18:15 12.11.2018
Արցախում ներկայացված մարտական անօդաչու թռչող սարքերը, որոնք ներկայացվել են զորավարժությունների ընթացքում, արդեն իսկ մտցված են զինված ուժերի սպառազինության մեջ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ դրանք միակը չեն, կան նաև այլ զինատեսակներ, որոնք ոչ թե հետազոտական, այլ պատրաստի փուլում են և ներառվում են բանակի սպառազինության մեջ: Այն հարցին, […]
17:45 12.11.2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին երկրների ղեկավարները որոշել են անդրադառնալ դեկտեմբերին, և մինչ այս եղած քննարկումների մանրամասները հայտնի չեն և չեն բացահայտվում: Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը, և նախարարը սխալ է համարում հակառակ […]
17:22 12.11.2018
Ռուսաստանից վերցված հարյուր միլիոն դոլար վարկով գնվող զենքի մատակարարումները դեռ չեն սկսվել: Դրանց վերաբերյալ կան պայմանավորվածություններ, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ զենքի արտադրությունը մասնակիորեն արդեն սկսվել է, բայց մատակարարումը դեռ չի սկսվել:
17:17 12.11.2018
Դուշանբեի պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում, և հայկական կողմը, ըստ Տոնոյանի, կատարել է հաջող գործողություններ, որպեսզի թույլ չտրվի ամրանալ այդտեղ: Թեև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ըստ Տոնոյանի, բողոքում են կրակոցներից, սակայն տարակուսելի է, որ ադրբեջանական […]
17:12 12.11.2018
Հայաստանն իր պաշտպանական բյուջեում նախատեսել է միջոցներ, որոնք տրամադրվելու են ռազմական նախորդ վարկերի մարմանը, ինչպես նաև նոր վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Դավիթ Տոնոյանը: ShantNews.am-ի հարցին՝ Հայաստանը մտադիր է նոր վա՞րկ վերցնել, Տոնոյանը ասաց՝ այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը: Ճշտող հարցին՝ կրկին Ռուսաստանի՞ց, Տոնոյանը պատասխանեց՝ ոչ միայն, ապա նաև ավելացրեց, […]
17:10 12.11.2018
Հայաստանի զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպմամբ կզբաղվեն մասնավոր ընկերությունները, ոչ թե հենց պաշտպանության նախարարությունը: Սրա վերաբերյալ մտադրություններն այսօր ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ դա անելու են առաջիկա տարիներին՝ որակյալ սննդի անցնելու նպատակով: Ինչ վերաբերում է հագուստին, ապա այն նույնպես փոխվում է, մասնավորապես ներքնաշորերի մասով: Տոնոյանը բացատրեց, որ մասնավոր ընկերություններին պատվիրել են […]
17:01 12.11.2018
Նախորդ իշխանությունների օրոք ստեղծված հիմնադրամը, որ հազարական դրամներ է հավաքում հարկատուներից՝ զինծառայողների ապահովագրություն իրականացնելու համար, շատ հաջողված ծրագիր է: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այս մասին հայտնել է այսօրվա ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ տնտեսական զարգացման արդյունքում կգա ժամանակ, երբ այդ հիմնադրամի կարիքը չի լինի, բայց այն հիմա խնդիր է լուծում: Տոնոյանը նշել է, […]
16:53 12.11.2018
1400 զինծառայողի ծառայողական բնակարան զորացրումից հետո տրվելու է հենց զինծառայողներին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Վերջին մեկ ամսվա ընթացքում այդպիսի բնակարան է ստացել 122 զինծառայող, մյուսների ստացումը կազմակերպվում է այս ընթացքում՝ շենք առ շենք անցնելու միջոցով: Տոնոյանն իր առջև խնդիր է դրել մինչև տարեվերջ լուծել այդ խնդիրը, սակայն կարծում […]
16:50 12.11.2018
Ընտրությունը արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը: Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Հայաստանի բանակի համար կործանիչ ինքնաթիռներ գնելու մասին հարցին: Տոնոյանը չհերքեց, որ դիտարկվել են ռուսական «Սու-30» և շվեդական «Գրիպեն» ինքնաթիռների տարբերակները: Այլ տարբերակներ դիտարկվե՞լ են, թե՞ ոչ, Տոնոյանը չմանրամասնեց:
16:32 12.11.2018
Պաշտպանության նախարարությունը հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հոգալ աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն նույնիսկ պաշտպանական բյուջեի 26 տոկոս ավելացման դեպքում բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ թեև բյուջեի մոտ 45 տոկոսը նախատեսված է հենց աշխատավարձերի և հավելավճարների համար, սակայն աշխատավարձերի բարձրացում հնարավոր կլինի ունենալ տնտեսության […]
16:20 12.11.2018
Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած վթարի համար պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ցավում է ու ներողություն է խնդրում: Այս մասին Տոնոյանը հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ: Ավտոպարկը փոփոխվում է՝ ըստ այն ժամկետների, երբ ստացվում են ավտոմեքենաները: Առաջնահերթ փոփոխվում են այն մեքենաները, որոնք տեղափոխում են անձնակազմ: Սակայն այն, որ եղել է տեխնիկական խնդիր, դա չի նշանակում, թե խնդիրը […]
16:19 12.11.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչ ինքնաթիռների գնումը դիտարկում է մյուս ինքնաթիռների հետ հավասար: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ կա նաև այլ առաջարկ, և շուտով կլինի որոշում գնման մասին, սակայն չմանրամասնեց, թե ինչ ինքնաթիռ են գնելու: Ժամանակը շատ չի մնացել, և պետք է արագ որոշումներ կայացնել, հայտնեց […]
11:31 08.11.2018
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ծառայողական քննություն է ընթանում 4 զինվորի մահվան պատճառ դարձած վթարի առնչությամբ, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Այս […]
20:17 07.11.2018
Նոյեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
17:58 06.11.2018
«Օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, եթե կան խախտումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Թե քանի նման զանգ է եղել, Տոնոյանը չի մանրամասնել, տեղեկացրել է, որ փոխադարձ կապը պահվում է հեռախոսի միջոցով ու այդ հարցով զբաղվում եմ համապատասխան անձինք: Անմիջական կապ երկու երկրների […]
17:53 06.11.2018
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում տարածքային ցուցակով առաջադրվելու մտադրություն չունի, ավելին, գտնում է, որ Զինված ուժերը պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից, ու պաշտպանության նախարարին որևէ կուսակցության ցուցակում ընդգրկելն ուղղակի ճիշտ չէ: «Քարոզարշավին չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ ԶՈւ` քաղաքական գործընթացներից դուրս լինելը: Դա իմ սկզբունքային մոտեցումն է»,- հայտարարել է Դավիթ […]
16:10 06.11.2018
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ չի հաստատել շրջանառվող այն լուրերը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը մտադիր է առաջադրել Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: «Տեղյակ չեմ իր թեկնածության վերաբերյալ: Պաշտոնապես ես չեմ կարող այս պահին որևիցե հաստատում անել թեկնածուի վերաբերյալ»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը: Լրագրողների դիտարկմանը, թե որքանով է Հայաստանի […]
19:26 02.11.2018
UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր Լիբանանում […]
14:44 02.11.2018
UNIFIL բազայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմավորել է Հայկական զորախմբի հրամանատար մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Այնուհետև բազայում զինվորական արարողակարգով նախարարին ողջունել է բազայի հրամանատարի տեղակալ Իմրան Ռհիզան։ Շարանցումից հետո նախարար Տոնոյանի հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Հանդիպման վերջում նախարարը գրանցում է կատարել հյուրերի մատյանում, միասին փոխանակել են խորհրդանշաններ։ Ավարտին […]
12:16 02.11.2018
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ օդանավակայանում Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները, ողջունելով իրար, ունեցել են կարճ քննարկում։ Նոյեմբերի 2-ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել […]
13:02 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, այլ պաշտոնյաներ։ Դավիթ Տոնոյանը Պրիշտինայում հանդիպել է Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Գեներալ Գուոչին շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության […]
17:34 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Զրուցակիցների խնդրանքով Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը […]
18:16 28.10.2018
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է։ Կապն այս պահին գործում է նաև նախիջևանյան ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման ժամանակ։ «Այս պահին հաստատված է օպերատիվ կապ: Այն նախկինում ևս եղել է, սակայն հիմա վերականգնված է։ Աշխատանքները տարվում են»,- ասել է Տոնոյանը: Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ […]
16:46 28.10.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս Հայաստան այցելած՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու մասին ակնարկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն ստանալու և ռուսական զենքը ամերիկյան զենքով փոխարինելու մասին լրագրողի դիտարկմանն անդրադառնալով՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Զենքի շուկան բաց շուկա է, որտեղիցով կարողանում է, ինչ կարողանում է՝ ձեռք է բերում: Մենք այս պահին Միացյալ Նահանգներից ոչ մի առաջարկություն չենք ստացել»։ Այն հարցին, թե առաջարկ ստանալու […]
12:16 27.10.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին` իբրև նոր իշխանության ներկայացուցիչ` կարծո՞ւմ է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները կբացահայտվեն: «Ես հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է, անկախ նրանից` ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է, և եթե իրականում եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են»,- ասաց նա:
12:11 27.10.2018
Հայաստանի սահմաններին ու շփման գծում իրավիճակը կայուն է, հրադադարի ռեժիմն էլ հիմնականում պահպանվում է։ Այս մասին այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակն է և՛ Արցախի պաշտպանության բանակի շփման գծում, և՛ սահմաններին, այդ թվում նաև Նախիջևանի ուղղությամբ։ «Նախիջևանյան ուղղությամբ եղել է ընդամենը 2 կրակոց, ընդամենը, այն […]
15:29 11.10.2018
Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս ձևաչափով հանդիպումները լինում են տարեկան երկու անգամ, և դրանց ժամանակ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը զավեշտալի միջադեպի հեղինակ է դառնում՝ հեռու կանգնելով հայ գործընկերոջից։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել այս […]
14:41 10.10.2018
Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր անցկացվել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություն, որին հետևել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին ուղեկցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին, որից […]
20:29 02.10.2018
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպան Միլսին […]
15:52 24.09.2018
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող, շարքային Արթուր Գևորգյանին։ Զինծառայողի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել նրա ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։ Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության […]