TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

դատավարություն

«Սասնա ծռերի» գործով դատը կրկին հետաձգվեց

11:06 11.01.2018

Քիչ առաջ դատարանն ընդունել է Սասնա ծռեր խմբի անդամների որոշումը, որով նրանք ժամանակավորապես հրաժարվել են իրենց պաշտպաններից։

̰
Սաակաշվիլիի և մյուս նախագահների դատապարտման օրինակները

18:27 06.01.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հունվարի 5-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել 2006թ գործարար Սանդրո Գելաշվիլիի սպանության գործով դատապարտված 4 պաշտոնյա անձանց օրենքով նախատեսված կարգը խախտելով ներում շնորհելուվ պատիժը կիսելու, պաշտոնեական իրավասությունները չարաշահելու մեջ՝ կարգով դատապարտելով նրան եռամյա ազատազրկման:

̰
Պետք չէ ընկնել աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջել. Սեյրան Օհանյանի շնորհավորանքը

13:32 30.12.2017

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և սուրբծննդյան կապակցությամբ:

̰
Աշխարհի բանտերում 262 լրագրող է գտնվում

18:11 13.12.2017

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CJP) հրապարակել է զեկույց 2017 թվականի ընթացքում ձերբակալված և բանտերում պահվող լրագրողների վերաբերյալ:

̰
Դինքի սպանության գործով հինգ կասկածյալի ազատ արձակելու մասին որոշում է ընդունվել

14:49 08.12.2017

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

̰
Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան կստեղծվի

18:15 07.12.2017

Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին:

̰
11 ամբստանյալները չեն լսել իրենց մեղադրական եզրակացությունը

16:15 05.12.2017

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով դատաքննությունը: Դատավարությունը դարձյալ ընթացել է դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:

Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արամ Հակոբյանն ասել է, որ իրենք չեն ցանկանում լսել մեղադրանքները.

«Դրանք կեղծ մեղադրանքներ են, մեզ ներկայացնում են որպես հանցագործ, սակայն մենք հանցագործներ չենք: Ինչպես մեղադրանքում է ներկայացվում, թե մենք պետության դեմ ենք գործել, ասեմ, որ պետության դեմ որևէ մեկը որևէ գործ չի կատարել»:

Իսկ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը ցանկացել է ինքնակամ լքել նիստերի դահլիճը, ինչ համար ենթարկվել է դատական սանկցիայի և հեռացվեց նիստերի դահլիճից:

Ավելի ուշ, փաստաբան Լուսինե Սահակյանը, ով պաշտպանում է Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի շահերը, միջնորդել է որպեսզի մեղադրանքների եզրափակիչ մասերը ներկայացվեն առանց ամբաստանյալների ներկայության.

«Բացառության կարգով ամբաստանյալները դա լիազորել են և մեղադրանքների եզրափակիչ մասերը կարող են հրապարակվել իրենց բացակայության պայմաններում», – ասել է Լուսինե Սահակյանը :

Դատարանը բավարարել է միջնորդությունը և ամբաստանյալները հեռացել են նիստերի դահլիճից:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրել է ամբաստանյալ Արամ Մանուկյանի մեղադրանքի եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք:

Այնուհետև, նա կազմակերպված խմբի կազմում բռնությամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

̰
Ստամբուլում կշարունակվեն Դինքի գործով դատական նիստերը

19:24 01.12.2017

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում դեկտեմբերի 4-5-ը և 7-8-ը կշարունակվեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի գործով դատավարությունները:Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

̰
Մանրամասներ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատաքննությունից

13:26 29.11.2017

2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատաքննությունը շարունակվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

̰
Չորս ՀԿ-ներ հայտարարություն են տարածել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ

11:31 24.11.2017

Մի քանի Հասարակական կազմակերպություններ  հայտարարություն են տարածել լրագորղի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է: «Սույն թվականի նոյեմբերի 20-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։ Սա այն բացառիկ […]

̰
Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է, շտապօգնություն է եկել

12:16 15.11.2017

Շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստին վատացել է ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնություն է կանչվել: Խանդոյանը բողոքել է գլխացավերից։ Այս պահին նա իրեն լավ է զգում։ Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ից երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ […]

̰
Թուրքիայում վերսկսվել է հայ զինծառայողի սպանության գործով հետաքննությունը

13:36 04.11.2017

Թուրքիայում վերսկսվել է ծագումով հայ Սևակ Բալըքչիի սպանության գործով դատավարությունը, որը սպանվել էր ծառայակցի կողմից 2011թ. ապրիլի 24-ին:

̰
Թբիլիսիում ավարտվել է կաննիբալիզմի գործով դատավարությունը

16:24 03.11.2017

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել նախկինում դատապարտված Լուկային (անունը չի հրապարակվում) 2016թ. հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում մի տարեց կնոջ՝ Լյուբա Կոչիաշվիլիի սպանության ու դիակի մասնատման մասին չհայտնելու մեջ, ասվում է դատարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

̰
Էրդողանը ստիպեց լռել մամուլին, խորհրդարանին ու դատարաններին. Գարո Փայլան

17:24 18.10.2017

Հարավային Կովկասի հանրային ու քաղաքական կյանքը լուսաբանող «Դալմա» պարբերականը հարցազրույց է արել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի հետ՝ անդրադառնալով նրա խորհրդարանական գործունեությանը և հայկական արմատներին:

̰
88-ամյա գերմանուհու 5-րդ դատավարությունը  Հոլոքստը ժխտելու համար

13:03 17.10.2017

Բեռլինի քաղաքային դատարանը 88-ամյա Ուրսուլա Հավերբեկին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման Հոլոքստը ժխտելու համար: Վերջերս հասարակական միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ ունենալիս նա նշել էր, որ Օսվենցիմում չեն եղել գազային խցիկներ: Հավերբեկը նաև հայտարարել էր, թե լեհական համակենտրոնացման ճամբարներում 1 միլիոնից ավելի մարդկանց մահը սուտ տեղեկություն է: Իսկ ահա դատավարության ժամանակ 88-ամյա գերմանուհին ասել է, որ ընդամենը մեջբերում է արել մի հրապարակումից: Հոլոքոստը ժխտելու համար Հավերբեկին դատապարտում են արդեն 5-րդ անգամ: Գերմանիայում նա հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով, այստեղ նա նույնիսկ հատուկ անուն ունի՝ Նացիստ-տատիկ: Հատկանշական է, սակայն, որ նախորդ ոչ մի դատավճռից հետո Հաբերբեկը չի հայտնվել ճաղերի հետևւմ: Փաստաբաններին միշտ հաջողվել է նրան փրկել բանտարկությունից: Այս անգամ, սակայն, Նացիստ-տատիկի՝ անպատիժ մնալու շանսերը փոքրացել են: «Եթե բժշկական հանձնաժողովը առողջական վիճակը բավարար համարի, ապա տատիկն անպայման կհայտնվի բանտում»,- խոստացել է դատավորը:

̰

13:08 27.09.2017

Քահանան 35 հազար է ծախսել՝ գինի եվ ձիեր գնելու համար:

̰
Սաակաշվիլիի  գործով դատական  պրոցես է սկսվել

14:20 22.09.2017

Լվովի մարզում դատավարություն է սկսվել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա ներխուժման գործով`առանց նրա ներկայության

̰
BACK_TO_TOP