TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

դիակիզում

Չինաստանն անցում է կատարում դիակիզման

17:55 31.07.2018

Չինաստանի հարավարևելյան Ցզյանսի նահանգի իշխանություններն սկսել են միջոցներ ձեռնարկել «միայն դիակիզում» քաղաքականության տարածման համար: Դա հողային ռեսուրսները պահպանելու նպատակ ունի: Տեղացիներից բռնագրավում են պատրաստի դագաղները և արգելում թաղման ավանդական արարողակարգերը: Այս մասին գրում է South China Morning Post-ը: Շատ քաղաքների իշխանություններ հողային պաշարների պահպանման նպատակով «միայն դիակիզում» քաղաքականության իրագործման վերջնական ժամկետ են սահմանել արդեն այս տարվա սեպտեմբերը: […]

̰
Դիակիզումից 7 ամիս անց 44-ամյա տղամարդը տուն է վերադարձել

20:54 28.12.2017

Թայլանդցի Սակորն Սաչևան երկու տարի արտագնա աշխատանքի է մեկնել մեկ այլ նահանգ և աշխատել ձկնորսական նավի վրա: Այդ ընթացքում ոստիկանությունը նրա ընտանիքին հայտնել է տղամարդու մահվան մասին և կանչել վերցնելու դիակը: Մարմինը այնքան այլանդակված է եղել, որ ընտանիքի անդամները նրան չեն ճանաչել: Միայն զարմիկն է նկատել, որ մահացածի ատամնաշարը ամբողջական է, մինչդեռ իրենց հարազատի դիմացի երկու ատամները պետք է որ պակաս լինեին: Չնայած դրան ոստիկանները այս հանգամանքի վրա ուշադրություն չեն դարձրել՝ խնդրելով տանել մարմինը: Ըստ ծիսակատարության հանգուցյալի մարմինը դիակիզվել է:

Ինչքան մեծ է եղել Սակորն Սաչևանի ընտանիքի անդամների ահն ու զարմանքը, երբ դիակիզվելուց 7 ամիս անց նա ողջ և առողջ տուն է մտել: Սկզբում նրան նույնիսկ ուրվականի տեղ են դրել: Պարզվում է՝ աշխատակիցներից մեկը գողացել է Սակորն Սաչևանի փաստաղթղթերը. տղամարդը այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությանը ու նոր փաստաթղթեր ստացել՝ հարազատներին ոչինչ չհայտնելով: Ի՞նչ իմանար, որ այդ ընթացքում անտեղյակ հարազատները իրեն կհասցնեն դիակիզել:

̰
BACK_TO_TOP