TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+3.09 oC

դատավարություն

Քոչարյանի պաշտպանները ներկայացրին դատավորին ինքնաբացարկի հիմնավորումը

17:44 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրին դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանները նախ հիշեցրին, որ մեղադրական կողմը, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նիստերի դահլիճ է մուտք գործել դատավորի համար նախատեսված դռնից, որը համարվում է փակ տարածք, ինչի համար չներկայացվեց հիմնավոր պարզաբանում, և դա հիմք է […]

̰
Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող գտնեն իրական մեղավորներին. Լևոն Քոչարյան

16:40 13.05.2019

«Ես հույս ունեմ, որ առնվազն խափանման միջոցը կփոխվի»,- մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը եկել էր մասնակցելու հոր դատավարությանը: Հարցին` արդյո՞ք վստահություն ունի դատական համակարգի նկատմամբ, նա պատասխանեց, որ վերջին ամիսներին տեղի ունեցած սխալ որոշումները հաշվի առնելով` կապված հոր կալանքի հետ, այնքան էլ չի վստահում դատական […]

̰
Հերթական վիճաբանությունը Ռոբերտ Քոչարյանի առաջին նիստի ընթացքում

16:22 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական նիստի ժամանակ ևս մեկ միջադեպ գրանցվեց: Վիճաբանությունը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակցի և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջև։ Աջակիցները թույլ չէին տալիս, որ Սեդա Սաֆարյանը մտներ դատարանի դահլիճ: Ավելի վաղ հայտնել էինք` Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

15:40 13.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի դատարանը գործով մյուս ամբաստանյալներին չի ծանուցել: Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ […]

̰
Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար

15:30 13.05.2019

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հաղորդում է տվել ոստիկաններին իրեն հարվածելու համար։ «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին, և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասաց Գասպարին՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցի մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

̰
Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մեկնարկել է հրմշտոցով ու լարված իրավիճակով

14:52 13.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Նիստին Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է: Դատարանում է նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մինչ դատական նիստի […]

̰
«Իմ պապը բռնապետ է». Սադամ Հուսեյնի թոռնուհին կպատմի պապի մասին ճշմարտությունը

18:50 11.05.2019

Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի թոռնուհին հուշագրություն է գրել, որում պատմում է երկրից իր փախուստի, մտերիմների դավաճանության և պապի մահապատժից հետո իր կյանքի մասին: Գիրքը դեռ չի թարգմանվել անգլերեն, բայց Եվրոպայում և ԱՄՆ-ում շատերը սպասում են գրքի լույս ընծայմանը: «Ես որոշել եմ պատմել ճշմարտությունը» «Սադամ Հուսեյնը միաժամանակ մեր նախագահն էր, իմ պապը և մեր սիրելի […]

̰
Բացառիկ աննախադեպ դատավարություն է լինելու. կտեսնեք մեր երեք նախագահներին դատավարական տարբեր կարգավիճակներով. Դավթյան

16:38 02.05.2019

Լրագրողներն այսօր հարց են ուղղել ՀՀ գլխավոր դատախազին` արդյո՞ք Մարտի 1-ի գործով մեղադրանքը կներկայացնի հենց Արթուր Դավթյանը: Նա ըստ էության չի հերքել հարցադրումը, ասել է. «Դուք կտեսնեք մեղադրանք պաշտպանողներ, կարող եմ լինել ես, կարող են լինել հսկող դատավորները, առնվազն մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը, բայց կլինեն այլ դատախազներ: Չի բացառվում, որ ես լինեմ»: Խոսելով այլ անձանց […]

̰
Ժնևի համալսարանում կներկայացվի «Հայերի վրեժխնդրությունը. Թեհլիրյանի դատավարությունը» ֆիլմը

18:28 25.04.2019

Ժնևի համալսարանում՝ Հայագիտության ամբիոնում, մայիսի 2-ին՝ պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի ղեկավարությամբ, կներկայացվի Բեռնարդ Ջորջի հեղինակած «Հայերի վրեժխնդրությունը. Թեհլիրյանի դատավարությունը», որին հաջորդելու է քննարկում նույն համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Սևան Գարիբյանի հետ: Այս քննարկումը եզրափակում են «Անսովոր դատավարություններ» եռագրության վերաբերյալ բանավեճերը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկվել էին հետևյալ […]

̰
Զինծառայողը վրեժխնդիր է եղել, ծառայակցին արթնացրել է ու դանակահարել

12:13 15.04.2019

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է զորանոցում գիշերային ժամին զինծառայողին դանակահարելու գործով դատավարությունը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` զինվորին դանակահարելու մեջ մեղադրվում է համածառայակիցը: Պարզվում է` դրա նախորդ օրը զինվորի նկատմամբ բռնություն էր գործադրվել, նա ծեծի էր ենթարկվել: Վերջինս էլ վրեժխնդիր լինելու համար հաջորդ օրը մոտեցել է դիվիզիոնի զորանոցում քնած համածառայակցին, ով նախօրեին իրեն ծեծել էր, արթնացրել […]

̰
Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ քարոզչամեքենան հենվել է ատելության հռետորաբանության վրա. Վլադիմիր Վարդանյան

19:29 10.04.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց՝ ատելության հռետորաբանությունը մեծ թվով խտրականությունների, քսենոֆոբիայի ու ռասիզմի է հանգեցնում: Վարդանյանը, մասնավորապես, նշեց. «Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Ատելության վերբալ դրսևորումը՝ «ատելության խոսքը» անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության և ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի […]

̰
Փոխել հեռախոսահամարը, մեքենայի համարանիշը… Ի՞նչ է անելու ոստիկանությունը պաշտպանության ենթակա անձանց պաշտպանելու համար

15:04 09.04.2019

Ոստիկանությունը առաջարկում է սահմանել այն միջոցներն ու տարբերակները, որոնք կիրառվելու են դատավարությունների մասնակիցների, վկաների և ոստիկանության պաշտպանության ենթակա այլ անձանց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Այս մասին նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ։ Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց այդ միջոցները, որոնց թվում են անձի բնակարանի պաշտպանությունը հակահրդեհային կամ ազդանշանային համակարգերով, անձնական հեռախոսահամարն ու մեքենայի […]

̰
Ապօրինի անտառահատումները հիմնականում բիզնես նպատակն ունեն. Անի Խաչատրյան

14:52 09.04.2019

Այսօր բնապահպանական հերթական դատավարության ժամանակ, երբ քննարկվել է «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործը, դատարանում որպես դատավոր հանդես եկող Կարինե Դանիելյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ տպավորություն են ստացել մոնիթորինգ իրականացնողները՝ արդյո՞ք  ծառերը հիմնականում հատվում են գյուղացիների կարիքների համար, թե՞ բիզնես նպատակով. «Կարող եմ իմ տեսածի հիման վրա ասել, որ դա տեղացիների կարիքների համար չի արվում, […]

̰
Հայաստանի անտառածածկը կրճատվել է նվազագույնը կրկնակի. Ինգա Զարաֆյան

14:35 09.04.2019

Ինչպես հայտնի է, այսօր բնապահպանական հերթական դատավարությունն է հրավիրվել «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով: Նախաձեռնող կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դժվար է հստակ ասել, թե որքան է ՀՀ անտառածածկը։ «Մենք ունենք կառավարության տարբեր որոշումներ, որոնցով փոխվել է անտառային հողերի կարգավիճակը՝ էներգետիկ նպատակներով, հանքարդյունաբերության և այլն, և այլն:  Էդ կրճատումը […]

̰
Ի՞նչ վիճակում են ՀՀ անտառները. վիճակագրություն՝ դատավարությանն ընդառաջ

11:02 09.04.2019

Այսօր բնապահպանական հերթական դատավարությունն է հրավիրվել` «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով: Ըստ նախապես տարածված  հաղորդագրության՝ անտառային ոլորտում պատկան մարմինների կողմից անտառի վատ կառավարման` օգտագործման, հսկողության, վերահսկողության, հաշվառման, կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում Հայաստանն ունի անտառածածկ տարածքների կորուստ, անտառային տարածքների դեգրադացում, բարձրարժեք ծառատեսակների` ցածրարժեք տեսակներով և կոճղաշիվային անտառներով փոխարինում, անտառային յուրօրինակ լանդշաֆտների և կենսաբազմազանության կորուստ, սողանքների, […]

̰
Եթե հեղափոխության հաղթանակը չլիներ, մենք կամաց-կամաց կկորցնեինք Արցախը․ Սասուն Միքայելյան

16:29 07.04.2019

«Այս հաղթանակը քիչ, պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտը։ Ինչի՞ համար։ Որովհետև եթե այս հաղթանակը չլիներ, մենք կամաց-կամաց կկորցնեինք Արցախը», – այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով իր այն խոսքերին, որ իշխանափոխությունը պակաս կարևոր չէր Արցախյան ազատամարտի հաղթանակից։ Միքայելյանը հայտարարեց՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե նախորդ իշխանությունների ժամանակ […]

̰
Զելենսկու շտաբը հրապարակել է հակակոռուպցիոն ծրագիրը

09:10 07.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագիրը։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։ Շտաբում վստահեցրել են, որ քաղաքական հին ուժը երբեք դեմ հանդես չի գա համակարգին, որը «սնուցում է նրանց»։ «Հին քաղաքական գործիչների համար կոռուպցիան նույնն է, ինչ ջուրը ձկան համար։ Քաղաքական հին էլիտան ընդդեմ կոռուպցիայի նույնն է, ինչ […]

̰
Տեղի է ունեցել «Սասնա ծռերի» գործով հերթական դատավարությունը. տուժողի ցուցմունքը կարճ էր ու հակասական

13:08 03.04.2019

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Սասնա ծռերի» գործով հերթական դատավարությունը։ Ներկայացել է մեկ տուժող, նա շտապօգնության բժիշկ է: Նրա ցուցմունքը կարճ էր, որոշ դրվագներում` հակասական: Դրա համար էլ պետական մեղադրողը միջնորդել է հրապարակել նախաքննական ցուցմունքը: Պարզվել է, որ տուժողը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, նախաքննական մարմնին պատմել է, թե ինչպես է«ԿռԱԶ» մակնիշի մեքենան կոտրել […]

̰
Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կմնա ռազմաբազայի տարածքում. դատարանը մերժեց տուժող կողմի բողոքը

15:50 19.03.2019

Ի՞նչ է սահմանում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այն դեպքերի համար, երբ ռուս զինծառայողները հանցանք են գործում Հայաստանի տարածքում: Համապատասխան հոդվածներն այսօր քննարկման առարկա են դարձել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդեևին […]

̰
Վահե Գրիգորյանը հուսով է, որ «Մարտի 1»-ի գործը երկու ամսից դատարանում կլինի

23:17 16.03.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ունեցած զրույցի ժամանակ փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով տուժածների հարցին: Հայտնի է, որ Գրիգորյանը նրանց իրավահաջորդների շահերն է ներկայացնում: «Ի՞նչ վիճակում է գործը, և ե՞րբ է նախատեսվում դատավարությունը»,- հարցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը Գրիգորյանին: «Նախաքննության ավարտն արդեն հայտարարված է: Սակայն, նախաքննությունն ամբողջությամբ ավարտված համարվել չի կարող: Կողմերը գտնվում են գործի […]

̰
ԱԱԾ-ից ու դատախազությունից արձագանքել են Հանրային բնապահպանական դատարանի առաջին որոշմանը. Ինգա Զառաֆյան

21:33 11.03.2019

SHANTNEWS.am-ը հայտնել է այն մասին, որ  2019 թվականի փետրվարի 5-ին կայացել է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները:  Հանրային դատարանը վճիռ է կայացրել, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն և իրավապահ մարմիններին: Այսօր, երբ […]

̰
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման

14:00 11.03.2019

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 11-ին, մեկնարկել է Հանրային բնապահպանական դատարանի դատաքննությունը, որը քննում է  «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: […]

̰
Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը

19:45 07.03.2019

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների […]

̰
Ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունն ընթանալու փակ ռեժիմով. «Ժամանակ»

09:53 02.03.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Մարտի 1-ի» զոհերի հա­րազատներին ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ընթա­նալու է փակ ռեժիմով, և իրենք դրան մասնակցելու հնարավորություն չեն ունե­նալու: Պատճառն այն է, որ դատական նիստի ժամանակ հրապարակվելու են պետա­կան գաղտնիք պարունակող փաստեր, որոնք հրապա­րակման ենթակա չեն»:

̰
Արցախում խնկարկել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին

22:57 28.02.2019

Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին այսօր խնկարկել են նաև Արցախում: Ստեփանակերտից մեր թղթակցի խոսքերով՝ այսօր կրկին մարդաշատ էր Ստեփանակերտի հուշահամալիրը: Հազարավոր արցախցիներ են ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի: Հիշողություններից ու անպատասխան հարցերից բացի՝ օրը նաև արվածն ի մի բերելու և անելիքների մասին խորհելու խորհուրդն ունի՝ բոլոր սերունդների համար: Հուշահամալիրում նաև հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն էին՝ […]

̰
Նոր Նորքի ապամոնտաժված շինության գործով ընդդեմ քաղաքապետարանի դատական նիստը չկայացավ

17:19 27.02.2019

Այսօր Երևանի վարչական դատարանում նախատեսված էր Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործով դատավարությունը: Ապամոնտաժված շինության սեփականատեր Դավիթ Ահարոնյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի: Դատական նիստը տեղի չունեցավ: Պատճառը դատավորի վատառողջ լինելն էր: Հիշեցնենք, որ նշված շինության ապամոնտաժման գործընթացը մեծ աղմուկ էր բարձրացրել. կառուցապատողը դժգոհում էր, որ մեծ գումարներ է ծախսել, բայց քաղաքապետարանն այն փոշիացրեց: […]

̰
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

14:40 27.02.2019

Փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն: Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն […]

̰
Հաճախ եմ զուգահեռներ անցկացնում սպայի ու դատավորի միջև, նույն պատասխանատվությունն է. Արտակ Զեյնալյան

18:40 26.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատական համակարգի կայացմանը։ «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին […]

̰
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել ՄԻԵԴ. Սվիտալսկի

11:40 26.02.2019

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ արդարադատության ոլորտին` նշելով, որ այն այժմ ավելի լավ վիճակում է, քան իշխանափոխությունից առաջ: «Դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար ամենակարևորն այն է, որ հասարակությունը վստահություն ունենա: Հայաստանն սկսել է շատ ցածր մակարդակի վստահությունից, հանրային վստահության մակարդակն արդարադատության համակարգի նկատմամբ շատ ցածր է այլ […]

̰
Թբիլիսիի ամենաանվտանգ վայրից գողացել են հարյուր հազարավոր դոլարների ոսկերչական իրեր

13:57 25.02.2019

Վրաստանի ամենահսկվող ու անվտանգ պահոցից՝ Դատական փորձաքննության ազգային բյուրոյի չհրկիզվող պահարանից գողացել են հարյուր հազարավոր դոլարներ արժեցող ոսկե զարդեր: Այս մասին հայտնում է «Ռուսթավի -2» ՀԸ-ն: Միակ կասկածյալը, ով արդեն ձերբակալվել է, բյուրոյի 32-ամյա փորձագետ Լերի Գաբեչվաձեն է: Հենց նա պետք է ստուգեր զարդերն ու եզրակացություն տար: Անհայտ է, թե ում են պատկանում անհետացած թանկարժեք զարդերը: Անհետացած […]

̰
BACK_TO_TOP