12:28 04.05.2019
Ապրիլին Հարվարդի քաղաքական հետազոտությունների կենտրոնի և Harris Insights and Analytics-ի իրականացրած հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիների 65 տոկոսը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելուն: 35 տոկոսը կողմ է արտահայտվել: Հարցվածների մեծամասնությունը նաև նշել է, որ 2016-ի ընտրություններին ռուսների միջամտության թեման արդեն իրեն սպառել է և այդ թեման այլևս պետք չէ քննարկել: ԱՄՆ նախագահի ընտրություններին […]
21:38 03.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր […]
13:16 03.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Քրաֆթի թեկնածությունն առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: ԱՄՆ առաջնորդի այս որոշումը ներկայացվել է Սենատի քննարկմանը: Նշենք, որ Սենատում հաստատման որոշումը կլինի 2 փուլով` սկզբում արտաքին գործերի հանձնաժողովում, ապա ընդհանուր քվեարկությամբ: Համապատասխան լսումների օրը դեռ նշանակված չէ: Հավելենք, որ Քրաֆթը Կանադայում ԱՄՆ գործող […]
16:28 02.05.2019
The New York Times-ի խմբագրին սպասվում է պատիժ՝ հրատարակության էջերին տեղ գտած հակասեմական ծաղրանկարների համար: Այդ մասին մայիսի 1-ին հաղորդել է Mediaite-ն: Ի դեպ, խմբագիրը Արթուր Օքսա Սուլցբերգն է, ում պորտալում ասվում է. «Այս դեպքը հիշեցումն է այն բանի, որ մենք բոլորս համարվում ենք այն վստահության պահապանները, որը ցույց են տալիս մեզ մեր ընթերցողները»: Ի […]
16:18 02.05.2019
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, հուլիսին ժամանի Թուրքիա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Չավուշօղլուն հայտնել է, որ ԱՄՆ նախագահը հունիսին կմեկնի Եվրոպա: ԱՄՆ նախագահը հունիսին այց է կատարելու Եվրոպա, Թրամփը նաև հույս էր հայտնել այդ այցից մեկ ամիս անց Թուրքիա այցելել, սակայն հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ: […]
13:50 02.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը 2017թ. ապրիլ ամսից ռեկորդային աճ է գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հրապարակել է «ռուսական գործով» զեկույցը. այս մասին են վկայում CNN հեռուստաընկերության հարցման տվյալները: Նշվում է, որ հարցվածների 43%-ը գոհ է Թրամփի աշխատանքից, իսկ 52%-ը` ոչ: Ամերիկացիների 59%-ը իմփիչմենթի անհրաժեշտություն չի տեսնում, իսկ 37%-ը տեսնում […]
13:07 02.05.2019
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, կդառնան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման սկզբնական շրջանի մասին պատմող սերիալի պրոդյուսերներ, գրում է DW-ն: Նշվում է, որ սերիալը նկարահանվելու է Թրամփին ոչ այդքան շահեկան դիրքերում ներկայացնող գրքի մոտիվներով: «Netflix-ով հեռարձակվող սերիալը կդառնա գրող Մայքլ Լյուիսի «5-րդ ռիսկ» -ի էկրանավորումը, որը ներկայացնում է Թրամփի կառավարման […]
07:18 01.05.2019
ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրան հարցրել են, թե հիմա ինչ ուղերձ կհղի Մադուրոյին։ «Ինքնաթիռ վերցրեք»,- պատասխանել է Պոմպեոն։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ ժամանակն է՝ Վենեսուելայի նախագահը լքի այդ երկիրը։ «Նրանք, ովքեր պատրաստ […]
18:48 30.04.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, որոնք զբաղվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերաբերող գործի հետաքննությամբ, դժգոհ են այն բանից, որ Թրամփը հրաժարվում է պատասխանել կոնգրեսականների հարցումներին, գրում է The Washington Post–ը: Նշվում է, որ Թրամփի վերաբերմունքը կոնգրեսականների նկատմամբ ստիպում է Կոնգրեսի որոշ անդամների մտածել այն մասին, որ Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ղեկավար առաջնորդ Նենսի Փելոսին […]
15:50 30.04.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան պաշտոնական էջում կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթով, որտեղ նա ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին «քնած» է անվանում: Ջո Բայդենը, որը երկու անգամ եղել է ԱՄՆ փոխնախագահ և արդեն 30 տարի՝ Դելավերի նահանգապետը, ապրիլի 25-ին հայտարարել էր, որ մասնակցելու է 2020 թվականի նախագահական ընտրություններին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի […]
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
12:33 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ընտանիքի անդամներն ու գործընկերները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Deutsche Bank-ի և Capital One-ի: Հայցադիմումի մեջ մասնավորապես նշվում է. «Այս գործը վերաբերում է Կոնգրեսի ներկայացրած օրակարգերին, որոնք չունեն օրինական նպատակ: Դրանք հետապնդում են նախագահ Դոնալդ Թրամփին հետևելու, նրա անձնական ֆինանսների, անձնական կյանքի, ընտանիքի ու բիզնեսների մասին տեղեկություններ ստանալու, և այնպիսի […]
12:22 30.04.2019
The Washington Post հեղինակավոր պարբերականը հաշվել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քանի անգամ է սուտ խոսել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ըստ պարբերականի վերլուծության՝ նախագահության 830 օրերի ընթացքում Թրամփն արել է ավելի քան 10 հազար սուտ հայտարարություն: Նշվում է, որ Թրամփն ավելի շատ սուտ է խոսել 2018 թվականի միջանկյալ ընտրությունների ժամանակ և հատուկ […]
08:26 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարումների արգելքը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերլուծելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցները, աշխարհում առկա տնտեսական պայմանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում նավթի արդյունահանման ավելացումը, ինքը համարել է, որ աշխարհում բավականին նավթ կա, որպեսզի իրանական «սև ոսկու էմբարգոն անցնի […]
07:34 30.04.2019
ԱՄՆ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենստայնը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է ТАСС-ը։ Դոնալդ Թրամփին ուղարկված նամակում նա պարզաբանել է, որ այդ պաշտոնում ոչ ոք 2 տարուց ավելի չի մնում։ Ռոզենստայնը նաև երախտագիտություն է հայտնել Թրամփին երկրին ծառայելու հնարավորության համար և նշել, որ նախագահը հավատարիմ է նախընտրական արշավի ժամանակ հայտարարած նպատակներին։ […]
23:37 29.04.2019
Թեհրանը դիտարկում է «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու տարբերակը:
21:13 29.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Անկարայի հետ քննարկելու С-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Մեր հարգարժան նախագահը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծելու (ԱՄՆ-ի հետ-խմբ․) աշխատանքային խումբ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար»,- գործակալությունը ներկայացրել է թուրքական իշխանությունների հայտարարության տեքստը։ Նշվում է նաև, որ նախագահները […]
15:03 28.04.2019
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մարգարտե ճարմանդներ է նվիրել, իսկ նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին՝ թեյ սպասք։ Այս մասին հայտնում է Mainichi Shimbun թերթը։ Նվերները հյուրերին են հանձնվել ընթրիքի ժամանակ, որը կայացել է Մելանյա Թրամփի ծննդյան պատվին։ ԱՄՆ առաջին տիկինը դարձավ 49 տարեկան։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սպիտակ տանը կայացել է Թրամփի […]
09:37 28.04.2019
The New York Times պարբերականը ներողություն է խնդրել ծաղրանկարի համար, որը որոշ ընթերցողներ համարել են վիրավորական։ Այս մասին հայտնում է Media iTE պորտալը։ Ծաղրանկարը պարբերականի էջերում է հայտնվել հինգշաբթի։ Այն պատկերել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին շան տեսքով, որի վզկապի վրա պատկերված է Դավթի աստղը։Վզկապը բռնել է Դոնալդ Թրամփը։ «Նկարը վիրավորական էր, սխալ էր այն […]
23:57 27.04.2019
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց նրան հիմնականում ներկայացնում են վատ լույսի ներքո: Նրան նույնիսկ քննադատում են ամուսնու վարած քաղաքականության ու ԱՄՆ-ում առաջին տիկնոջ «պաշտոնը» թուլացնելու համար: Սակայն այս ամենով հանդերձ Մելանյա Թրամփը կարծես գտել է բացասական մթնոլորտը անտեսելու բանաձևը ու նրան միշտ տեսնում ենք շլացուցիչ տեսքով, բրենդային շքեղ […]
23:17 27.04.2019
2020 թվականի նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու մասին մտադրություն հայտնելուց հետո ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դարձել է վարկանիշային առաջատար։ Նրա հայտարարության հաջորդող օրերին արված հարցումներից մեկը ցույց է տվել, որ Բայդենն իր վարկանիշով անցել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Դեմոկրատ թեկնածուի օգտին քվեարկելու ցանկության մասին հայտարարել է հարցվածների 43 տոկոսը, մինչդեռ Հանրապետական Թրամփն ունի […]
22:54 27.04.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում: Նշենք, որ Թրամփը 72 տարեկան է և կարծում է, որ «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին (2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին): Այս մասին հայտնել է Associated Press-ը: Իսկ լրագրողի այն հարցին, թե որ տարիքում է մարդը չափազանց ծեր նախագահ դառնալու համար, […]
19:09 27.04.2019
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին անդրադարձել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է RT-ն: «Ցավոք, Թրամփի օրոք ամերիկյան իշխանությունները դուրս եկան համաձայնագրից՝ ուշադրություն չդարձնելով միջուկային հարցերով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նրանք խոսում էին իրանական իշխանության ազդեցության մասին, հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների մասին, բայց ոչ՝ […]
12:06 27.04.2019
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Երկկողմ բանակցությունների գլխավոր թեման երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն են եղել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Թրամփը հայտարարել է, որ Brexit-ի և միջազգային առևտրային պայմանագրերի պատճառով երկու երկրների բարդացած տնտեսական հարաբերությունները հիմա բանակցային լավ ընթացքի մեջ են: ԱՄՆ նախագահը չի բացառել […]
11:56 27.04.2019
Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, որոնք, ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: 2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների […]
23:26 26.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, փոխանցում է RIA Novosti-ն։ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է սենատին դադարեցնել պայմանագրի վավերացումը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ստորագրությունը և համաձայնագիրն անվանել է «թյուրիմացության մեջ գցող»։ ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա Վաշինգտոնի՝ պայմանագրից […]
18:05 26.04.2019
ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Ռուսաստանը և Չինաստանը դառնան սպառազինությունների վերահսկման գործարքի մասնակիցները: Առայժմ նոր պայմանագրի մասին շատ բան հայտնի չէ: Հաղորդվում է միայն այն, որ այդ պայմանագիրը կներառի զենքի բոլոր տեսակները: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մի քանի աղբյուր: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս միջին և փոքր […]
08:28 25.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ հեռախոսազրույցում աջակցել է մայրաքաղաք Տրիպոլիի վրա նրա ուժերի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տրիպոլիի վրա հարձակմանը՝ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարության տապալման համար։ Մեկ այլ աղբյուր նշում […]
07:34 25.04.2019
ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը կարող է 5 մլրդ դոլարի չափով տուգանք սահմանել Facebook սոցցանցի նկատմամբ՝ օգտատերերի անձնական տվալների արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ընկերության ներկայացրած եռամսյակայն հաշվետվությանը։ Անցած տարվա մարտին հայտնի էր դարձել, որ մի քանի տարի առաջ՝ նախընտրկան արշավի ընթացքում, համագործակցելով ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, Cambridge Analytica ընկերությունն […]