TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Դատական

Փաստաբանի նկատմամբ տուգանքը սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի անկախությունը. ՓՊ նախագահի առաջին տեղակալ

20:25 16.01.2018

Նոր Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը նշեց, որ իրենք հարցի առնչությամբ իրենց մտահոգություններն արդեն փոխանցել են պատկան մարմիններին, առաջարկել են հանել այդ դրույթը, բայց մերժում են ստացել, պատճառաբանությամբ, որ այդպիսի դրույթ կիրառվում է աշխարհի շատ երկրներում.

̰
« Խնդիր ունենք բանկերի և դատավորների կապերի բացահայտման հետ». փաստաբան

14:27 16.01.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 16-ին կազմակերպվել է քննարկում դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ: Միջոցառման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է զեկույց «Արդյո՞ք Դատական օրենսգրքի նախագիծն արձագանքում է դատական համակարգում առկա հիմնախնդիրներին» թեմայով: Ըստ փաստաբանի՝ պետք է լինի դրույթ, որը կամրագրի դատավորի`այս կամ այն բանկի հետ ունեցած հարաբերությունները:

̰
Հարցվածների մոտ 33%-ն է գոհ ՀՀ դատական համակարգից

11:56 28.11.2017

Ամփոփվել է «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել էին դեռևս 2016 թվականի փետրվարին: Արդարադատության մոնիթորինգը ներառել է հետևյալ հիմնական ոլորտները՝ անկախություն և հաշվետվողականություն, հավասարություն, մրցակցություն և արդար դատաքննության այլ սկզբունքներ, արդարադատության ծառայությունների արդյունավետություն և այլն: Մոնիթորինգի առաջին բաղադրիչը կազմել է հանրային կարծիքի ուսումնասիրությունը ողջ հանրապետության տարածքում: Դրա արդյունքում վեր են հանվել արդարադատության վերաբերյալ հանրային վերաբերմունքը, վստահության մակարդակն ու ակնկալիքները: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Ծրագրի փակման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա ընդգծել է, որ հանրային ընկալումը շատ կարևոր է արդարադատության համակարգի խդիրները գնահատելու համար.

«Ոչ թե օտարերկրյա աջակիցները, հասարակական կազմակերպությունները կամ մամուլը, այլ հանրությունն է, որ վերջնական գնահատականն է տալիս և դատողություն է ներկայացնում, թե դատաիրավական համակարգի բարեփոխումները տալի՞ս են իրենց արդյունքը թե ոչ: Մարդիկ խիստ էմոցիոնալ են, երբ կարծիք են հայտնում դատաիրավական համակարգի մասին և հատվածային, դրվագային են ներկայացնում, դատողություն են անում մեկ առանձնացված դեպքի վերաբերյալ և ավելի քննադատական են, քան կառավարության այլ ոլորտների վերաբերյալ»,- ասել է դեսպանը:

̰
BACK_TO_TOP