TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

«դեղին բաճկոններ»

«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ Լիսաբոնում և Պորտուում

10:56 22.12.2018

Փարիզից ոգեշնչված՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Պորտուում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակտիվիստները սոցկայքերով մարդկանց կոչ են արել երկրի 17 քաղաքներում փողոց դուրս գալ: Նրանք կառավարությունից պահանջում են նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի բարձրացում, ինչպես նաև ԱԱՀ-ի և փոքր ձեռնարկությունների համար հարկերի նվազեցում: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, […]

̰
Բելգիայում ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել

19:43 15.12.2018

Բրյուսելում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինները կարգազանցներին ձերբակալել են Լյուսեմբուրգի հրապարակում, որը մոտ է Եվրախորհրդարանի շտաբին: Այստեղից էլ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարժվել ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամաս: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել […]

̰
Իսրայելի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են

10:41 15.12.2018

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում հարյուրավոր մարդիկ, հետևելով Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» օրինակին, դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու գնաճի դեմ:  Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները դժգոհ են ջրի, էլեկտրականության, սննդի գների բարձրացումից, նաև հարկերի աճից: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Իրավապահ մարմիններն էլ արդեն ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին՝ անկարգություններ հրահրելու համար:

̰
Ուկրաինան Կրեմլին մեղադրում է Ֆրանսիայի բողոքի ակցիաների կազմակերպման մեջ

17:06 09.12.2018

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է, որ ռուսական իշխանությունները, հնարավոր է, առնչություն ունենան Ֆրանսիայում կազմակերպված բողոքի ակցիաներին: Համաձայն ծառայության՝ Ֆրանսիայում սկսված բողոքի ակցիաները, կապված վառելիքի գնաճի հետ, անցկացվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության «հովանու ներքո»: Որպես ապացույց՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ներկայացնում է Փարիզից մի լուսանկար, որտեղ պատկերված է […]

̰
Մակրոնը խոստացել է չբարձրացնել վառելիքի գները 2019-ին

14:18 06.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վառելիքի գները չբարձրացնել ողջ 2019 թվականի ընթացքում: Ֆրանսիայի նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի վերին պալատի կողմից: Այս որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում բարձրացած բողոքի մեծ ալիքով: Հիշեցնենք, որ վառելիքի գնաճի դեմ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանց մասնակցել է ավելի քան 300 հազար […]

̰
Փարիզում բողոքի ակցիաները դուրս են գալիս վերահսկողությունից

18:57 01.12.2018

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ, արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ցուցարարները Փարիզում հարձակվել են ոստիկանների վրա և այրել նրանց մեքենաները: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանության գործողությունների հետևանքով 122 մարդ բերման է ենթարկվել: Ցույցերի պատճառով Փարիզում կաթվածահար է եղել երթևեկությունը: […]

̰
Ֆրանսիայում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

13:58 01.12.2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիանները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ակցիաները կրկին վերածվել են զանգվածային անկարգությունների: Ցուցարարները մեքենաներով փակել են քաղաքի երթևեկելի հատվածները: Անցկացվող ցույցերի պատճառով հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք  երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և […]

̰
Իրավապահ մարմինները Փարիզում պատրաստվում են «դեղին բաճկոնների» բողոքի հերթական ակցիաներին

13:18 01.12.2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իրավապահ մարմինները պատրաստվում են «դեղին բաճկոնների» հերթական խոշոր բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք արդեն սկսել են երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Ֆրանսիայում ցույցերի պատճառով 7 ոստիկան է տուժել. բախումներ Ֆրանսիայի մայրաքաղաքում

15:30 24.11.2018

Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]

̰
BACK_TO_TOP