19:44 28.03.2019
Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են: Այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Դենիել Էլուելը: Նա նշել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել օդաչուների արհմիությունների հետ, ուսումնասիրվել են նշված մակնիշի բոլոր ինքնաթիռների ինքնագրիչների տվյալները և որևէ մեկի դեպքում չի հայտնաբերվել որևէ շեղում կամ անսարքություն, որը կարող է հանգեցնել աղետի: […]
18:28 28.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոյի կնոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին կոչ էր արել դուրս գալ Վենեսուելայից:
09:00 28.03.2019
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին առաջարկել է Գոլանի բարձունքների փոխարեն Իսրայելին ամերիկյան 2 նահանգ նվիրել։ «Ինչո՞ւ Իսրայելին չտալ Հյուսիսային, Հարավային Կարոլինան։ Լավ հողակտորներ են»,- ասել է Ջաֆարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նրա խոսքերով՝ Գոլանի բարձունքները «մեր տարածքն է, և այն մեզ կվերադառնա»։ «Նվիրե՛ք Իսրայելին 2 նահանգ, չէ՞ որ ցանկանում եք աջակցել […]
17:09 27.03.2019
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս իրեն հասցրել է սրտի կաթվածի: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով «Բարբարա Բուշը և ամերիկյան տոհմի ստեղծումը» գիրքը: Գրքի հեղինակը պարզաբանել է, որ իրականում դա սրտի կաթված չի եղել, չնայած Բարբարա Բուշը դա հենց այդպես է անվանել: Նախկին առաջին […]
08:29 27.03.2019
Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման ֆոնին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Այժմ Ֆրանսիան, որը մարտին նախագահում է ԱԽ-ում, պետք է նիստի ամսաթիվ նշանակի։ Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։ Փաստաթղթի ստորագրումը […]
08:02 27.03.2019
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը, աշխատանքի է տեղավորվել։ Նախագահ Թրամփը նրան ներառել է Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի հոգաբարձուների խորհրդում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նշվում է, ր Վոյթը Հոլիվուդի ամենապահպանողական գործիչներից է և բացահայտ աջակցում է Թրամփին։ Նախկինում Ջոլիի հայրն ակտիվորեն քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։
07:33 27.03.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել վետոն, որը նախագահ Դոնալդ Թրամփը դրել էր ավելի վաղ օրենսդիրների կողմից հավանության արժանացած օրինագծի վրա։ Այն կոչված էր չեղարկելու սահմանված արտակարգ դրության ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Դեմոկրատները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 2/3 ձայները։ Վետոյի հաղթահարման մասին նախաձեռնությանն աջակցել է 248 օրենսդիր, դեմ են […]
07:18 27.03.2019
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի անցկացումը հայտնվել է խափանման սպառնալիքի տակ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Մրցույթը պետք է անցկացվի Թել-Ավիվի հյուսիսային մասում։ Այժմ կազմակերպիչներն ու երկրի իշխանությունները փորձում են հանդիսատեսին ու մասնակիցներին ապահովել անվտանգության բոլոր հնարավոր միջոցներով։ Մրցույթի խափանման սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ մարտի 25-ին ԱՄՆ […]
16:34 26.03.2019
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամբողջական զեկույցը, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտությանը»: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Նրանք իրենց նամակում նշել են, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը` կապված հետաքննության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Բարը […]
16:30 26.03.2019
Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշման դեմ` Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեր էլ-Զորի, Ղամիշլիի ու այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
15:30 26.03.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների հետ կապված կազմակերպության դիրքորոշումը չի փոխվել: Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը սա հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ` ճանաչելով Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք: «Գլխավոր քարտուղարի համար պարզ է, որ Գոլանի կարգավիճակը չի փոխվել: Գոլանի հարցով ՄԱԿ-ի քաղաքականությունն […]
10:55 26.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ այդ փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվեր տասնամյակներ առաջ: Այդ առիթով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին և նվիրել Գոլանի բարձունքներում պատրաստված գինի։ «Ես Ձեզ բերել եմ բարձրակարգ գինի Գոլանի բարձունքներից: Հասկանում […]
09:29 26.03.2019
Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահի սկանդալային գրառումն իրարանցում է առաջացրել ոչ միայն թուրքերի, այլև Սիրիայի և Իրաքի թուրքմենների շրջանում։ Վերջիններս, ինչպես հայտնի է, վայելում են Անկարայի աջակցությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Օրերս Թրամփը Twitter-ում գրել էր. «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական […]
22:54 25.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն, չի ընդունում նման մոտեցումը։ «Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։ Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ […]
22:33 25.03.2019
ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի ներկայացուցիչները (Armenian Assembly of America) հանդիպել են Հանրապետական կուսակցության կոնգրեսական Թեդ Լյուին, որին իրենց շնորհակալությունն են հայտնել՝ հայկական սփյուռքին մտահոգող հարցերում աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Rusarminfo-ն: «Թեդ Լյուն պատմել է հայկական ասամբլեային, որ Կոնգրեսի 116-րդ նստաշրջանի ժամանակ մտադիր է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Նա նաև պատրաստ է ստորագրել կոնգրեսականներ Պալլոնեի, […]
13:35 25.03.2019
Անկարան մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ Վաշինգտոնը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Ըստ նրա՝ ժամանակն է նման քայլի դիմել՝ Իսրայելի և ամբողջ […]
12:00 25.03.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կրճատում է ԱՄՆ այցի ժամկետը և վերադառնում հայրենիք, որպեսզի կառավարի Գազայի հատվածում հնչած կրակոցներին հասցվելիք ուժային պատասխանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի առավոտյան պաղեստինյան հրթիռն ընկել է երկրի կենտրոնական՝ խիտ բնակեցված հատվածում գտնվող բնակելի շենքի վրա. յոթ անձ վիրավորվել է, նրանց թվում երեխաներ կան: Վարչապետի՝ ԱՄՆ […]
07:18 25.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը չի կարողացել 2016 թվականի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի դավադրության ապացույցներ գտնել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նաև նշել է, որ Մյուլլերը չի կարողացել վերջնական պատասխանել՝ Թրամփը խոչընդոտե՞լ է արդարադատությանը։ Այդ իսկ պատճառով հետաքննության արդյունքներով որևէ մեղադրական եզրակացություն չի ստացվել։ Միևնույն ժամանակ […]
19:48 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Տվյալ դեպքում ԱՄՆ-ը ճանաչում է միջազգայնորեն օկուպացիա ճանաչված տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, իսկ մեր դեպքում այդպես չէ, քանի որ Արցախի ժողովուրդն իրացրել է սեփական ինքնորոշման իրավունքը»: Արևելագետի խոսքով՝ նույնիսկ ՄԱԿ ԱԽ բանաձևերում Արցախին բնութագրող ագրեսիվ բնորոշումներ չկան, այդ իսկ […]
18:47 24.03.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանն ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, թե Գոլանի և Ղրիմի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն վկայում երկակի չափանիշների քաղաքականության մասին։ «Այդ պատճառով Վաշինգտոնը և Բրյուսելն անում են ամեն բան, որպեսզի աշխարում չիմանան Ղրիմում տեղի ունեցող իրական գործընթացների իսկության մասին, հակառակ դեպքում […]
18:23 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Չի կարելի ասել, որ հիմնական դերակատարներն աջակցեցին Թրամփին: ՄԱԿ ԱԽ-ն չի ողջունի այս որոշում, քանի, որ դա վնասելու է միջազգային անվտանգությանը»: Արևելագետի խոսքով՝ ԱՄՆ-ին կաջակցեն Եվրոպայում ոչ մեծ դերակատարություն ունեցող երկրներ: Արմեն Պետրոսյանը նշել է, որ Դոնալդ Թրամփի […]
17:15 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Այս ամենի համար մի քանի պատճառ կա. առաջինն Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որտեղ գործող վարչակազմի գործերն այնքան էլ լավ չեն: Նման որոշումը պայմանավորված է վարչապետին աջակցելու տրամադրվածությամբ»: Արևելագետը նշել է, որ մենք այս պահին քննարկում ենք Թրամփի […]
12:14 24.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունը չի համարվում երկակի չափանիշների քաղաքականություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հարզազրույցի ժամանակ Պոմպեոյին հիշեցրել են, որ ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի իրավիճակի հետ կապված: Լրագրողը հարցրել է պետքարտուղարին, ԱՄՆ-ի այս մտադրությունը «երկակի չափանիշների […]
10:46 24.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին իր սպանության պլան նախապատրաստելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։ Նա ելույթի ընթացքում մի քանի անգամ Գուաիդոյին անվանել է «հրեշավոր խամաճիկ»։ Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։
10:30 23.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտնել է, որ ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Այժմ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը պետք է ամփոփի զեկույցը և կորոշի թե տեղեկատվության ինչքան մասը կներկայացնի Կոնգրեսին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարը կոնգրեսականների հայտնել է, որ զեկույցի գլխավոր […]
08:18 23.03.2019
ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով է 5.6, նախկին 5.40-ի փոխարեն: Իսկ 1 եվրոյի և 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]
01:01 23.03.2019
Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում»: «Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության […]
07:47 22.03.2019
Եվրամիությունը չի ճանաչում Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքի մաս։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ «ԵՄ դիրքորոշումը չի փոխվել։ Համաձայն միջազգային իրավունքի՝ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը տարածքների վրա, որոնք օկուպացվել են նրա կողմից 1967 թվականի հուլիսին, ներառյալ Գոլանի բարձունքները»,- նրա […]