18:12 13.05.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և հույս հայտնել, որ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կմերժվի: «Քոչարյանի փաստաբանները պրոֆեսիոնալ ու բարձրակարգ փաստաբաններ են և փաստաբանական էթիկայի համաձայն, ներկայացնում են իրենց պաշտպանյալի, տվյալ դեպքում ամբաստանյալ Քոչարյանի դիրքորոշումը և շատ ցավում եմ, որ այս կարևորության ու […]
18:45 03.05.2019
Այսօր՝ մայիսի 3-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը գույքի վրայից կալանքը հանելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն մեղադրող կողմն առարկեց՝ հիմնավորելով, որ գործն արդեն ուղարկվել է դատարան, և դատական ծախսերի կատարման համար կարող է գույքի բռնագանձման […]
18:25 26.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի և գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Քննությունն ընթացել է դռնփակ, քանի որ հետազոտվում են քննիչի կողմից ներկայացված նյութերը, […]
16:05 27.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ դատական նիստը: Միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասով որոշում կայացնելու, իսկ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: […]
12:12 27.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռերի» 10 անդամների դատական նիստը: Այսօր դատարանը քննում էր տուժած ոստիկաններին: Արամ Հարությունյանի ցուցմունքի ժամանակ դահլիճից ռեպլիկներ հնչեցին ոստիկանների հասցեին և փոխադարձ վիրավորանքների պատճառով դատարանի դահլիճում անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: Դատավորը հեռացավ դահլիճից:
11:30 27.07.2018
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չեմ տեսնում: Ընդհանրապես հիմքեր չեմ տեսնում, ականջներից ձգված հիմնավորումներ են»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: Ավելին, փաստաբանը նաև քննչական մարմնի կողմից հապճեպություն է տեսնում: «Դատարանին խնդրում եմ մարդկային վերաբերմունք ցուցաբերել մեր նկատմամբ: Ես դուրս եմ եկել Հատուկ քննչականից ժամը 18։00-ի սահմաններում, ինձ տվել […]
12:52 04.07.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը մեկնարկել է: Դատարանը լսում է տուժողների ցուցմունքները: Առաջինը ցուցմունք է տվել Պարեկապահակակետային ծառայության գնդի աշխատակից Խաչատուր Մուրադյանը, ով գնդի վրա հարձակման ժամանակ հերթապահություն է իրականացրել գնդի տարածքում՝ իր օգնական Գագիկ Մկրտչյանի հետ: Հուլիսի 17-ին` ժամը 05։00-ին, հանգստի սենյակից լսել է ուժեղ ձայն, որից հետո նկատել […]
18:29 30.05.2018
Այն տպավորությունն է, որ ոստիակնությունում չկան բավարար քանակի ոստիկաններ, որ կարողանան 7 կալանավորի դատարան տեղափոխելը ապահովել, անհեթեթ պատասխան է»,- մեկնաբանելով մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանում հետաձգված Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի նիստի պատճառը՝ լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա նշեց, որ եթե դատարանը որոշում է կայացրել, դատական ակտը ենթակա է իրականացման ամբողջ ՀՀ […]
11:25 24.01.2018
Երևանի ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կրկին սկսվել է հետաձգումով։ Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել մեկ ժամ ընդմիջում տալ, քանի որ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը խնդրել է դատարանին մեկ ժամ ուշ սկսել նիստին հասցնելու համար։ Ամբաստանյալի մյուս պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս ներկա չէր։
15:02 19.01.2018
Մի խումբ փաստաբաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ վերջին ամիսներին փորձ է արվում նսեմացնել փաստաբաններին: 5 փաստաբան՝ Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Տիգրան Հայրապետյանը, Գրիշա Բալասանյանը և Մարինե Ֆարմանյանը, այսօր տեղեկացրեցին, որ դիմել են Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ հունվարի 18-ին՝ «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով հերթական դատական նիստի ժամանակ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չկասեցրեց հանրային պաշտպանի լիազորություններն այն դեպքում, երբ ամբաստանյալները պահանջեցին իրենց նախկին՝ պայմանագրային փաստաբաններին: