12:41 16.03.2018
Բժիշկն է բուժում հիվանդին և բժիշկն է պարտավոր դեղ նշանակել նրան: Այս մասին հայտարարել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով դեղերը դեղատոմսով դուրս գրելու պահանջին:
15:00 08.03.2018
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ոչ աշխատանքային օրերին նախարարությունում գործում է հավելյալ թեժ գիծ՝ 060 80 80 03 (ներքին 4) հեռախոսահամարով, որի միջոցով քաղաքացիները կարող են դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալ:
12:46 06.03.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասեցագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացի վերաբերյալ:
15:24 03.03.2018
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել «Դեղերի մասին» օրենքի՝ նախարարի հրամանով դեղերի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերի հաստաման պահանջի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ