08:06 11.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում պատասխանել է իր ծուլության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին։ Նա նշել է, որ աշխատում է շատ ավելի, քան նախորդ նախագահները։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրում կարգուկանոն է հաստատել՝ ուժեղացրել է զինված ուժերը, կանխել հնարավոր պատերազմը Հյուսիսային Կորեայի հետ, վերացրել բարձր հարկերի խնդիրները և կարգավորել վետերաններին առնչվող հարցերը։ […]
14:19 10.02.2019
Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլին ու նրա 11 բարձրակարգ գործընկերները 4 ժամ հետազոտել են ԱՄՆ նախագահի առողջական վիճակը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու համար։ Հետազոտությունից հետո բժիշկները ոչ միանշանակ հայտարարություն են արել․ «Հուսով ենք, որ նախագահի առողջական վիճակը կմնա նույնը մինչև նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտն ու նաև դրանից հետո»։ Սակայն թե ինչ վիճակի մասին է խոսքը, […]
09:21 10.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը մեծ է՝ նշելով, որ վիթխարի ներդրում ունի դրա «փրկության» մեջ։ Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում հայտնել է իր նախագահության ընթացքում ամերիկյան տնտեսությունում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։ Թրամփը երկրի ներկայիս տնտեսական վիճակը համեմատել է այն ժամանակվա հետ, երբ իշխանության ղեկին Բարաք Օբաման էր։ Նա նաև […]
16:00 08.02.2019
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: ««Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի´ Թրամփը» (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնը և Պոմպեոն (պետքարտուղար Մայքը): Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, ովքեր ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք ոչինչ […]
09:38 08.02.2019
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտնել է National Enquirer տաբլոիդի հրատարակիչների կողմից շանտաժի փորձի մասին։ Նրանք սպառնում են հրապարակել Բեզոսի մերկ լուսանկարները։ Բեզոսը նշել է, որ American Media Inc (AMI) ընկերությունը՝ Դևիդ Փեքերի գլխավորությամբ, սպառնում է հրապարակել լուսանկարները, որոնք ինքն անձամբ է ուղարկել նախկին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսին։ Հրապարակումից հրաժարվելու դիմաց ընկերության ներկայացուցիչները […]
07:43 08.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ ստորագրահավաք-արշավ՝ երկրի գործերին չմիջամտելու պահանջով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը; Փետրվարի 7-ին նա միացել է ակցիային և զետեղել իր ստորագրությունը։ Նշվում է, որ արշավի նպատակը հանդիսանում է առնվազն 10 մլն ստորագրության հավաքումն ընդդեմ ԱՄՆ միջամտության։ Վենեսուելայի առաջնորդը տիկնոջ հետ եկել է մայրաքաղաք […]
17:25 07.02.2019
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Հիլարի Քլինթոնը, որը նախորդ նախագահական ընտրություններում պարտվել է գործող նախագահին, քննադատել է նրան՝ ասելով, որ Դոնալդ Թրամփի որոշմամբ Ռուսաստանի հետ հրթիռային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը նվեր էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է համալսարաններից մեկում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ, հայտնում է ամերիկյան հեղինակավոր The Hill պարբերականը: Ըստ Քլինթոնի քննադատության` […]
15:44 07.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 11-ամյա ազգանվանակից Ջոշուա Թրամփը քնել է Կոնգրեսում երկրի ղեկավարի հանդիսավոր ելույթի ժամանակ և արթնացել հայտնի դարձած: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Քնած տղայի նկարը տարածվել է համացանցում: Տեսախցիկները նկարահանել են քնած տղային հենց այն պահին, երբ ԱՄՆ նախագահը փորձում էր ապացուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատի կառուցման անհրաժեշտությունը և անօրինական միգրացիան […]
14:36 07.02.2019
Նյու Յորքում գտնվող առանձնատներից մեկը, որտեղ կյանքի առաջին 4 տարիներն անցկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանվել է վաճառքի: Տունը գնահատվում է 2,9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է New York Post-ը: Առանձնատան հետ վաճառվում է նաև Թրամփի՝ «Արվեստը գործարքի մեջ է» գիրքը, People ամսագրի շապիկի նկարներ և այլ իրեր: Նշվում է, որ տունը կառուցվել […]
14:15 07.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի ծափահարություններն անտարբեր չեն թողել սոցցանցերի օգտատերերին և արագ դարձել են նոր մեմ: Այս մասին գրում է The Washington Post-ը: Նշվում է, որ ամբողջ երեկոյի ընթացքում կոնգրեսականն իրեն զուսպ է պահել: Սակայն երբ Թրամփը հայտարարել է, որ երկիրը պետք է հրաժարվի վրեժի, հակազդեցության քաղաքականությունից, […]
07:30 07.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային հարցերով ֆինանսների փոխնախարար Դևիդ Մալպասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մալպասը Թրամփի կողմնակից է։ Նա խոստանում է Համաշխարհային բանկում իրականացնել աճին միտված բարեփոխումներ։ Փորձագետները նրան համարում են իդեալական թեկնածու կարիերայում քաղաքական և ֆինանսական մասի հավասարակշռության տեսանկյունից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները Համաշխարհային բանկի ղեկավարի […]
22:14 06.02.2019
Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդել է Կոլումբիայի արտգործնախարարությունը: «Վենեսուելայի ժողովուրդն այդ օգնության կարիքն ունի: Իսկ ի՞նչ պետք է անի նախագահ Մադուրոն: Ընդամենը պետք է չխանգարի, որպեսզի վենեսուելացի մեր եղբայրները ստանան այդ օգնությունը»,- ասել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կարլոս Տրուխիլյոն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վենեսուելացի զինվորականները փակել […]
15:48 06.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարասյանը, որը ժամանել էր Կոնգրես, դիմավորել են ցուցարարներ, որոնց ձեռքին պաստառ է եղել «Մեծ խաբեբա» գրությամբ, հայտնում է c-span հեռուստաալիքը: Ցուցարարները հարվածներ են հասցրել թմբուկներով, նաև ամբոխի մեջ կարելի էր տեսնել մարդկանց, որոնց պաստառների վրա գրված էր հետևյալը` «Նա օրենքից վեր չէ»: Նշվում է, որ ցույցի ժամանակ որոշ մարդիկ իրենց ձեռքերում պահել են […]
10:50 06.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 27-28 -ը Վիետնամում կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Կոնգրեսում ելույթի ժամանակ նա խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից: Թրամփը հաստատել է, որ իսկապես ԱՄՆ-ն դուրս է գալիս Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրից, սակայն չի բացառում դրա փոխարեն սպառազինությունների վերահսկման նոր պայմանագիր ստորագրելու հավանականությունը: […]
09:01 05.02.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի հայցել ամերիկացի զինվորականների՝ Իրաքում մնալու վերաբերյալ, և պաշտոնական Բաղդադը Վաշինգտոնից բացատրություններ է ակնկալում Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները: Խոսքը ամերիկյան առաջնորդի այն խոսքերի մասին է, ըստ որոնց՝ ԱՄՆ զինված ուժերի զինվորականները Իրաքում են մնալու՝ Իրանն «աչքի տակ» […]
15:37 04.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից սպասում է խոստումների կատարում: Դա վերաբերում է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը: Այս մասին հաղորդում է թուրքական TRT-ն: «Պարոն Թրամփը խոստացել է, որ դուրս կգա Եփրատի արևելքից: Հույս ունենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներում: Չենք ուզում ապրել սպառնալիքի տակ, պատրաստ ենք […]
10:39 04.02.2019
Մադուրոն նաև անտեսել է Եվրամիության երկրների վերջնաժամկետը՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
08:27 04.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուսով է՝ Միացյալ Նահանգների իր գործընկերը կպահի իր խոստումն ու առաջիկայում դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ տարածքներից: Այս մասին Էրդողանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: «Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատից արևելք ընկած տարածքներից: Հուսով ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք […]
07:52 04.02.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում: «Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը […]
07:18 04.02.2019
Իրաքի խորհրդարանը փաստաթուղթ է նախապատրաստում, որով կարող է խզել Անվտանգության մասին ամերիկյան կողմի հետ ունեցած համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Կաաբին: Սա եղել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության պատասխանը, թե ամերիկյան կողմը շարունակելու է զորք պահել Իրաքում Իրանն «աչքի տակ» պահելու համար: Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ իրաքյան կողմին այս հայտարարությունը դուր չի […]
20:28 03.02.2019
Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է: Այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումները քննարկելիս այսօրվա հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև հայտնել է, որ մինչ այս Նիկոլաս Մադուրոն, որին Միացյալ Նահանգներն այլևս չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ, դիմել է Թրամփի հետ հանդիպում ունենալու համար, սակայն ամերիկյան վարչակազմը մերժել է այդ հայտը: Այս […]
16:20 03.02.2019
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, նախնական տեղեկությունների համաձայն, կարող են հանդիպել փետրվարի 27-28-ին՝ Չինաստանի Դանանգում: Այս մասին հայտնում է չինական South Chine Morning Post կայքը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն առաջիկա հանդիպման մասին խոսել է դեռևս անցած շաբաթ, երբ տնտեսական համագործակցության հարցերի քննարկման նպատակով ԱՄՆ-ում էր գտնվում Չինաստանից ժամանած հատուկ պատվիրակությունը: […]
19:12 02.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը մեծ կլինի, եթե դեմոկրատների հետ բանակցությունները, կապված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հետ, մտնեն փակուղի: «Ես կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ ստիպված ենք լինելու անել դա»,- ասել է Թրամփը: Նշենք, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Թրամփը կստանա պաշտոնեական լիազորություններ՝ պաշտպանության […]
08:05 01.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում շատ գումար է կորցրել, սակայն վստահեցրել է, որ միևնույն է՝ սիրում է իր աշխատանքը։ «Ես վիթխարի գումարներ եմ կորցրել՝ զբաղվելով այս աշխատանքով։ Դա գումար չի բերում։ Այն ամենաանշահավետ զբաղմունքներից մեկն է։ Բարեբախտաբար, ես գումարի կարիք չունեմ»,- ասել է նա The New York Times […]
07:39 01.02.2019
Մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիտարկմանն են ներկայացրել օրինագծեր, որոնք սահմանափակում են Սիրիայից զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավորությունները։ Ինչպես նշում է The Hill պարբերականը, նախաձեռնությամբ են հանդես եկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ Նրանք ցանկանում են արգելել Պենտագոնի կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Սիրիայում ներկայությունը մինչև 1500 զինվորականի նվազեցնելու համար։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը […]
00:45 01.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահմանին ստեղծված իրավիճակը համեմատել է Աֆղանստանի հետ: Նրա խոսքերով՝ Մեքսիկան հարավային սահմանին հումանիտար ճգնաժամ է ստեղծում, որը տարածվում է ամբողջ ԱՄՆ-ի տարածքում: «Ավելի վատ է, քան Աֆղանստանում»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա նաև նշել է, որ Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի ինչ-որ հատվածներ արդեն ամբողջությամբ պատրաստ են: «Պատի որոշակի հատվածներ պատրաստ […]
12:28 31.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հետախուզական ծառայություններին մեղադրել է Իրանից եկող սպառնալիքի հարցում պասիվություն և միամտություն դրսևորելու մեջ և նրանց խորհուրդ է տվել դպրոց վերադառնալ: Իր թվիթերյան էջում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ Իրանը շարունակում է մնալ վտանգի աղբյուր: «Հետախուզության աշխատողները, կարծես, չափազանց պասիվ և միամիտ են, երբ հարցը վերաբերում է Իրանից եկող վտանգներին: […]
08:14 31.01.2019
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրել են «Աստծո կամոք»։ Այս մասին խոսնակը հայտարարել է քրիստոնեական CBN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Նա վստահ է, որ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ դա ցանկացել է Աստված։ «Կարծում եմ՝ Աստված մեզ բոլորին տարբեր ժամանակներ տարբեր գործերի է մղում, և նա […]
07:29 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեպքում սպառնացել է Վիետնամական պատերազմի կրկնության վատագույն սցենարով։ Հունվարի 30-ին Մադուրոն հանդես է եկել տեսաուղերձով, որում վենեսուելացիներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժման ռիսկի մասին։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի Լատինական Ամերիկան դառնա երկրորդ Վիետնամ։ Եթե ԱՄՆ-ը ձգտում է ներխուժման, ապա կստանա Վիետնամական պատերազմի կրկնության հնարավոր բոլոր տարբերակներից վատագույնը»,- […]
20:32 30.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զանգել է Վենեսուելայի նախագահի ինքնահռչակ պաշտոնակատար Խուան Գուայդոյին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նրան շնորհավորելու, ինչպես նաև «Վենեսուելայի ժողովրդի՝ ժողովրդավարության համար պայքարին» իր աջակցությունը հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվ պահել շփումները, ինչպես նաև խոսել են Վենեսուելայում կայունությունը վերականգնելու հարցերի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները մեկն է […]