կախված է քաղաքական […]
09:15 06.01.2019
Ամերիկացի զինծառայողների մի մասը կարող է անորոշ ժամկետով մնալ Սիրիայի հարավում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերի լիարժեք դուրսբերման ժամկետներ չի հայտնել, սակայն ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Սիրիայում մնացած ԻՊ-ի ահաբեկիչները կոչնչացվեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա նաև նշել է, որ Սիրիան լքող […]
19:44 05.01.2019
ԱՄՆ բնակիչների մոտ 16 տոկոսը ցանկանում է մշտական բնակության տեղափոխվել մեկ այլ երկիր: Այս մասին հայտնի է դարձել հանրահայտ Gallup սոցիոլոգիական կազմակերպության կողմից կատարված հարցման արդյունքում, որոնք հրապարակված են կազմակերպության կայքում: Հաղորդվում է, որ նման ցանկություն հայտնողների թիվը վերջին շրջանում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Մասնագետները հայտնում են, որ դա հիմնականում կապված է Դոնալդ Թրամփի՝ երկրի […]
12:01 05.01.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մամուլի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփի և Պուտինի կապը կարող է վտանգավոր լինել: «Վլադիմիր Պուտինի՞, լո՞ւրջ: Կարծում եմ, որ դա վտանգավոր է: Իմ կարծիքով` ԱՄՆ նախագահի հարաբերությունները համաշխարհային գանգստերների հետ վախեցնող են»,- հայտարարել է Փելոսին: Հիշեցնենք, որ Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների […]
16:57 04.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկում է նախկին սենատոր, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմ Ուեբի թեկնածությունը: The New York Times-ի հետ զրույցում Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուեբի թեկնածությունը: Վերջինս չի մեկնաբանել այդ տեղեկությունը: 72-ամյա դեմոկրատ Ուեբը դեմ էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը: Բացի դրանից՝ նախկին սենատորը Չինաստանի […]
13:20 04.01.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելու մտադրության մասին: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: «Որևէ պատճառ չկա, թե ինչու չպետք է Կոնգրեսն այդ որոշումը դիտարկի»,- ասել է Շերմանը: Կոնգրեսականը նաև նշել է, որ Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը լքելը կլինի «երկրի բարեկեցության երաշխիքը»: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Դոնալդ Թրամփն […]
11:48 04.01.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների ձայների մեծամասնությամբ ընդունել է Ներքին անվտանգության նախարարության աշխատանքը մինչև փետրվարի 8-ը ֆինանսավորելու վերաբերյալ փաստաթուղթ (հատվածական բյուջե) ու մյուս նախարարությունների աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորող փաստաթուղթ, որպեսզի կառավարության աշխատանքն ի վերջո վերսկսվի։ Պատճառն այն է, որ օրենքի համաձայն՝ եթե այդ տարվա բյուջեն ԱՄՆ-ում չի ընդունվում, կառավարությունն աշխատանքը շարունակում է կրճատված գործառույթներով․ […]
08:39 04.01.2019
Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա ընտրվել է 2019-2020 թթ․ համար։ Նրա օգտին է քվեարկել կոնգրեսականների մեծ մասը։ Փելոսիի թեկնածության դեմ են հանդես եկել մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ, ովքեր համոզված են, որ կուսակցությունը նոր, երիտասարդ առաջնորդի կարիք ունի։ Փելոսին Ներկայացուցիչների պալատում գլխավորում է դեմոկրատներին […]
07:47 04.01.2019
Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ պետպարտքն աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներին, 2017 թվականի հունվարի 20-ից երկրի պետպարտքն աճել է 10 տոկոսով և հասել մոտ 22 տրիլիոն դոլարին (21.974 տրլն դոլար)։ 2018 թվականի հուլիսին Կոնգրեսում նշել էին, որ ԱՄՆ-ի «պարտքային ռումբը» կարող է […]
07:30 04.01.2019
Ամերիկացի զինծառայողները սկսել են Սիրիայի Արաբական Հանրապետությունից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մեր զորքերը դուրս են գալիս»,- ասել է Պոմպեոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն չի դրսևորում երկիմաստ։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունը հայտարարել էր Սիրիայում ռազմական արշավի նոր փուլի և այդ […]
20:33 03.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի նամակ» է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից և նշել, որ մոտ ժամանակներս երկու երկրների առաջնորդները կրկին կհանդիպեն, հաղորդում է Bloomberg-ը: «Մենք իսկապես լավ հարաբերություններ ենք ստեղծել»,- նշել է Թրամփը: Դոնալդ Թրամփը հիմնավորել է իր խոսքերը՝ նշելով, որ հակառակ դեպքում նախորդ տարի չէր հանդիպի Կիմ Չեն Ինի հետ, […]
15:06 03.01.2019
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը կտևի այնքան, որքան պետք լինի։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը նշել է, որ կառավարության աշխատանքի դադարեցումը կտևի որքան անհրաժեշտ է, նա նաև չի բացառել, որ կառավարության աշխատանքը կարող է տևական ժամանակով երկարաձգվել։ Դեկտեմբերի 22-ից ԱՄՆ կառավարությունը մասնակի դադարեցրել է դաշնային կառավարության […]
12:17 03.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստանի պատերազմն անվանել է Խորհրդային Միության փլուզման պատճառ։ «Ռուսաստանը Խորհրդային միություն էր։ Աֆղանստանն այն դարձրեց Ռուսաստան, քանի որ նրանք սնանկացան՝ Աֆղանստանում կռվելով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը FoxNews-ի եթերում։ Նա նշել է, որ Խորհրդային միությունն իրավացի էր՝ սկսելով աֆղանական արշավը թալիբներից եկող ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ից բացի, այժմ […]
14:20 02.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանն անհամբերությամբ է սպասում։ Թրամփի խոսքերով՝ Կիմ Չեն ինը գիտակցում է ԿԺԴՀ-ի մեծ տնտեսական հնարավորությունները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել թվիթերյան իր էջում. «Կիմ Չեն Ինն ասում է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք չի պատրաստի կամ փորձարկի, ինչպես նաև չի փոխանցի ուրիշներին, […]
16:59 01.01.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն Ամանորի ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է 2019 թվականին էլ շարունակել բանակցությունները և երկխոսությունը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Միջազգային մամուլը հայտնում է, որ Կիմ Չեն Ինը նաև նախազգուշացրել է արևմտյան գործընկերոջը։ Հյուսիսային առաջնորդն իր տոնական ուղերձի ժամանակ զգուշացրել է չփորձել իր համբերությունը` սանկցիաներ կիրառելով ու ճնշում […]
12:46 31.12.2018
ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել Սիրիայի տարածքից այդ երկրի զորքերի դուրսբերման գործընթացում դադար վերցնել, հայտնում է Washington Examiner-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է սենատոր Լինդսի Գրեմը՝ այն բանից հետո, երբ հանդիպում է ունեցել Թրամփի հետ: «Նախագահի և (Գլխավոր շտաբի նախագահ Ջոզեֆ-խմբ.) Դանֆորդի հետ հանդիպումից հետո ես երբեք ավելի լավ չեմ զգացել մեր բռնած ուղու առումով», […]
18:32 30.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված ամանորյա շնորհավորանքում հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։ ՌԴ առաջնորդն ուղերձում նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն գործոն։ Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ […]
11:04 30.12.2018
ԱՄՆ-ը և Չինաստանն սկսել են երկրների միջև առևտրային վեճի կարգավորմանն ուղղված համաձայնագրի մշակման գործընթացը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանցրել է բանակցային գործընթացում «մեծ առաջընթացի» առկայությունը։ WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփն իր հայտարարությամբ փորձել է «հանդարտեցնել շուկաները», որոնք վերջին օրերին սկսել էին տատանվել՝ ԱՄՆ-ի և Չինաստանի […]
14:50 29.12.2018
Ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը ցանկանում է ոչ միայն տեսնել Դոնալդ Թրամփի հեռացումը ԱՄՆ նախագահի պաշտոնից, այլև ուզում է, որ նա պատժվի։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Hill պարբերականը։ Հունվարից ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնությունը կազմելու են հակառակորդ՝ Դեմոկրատական ուժի ներկայացուցիչները (Թրամփը Հանրապետական կուսակցությունից է), և դա բավարար կլինի […]
14:32 29.12.2018
ԱՄՆ նախագահականի ներկայացուցիչ Գարրեթ Մարքիսը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե երկրի նախագահը հրամայել է մի քանի շաբաթվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Այս կեղծ լուրը հետևել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման իրական տեղեկություններին։ Նախագահ Թրամփը, ըստ Մարքիսի, որևէ հրաման չի արձակել ո՛չ Աֆղանստանում իրենց ներկայությունը կրճատելու, ո՛չ էլ զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ […]
10:25 29.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինեն ամբողջությամբ փակել ԱՄՆ-ի հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները գումար չտրամադրեն պատի կառուցումն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև, եթե թույլ չտան փոխել, իր խոսքերով, ծիծաղելի ներգաղթային օրենքները: Այս մասին նախագահը գրել է թվիթերի իր միկրոբլոգում: «Մենք ստիպված կլինենք ամբողջությամբ փակել հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները չտրամադրեն մեզ […]
22:17 28.12.2018
«Հոնդուրասը, Գվատեմալան ու Սալվադորը ոչինչ չեն անում Միացյալ Նահանգների համար, բայց ստանում են մեր կողմից տրամադրվող գումարները»,- այս խոսքերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ազդարարել է այս երեք Կենտրոնաամերիկյան երկրներին ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրումը դադարեցնելու մասին։ Նա նշել է, որ գաղթականների մի քարավան էլ, ինչպիսին ձևավորվել էր Մեքսիկայում ու շարժվում էր դեպի Նահանգներ, […]
16:31 28.12.2018
Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մտել են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ բնակավայր ու այնտեղ բարձրացրել իրենց դրոշը։ Մինչ այս, այնտեղ իշխում էին քրդական ուժերը, իսկ առաջիկայում սպասվում է թուրքական բանակի հարձակումն այդ ուղղությամբ։ Առանցքային այս բնակավայրում քրդական ուժերի վերահսկողությունը կասկածի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենք դուրս են բերելու […]
12:46 28.12.2018
Բրիտանական BBC-ն ամփոփել է բողոքի ակցիաների տարին ու անդրադարձել հետխորհրդային տարածքում և աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցած ցույցերին, հավաքներին ու դրանց թվում նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։ Ցույցերի տեսանյութը սկսվում է Ռուսաստանից․ այստեղ ցույցեր են եղել՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ, ընտրությունների արդյունքների դեմ, Չեչնիա-Ինգուշեթիա սահմանային բաժանումից հետո, և մի քանի այլ դեպքեր։ Ապա հիշատակվում է Հայաստանում տեղի […]