TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Դոնալդ Թրամփ

Թրամփը՝ Սի Ծինփինին «թագավոր» է անվանել` կանխատեսելով նրա պաշտոնավարումը երրորդ ժամկետում

15:53 03.04.2019

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ 2017 թվականին Պեկինում նախագահ Սի Ծինփինին անվանել է Չինաստանի «թագավոր», ինչը հարուցել է վերջինիս զարմանքը: Այս մասին Թրամփը պատմել է երեկ` Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ընթրիքի ժամանակ: Թրամփի խոսքերով` Սի Ծինփինը չէր ուզում իրեն համարել թագավոր, սակայն ինքը պնդել է:  «Բայց ես թագավոր չեմ, ես նախագահ եմ»,- Սի Ծինփինի խոսքերն […]

̰
Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում ծնվում է խաղաղության հասնելու «ճանապարհային քարտեզը». Տարասով

15:02 03.04.2019

«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերն ակտիվացել է, և որ ստեղծվում է «ճանապարհային քարտեզ»: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. կողմերն «ընդգծել են ԼՂ հարցով բանակցությունների ակտիվացման կարևորությունը»: Մոսկվան «ԼՂ հարցի կարգավորմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել», բացի դրանից՝ «Ալիևը […]

̰
Թրամփը մտադիր է 2020 թվականի ընտրություններում միանգամից 2 նշանաբան գործածել

08:13 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է միանգամից 2 նախընտրական նշանաբան գործածել։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում՝ Ճարտարագիտական ազգային թանգարանում կազմակերպված երեկոյի ընթացքում։ Իր նախընտրական ծրագրում Թրամփը, ով նախագահ է դարձել 2016 թվականին, կիրառել է «Ամերիկան կրկին դարձնենք մեծ» նշանաբանը։ Խոսելով 2020 թվականի ընտրարշավի մասին՝ նա նշել է, որ սկզբում […]

̰
ԱՄՆ նախագահը պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:46 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե իրեն չհաջողվի Մեքսիկայի իշխանությունների և Կոնգրեսի կողմից որոշակի քայլերի իրագործման հասնել։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ «Ես դեռևս չեմ հայտարարել նման մտադրության մասին, սակայն ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների՝ Մեքսիկայի հետ սահմանը մասնակի կամ […]

̰
Թրամփը կրկին շփոթել է հոր ծննդավայրը

07:18 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվել է հոր ծննդավայրի մասին խոսելիս։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հայրը՝ Ֆրեդ Թրամփը, ծնվել է Գերմանիայում։ «Հայրս գերմանացի է։ Նա ծնվել է Գերմանիայում՝ մի հրաշալի վայրում, այդ իսկ պատճառով ես գեղեցիկ զգացմունքներ ունեմ […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստվում սահմանել Իրանի դեմ

19:11 02.04.2019

Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գոլանի բարձունքները ճանաչել է սիրիական տարածք

16:50 01.04.2019

Այս տարածքը Իսրայելը Սիրիայից գրավել էր 1967թ.-ին:

̰
Սև ծովը կռվախնձոր՝ «վրաց-ամերիկա-ռուսական» եռանկյունում

23:28 30.03.2019

Սև ծովը հավակնում է դառնալ կռվախնձոր ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև: Ծովի՝ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին Վրաստանում զգուշությամբ սկսեցին խոսել աշնանը՝ տարածաշրջան նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից ամիսներ անց: Այն, որ այդ մասին քաջատեղյակ էր նաև Ռուսաստանը, պարզ դարձավ փետրվարին՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ նախագահի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից […]

̰
Թրամփը կոչ է արել WP-ին և NYT-ին զրկել Պուլիցերյան մրցանակից

16:00 30.03.2019

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը կոչ է արդել The Washington Post-ին ու The New York Times պարբերականներին զրկել Պուլիցերյան մրցանակից` Ռուսաստանի հետ Թրամփի գործակցությանը վերաբերող հրապարակումների համար: Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ անվանելով այդ պարգևները «կեղծ»: «Ինչ զվարճալի է, որ The New York Times-ը և The Washington Post-ը Պուլիցերյան մրցանակ են ստացել […]

̰
Թրամփը սպառնում է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը

10:46 30.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի ներգաղթյալների մուտքը դադարեցնելու համար: Այս մասին Թրամփը հայտարարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նախագահը նշել է, որ Մեքսիկան վատնում է ԱՄՆ-ի գումարները և ոչինչ չի անում: Ավելի վաղ նախագահ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը նրա […]

̰
Գոլանը Թրամփի միջինարևելյան քաղաքականության տրամաբանական շարունակությունն է. արաբագետ

22:48 29.03.2019

Գոլանի բարձունքների վերաբերյալ վերջին զարգացումները մեծ արձագանք են առաջացրել աշխարհում: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ արաբական աշխարհն առայժմ պատրաստ չէ համարժեք հակաքայլերի և առայժմ կսահմանափակվեն միայն հռետորաբանությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ես չեմ էլ կասկածում, որ բոլոր այն տարածքները, որոնք օկուպացված են, վաղ թե ուշ կվերադառնան տերերին. Արման Աբովյան

14:29 29.03.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ-ում, խոսելով Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու ու Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ասել է. «Ադրբեջանը սթափ չի գնահատում իրավիճակը: Արցախի Հանրապետությունն անկախ Հանրապետություն է, և բոլոր բանակցությունները պետք է ընթանան Արցախի քաղաքացիների դիրքորոշման ընդունման շուրջ, իսկ դա հստակ է, որ ԱՀ-ն անկախ է»: Իսկ սա նշանակում է, որ բանակցային սեղան վերադառնալու […]

̰
Թրամփի վարչակազմը Պետդեպի նոր ներկայացուցիչ է ընտրել

08:13 29.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պետդեպարտամենտի նոր ներկայացուցիչ է ընտրել։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 3 աղբյուրի։ Նոր ներկայացուցիչ կարող է դառնալ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փորձագետ, ռազմածովային ռեզերվի սպա և Fox News-ի աշխատակից Մորգան Օրտագուսը։ Նա կփոխարինի Հիզեր Նաուերթին, որին հայտարարել էին ՄԱԿ-ոմ դեսպանի թեկնածու, սակայն նա, ընտանեկան հարցերով […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են

19:44 28.03.2019

Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են:  Այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Դենիել Էլուելը: Նա նշել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել օդաչուների արհմիությունների հետ, ուսումնասիրվել են նշված մակնիշի բոլոր ինքնաթիռների ինքնագրիչների տվյալները և որևէ մեկի դեպքում չի հայտնաբերվել որևէ շեղում կամ անսարքություն, որը կարող է հանգեցնել աղետի: […]

̰
Ռուս մասնագետները Վենեսուելայում կմնան՝ որքան հարկավոր է. Զախարովա

18:28 28.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի կնոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին կոչ էր արել դուրս գալ Վենեսուելայից:

̰
Էրդողանը փոխում է սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը՝ որպես պատասխան ԱՄՆ-ին և Իսրայելին

14:11 28.03.2019

Մարտի 25-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Գոլանի բարձունքները ճանաչել էլ Իսրայելի մաս:

̰
Սիրիայի ներկայացուցիչն ԱՄՆ-ին առաջարկել է 2 նահանգ նվիրել Իսրայելին

09:00 28.03.2019

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին առաջարկել է Գոլանի բարձունքների փոխարեն Իսրայելին ամերիկյան 2 նահանգ նվիրել։ «Ինչո՞ւ Իսրայելին չտալ Հյուսիսային, Հարավային Կարոլինան։ Լավ հողակտորներ են»,- ասել է Ջաֆարին՝ ելույթ ունենալով  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նրա խոսքերով՝ Գոլանի բարձունքները «մեր տարածքն է, և այն մեզ կվերադառնա»։ «Նվիրե՛ք Իսրայելին 2 նահանգ, չէ՞ որ ցանկանում եք աջակցել […]

̰
Բարբարա Բուշը Թրամփին մեղադրել է իրեն սրտի կաթվածի հասցնելու մեջ

17:09 27.03.2019

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս իրեն հասցրել է սրտի կաթվածի: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով «Բարբարա Բուշը և ամերիկյան տոհմի ստեղծումը» գիրքը: Գրքի հեղինակը պարզաբանել է, որ իրականում դա սրտի կաթված չի եղել, չնայած Բարբարա Բուշը դա հենց այդպես է անվանել: Նախկին առաջին […]

̰
Սիրիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Գոլանի բարձունքների հարցով

08:29 27.03.2019

Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման ֆոնին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Այժմ Ֆրանսիան, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, պետք է նիստի ամսաթիվ նշանակի։ Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։ Փաստաթղթի ստորագրումը […]

̰
Թրամփն Անջելինա Ջոլիի հորն աշխատանքի է տեղավորել

08:02 27.03.2019

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը, աշխատանքի է տեղավորվել։ Նախագահ Թրամփը նրան ներառել է Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի  կենտրոնի հոգաբարձուների խորհրդում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նշվում է, ր Վոյթը Հոլիվուդի ամենապահպանողական գործիչներից է և բացահայտ աջակցում է Թրամփին։ Նախկինում Ջոլիի հայրն ակտիվորեն քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։

̰
ԱՄՆ Կոնգրեսը չկարողացավ հաղթահարել Թրամփի վետոն

07:33 27.03.2019

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել վետոն, որը նախագահ Դոնալդ Թրամփը դրել էր ավելի վաղ օրենսդիրների կողմից հավանության արժանացած օրինագծի վրա։ Այն կոչված էր չեղարկելու սահմանված արտակարգ դրության ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Դեմոկրատները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 2/3 ձայները։ Վետոյի հաղթահարման մասին նախաձեռնությանն աջակցել է 248 օրենսդիր, դեմ են […]

̰
Անվտանգության խնդիրների պատճառով «Եվրատեսիլ-2019»-ը խափանման սպառնալիքի տակ է

07:18 27.03.2019

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի անցկացումը հայտնվել է խափանման սպառնալիքի տակ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Մրցույթը պետք է անցկացվի Թել-Ավիվի հյուսիսային մասում։ Այժմ կազմակերպիչներն ու երկրի իշխանությունները փորձում են հանդիսատեսին ու մասնակիցներին ապահովել անվտանգության բոլոր հնարավոր միջոցներով։ Մրցույթի խափանման սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ մարտի 25-ին ԱՄՆ […]

̰
Դեմոկրատները պահանջում են հրապարակել «ռուսական գործով» հատուկ դատախազ Մյուլերի ամբողջական զեկույցը

16:34 26.03.2019

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամբողջական զեկույցը, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտությանը»: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Նրանք իրենց նամակում նշել են, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը` կապված հետաքննության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Բարը […]

̰
Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են ընթանում Թրամփի որոշման դեմ

16:30 26.03.2019

Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշման դեմ` Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեր էլ-Զորի, Ղամիշլիի ու այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
Գոլանի բարձունքների հետ կապված կազմակերպության դիրքորոշումը չի փոխվել

15:30 26.03.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների հետ կապված կազմակերպության դիրքորոշումը չի փոխվել: Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը սա հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ` ճանաչելով Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք: «Գլխավոր քարտուղարի համար պարզ է, որ Գոլանի կարգավիճակը չի փոխվել: Գոլանի հարցով ՄԱԿ-ի քաղաքականությունն […]

̰
Նեթանյահուն գինի է նվիրել Թրամփին

10:55 26.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ այդ փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվեր տասնամյակներ առաջ: Այդ առիթով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և նվիրել Գոլանի բարձունքներում պատրաստված գինի։ «Ես Ձեզ բերել եմ բարձրակարգ գինի Գոլանի բարձունքներից: Հասկանում […]

̰
Թուրքմենները հավակնություն են ներկայացրել Գոլանի բարձունքների նկատմամբ

09:29 26.03.2019

Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահի սկանդալային գրառումն իրարանցում է առաջացրել ոչ միայն թուրքերի, այլև Սիրիայի և Իրաքի թուրքմենների շրջանում։ Վերջիններս, ինչպես հայտնի է, վայելում են Անկարայի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Օրերս Թրամփը Twitter-ում գրել էր. «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական […]

̰
Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ

22:54 25.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն, չի ընդունում նման մոտեցումը։ «Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։ Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ […]

̰
Թրամփի կուսակցության կոնգրեսականը սատարելու է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման բանաձևին

22:33 25.03.2019

ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի ներկայացուցիչները (Armenian Assembly of America) հանդիպել են Հանրապետական կուսակցության կոնգրեսական Թեդ Լյուին, որին իրենց շնորհակալությունն են հայտնել՝ հայկական սփյուռքին մտահոգող հարցերում աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Rusarminfo-ն: «Թեդ Լյուն պատմել է հայկական ասամբլեային, որ Կոնգրեսի 116-րդ նստաշրջանի ժամանակ մտադիր է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Նա նաև պատրաստ է ստորագրել կոնգրեսականներ Պալլոնեի, […]

̰
Թուրքիան մտադիր է Գոլանի բարձունքների հարցը քննարկման թեմա դարձնել ՄԱԿ-ում. Էրդողան

13:35 25.03.2019

Անկարան մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ Վաշինգտոնը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Ըստ նրա՝ ժամանակն է նման քայլի դիմել՝ Իսրայելի և ամբողջ […]

̰
BACK_TO_TOP