07:54 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հավատալ Հյուսիսային Կորեայի մասին ամերիկյան հետախուզության զեկույցի տվյալներին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան այլ տեղեկություն է տվել։ Այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Էնդրյու Մաքքեյբը։ «Նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների օգնությամբ ԱՄՆ-ին հարվածելու Հյուսիսային Կորեայի հնարավորությունների առկայությանը»,- նշել է […]
07:33 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։ «Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի […]
14:25 17.02.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ մասին ասել է նաև Թրամփը՝ ուրբաթ օրը Սպիտակ տանն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: «Վարչապետ Սինձո Աբեն ինձ տվել է նամակի կրկնօրինակը, որը նա ուղարկել է […]
11:01 17.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել եվրոպական երկրներին «հետ վերցնել» Սիրիայում բռնված ԻՊ հարյուրավոր գրոհայիններին, իսկ այնուհետև նրանց դատարանի առաջ կանգնեցնել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ը խնդրում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ դաշնակիցների հետ վերցնել Սիրիայում բռնված ԻՊ-ի ավելի քան 800 գրոհայիններին և դատարանի առաջ […]
09:48 17.02.2019
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հանել է թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Պետդեպը։ Հայտարարությունում Նաուերթն ասել է, որ հանել է իր թեկնածությունն ընտանիքում վերջին 2 ամիսների իրադարձությունների պատճառով։ Նա նշել է, որ այդ քայլին է դիմել իր մտերիմների շահերից ելնելով։ ԶԼՄ-ները ենթադրում են, որ խնդիրն առնչվում է երեխաների դայակի աշխատանքային […]
23:18 16.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]
21:48 16.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Կոնգրեսի հետ նոր խնդիրներ ունենալ երկրում արտակարգ ռեժիմ հայտարարելու դեպքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Աղբյուրը հայտնում է, որ մոտակա ժամանակներս Դեմոկրատներն այս հարցի դեմ կարող են բանաձև ընդունել, որին, ըստ ամենայնի, կողմ կքվեարկի նաև Հանրապետականների մեծ մասը: Իսկ այդ դեպքում Թրամփը կարող է վատ դրության մեջ հայտնվել: Հաղորդվում […]
21:18 16.02.2019
Միացյալ Նահանգների իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակում ՆԱՏՕ-ի՝ հատկապես եվրոպական դաշնակիցներին կոչ են անում զորք ուղարկել Սիրիա, որպեսզի ամերիկյան կողմն էլ այնտեղ թողնի 200 զինծառայող, և այդ զորախմբերը միասին պաշտպանեն քրդական ջոկատներին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։ ԱՄՆ սենատոր, նախագահ Դոնալդ Թրամփի անդամակցած Հանրապետական կուսակցության անդամ Լինդսի Գրեմը, ըստ լրատվամիջոցի հրապարակման, այս կոչը […]
16:23 16.02.2019
Սպառողների իրավունքները պաշտպանող Public Citizen ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու դեմ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրը նշում է, որ Public Citizen-ը դատարան է դիմել Տեխաս նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության և 3 տարածքի սեփականատերերի անունից, ում ավելի վաղ դաշնային հաստատությունները նախազգուշացրել էին այն մասին, որ ԱՄՆ […]
13:02 16.02.2019
Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում: «Գեներալները, գլխավոր ֆիգուրները, որոնք աջակցում են Նիկոլաս Մադուրոյին, ընդդիմության հետ մշտական երկխոսություն են վարում. դա մակերեսային է, սակայն երկխոսություն կա»,- ասել է Բոլթոնը: Նա նշել է, որ Վենեսուելայում կա ավելի քան 2000 գեներալ. […]
10:40 16.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիրը»,- գրել է Սանդերսը: Թվիթերի իր միկրոբլոգում Սանդերսը նաև հայտնել է, որ […]
22:14 15.02.2019
Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը և այդպիսով վերջ կդնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական ներգաղթին և հանցագործություններին: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա նախագահ Թրամփին այդ պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար: President Trump Speaks on the National […]
19:08 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներին: Կոնգրեսի ընդունած իրավական ակտում նշվում է, որ ԱՄՆ-ը չի վաճառի զենք Էրդողանի թիկնազորին այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրենսդրական մարմնին չներկայացնի հատուկ զեկույց Էրդողանի թիկնազորի` հայերի և քրդերի վրա հարձակման փաստի մասին: Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիսին […]
11:38 15.02.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին: Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ և փորձում են խաթարել ժողովրդավարությունը, հետագայում խնդիրների կբախվեն: Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում: Զախարովան հիշեցրել է […]
07:56 15.02.2019
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ երկրի արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Ուիլյամ Բարի թեկածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի ներկայությամբ երդման արարողությունից հետո նա կանցնի պարտականությունների կատարմանը։ Գլխավոր դատախազի պաշտոնում Բարը կփոխարինի Ջեֆ Սեշնսին, ով 2018 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ուիլյամ Բարը Ջորջ Բուշ ավագի վարչակազմում արդեն […]
07:43 15.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր ստորագրել բյուջեն, որը վերաբերում է պետական հաստատւթյունների ֆինանսավորմանը, և հայտարարել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Интерфакс-ը։ Նրա խոսքերով՝ այդպիսով ազգային անվտանգության ճգնաժամն ու սահմանին տիրող մարդասիրական ճգնաժամը կավարտվի։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա Թրամփին մեծացնել […]
07:28 15.02.2019
Վերջին 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի 72-ամյա նախագահը գիրացել է 2 կգ-ով և նվազեցրել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Սպիտակ տան ղեկավարն այժմ կշռում է 110 կգ։ Այս մասին ասված է նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլիի պաշտոնական եզրակացությունում։ Հերթական ամենամյա բուժզննության ժամանակ նախագահի մոտ գրանցվել է 118/80 ճնշում և րոպեում 70 զարկ։ Բժիշկն իր եզրահանգման մեջ գրել […]
07:16 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝ […]
14:35 14.02.2019
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նիստում, հարց է տվել Վենեսուելայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի դիրքորոշման և Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին: «Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, հայերի ցեղասպանության վրա: Հիմա […]
08:13 14.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Սպիտակ տան՝ գոլֆի խաղի համար նախատեսված սիմուլյատորը, որը մնացել էր նախորդ նախագահ Բարաք Օբամայից։ Գնումը նրան արժեցել է 50 հազար դոլար։ Այդ գումարը նա վճարել է սեփական գրպանից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, նոր սիմուլյատորն իրենից ներկայացնում է վիդեոէկրան, որը զբաղեցնում է մի ողջ սենյակ։ Ծրագիրը թույլ է […]
07:16 14.02.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մտադիր է առնվազն 500 մլն դոլար ծախսել, որպեսզի թույլ չտա Թրամփի ընտրվելը երկրորդ ժամկետում։ Նա մտադիր է գումարը ներդնել Դեմոկրատական կուսակության թեկնածուի նախընտրական արշավում։ Հայտնի չէ՝ նա անձա՞մբ կառաջադրվի, թե՞ կաջակցի որևէ կուսակցի։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն դեմոկրատներին։ Առաջադրվելով Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում՝ Բլումբերգն […]
22:43 13.02.2019
Դոնալդ Թրամփի երկամյա նախագահության շրջանում ԱՄՆ-ի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով: Այժմ պարտքը կազմում է 22.01 տրիլիոն դոլար: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների` ԱՄՆ-ի պետական պարտքը 2017-ի ՀՆԱ-ի 108 % -ից 2023-ին կհասնի ՀՆԱ-ի 117%-ի: Ընթացիկ պարտքային խնդիրները համարվում են 2007–2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք: […]
07:18 13.02.2019
Վերջին 11 ամիսների ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 1 տրիլիոն դոլարով։ Այն հասել է պատմական ռեկորդի՝ 22 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետպարտքը Թրամփի նախագահության սկզբից աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով և գրեթե հասել 22 տրիլիոն դոլարի նշագծին։ 2018 թվականի […]
00:27 13.02.2019
Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է, որ «Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գաղտնի աղբյուրներից ստացված հարյուրավոր հեռախոսային գաղտնալսումների ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական կառավարությունը թույլ տվել և նույնիսկ հեշտացրել օտարերկրյա և թուրք զինյալների տեղաշարժը Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա՝ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ, հայտնի […]
16:30 12.02.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]
12:13 12.02.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին: «40 տարի կոռուպցիա: 40 տարի ճնշումներ: 40 տարի ահաբեկչություն: Իրանի ռեժիմը ստեղծել է միայն 40 տարվա ձախողում: Իրանի երկար տարիներ տառապած ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,- գրել է ԱՄՆ առաջնորդը: Ի դեպ, նույն գրառումը Թրամփը կատարել է նաև անգլերեն: ۴۰ سال […]
11:15 12.02.2019
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անկախ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների հետ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կկառուցվի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրենք արդեն սկսել են կառուցել ավելի լավ, ավելի ամուր և պակաս ծախսատար պատ: Իր խոսքում Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին՝ հանցագործներին երկրի տարածք թողնելու համար: Ավելի […]
13:30 11.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մինեսոտա նահանգից սենատոր ընտրված դեմոկրատ Էմի Քլոբուշերն իր նահանգում ելույթի ժամանակ ձնեմարդու տպավորություն է թողել: Նշենք, որ կիրակի օրը Էմի Քլոբուշերը հայտարարել է նաև, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Էմի Քլոբուշերը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը և հպարտությամբ խոսել է կլիմայի գլոբալ […]
08:24 11.02.2019
Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը վերջերս հայտարարել էր ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին, հայտարարել է, որ այդ ժամանակ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին կարող է բանտարկություն սպառնալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Այդ ժամանակ, երբ մենք մոտենանք 2020 թվականին, Դոնալդ Թրամփը կարող է նույնիսկ նախագահ չլինել, նա կարող է անազատության մեջ լինել»,- ասել է […]