17:21 21.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին՝ «Վատագույն դերասան» անվանակարգում: Նա այդ անվանակարգում առաջադրվել է փաստավավերագրական «Ազգի մահը» և «Ֆարենհայթ 11/9» ֆիլմերում ինքն իրեն մարմնավորելու համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Թրամփի հետ այդ անվանակարգում «կմրցեն» նաև Ջոննի Դեպը, Ուիլ Ֆարելը, Ջոն Տրավոլտան և Բրյուս Ուիլիսը: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն էլ իր […]
10:10 20.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթի ընթացքում հունվարի 19-ին ներկայացրել է երկրի կառավարության աշխատանքի վերականգնման պլան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է երկարաձգել ներգաղթյալների որոշ կատեգորիաների կարգավիճակը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար միջոցների հատկացման դիմաց։ Թրամփը նաև առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել դեմոկրատների հետ՝ միգրացիոն խնդիրների կարգավորման համար։ […]
09:26 20.01.2019
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ամերիկացի հակառակորդները սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) են հանձնել ժամանակակից զենք, այդ թվում հակատանկային համակարգեր։ Այս մասին գրում է Yeni Akit պարբերականը։ Խոսքը, մասնավորապես, Javelin և Tow հակատանկային հրթիռային համալիրների մասին է։ Նշվում է, որ քրդերը կօգտագործեն զենքը թուրքական տանկերի դեմ։ Նշվում է, որ ներկայում Անկարան զբաղվում է սիրիական Մանբիջ քաղաքում […]
17:55 19.01.2019
Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը դիմել է դատարան նոր մեղադրանքով, որը կցվելու է ԱՄՆ նախագահին, Ռուսաստանի զինված ուժերին ու այլոց վերագրվող մեղքերին։ Այս անգամ նրանք մեղադրվում են 2018 թվականի նոյեմբերին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային հասցեներն ու կուսակցության ազգային կոմիտեի սերվերը կոտրելու փորձի մեջ։ Մինչ այս կուսակցությունը նրանց մեղադրում էր 2015 և 2016 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու […]
12:46 19.01.2019
ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ դա կապված է շարունակական շաթդաունի հետ: Լրատվամիջոցը հաղորդում է, որ հունվարի 17-ին Սպիտակ տունն արգելել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին՝ Նենսի Փելոսիին, օգտագործել ռազմական ինքնաթիռը Աֆղանստան մեկնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չեղարկել […]
11:47 19.01.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, […]
10:53 19.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին: Այդ մասին հայտարարվել է Թրամփի և Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության փոխնախագահի հետ հանդիպումից հետո: Հայտնի է, որ նա նախագահ Թրամփին է հանձնել Կիմ Չեն Ինի անձնական նամակը, որի բովանդակությունը հայտնի չէ: Հայտնի չէ, նաև հնարավոր հանդիպման վայրը: […]
16:57 18.01.2019
ԿԺԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Յոն Չոլը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ առաջիկա բանակցություններում կպահանջի խաղաղության պայմանագրի կնքում և տնտեսական պատժամիջոցների վերացում՝ Յոնբյոնում միջուկային օբյեկտների ապամոնտաժման դիմաց: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ըստ կանխատեսումների՝ Կորեան կառաջարկի Յոնբյոնում ապամոնտաժել միջուկային օբյեկտներն՝ ի նշան ապամիջուկայնացման երաշխիքի, բայց փոխարենն ԱՄՆ-ից կպահանջի անվտանգության երաշխիքներ՝ խաղաղության պայմանագրի տեսքով […]
08:01 18.01.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ-ում և արտերկրում իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի՝ չնայած դեկտեմբերի վերջից պետական հաստատությունների մի մասի աշխատանքի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Չնայած «շաթդաունին», որը շարունակվում է 27 օր, Պետդեպարտամենտի աշխատակիցների մեծ մասը պետք է աշխատանքի վերադառնա հունվարի 22-ին, ոմանք՝ հունվարի 20-ին։ «Որպես գերատեսչություն, որն առնչություն ունի ազգային անվտանգությանը, […]
07:17 18.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին։ Պատճառն ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունն» է՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարը բյուջեի չընդունման պատճառով։ Նախագահի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, փոխանցում է CNBC-ն։ Սանդերսի խոսքերով՝ 800 հազար ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար […]
12:42 17.01.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Վաշինգտոն կայանալիք այցից առաջ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է CNN-ի աղբյուրը: Աղբյուրը հայտնում է, որ նամակը Թրամփին կփոխանցի է հյուսիսկորեական հեոտախուզական ծառայության նախկին ղեկավար Կիմ Յոն Չհոլը: Ըստ ամենայնի, նա նամակը կհանձնի այսօր՝ Վաշինգտոն հասնելուն պես:
16:10 16.01.2019
Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։ Այս մասին հայտնում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ […]
14:27 16.01.2019
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը:: Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ: «ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը […]
07:20 16.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ-ում և աշխարհում հակահրթիռային պաշտպանության ուժեղացման հնարավորությունները, հայտնում է Associated Press-ը։ Ի թիվս այլ միջոցառումների` դիտարկվում է տիեզերք արբանյակների արձակման հնարավորությունը, որոնք կօգնեն ճանաչել և հետևել թիրախներին։ Աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը, ըստ ամենայնի, չի պնդի տիեզերքում հակահրթիռներ տեղակայելու անհրաժեշտությունը։ Պլանների մասին կբարձրաձայնվի հունվարի 17-ին, երբ Պենտագոնը ներկայացնի ԱՄՆ […]
18:01 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ Սենատում և Կոնգրեսում արժանացել էր հավանության: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից: Փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք նշել են, որ այս օրենքը հաղթանակ է նոր ցեղասպանությունների ու վայրագությունների կանխարգելման քաղաքական գործընթացների […]
15:16 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի […]
11:40 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավոր որոշմանը չի աջակցում ամերիկացիների 69 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Hill-ը: Ամերիկացիների միայն 31 տոկոսն է կողմ արտակարգ իրավիճակ հայտարարելուն և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուն: Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է հունվարի 12-ին և 13-ին: Հարցմանը մասնակցել է 1001 մարդ:
11:04 15.01.2019
Հունվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում: Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին […]
07:56 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համագործակցությունը Սիրիայում ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի ֆոնին։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության հարցով համատեղ աշխատելու ցանկություն է հայտնել։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ […]
08:22 14.01.2019
Ամերիկացի պետծառայողները սուպերմարկետների մոտ գոյացրել են անվճար սննդի հերթեր, քանի որ դեկտեմբերի վերջից աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին հայտնում է գերմանական Welt-ը։ Հերթում կանգնած կանանցից մեկի խոսքերով՝ դա նվաստացուցիչ է իրենց համար, սակայն ստիպված են։ Ներկաներից մեկն էլ հավելել է, որ իրավիճակը հիշեցնում է Մեծ ընկճախտի ժամանակների մասին իր տատիկի պատմությունները, ինչը մտահոգիչ է։ Մոտ […]
08:09 14.01.2019
Ամերիկացի կոնգրեսականները ցանկանում են հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներին ներկա գտնված թարգմանիչներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միանգամից երկու՝ հետախուզական և արտաքին հարցերով կոմիտեներն իրավաբանների միջոցով դիտարկում են նման հնարավորությունը։ Ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ The Washington Post-ի հրապարակմամբ՝ Թրամփն իր վարչակազմի անդամներից թաքցրել է Պուտինի […]
07:46 14.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսապես կործանել Թուրքիան, եթե Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիացի քրդերի վրա։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Սիրիայից ԱՄՆ զորակազմի դուրսբերումը «վաղուց հասունացել է», այդուհանդերձ, նա հստակ նշել է, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի հետ, […]
20:46 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվում է երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը բյուջեի չհաստատման ու ֆինանսավորման կասեցման պատճառով։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ պետք է բյուջեում նախատեսել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը (5,7 միլիարդ դոլար), իսկ հակառակորդ դեմոկրատների մեծամասնությամբ Կոնգրեսը դեմ է դրան, ինչի արդյունքում բյուջեն չի հաստատվում։ Միացյալ Նահանգների նախագահն այժմ պնդում է, […]
17:43 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվող «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի դադարը, ֆինանսավորման բացակայության պատճառով ռեկորդ է սահմանել ԱՄՆ պատմության մեջ։ Բյուջեի չհաստատումից հետ «շաթդաուն» անելու մասին կարգավորումը Միացյալ Նահանգներում սահմանվել է 1976 թվականին, ու դրանից հետո ներկայում շարունակվող «շաթդաունն» ամենաերկարատևն է։ Գրաֆիկում ներկայացվածից պարզ է դառնում, որ միայն 2018-2019 թվականներին՝ Թրամփի կառավարման օրոք, եղել է 3 «շաթդաուն»։ Դրանցից երկուսը […]
13:54 13.01.2019
Մեքսիկայի սահմանին ծառայող ամերիկացի սահմանապահները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ թունելն են հայտնաբերել, որով մեքսիկացիներն ապօրինաբար հատում են սահմանը, հաստատվում Միացյալ Նահանգներում կամ թմրանյութեր տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։ Սահմանային ստորգետնյա թունելներ հայտնաբերվում էին նաև նախկինում, սակայն այսպիսի հաճախականությունը, ըստ ամենայնի, կապված է սահմանը հաճախակի փակելու, ինչպես նաև սահմանային պատի […]
12:17 13.01.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեն մտադիր է լսումներ անցկացնել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումների վերաբերյալ։ «Ամեն անգամ, երբ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, երկրում ոչինչ չի ասվում։ Ամերիկան արժանի է իմանալու ճշմարտությունը»,-ասված է կոմիտեի համանախագահ Էլիոթ Էնգելի հայտարարությունում, որը հրապարակվել է կոմիտեի կայքում։ Նշվում է, որ լսումներ կանցկացվեն Պուտինի հետ Թրամփի նհարաբերությունների և […]