14:12 16.05.2019
NASA -ն ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում մարդկանց Լուսին վերադարձնելու հավակնոտ և արագացված ծրագիր: 2024-ին դեպի Լուսին նախատեսվող առաքելությունում կընդգրկվի կին տիեզերագնաց: Նախորդ ծրագրի նման, այս ծրագրի անունը կընտրվի հունական դիցաբանությունից: Այն կկրի Արտեմիս աստվածուհու` Ապոլոնի քրոջ անունը: Այս անգամ տիեզերական գործակալությունը ցանկանում է ճամբար հիմնել Լուսնի վրա: Բացի դրանից՝ ի տարբերություն «Ապոլոնի» առաքելությունների, […]
14:00 16.05.2019
Չնայած հրամանագրվում կոնկրետ երկրներ կամ ընկերություններ չեն նշվում, սակայն այս հրամանագիրն ուղղված է չինական Huawei ընկերության դեմ:
19:20 15.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է հրամանագիր ստորագրել, որով արգելվելու է Huawei սարքավորումների օգտագործումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը ցանկանում է արգելել ԱՄՆ ընկերությունների կողմից օտարերկրյա ընկերությունների հեռահաղորդակցության սարքավորումների կիրառությունը: Ինչպես նշվում է, ԱՄՆ իշխանությունները նշում են` սարքավորումները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ընդ որում` արգելքն […]
14:56 15.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել է Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլլի Նանգեսերի հետ և քննարկել էներգետիկ ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է businessinsider.com կայքը: Նշենք, որ Նանգեսերը Թրամփին դիմավորել է 25 դոլարանոց գուլպայով, որի վրա պատկերված է Դոնալդ Թրամփը: Գուլպայի վրա աչքի է զարնում ԱՄՆ նախագահի հայտնի սանրվածքը: ԱՄՆ նախագահը փոխնահանգապետի այս արարքը չի […]
08:08 15.05.2019
ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող շարասյան 3 մոտոցիկլիստ ոստիկաններ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության աղբյուրին։ Նախագահի փոխադրամիջոցը չի վնասվել, սակայն մի քանի ոստիկաններ, ովքեր եղել են շարասյան մաս, վթարի մասնակից են դարձել։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը, չի հստակեցվում։ […]
07:55 15.05.2019
Վաշինգտոնն Իրաքում պատրաստվում է ամերիկյան ուժերի նկատմամբ Թեհրանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան բարձրացրել է մարտական պատրաստվածությունն Իրաքի տարածքում՝ կապված տարածաշրջանում իրանցի զինվորականների ներկայության պատճառով ամերիկյան զորքերի համար առկա սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Բիլ Ուրբանին։ Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի […]
07:17 15.05.2019
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատման։ Այս մասին փոխանցում է Fars գործակալությունը։ «Պատերազմ չի լինի, իրանցի ժողովուրդն ընտրել է Ամերիկային դիմակայելու ուղին, և այդ դիմակայությունը կստիպի նրան նահանջել»,- ընդգծել է Խամենեին։ Նա նաև նշել է, որ դիմակայությունը չի կրում ռազմական բնույթ, և զինված բախում չի […]
00:33 15.05.2019
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունեն, և կան հարցեր, որոնց շուրջ երկրները կարող են համատեղ աշխատել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է RIA novosti-ն։ «Մենք ընդհանուր շահեր ունենք, ինչպես նաև կան հարցեր, որտեղ կարող ենք համագործակցել, արդյունավետ աշխատել։ Մենք կարող ենք միասին աշխատել, որ մեր […]
14:40 14.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստվում է պետբյուջեից լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին՝ Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Իմ կառավարման օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք Լուսին, հետո Մարս: Ես ճշգրտումներ եմ կատարում բյուջեում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ […]
07:44 14.05.2019
Պենտագոնը պատրաստել է ռազմական պլան, համաձայն որի՝ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք կուղարկի մինչև 120 հազար զինվորական՝ Իրանի կողմից միջուկային զենքի մշակումն արագացնելու կամ ամերիկյան ուժերի վրա հարձակումների դեպքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի պլանին ծանոթ աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ Շանահանը փաստաթուղթը ներկայացրել է մայիսի 9-ին՝ ԱՄՆ […]
20:00 13.05.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման նոր շրջափուլին: Իրանը հրաժարվել է «միջուկային գործարքի» երկու կետերից, ինչի արդյունքում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում: «Զարգացումը, իհարկե, սպասելի էր, և դա ԱՄՆ-ի` Իրանի նկատմամբ քաղաքականության ծրագրի մի մասն էր: Նկատի ունեմ` Դոնալդ Թրամփի վարչակարգի: 2017 թվականին Սաուդյան Արաբիայից հակաիրանական գործողությունների մեկնարկը տալով՝ ժամանակ առ […]
12:49 13.05.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Trump International Beach Resort հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել: Նախնական տվյալներով՝ մեկ զոհ կա: Կան նաև վիրավորներ, գրում է Miami Herald պարբերականը: Ականատեսները հայտնում են 7 կրակոցի մասին: Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում, սոցիալական կայքերի օգտատերերը գրում են, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել:
19:39 12.05.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները Գոլանի բարձունքում վայր են ընտրել՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնակավայր կառուցելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ այդ կերպ երկրի իշխանությունները ցանկանում են երախտագիտություն հայտնել ամերիկացի առաջնորդին այն բանի համար, որ նա վերջերս Գոլանի բարձունքները ճանաչել է իսրայելական պետության մաս՝ չնայած […]
12:10 10.05.2019
ԱՄՆ իշխանությունների՝ Չինաստանից 200 միլիարդ դոլար արժողությամբ որոշ ապրանքների ներկրման մաքսատուրքները 10-25%-ով բարձրացնելու որոշումը ուժի մեջ է մտնել, գրում է Reuters-ը: ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությունը, կիրառում է նոր մաքսատուրքերի դրույքաչափերը: Նշվում է, որ նախօրեին Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ունեցել են 90 […]
07:32 10.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ «Շանահանը վերջին մի քանի ամիսներին ապացուցել է, որ բավականին որակավորված է՝ նախարարության ղեկավարումը շարունակելու համար»։ Շանահանն իր հերթին թվիթերյան էջում գրել է, որ իր համար […]
19:22 09.05.2019
Չինաստանը հայտարարել էր, որ չի ցանկանում բանակցություններ վարել սպառնալիքների և ահաբեկման մթնոլորտում:
13:29 09.05.2019
Սպիտակ տան կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը նախորդել էր Թեհրանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի պահպանի 2015թ.-ին կնքված միջուկային համաձայնագրի որոշ կետերի կատարումը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և ծանր ջրի պաշարներին:
07:45 09.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներն ու այդ մասին ծանուցել Կոնգրեսին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոշտ ուժի կիրառումն ու մարդու իրավունքների խախտումները և կոչ անում դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի […]
12:28 08.05.2019
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Նա այդ մասին ասել է հեռուստաուղերձում: Նրա խոսքով` իրենք հանձնառությունների խախտման նախաձեռնող չեն, իրենք պատերազմի սանձազերծող չեն, սակայն երբեք չեն դադարելու պայքարել ծաղրի դեմ: Միաժամանակ նա 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային […]
07:47 08.05.2019
1985-1994 թվականներին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է մոտ 1․75 մլրդ դոլար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրների փոխանցած հարկային փաստաթղթերին։ Պարբերականը նշում է, որ այդ ժամանակահատվածում խանութներում վաճառվել է «Թրամփ․ գործարքներ կնքելու արվեստը» գիրքը, որում նա սովորեցնում է բանակցություններ վարելու վարպետություն։ Սակայն, ինչպես գրում է հոդվածագիրը, ֆինանսական […]
00:30 08.05.2019
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Զեկույցի նոր տարբերակում տեքստի մեծ մասը փակված է սև ֆոնով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է գաղտնի տվյալներ: «Երկուշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին […]
15:12 07.05.2019
Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին` դժգոհելով այն հանգամանքից, որ երկրի 45-րդ նախագահը 20-րդ դարի սկզբի ամենասոսկալի ողբերգության զոհերի հիշատակի օրվա առթիվ իր հայտարարության մեջ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: Նախաձեռնության հեղինակը հայկական արմատներով ամերիկացի կին կոնգրեսական Ջեքի Սփեյերն է: Այդ Նամակը ստորագրվել է ԱՄՆ Կոնգրեսի 28 անդամի կողմից: «Մենք ցանկանում ենք […]
00:22 07.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերի վերաբերյալ հայտարարությունը նպաստել է Չինաստանի ֆոնդային շուկայում ինդեքսների անկմանը, գրում է Reuters-ը: Շանհայի և Շենչժենի բորսաների կայքերի տվյալների համաձայն՝ հիմնական ինդեքսները նվազել են համապատասխանաբար 5 և 7%-ով: Շանհայ կոմպոզիտ ինդեքսը նվազել է 5․58%-ով, ինչը 2016 թ․-ի փետրվարից հետո ամենավատ տվյալն է: Նշվում է, որ բոլոր առնչվող ինդեքսներն այդ օրը եղել […]
07:55 06.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է իրավաբան Ջերի Ֆալուել կրտսերի կոչը՝ ԱՄՆ նախագահի լիազորությունները 2 տարով երկարաձգելու վերաբերյալ։ Իրավաբանն իր նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ Թրամփի նախագահության առաջին երկու տարիները «թունավորված» են եղել Ռուսաստանի հետ նրա կապերի վերաբերյալ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությամբ։ «Հետաքննությունն ի հայտ չի բերել որևէ դավադրություն, արդարադատության իրականացմանն ուղղված որևէ խոչընդոտ։ […]
07:43 06.05.2019
Չինաստանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների հերթական ռաունդի չեղարկումը՝ 200 մլրդ դոլար ընդհանուր ծավալով չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Պեկինը չի ցանկանում բանակցել սպառնալիքների և ահաբեկման մթնոլորտում և դիտարկում է իր պատվիրակության այցը Վաշինգտոն չեղարկելու […]
07:34 06.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա՝ առևտրային գործարքի կնքման համար, և հայտարարել է 200 մլրդ դոլար արժողությամբ չինական որոշ ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման մտադրության մասին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերը կբարձրանան մայիսի 10-ին՝ 10-ից դառնալով 25 տոկոս։ Նա չի բացառել այլ ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումը։ […]
15:00 05.05.2019
Հյուսիսային Կորեայի բանակի հրթիռային զորքերն արդեն երկրորդ օրն անընդմեջ իրականացնում են հրթիռային արձակումներ, որոնց ընթացքում փորձարկում են իրենց զինատեսակների դիպուկությունն ու այլ բնութագրեր։ Այսօրվա փորձարկումների ժամանակ հրթիռները հարվածել են 70-240 կմ հեռավորությունների վրա տեղակայված թիրախներին։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ հրթիռային զինատեսակների մի մասը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են («Սմերչի» դասի զինատեսակներ), իսկ զինատեսակներից մեկը՝ […]
11:00 05.05.2019
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն հայտարարել է, որ ուրախ կլիներ հայտնվել աշխարհում, որտեղ գոյություն չէր ունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է New York Daily News-ը: Նա մասնակցել է Դեննի Բոյլի «Երեկ» ֆիլմի պրեմիերային, որը կայացել է նախօրեին ԱՄՆ-ում: Ֆիլմը պատմում է անհաջողակ երաժշտի մասին, որը ապրում է աշխարհում, որոտեղ բոլորը միանգամից […]