12:53 19.10.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է միջազգային տիեզերակայան, որպեսզի շնորհավորի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քրիստինա Կուկին և Ջեսիկա Մեյրին՝ «բաց տիեզերք կանանց առաջին ելքի կապակցությամբ»: Թրամփը սկզբում հետաքրքրվել է տիեզերագնացների առողջությամբ, ապա շնորհավորել նրանց: Նախագահը ասել է, որ նրանց կատարած աշխատանքը անհավանական է: “You’re doing an incredible job,” says @POTUS to @Astro_Christina and @Astro_Jessica during […]
16:26 12.10.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել Ջոն Սալիվանին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Ջոն Սալիվանը պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալն է: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարական էր տվել օգոստոսին:
12:50 12.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Մակալինան հեռանում է պաշտոնից: «Թվիթերի» իր միկրոբլոգում Թրամփը գրել է, որ Մակալինան հրաշալի աշխատանք է կատարել և հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: ԱՄՆ նախագահը նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ կհայտարարի երկրի ներքին անվտանգության նախարարի նոր […]
20:30 14.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը։ «Համզա բեն Լադենը, «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամ և Ուսամա բեն Լադենի որդին, սպանվել է ԱՄՆ-ի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանի հատվածում»,- ասվում է ԱՄՆ […]
20:23 10.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Անցած գիշեր Ջոն Բոլթոնին տեղեկացրի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա բազմաթիվ առաջարկությունների հետ, ինչպես նաև վարչակազմի մյուս անդամները, այսպիսով՝ խնդրեցի նրան ներկայացնել իր […]
11:51 10.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]
17:23 31.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքերն արդեն իսկ տալիս են հստակ արդյունքներ: Թրամփի խոսքով՝ Չինաստանը հիմա ապրում է վերջին 61 տարվա վատագույն ժամանակահատվածում: Վաղվանից բարձրանում են Չինաստանից ներկրվող […]
17:30 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը` ի պատասխան հուլիսին Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն: Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ […]
12:00 24.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը սեպտեմբեր ամսին կբարձրանան ոչ թե նախատեսված 10, այլ 15 տոկոսի չափով, իսկ հոկտեմբերից 250 միլիարդ դոլար արժողությամբ մեկ այլ ապրանքների մաքսատուրքերի աճը կլինի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս: Թրամփի այս քայլը կապված է ավելի վաղ Չինաստանի […]
10:50 13.08.2019
Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի ղեկավարությունը խոստացել է շարունակել նոր զինատեսակների զարգացման աշխատանքները: Համաձայն Միացյալ Նահանգների փորձագետների՝ ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ձախողման ժամանակ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետևել և ավելին իմանալ տեղի ունեցած միջադեպի մասին: «Մենք ունենք նմանատիպ, սակայն ավելի ժամանակակից […]
12:20 02.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Դրանք կապված են 2018 թվականի մարտին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու փորձի հետ: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին որոշում է ընդունել, որ Ռուսաստանը Սկրիպալների գործով խախտել է 1991 թվականի […]
13:45 31.07.2019
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը դեռևս շիկացման փուլում է: Վերլուծաբաններն ասում են, որ երբեմնի երկու դաշնակիցների փայլուն հարաբերություններն արդեն անցյալում են: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ, դոկտոր Համբիկ Սարաֆյանը SHANTNEWS-ին ասում է, որ նախագահ Թրամփի քաղաքական որոշումներն ու կեցվածքը դուրս են ավանդական կերպարից: Ըստ Համբիկ Սարաֆյանի՝ Դոնալդ Թրամփի ոչ ավանդական քաղաքական կերպարը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ դարավոր […]
13:22 31.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապագայում կրճատել երկրի հսկայական ռազմական բյուջեն։ Այդ մտադրությունը նա հիմնավորել է «արդեն իսկ հզոր» բանակ ունենալու գործոնով։ Այս մասին նա ասել է հարցազրույցներից մեկում։ «Մենք հիմա ունենք հզոր զինված ուժեր, որ շատ ավելի հզոր են ընդունված վերջին բյուջեից հետո։ Հետագայում ինչ-որ մի պահի, ես կկարողանամ կրճատել բյուջեն։ Բայց […]
22:58 30.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին կժամանի Լեհաստան: Այս մասին լեհական լրատվական գործակալությանը հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գրասենյակի ղեկավարը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կայցելի Լեհաստան: Սեպտեմբերի 1-ին նա կմասնակցի Վարշավայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին»,- ասել է Դուդայի ներկայացուցիչը: Ըստ տեղեկությունների՝ այցելության մանրամասները կներկայացնի Սպիտակ տունը:
22:46 30.07.2019
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանային գիծը դարձել է իրական խաղահրապարակ մի խումբ երեխաների համար: Նրանց ծնողները սահմանի երկու կողմերում տարբեր ապաստարաններում ապրող երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար ճոճանակներ են տեղադրել սահմանային ճաղավանդակի մեջ: Այս քայլով նրանք նաև իրենց դժգոհությունն են արտահայտում սահմանային պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին: Այս մասին հայտնել է VOA News-ը: […]
21:30 30.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. Իրանը բանակցություններում երբեք չի պարտվել, բայց պատերազմում էլ երբեք չի հաղթել: Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել են դեռ անցած տարի, երբ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից և խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
11:54 30.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչև 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թրամփը բացատրել է «անվերջ պատերազմն» ավարտելու և զորքը դուրս բերելու անհրաժեշտությունը: «Թրամփը երկմտանքի մեջ չէ պատերազմն ավարտելու հարցում», – ասել է Պոմպեոն: Պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իրական առաջընթաց է […]
18:38 27.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հիասթափված է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների համայնքը ռեփեր A$AP Rocky-ի հետ կատարվածի պատճառով փոխել է Շվեդիայի հանդեպ վերաբերմունքը: Թրամփը հերթական անգամ պահանջել է ազատ արձակել ռեփեր A$AP Rocky-ին, որին կալանքի տակ են պահում մինչև դատը: Ռեփերին մեղադրում են տղամարդու վրա հարձակվելու մեջ: ԱՄՆ նախագահը […]
13:30 27.07.2019
ՌԴ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: «Սա բարդ իրավիճակ է, և ես չեմ մեղադրում Թուրքիային, քանի որ շատ հանգամանքներ ու խնդիրներ կան, որոնք ծագել են Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ»,- ասել է Թրամփը: ԱՄՆ առաջնորդը, սակայն, չի մանրամասնել, թե երբ […]
10:46 27.07.2019
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է 2.5 միլիարդ դոլար ծախսել ԱՄՆ- Մեքսիկա հարավային սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշվում է նաև, որ այդ գումարները կուղղվեն Կալիֆորնիայի, Արիզոնայի և Նյու Մեքսիկոյի հատվածում պատի շինարարությանը: ԱՄՆ հարավային սահմանին պատի կառուցումը նախագահ Թրամփի 2016 […]
10:32 27.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքը՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված հարկի: Սպիտակ Տան ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համապատասխան քայլեր կձեռնարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հիմարությանն» ի պատասխան: Թրամփը նաև հայտարարել է, թե ամերիկյան գինին ավելի լավն է, քան ֆրանսիականը:
16:44 26.07.2019
Ամերիկացի ռեփեր Ռաքիմ Մայերսը, ով հայտնի է A$AP Rocky անունով, մինչև դատավարության ավարտը կմնա կալանքի տակ: Նա մեղադրվում է Ստոկհոլմում հարձակում գործելու մեջ: Հուլիսի սկզբին A$AP Rocky-ի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Քիմ Քարդաշյանը: Նա իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ այդ հարցով դիմել էր Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, ինչպես նաև […]
23:47 25.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակիցների առաջ ելույթ է ունեցել երկգլխանի արծվի պատկերի ֆոնին: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Turning Point կազմակերպության միջոցառման շրջանակում ԱՄՆ նախագահի ելույթի ժամանակ հետին պլանում պատկերված է եղել նախագահական կնիքը, բայց ի տարբերություն իրականի, այստեղ դրանում պատկերված արծիվը երկու գլուխ է ունեցել, իսկ սրի փոխարեն այն գոլֆի մական է […]
16:53 25.07.2019
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ դեմոկրատները կպարտվեն 2020 թ.-ի ընտրություններում:
13:48 25.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Կոնգրեսի 3 բանաձևերի վրա, որոնք արգելում են ԱՄՆ-ին տեղական արտադրության սպառազինություն վաճառել արաբական երկրներին՝ առանց օրենսդիր մարմնի հավանության: Թրամփի խոսքերով՝ այս փաստաթղթերը ոչ միայն թուլացնում են ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը, այլև վնասում Վաշինգտոնի գործընկերային հարաբերություններին: Այս պահին ԱՄՆ-ում գործում է օրենք, որի համաձայն՝ ամերիկյան զենքի արտահանումը կարող է տեղի […]
10:35 24.07.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ […]
18:57 23.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Նա շնորհավորանքի մեջ տառասխալ է թույլ տվել: Իվանկան, որն իր թվիթերյան էջում ունի 6,7 միլիոն հետևորդ, գրել է՝ Congratulations on becoming the next PM of the United Kingston: Այնուհետև Իվանկան ուղղել է գրառումը, սակայն նախկին տարբերակը լայն տարածում […]
23:10 22.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է իր երկրպագուների հարսանիքին: Այն տեղի է ունեցել Նյու Ջերսիում, Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում, որի դահլիճներից մեկը զույգը վարձակալել էր հարսանեկան արարողության համար: CNN ալիքի հաղորդմամբ՝ նորապասակները Թրամփի մոլի երկրպագուներից են: Նրանք մի քանի անգամ հրավեր են ուղարկել նախագահին, սակայն Թրամփը ոչ մի հրավերի չի պատասխանել: «Այդ ամենից […]