13:50 21.09.2018
Հայաստանի անկախությունը որևէ կերպ չի տուժում քաղաքական փոփոխություններից։ Ավելին, այդ վայրիվերումներն ամրապնդում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր լրագրողներին իր կարծիքն ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողի այն հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է ոչ թե երկու պետության, այլ միասնական Հայաստանի հեռանկարը, Տոնոյանը պատասխանեց․ «Իհարկե, ես արդեն միասնական Հայաստանն եմ կառուցում»։
13:46 21.09.2018
Սահմաններում իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է։ Անկախության օրվա հանդիսավոր ընդունելությունից առաջ առաջին հերթին այս մասին լրագրողներին տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողի այն դիտարկմանը, որ ասում են՝ Հայաստանն այնքան էլ անկախ չէ, կիսանկախ է, Տոնոյանը պատասխանեց․ «Չկա տենց բան… մենք սեպտեմբերի 21-ին՝ 1991 թվականին, ձեռք ենք բերել անկախություն, և ինքնակառավարվում ենք շատ հզոր կերպով։ […]
19:20 13.09.2018
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է բարոնուհի Քոքսին և շնորհակալություն հայտնել տարիներ ի վեր ծավալած հայանպաստ գործունեության և Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման […]
14:46 12.09.2018
Հայաստանը Ռուսաստանից նախատեսում է գնել ռազմական ինքնաթիռներ, և այդ գործընթացը դեռ բանակցությունների փուլում է, պայմանագիր առայժմ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին` թե ինչ տեսակի են լինելու այդ ինքնաթիռները, Տոնոյանը չպատասխանեց, իսկ քանակի մասին հարցին պատասխանեց` շատ: Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ այս ինքնաթիռները գնվելու են ոչ […]
14:06 12.09.2018
Ապրիլին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքներին ու երթերին մասնակցած խաղաղապահ զինծառայողների հարցը ՊՆ-ում փակվել է: Այս մասին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում: Նախարարի խոսքերով` ծառայողական քննությունն ավարտվել է: «Ավարտվել է քննությունը, համապատասխան որոշումներ են կայացված անձնակազմի վերաբերյալ, այդ հարցը դուրս է եկել օրակարգից»,- նշեց Տոնոյանը: Նախարարի խոսքերով` զինծառայողների մի մասի նկատմամբ եղել են կարգապահական […]
13:55 12.09.2018
Հայաստանը մտադիր է նոր արտոնյալ վարկ վերցնել Ռուսաստանից ռազմական տեխնիկա գնելու համար: Այս մասին տեղեկություններն այսօր հաստատեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը նշեց, որ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Ըստ Տոնոյանի` այս պահի դրությամբ քննարկվում է 100 միլիոն դոլար չափը: Այն, թե ինչ սպառազինություն ու ռազմական տեխնիկա է գնվելու այս վարկով, Տոնոյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, […]
13:49 12.09.2018
«Շանթ» մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցնում է բավական հետաքրքիր, իրավիճակն արագ փոփոխվում է, և դա կարևոր է կառավարության կազմի համար, քանի որ որոշումներ են փոխվում, գիտելիքներ են ձեռք բերվում: Զորավարժության մասին նման կարծիք այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Զորավարժության ընթացքում Դավիթ Տոնոյանն արդեն իսկ նկատել է խնդիրներ, որոնց վերաբերյալ հրաժարվեց բացահայտումներ անել: Տոնոյանի խոսքերով` […]
13:27 12.09.2018
Տավուշի Բաղանիս գյուղի ուղղությամբ գիշերն ադրբեջանական կողմի կրակոցներից հետո այս պահին իրավիճակն այնտեղ կայուն է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը պարզաբանեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցները հաճախ են լինում, և արտառոց բան չկա, անհանգստանալու խնդիր չկա: Նախարարի խոսքերով` նման կրակոցները սովորաբար կապված են լինում գյուղատնտեսական աշխատանքների, ինժեներական աշխատանքների և այլ […]
12:13 12.09.2018
Հայաստանում են ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնց հետ բազմամյա համագործակցություն է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 15-ամյա համագործակցության առիթով այսօր գվարդիայի ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանը մանրամասնեց, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զգալի մասը հենց Կանզասի ազգային գվարդիայի գծով է։ Դրա մեջ են մտնում համագործակցությունը ռազմական կրթության, մասնագետների պատրաստման և այլ ոլորտներում։ Իր […]
19:58 10.09.2018
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ […]
11:46 06.09.2018
Կառավարությունն այսօր հավանություն տվեց երկրորդ երեխայի համար տրվող նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու որոշմանը, սակայն ուղարկեց այն լրամշակելու՝ հաջորդ նիստին ընդունելու համար։ Մինչ այդ, սակայն, հումորային տոնայնությամբ քննարկում եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև․ – Պարո՛ն Տոնոյան, ուզում էիք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը … Ձեր հայացքում ես […]
20:00 05.09.2018
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքները համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։ Երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական […]
20:01 01.09.2018
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշանական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերի […]
22:59 29.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության, մասնավորապես՝ ռազմակրթական համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է այդ ուղղությամբ հաջողությամբ ծավալվող հայ-ռուսական […]
19:54 29.08.2018
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության, մասնավորապես՝ ռազմակրթական համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է այդ ուղղությամբ հաջողությամբ ծավալվող հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող հայ զինվորականների ռուսաց […]
19:09 28.08.2018
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով զինված ուժերի զարգացման նախադրյալներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության […]
17:04 28.08.2018
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դավիթ Տոնոյանը պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով […]
10:32 22.08.2018
«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն երեկ հանդիպել է նաև «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրեն Ֆայիզ Խաֆիզովի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները։ https://www.facebook.com/arcrun/posts/1888038114565121?__xts__[0]=68.ARCcGt2cV5Aie1fskrcEOYR7xKXR6QwpOICs_9ZXZaV-KCDFvA5gf5O2qcihmm-Ysjno5r32kSg9WqGy5_pcJ8VKmilDQHKCyBj2v3eJYpXBDWbk2BkyL-FVN4rh77lzOCIH6ofLbjuO&__tn__=-R
12:07 21.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։ https://www.facebook.com/arcrun/posts/1886485678053698?__xts__[0]=68.ARDBERcSpGjKmDiPLWlI35PHFfEaYGwO1eU3JPaBqGE6fh8M0I36ktFSdNCbCmqe3sH5pduNYpLZRM1qB4z2_ZGcOflZboRQ26YV4xJwWcx4i5sNazOkD_Ixrd7dQMRhyVOAWSbZ3WqV&__tn__=H-R
22:47 15.08.2018
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իտալական համագործակցությունը պաշտպանության բնագավառում, մասնավորապես` Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության իրականացման շրջանակում: Կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային խաղաղապահ […]
17:08 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ պաշտպանության նախարար, աշխատանքային այցով Արցախում գտնվող Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության և բարձր […]
23:29 11.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Մոսկվայում է: «Միջազգային բանակային խաղեր 2018» մրցախաղերի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՌԴ ԶՈԻ զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոն: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախարար Տոնոյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «Պատրիոտի» ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցևի և […]
20:39 11.08.2018
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՌԴ ԶՈՒ ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Նա Մոսկվա էր մեկնել ռուսական Ալաբինոյի զորավարժարանում կայացած «Բանակային միջազգային խաղեր 2018»-ի փակման արարողությանը մասնակցելու համար, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը
13:10 11.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Նախիջևանի սահմանին լարվածության վերաբերյալ քննարկումներ լինո՞ւմ են ռուսական կողմի հետ, պատասխանել է. «Իհարկե, ապակայունացնող գործողությունների վերաբերյալ քննարկումներ լինում են: Երկկողմանի մտահոգություն առկա է՝ և մեր, և ՌԴ պաշտոնյաների մոտ»: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տարբերություն տեսնում է այն դեպքում, երբ լարվածությունը արցախա-ադրբեջանական սահմանին է, և այն դեպքում, […]
12:08 11.08.2018
Այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի Դաշնության հետ, երկկողմանի կատարվելու են: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական զենքի մատակարարումների հետ կապված խնդիրներ չկան: «Համենայն դեպս, մենք դեռ այդպիսի նշաններ չենք ստանում, որ չեն արվելու»,- ասել է նա: «Կոմմերսանտ» պարբերականի հրապարակումն այն մասին, թե հնարավոր […]
12:00 11.08.2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այնտեղ է ՌԴ ՊՆ հրավերով: Նախարարի խոսքով՝ այցի նպատակն է բանակային խաղերի փակման արարողությանը, ինչպես նաև տանկային բիաթլոնի եզրափակիչ փուլին մասնակցությունը: Տոնոյանը հայտնել է, որ նաև հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, մասնավորապես՝ նշել է, որ պլանավորված է նաև հանդիպում […]
10:17 11.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
21:59 09.08.2018
ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի տեղեկություններն այն մասին, որ ՊՆ գնումների մրցույթները շահում են 300 ընկերություններ, բայց շահույթն ի վերջո հասնում է 10 խոշոր ընկերությունների, մասնակիորեն հաստատում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով, սակայն, 10 խոշոր ընկերությունների առկայությունը դեռ չի նշանակում, որ այդտեղ կոռուպցիա կա, պարզապես անհրաժեշտ է շարունակել քննությունը։
21:04 09.08.2018
2008 թվականի մարտի մեկի դրությամբ Դավիթ Տոնոյանը նույնպես աշխատում էր պետական համակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց պաշտպանության ներկայիս նախարարը։ Հարցին՝ եղե՞լ է այդ ժամանակ ռազմական հեղաշրջման փորձ, Տոնոյանը պատասխանեց, որ դրան գնահատական կտա միայն դատարանը։
20:34 09.08.2018
Հանրության շրջանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որ հանրության շրջանում հայտնի է «1000 դրամների հիմնադրամ» անունով, կուտակել է բավարար միջոցներ՝ հետադարձ ուժով 2015 և 2016 թվականներին մարտական գործողությունների կամ հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմված զինծառայողներին ու նրանց ընտանիքներին գումար հատկացնելու համար։ Կառավարության քննարկումից հետո հիմնադրամի հոգաբարձուներն այսօր անդրադարձան այս խնդրին ու վերջնական որոշում ընդունեցին։ Ավելի ուշ ՀՀ […]