13:15 05.09.2018
Ճանապարհային ոստիկանությունում այսօր կայացել է աշխատանքային թափուր տեղերի համար անցկացվող քննությունների երկրորդ փուլը: Ներկայացված 76 դիմորդներից առավոտյան ներկայացել էր 23-ը: Քննությունների բանավոր փուլի շարունակությունը տեղի կունենա վաղը, իսկ առաջին փուլը, որի ընթացքում դիմորդները համակարգչի դիմաց պատասխանել են ճանապարհային երթևեկության մասին հարցերին, կայացել էր օգոստոսի 27-ին: Լավագույն ցուցանիշներով աչքի ընկած դիմորդները հնարավորություն կստանան ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու: […]
13:08 12.06.2018
«Այս տարի բուհերի համար ճգնաժամային տարի է և պետք է փորձենք այս իրավիճակից դուրս գալ»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիմորդների թվի նվազմանը, ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ այս տարվա ընդունելությունը դեռ 6 տարի շարունակ հետապնդելու է ԲՈՒՀ-երին, քանի որ պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, որն ազդելու է դրույքների […]
18:32 08.06.2018
ԵՊՀ բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլում դիմորդների թիվը շուրջ 1000-ով պակաս է նախորդ տարվանից: Այս տարի ներկայացվել է 1519 դիմում՝ նախորդ տարվա 2632-ի փոխարեն: ԵՊՀ դիմորդների շարժն ուսումնասիրել է «Հրապարակը»: ԵՊՀ-ում ամենաշատ դիմորդներ ունեցող ֆակուլտետը «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետն է, որի միայն «Տեղեկատվական անվտանգություն» կրթական ծրագրում 41 տեղի համար կպայքարի 52 դիմորդ՝ նախորդ տարվա 59-ի փոխարեն (11 անվճար տեղ): […]