TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+5.09 oC

դատավարություն

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում HBO հեռուստաալիքից վարկաբեկող ֆիլմի ցուցադրության համար

13:55 22.02.2019

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել HBO հեռուստաալիքի դեմ:  Պատճառն այն է, որ հեռուստաալիքը որոշել է մարտին ցուցադրել «Հեռանալով Նևերլենդից»  փաստավավերագրական ֆիլմը: Այն ներկայացնում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնին վարկաբեկող փաստեր: Մասնավորապես, այս ֆիլմում Ջեքսոնը մեղադրվում է մանկապղծության մեջ: Բանն այն է, որ Ջեքսոնի ընտանիքը դեռ 1992 թվականից պայմանագիր է կնքել հեռուստաալիքի հետ, որով […]

̰
Թումանյանի «բարի պապիկի» մեդիա կաղապարը վիրավորանք է մեծ գրողի հասցեին. արձակագիր

13:21 20.02.2019

Արձակագիր, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի կերպարին և ընդգծել, որ նրան «բարի պապիկ» ներկայացնելը վիրավորանք է: Ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ. «Թումանյանի «բարի պապիկի» մեդիա կաղապարը վիրավորանք է մեծ գրողի հասցեին։ Նա, ինչպես և մի ուրիշ «բարի պապիկ»՝ մասնակցել է հայկական ինքնապաշտպանության կազմակերպմանը 1900-ականների սկզբին, եղել է ՀՅԴ անդամ մինչև 1912-ը, […]

̰
«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը

21:09 16.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը: Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի […]

̰
Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

12:55 07.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցին՝ սպասելի՞ էր նման որոշումը, պատասխանեց. «Այս գործում մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, ես որոշումը բացասական եմ գնահատում, դրանում իրավաբանական կոմպոնենտը համարում եմ զրո, սա քաղաքական որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում […]

̰
Փորձագետը՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրառի մասին

22:14 05.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել  առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը:Այն անդրադարձել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Վարչապետին դիմել էին նաև պետական մարմինների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, բայց խնդրի հետ առնչություն ունեցող նախարարությունների ներկայացուցիչներ […]

̰
Այս կառավարությունը նախորդի իրավահաջորդն է. Նազելի Վարդանյան

21:23 05.02.2019

Առաջին Հանրային բնապահպանական դատավարությունից   առաջ, ինչպես հայտնի է,  «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Վարչապետին դիմել էին նաև պետական մարմինների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, բայց խնդրի հետ առնչություն ունեցող նախարարությունների ներկայացուցիչներ հանրային դատավարությանը ներկա չեն եղել: Մասնակցել են միայն Արարատի և Արմավիրի մարզպետարանի մեկակական ներկայացուցիչ: Դատավարության դատավորներից մեկից […]

̰
Հրապարակվել է առաջին Հանրային բնապահպանական դատավարության վճռի գրավոր տարբերակը

20:45 05.02.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր  կայացել է  առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: 4 ժամ տևած քննարկումից հետո վճիռ է հրավարակվել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. « 1. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն: 2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն […]

̰
Ադրբեջանցի գերին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել, հայկական կողմը նույնպիսի քայլ չի ակնկալում Ադրբեջանից

17:12 05.02.2019

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Նա Հայաստանում գտնվող ադրբեջանցի երեք գերեվարվածներից մեկն էր: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: «Այդ ադրբեջանցի անձնավորությանն այն […]

̰
Նախկին իշխանությունները գերշահագործել են արտեզյան ջրային պաշարները. էկոլոգ-իրավաբան

14:30 05.02.2019

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը, այսօր տեղի է ունեցել առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման […]

̰
1.8 մլրդ խմ ջուր է վերցվել արտեզյան ավազանից. հանրային դատավարություն

13:31 05.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: «Դատավարությունում», այսպես ասած, մեղադրող կողմը բնապահպան Լևոն Գալստյանն է, որն ասել է, որ ջրառը ավազանից երկու հազարականների սկզբից սկսած եղել է նորմայից ավելի, ինչի հետևանքով ջրային ավազանի դրական ջրերի մակարդակը իջել է 15 անգամ: «Դատավարությունում« […]

̰
Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից ավագի՝ տատի բնակարանից դուրսգրման գործով դատավարությունը հետաձգվեց

12:49 05.02.2019

Մոսկվայի դատարանը այսօր հետաձգել է Միխայիլ Խաչատուրյանի մոր հայցի քննությունը ավագ թոռնուհուն՝ Քրիստինա Խաչատուրյանին, իր բնակարանի հաշվառումից դուրս գրելու մասին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:   Հետաձգման պատճառը պատասխանող կողմի` նիստին չներկայանալն է: Խաչատուրյան քույրերի տատիկը հունվարի 9-ին էր հայց ներկայացրել Քրիստինային իր տան հաշվառումից դուրս գրելու վերաբերյալ: Բանն այն է, որ բնակարանը տատի […]

̰
Այսօր մեկնարկելու է բնապահպանական՝ հանրային առաջին դատը

11:40 05.02.2019

Այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Բանն այն է, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետին ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան […]

̰
Բիձինա Իվանիշվիլին տանուլ է տվել դատավարությունը Սինգապուրում

00:49 05.02.2019

Բիձինա Իվանիշվիլին տանուլ է տվել դատավարությունը Սինգապուրում, այդ մասին հաղորդում է հետաքննող լրագրողների ifact միությունը: Բիձինա Իվանիշվիլին գումար վատնելու մեղադրանքով  դատական ​​հայց է ներկայացրել Պատրիկ Լեսկադրոնի դեմ, ով շվեյցարական «Credit Suis» բանկի ղեկավարն էր: Նա խարդախության մեղադրանքով 10 ամիս անց էր կացրել  բանտում: Իվանիշվիլին հենց նրան էր մեղադրում իր գումարները յուրացնելու մեջ, և հենց նրա դեմ […]

̰
Հույս ունենք, որ գործը կքննվի օբյեկտիվ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

16:59 31.01.2019

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր իրենք շարունակում են ներկայացնել իրենց բողոքը, կեսն արդեն ներկայացրել են: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, դեռ որևէ հայտարարություն չի արել, բացի նրանից, որ դատարանի նկատմամբ […]

̰
Յանուկովիչի գործում առկա հիմնական ապացույցներից մեկը Պուտինին ուղղված նրա նամակն է

17:27 28.01.2019

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռակա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Կիևի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկու՝ պետական դավաճանության և պատերազմական գործողություններին աջակցելու և հրահրելու հոդվածներով: Հիշեցնենք, որ 2014 թվականից Յանուկովիչն Ուկրաինայում չէ: Դատավարությունն ընթանում է 2017 թվականից:  Դատարանը բազմիցս առաջարկել է նրան նիստերին մասնակցել տեսակապի միջոցով, սակայն Յանուկովիչը չի համաձայնել, քանի որ իրեն […]

̰
Կարագանդայի ծեծկռտուքի գործով կասկածյալ Մալխասյան եղբայրները 40 օրով կալանավորված են

18:34 25.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ: «Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել […]

̰
Կիևի դատարանը մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության մեջ

13:32 24.01.2019

Կիևի դատարանն այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության, երկրի սահմանների փոփոխությանն աջակցելու և պատերազմական գործողություններ հրահրելու համար: Վճռի մեջ նշվել է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, սակայն նրա պատժի չափը դեռ որոշված չէ: Մեղադրող կողմը պահանջում է Յանուկովիչի համար 15 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ այս դատավարությունն սկսվել է 2017 թվականի […]

̰
Նարեկ Գուրուրյանին Հայաստան տեղափոխելու մասին դեռ վաղ է խոսել, կան ընթացակարգեր. փաստաբան

19:09 22.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Հայաստանին արտահանձնելու մասին խոսելը դեռ վաղ է: Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից, թե որտեղ են՝ ՀՀ տարածքից դո՞ւրս են, թե՞ ոչ, ՀՀ պաշտպանության ներքո են, բայց այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ արտահանձնման հարցին: «Հաշվի առնելով, թե որ […]

̰
Մեկնարկում է Բնապահպանական հանրային դատարանի աշխատանքը. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

18:57 22.01.2019

«ԷկոԼուրը» նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով տեղեկացնում է Բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Առաջին դատը նվիրված է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտմանը: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետից ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես […]

̰
Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին

19:44 21.01.2019

ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։ Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Այս մասին  գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական t24.com.tr կայքին: Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, […]

̰
Թուրքիայում արտակարգ դրությունը դադարեցվել է, բայց բռնաճնշումները շարունակվում են․ HRW

13:55 20.01.2019

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 100-ից ավելի երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 674 էջանոց զեկույց է հրապարակել։ Զեկույցում նշվել է, որ թեև Թուրքիայում «արտակարգ դրության» ռեժիմը վեց ամիս առաջ չեղարկվել է, սակայն նախագահ Էրդողանի բռնակալ իշխանությունը փոփոխության չի ենթարկվել, և ոչ մի հույս չկա, որ երկրում նորից կսկսեն հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու […]

̰
Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի անց. ով պատժվեց, ով մնաց անպատիժ

21:29 19.01.2019

12 տարի առաջ այս օրը՝ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում հրատարակվող Ակօս պարբերականի խմբագրատան դիմաց սպանվեց հայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքը: Այդ դեպքը ցնցեց հայ, թուրք և միջազգային հանրությանն այն աստիճան, որ Դինքի անվան շուրջ միավորվեցին երբեմնի թշնամական բազմաթիվ գործիչներ: Սպանությունից 12 տարի անց ամեն տարի այս օրը հավաքվում են նրա երբեմնի գործընկերներն ու գաղափարակիցները՝ հարգելու […]

̰
Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցում կա մեծ պատվեր․ Հայկ Ալումյան

20:22 15.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատավարությունն այսօր կրկին ընդմիջվել է: Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է պաշտպանական կողմի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և շարունակել գործի քննությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով  փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը, իսկ նախաքննական մարմինը միջնորդել էր կալանքը  երկարաձգել ևս երկու ամսով, դատարանը […]

̰
Ազգովի էլ կանգնեք, Ծառուկյանին վատ վիճակի մեջ չեք դնի. Ծառուկյանը բարկացավ, երբ լրագրողն ընդհատեց Քոչարյանի մասին հարցի պատասխանը

12:50 14.01.2019

Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք քաղաքացիներ ոստիկանությանն ահազանգել էին, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանել: Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, այս թեմային անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ընտրության ժամանակ իմ պատասխանատուներին տարել են ոստիկանության բաժին, որ, ասենք թե, կաշառ են բաժանում: Ես ասում եմ՝ լավ, բաժանում են, կալանավորեք, պատժեք: Բայց եթե չէ, 340 զանգ, բողոք […]

̰
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 4 տարի անց Մյասնիկյան 188 տանը ոչինչ չի փոխվել

18:12 12.01.2019

Այսօր՝ հունվարի 12-ին, Ավետիսյանների ընտանիքի սպանության օրը դարձյալ բացվեցին Մյասնիկյան 188 հասցեի տան դռները:  Ողբերգությունից 4 տարի անց այս տանը գրեթե ոչինչ չի փոխվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Տեղում էին նաև տան ամանորյա զարդարանքները, որոնք պատից կախված են 2015 թվականից: Տան պատերից նույնիսկ հեռացված չեն քննչական գործողությունների հետքերը: 4 տարի փակ ու անբնակ […]

̰
Amnesty International-ը պահանջում է Խաշըգջիի սպանության գործով միջազգային հետաքննություն

22:43 10.01.2019

Ցույցը տեղի է ունենում Խաշըգջիի անհետացման և սպանության 100-րդ օրը:

̰
Զինվորական ավտոբուսի վրա հարձակվածներից մեկը նախկինում դատապարտվել է զորամասում սպային քաշքշելու համար. մանրամասներ

16:05 09.01.2019

Երեկ զինվորական ավտոբուսի վրա հարձակված երիտասարդներից մեկը ձերբակալվել է, իսկ միջադեպից հետո փախուստի մեջ գտնվող մյուս ակտիվ մասնակիցը Մերուժան Ոսկանյանն է, որը նախկինում դատապարտվել է զինծառայության ընթացքում եղած միջադեպի հետևանքով։ Այդ միջադեպը եղել է 2015 թվականի սեպտեմբերին, երբ Ոսկանյանը ծառայել է Արցախի զորամասերից մեկում՝ որպես հետախույզ։ «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ վաշտի անձնակազմի հետ Ոսկանյանը սեպտեմբերի […]

̰
Դեկտեմբերին Թբիլիսիում ձերբակալված ուկրաինացիները դադարեցրել են հացադուլը

10:43 05.01.2019

Վրաստանում նախորդ տարվա դեկտեմբերին ձրբակալված 6 ուկրաինացիները դադարեցրել են հացադուլը: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն ՝ հղում անելով փաստաբան Գիորգի Ռոստոմաշվիլիին: «Հարազատների և ընկերների խնդրանքով ձերբակալվածները դադարեցրին հացադուլը, որը տևեց ավելի քան 20 օր: Ցավոք, Ուկրաինայի կառավարությունը անհասկանալի դիրք է զբաղեցրել իր հայրենակիցների նկատմամբ և դեռևս չի դիմել վրացական իշխանություններին»,- ասել է փաստաբանը: Հիշեցնենք, որ […]

̰
Լուսաբանվում են քաղաքական նշանակություն ունեցող դատավարություններ, իսկ մարդիկ դրանցով կարծիք են կազմում ողջ դատական համակարգի մասին. Ռուբեն Մելիքյան

15:55 20.12.2018

«Լուսաբանվում են քաղաքական նշանակություն ունեցող դատավարություններ, իսկ մարդիկ դրանցով կարծիք են կազմում ողջ դատական համակարգի մասին, ամբողջ իրավապաշտպանական համակարգի վերաբերյալ, ինչը չի արտացոլում իրական պատկերը»,- ասել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այսօր էլ դատական իշխանությունը խնդիրներ ունի. «Ես կարծում եմ, որ այսօրվա դատական իշխանությունների իրավիճակն ավելի վատն է, […]

̰
Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ

09:21 19.12.2018

Թուրքիայում շարունակվում են հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները։ Հրապարակվել են վիճակագրական տվյալներ, թե 2016թ․-ից մինչ օրս քանի դատական գործ է եղել և դրանց շրջանակներում քանի մարդ է դատապարտվել ցմահ ազատարզրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հեղաշրջման գործով բացված է եղել 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Այդ դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, […]

̰
BACK_TO_TOP