07:58 08.03.2019
Apple ամերիկյան կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը փոխել է ազգանունը թվիթերյան միկրոբլոգում՝ ազգանվան փոխարեն զետեղելով ընկերության տարբերանշանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթվել էր՝ անվանելով նրան Թիմ Էփլ։ Թրամփը հաճախ է նման սխալներ թույլ տալիս, ընդ որում, ոչ միայն մարդկանց անունների հարցում։ 2017 թվականի սեպտեմբերին նա հրապարակավ […]
23:19 07.03.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակել բանակցությունները հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ավելին, ըստ Բոլթոնի, Թրամփը հույս ունի Կիմ Չեն Ինի հետ «մեծ գործարք» կնքել: Թրամփի խորհրդականը սակայն ավելացրել է, որ Հյուսիսային Կորեան պատժամիջոցների վերացման դիմաց չի ցանկանում մեծ զիջումների գնալ, մասնավորապես՝ հրաժարվել միջուկային […]
16:33 07.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոռացել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի ազգանունը` նրան անվանելով Թիմ Էփլ (Apple): Այս մասին հայտնում է CNBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել կադրային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստում: Trump just called Apple CEO Tim Cook “Tim Apple” pic.twitter.com/gTHHtjWvc9 — Sean O’Kane (@sokane1) March 6, 2019
09:27 07.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ հրաժարվել նախընտրական դեբատներից այն հեռուստաալիքներով, որոնք ինքը համարում է «ֆեյք»։ Նա սպառնալից գրառումը զետեղել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հեռուստաալիքներն է բնորոշում որպես «ֆեյք»։ Սպիտակ տան ղեկավարն այդպես է պատասխանել դեմոկրատներին, ովքեր հրաժարվել են հանրապետականներին աջակցող […]
07:20 07.03.2019
Յոնբենում գտնվող հյուսիսկորեական գիտահետազոտական միջուկային համալիրում շարունակվում է ուրանի հարստացման սարքավորումների օգտագործումը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության տվյալներին։ Հետախուզական ծառայության տնօրեն Սո Հունի խոսքերով՝ հայտնի է, որ ուրանի հարստացման սարքավորումները շարունակել են նորմալ աշխատել Թրամփի և Կին Չեն Ինի՝ օրերս կայացած գագաթնաժողովից առաջ։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել […]
17:23 06.03.2019
ԱՄՆ-ում անօրինական ճանապարհով Մեքսիկայի հետ սահմանը հատելու փորձ անող ներգաղթյալների թիվը մեկ ամսում աճել է 50 տոկոսով` պայմանավորված Դոնալդ Թրամփի հայտարարած ռեժիմով, տեղեկացնում է Washington Times-ը: Ազգային անվտանգության գործակալության տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 36 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է: Վերջին ամիսներին սահմանապահների հարվածների տակ են հայտնվել հարյուրավոր միգրանտներից բաղկացած ավելի քան 70 խմբեր: […]
11:54 06.03.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ 2020թ. չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Նրա հայտարարությունը հրապարակվել է Bloomberg կայքում մարտի 5-ին: Բլումբերգն ընդգծել է, որ լրջորեն է մտածել նախագահական մրցավազքի մասին, բայց արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից: Միլիարդատերը նաև վստահություն է հայտնել այն հարցում, որ հաղթանակի հույս կունենար, եթե իր մրցակիցը լիներ […]
10:00 06.03.2019
Թուրքիան արձագանքել է Թրամփի մտադրությանը, որով ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է Անկարային զրկել առևտրային արտոնություններից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, դրա պատճառը, ըստ Թրամփի, Թուրքիայի տնտեսության արագ աճն ու դիվերսիֆիկացումն էր վերջին 45 տարում: Հարցին անդրադարաձել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։ «Որոշումը հակասում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նպատակներին, քանի […]
07:53 06.03.2019
Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը՝ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2016 թվականին նա պայքարել է Թրամփի հետ այդ պաշտոնի համար։ Թրամփն իր թվիթերյան էջում ափսոսանք է արտահայտել՝ նշելով, որ նախագահական ընտրությունների ժամանակ կկարոտի նախկին պետքարտուղարին։
07:44 06.03.2019
Վաշինգտոնը կխստացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը՝ միջուկային զինաթափում իրականացնելուց հրաժարվելու դեպքում։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը ստիպված կլինի էականորեն փոխել դիրքորոշումը Թրամփի հետ բանակցությունների վերսկսման դեպքում։ Բոլթոնը նախազգուշացրել է, որ այդ պատժամիջոցները հետևողականորեն կխստացվեն, և նշել, որ ԱՄՆ […]
15:50 05.03.2019
Սպիտակ տունը Կոնգրեսում դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սկսված նոր հետաքննությունը անվանել է «ամոթալի» և «վիրավորական»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սանդերսի խոսքերով՝ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով ներկայացուցիչ Ջերոլդ Նադլերը բացել է «ամոթալի և վիրավորական հետաքննություն»: Սառա Սանդերսը նշել է, որ դեմոկրատները այս քայլին գնացել են, քանի որ […]
08:48 05.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Սահմանափակող միջոցառումներն անդրադառնում են ռուս քաղաքական գործիչների և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի վրա։ Նախագահի հրամանում նշվում է, որ պատժամիջոցները երկարացվում են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին […]
07:39 05.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը։ Այս մասին ծանուցումը նախագահն ուղարկել է Կոնգրես, հայտնում է «РИА Новости»-ն։ Թրամփը նշել է, որ վերջին 45 տարիներին, որոնց ընթացքում Թուրքիան ստանում է արտոնություններ, դրա տնտեսությունը շատ է աճել և դիվերսիֆիկացել։ Երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել էին անցած տարվա օգոստոսից՝ Թուրքիայից […]
00:10 05.03.2019
The Washington Post-ի տեղեկություններով` մինչ օրս Սպիտակ տան ղեկավարը թույլ է տվել 9 000-ից ավելի կասկածելի արտահայտություն: Թրամփն ամեն օր միջինը 22 անգամ ստում է կամ այնպիսի հայտարարություն է անում, որը թյուրիմածության տեղիք է տալիս: The Washington Post թերթն ամեն օր ստուգում և վերլուծում է նախագահի բոլոր արտահայտությունները, իսկ կասկածելիները տեղադրում է Fact Checker անունով հատուկ […]
09:30 04.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄՆ-Հարավային Կորեա ամենամյա համատեղ զորավարժությունների չեղարկումը։ «Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկման ցանկության պատճառն ԱՄՆ-ի համար հարյուր միլիոնավոր դոլարների տնտեսումն է, որոնք մեզ չեն հատուցվում։ Դա իմ դիրքորոշումն է եղել նախագահ դառնալուց շատ ժամանակ առաջ։ Բացի այդ, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում լարվածության նվազեցումը հիմա լավ է»,- նշել […]
08:44 04.03.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեն տվյալներ է հավաքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանության հնարավոր չարաշահումերի, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Դեմոկրատները պատրաստվում են ամերիկյան հանրությանը համոզել նախագահի իմպիչմենթի անհրաժեշտության հարցում։ Այսօր խորհրդարանականներն ավելի քան 60 համապատասխան հարցում կուղարկեն Թրամփի վարչակազմի աշխատակիցներին, նրա ընտանիքի անդամներին և բիզնես-գործընկերներին, հայտնել է կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերն ABC-ի […]
19:37 03.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջը մի քանի օրից գալու է: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է պահպանողական քաղաքական գործիչների ու ակտիվիստների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Թրամփն ասել է, որ մի քանի օրից ահաբեկչական այդ խմբավորման զինյալները 100%-ով կվերացվեն: Նա ասել է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ […]
16:30 03.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ը կայացած գագաթնաժողովը ժամանակից շուտ է ավարտվել այն պատճառով, որ ԱՄՆ-ը պահանջել է փակել Փհենյանից ոչ հեռու գտնվող գաղտնի միջուկային ձեռնարկությունը։ Այս մասին գրում է The Sunday Times պարբերականը՝ հղում անելով Լոնդոում Հյուսիսային Կորեայի դեսպանության նախկին աշխատակից Թհե Յոն Հոյին, […]
11:41 03.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականին ինքը կհաղթի նախագահական ընտրություններում՝ մրցակիցների նկատմամբ էլ ավելի մեծ առավելությամբ, քան 2016 թվականին։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել պահպանողական քաղաքական գործիչների համաժողովի ժամանակ, փոխանցում է 9news պորտալը։ Թրամփը հերթական անգամ քննադատել է կլիմայական փոփոխությունների հետ կապված դեմոկրատների անհանգստությունը և ընդգծել, որ «սիրտը խառնում […]
19:20 02.03.2019
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի բյուջետային կոմիտեն մտադիր է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործված` հարկերի հետ կապված խարդախ սխեմաների մասին տվյալները, հաղորդում է NBC-ն` վկայակոչելով Կոնգրեսում իր աղբյուրներին: Այս ամենի հետ կապված` կոմիտեն մտադիր է հարցում ուղարկել և ստանալ Թրամփի՝ վերջին 10 տարվա ընթացքում վճարվող հարկերի մասին հայտարարագրերը: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի […]
12:56 02.03.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Ես ձեզ խոստանում եմ, որ կավարտենք աշխատանքը մինչև մեր լիազորությունների ավարտը»,- ասել է Փենսը: ԱՄՆ փոխնախագահն իր ելույթում կոչ է արել Կոնգրեսի անդամներին աջակցել նախագահ […]
07:31 01.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը նման որոշում էր ընդունել անցած տարվա մայիսին՝ անտեսելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների մտավախությունները։ Այդ մասին ծառայողական արձանագրություններից մեկում […]
07:18 01.03.2019
Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին Հանոյում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորցրել է Յոնբենում միջուկային բոլոր օբյեկտները ոչնչացնելու հնարավորությունը՝ հրաժարվելով պատժամիջոցները մասնակի չեղարկելու պայմանից։ Այս մասին փոխանցում է Yonhap գործակալությունը։ «Այն, որ ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկը, հազվագյուտ հնարավորության կորուստ է»,- ասել է նա՝ նշելով, որ նման […]
17:21 28.02.2019
«Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանություն» (DASKA) օրինագիծը նախատեսում է ՆԱՏՕ-ի ուժեղացում, միջազգային կիբերհանցագործության դեմ պայքար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների հաստատում: Այն ամերիկյան մամուլում ստացել է«դժոխային պատժամիջոցներ» անվանումը: Օրինագծի նորացված տարբերակը Սենատին էր ներկայացվել դեռևս փետրվարի 13-ին: Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ օրինագիծն ուղղված է Ռուսաստանի ղեկավարության և ռուսական տնտեսության հիմնական սեկտորների դեմ: Միաժամանակ փաստաթուղթը որոշ պարտավորություններ […]
07:18 28.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սկսել են պատմական երկրորդ գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո, որը տևել է 40 րոպե, սկսվել է ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն։ Այնուհետև սպասվում է աշխատանքային ճաշ և հռչակագրի ստորագրում։ Մինչ Հանոյից հեռանալը Թրամփը հանդես կգա մամուլի […]
23:29 27.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ լրագրողները մեծ հաճույքով կվճարեն, որպեսզի իմանան մանրամասներ իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումից, հաղորդում է ТАСС-ը: Երկու երկրների առաջնորդները նշում են, որ նրանք արդյունավետ հանդիպում են ունեցել: «Եթե դուք լսեիք մեր երկխոսությունը, դուք կվճարեիք դրա համար, այն լավն էր»,- նշել է Թրամփը: Կիմ Չեն Ինն էլ […]
18:20 27.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումից հետո կարո՞ղ է ստորագրվել խաղաղության համաձայնագիր Կորեական պատերազմի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան` ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Տեսնենք»: Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի […]
17:17 27.02.2019
Վիետնամի կառավարությունից հայտնել են, թե ինչ է լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի ընթրիքի ճաշացանկում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Առաջնորդների պատվերով կմատուցեն ծովախեցգետնով և խոզի մսով ձողիկներ և կանաչ մանգոյով աղցան: Հիմնական կերակուրը բաղկացած կլինի Վագու տեսակի տավարի մսով կերակուրից` սագի տապակայով և կիսաքաղցր ֆերմենտացված սև բրնձով սոուսով, տապակած սալորով […]