15:53 18.05.2018
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն ասել է, որ իրավաբանի մասնագիտությունն ընտրելու հարցում իր վրա մեծ ազդեցություն է ունեցել մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
15:35 18.05.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կայանում է ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի դիպլոմայինի պաշտպանությունը: Ենոքյանն ավարտում է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նշվում է, որ սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ բանտարկյալը իրավաբան է դառնում: Ենոքյանը դիպլոմային աշխատանք է պաշտպանում «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրներ» […]
17:21 17.05.2018
Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը գտնվող Հակոբյանների ընտանեկան գերեզմանն անարգելու գործով մեղադրվում է 4 անձ: Մկրտիչ Մելքոնյանը, որը, ըստ մեղադրական եզրակացության, գերեզմանի տարածքը վաճառել է մեկ այլ անձի և գումարը հափշտակել: Նա գործով կալանավորված միակ ամբաստանյալն է: Մյուս 3 ամբաստանյալները՝ Սեյրան Հարությունյանը, Արթուր Սաֆարյանը և Սամվել Մուսայելյանը, գերեզմանափորերն են:
10:44 16.05.2018
ՊՊծ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց փոխել ամբաստանյալների խափանման միջոցը և նրանց անհապաղ ազատ արձակել:
17:40 12.05.2018
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ դիմում է ներկայացվել, որով պահանջվում է չեղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությունը՝ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններին։
17:08 11.05.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, տեղի է ունենում «Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատավարությունը: Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդևանյանը մերժեց Թաթուլ Թամրազյամի ,Արամ Հակոբյանի, Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին միջնորդությունը:
18:00 07.05.2018
Պյոտր Սվիտալսկին նաև ասել է, որ հատկապես այս դատական գործին հետևելը հավաքական որոշում է ԵՄ երկրների կողմից, «որովհետեւ այս գործը հետաքրքրություն առաջացրեց ՄԻԵԴ-ում, միջազգային հասարակական կազմակերպությունների ուշադրությանն արժանացավ և Հայաստանի հասարակության համար կարևորվեց»:
20:04 24.04.2018
Միջազգային լրատվամիջոցների համար տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում իրենք պետք է ամեն ինչ անեն՝ Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար:
20:46 07.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ պահանջելով, որ ձերբակալված ապօրինի միգրանտները կալանքի տակ պահվեն, այլ ոչ թե մնան ազատության մեջ մինչ դատավարությունը, ինչպես նախկինում, հաղորդում է BBC News-ը:
18:20 28.03.2018
«Եթե ցեղասպանության գործով դատավարություն լիներ ու, Աստված մի արասցե, դատավորները հայ լինեին, պետք է Թալեաթը առնվազն 300 տարի դատվեր»,- ՊՊԾ գնդի գործով այսօրվա դատական նիստի հայտարարությունների ժամանակ ասաց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը
10:08 28.03.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկել է անցյալ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի Վարուժան Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի մասով դատաքննությունը:
12:57 21.03.2018
Ավետիք Իշխանյանն այս վիճակը համեմատում է 30-ական թվականների բռնաճնշումների հետ, երբ խորհրդային իշխանությունները տարբեր բնույթի մեղադրանքներով ձերբակալում էին քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներին:
12:51 21.03.2018
Պապիկյանը նշեց, որ ինքը դատավճռին իրավական գնահատական չի տա, քանի որ այն, իր համոզմամբ, արդարադատության հետ որևէ կապ չունի:
18:26 20.03.2018
«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կատարած դատավճիռը` համարելով այն քաղաքական հաշվեհարդար:
12:38 20.03.2018
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Դատարանն ապացուցված համարեց այն մեղադրանքը, որ Սեֆիլյանը 2015 թվականի ապրիլի 24-ին 200-300 հոգանոց կազմակերպված խմբերի միջոցով մայրաքաղաքում մտադիր է եղել զանգվածային անկարգություններ կազմակերպել և կատարել է դրանց նախապատրաստությանն ուղղված գործողություններ: Բացի խմբեր կազմելուց,Սեֆիլյանն ու աջակիցները ձեռք են բերել նաև զենք և ռազմամթերք, մտադիր են եղել գրավել ռազմավարական նշանակության շենքեր՝ մասնավորպես Երևանի հեռւստաաշտարակը և Նուբարաշենի զորամասը, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով մտադիր են եղել իշխանության ներկայացուցիչների որոշակի գործողությունների պարտադրել:
16:31 19.03.2018
«Մեր դիտարկումներով՝ Հայաստանի դատական համակարգում կան բազմաթիվ, եթե չասեմ խոցելի, ապա վտանգավոր բացեր»,- կարծում է մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետազոտությունների բաժնի պատասխանատու, Վարշավայի ներկայացուցիչ Ջոանա Սմետեկը:
16:04 19.03.2018
«Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և Անդրիաս Ղուկասյանի դատաքննություններով փաստաբանները լուրջ խնդիրների են բախվել
13:25 19.03.2018
Աղմկահարույց դատավարությունների ընթացքը դիտարկելիս մենք նկատել ենք որոշակի խնդիրներ՝ կապված փաստաբանների աշխատանքի հետ:
16:03 17.03.2018
Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպանական ճառի ժամանակ կրկին վիճաբանություն սկսվեց դատավորի և ամբաստանյալի միջև։ Սաֆարյանը Ժիրայր Սեֆիլյանի պես չէր ցանկանում խոսել կանգնած։ Նրա խոսքի գրավոր տարբերակը սկսեց կարդալ պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
14:02 13.03.2018
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգել մինչև մարտի 16-ը:
10:06 13.03.2018
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպնաված Ավետիսյանների 7 հոգանոց անդամների իրավահաջոդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այն դրույթը, որ քրեական դատավարության շրջանակում տուժողն իրավունք չունի դիմել ոչ նյութական վնասի փոհատուցման պահանջով: