20:25 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա […]
20:30 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող […]
19:55 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության […]
17:57 01.12.2018
Հայաստանը ռազմական ոլորտի համագործակցություն չի վարում Ուկրաինայի հետ, ու երկու երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ որևէ միջոցառում գործնականում չի իրականացվել շուրջ մեկ տարի շարունակ։ Ռուսական մամուլի համար նախատեսված ասուլիսի մասնակիցների հարցերին պատասխանելիս այսօր հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է, որ նույնիսկ չի պատկերացնում Ուկրաինայի հետ ռազմական համագործակցություն։ Այս մասին նա […]
17:41 01.12.2018
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ռուսական մամուլի ներկայացուցիչներին ու նրանց հարցերին պատասխանելիս տեղեկացրել, որ Հայաստանն իր թեկնածուին առաջադրելու է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնի է դառնում ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հրապարակումից։ ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է, որ հարցն այն է, որ ՀԱՊԿ կանոններում կարգավորված չէ այն դեպքը, երբ գլխավոր քարտուղարը […]
17:34 01.12.2018
Դեկտեմբերի 1- ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին` Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև […]
17:32 01.12.2018
Այս պահին Հայաստանի զինված ուժերի սպառազինության 90 տոկոսը բաղկացած է ռուսական արտադրության զինատեսակներից։ Մյուս 10 տոկոս սպառազինությունը, որ ռուսական չէ, հիմնականում խաղաղապահության ու կապի ոլորտում օգտագործվող ռազմական արտադրանքն է։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։ Այս մասին նա ասել է այն համատեքստում, որ Հայաստանը չի բացառում ռազմական […]
17:14 01.12.2018
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը չի բացառում, որ Հայաստանը կարող է ամերիկյան ռազմական արտադրանք ներկրել արևմտյան պետություններից ու մասնավորապես Միացյալ Նահանգներից։ Այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է՝ պատասխանելով ռուսական մամուլի համար անցկացված մամուլի ասուլիսի մասնակցների հարցերին։ «Կան հարցեր, որ վերաբերում են տեխնոլոգիաների, որոնք իրենց հերթին գնվում են նաև մեր դաշնակից պետությունների կողմից, դրանք եղել են նաև […]
16:38 01.12.2018
Հայաստանի համապատասխան կառույցները առաջիկայում կավարկեն Ռուսաստանից «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլին այսօր տված ասուլիսի ընթացքում։ Տոնոյանը նշել է, որ ավարտվում են 100 մլն դոլար ծավալով ռազմական վարկի մասին պայմանագրի կնքման աշխատանքները, ինչից լրագրողը բխեցրել է, որ վարկը վերցվում է հենց […]
21:30 29.11.2018
Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կ. Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական […]
11:38 26.11.2018
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» […]
19:55 24.11.2018
Նոյեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, տիկին Ուրսուլա Գաչեկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայկողների մասնակցության վերաբերյալ հարցերը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի անձնակազմի մասնակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԺՀՄԻԳ դիտորդական […]
18:48 24.11.2018
Այսօր համաերևանյան երթի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առանցքային երկու նախարարություններում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում նախարարական պորտֆելները չեն փոխվելու: «Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը պահելու են իրենց նախարարական պորտֆելները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
14:33 21.11.2018
Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ այցելեց ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը։ Դավիթ Տոնոյանը ծանոթացավ առանձին հերթապահության յուրահատկություններին։ Հետո Դավիթ Տոնոյանը այցելեց ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաև հայ զինվորական բժիշկը։ Վերջում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ողջ անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում […]
13:38 21.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունել է «Քեմփ Մարմալ» ռազմաբազայի հրամանատարությունը։ «Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ և բրիգադի հատվածում։ […]
22:20 20.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ժամանել է Մազարի Շարիֆ՝ Քեմփ Մարմալ ռազմաբազա։ Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում: «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ժամանեց Մազարի Շարիֆ՝ Քեմփ Մարմալ ռազմաբազա։ Հենց այստեղ են իրենց ծառայությունը կատարում հայ խաղաղապահները։ Դավիթ Տոնոյանին դիմավորեց ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Կլաֆֆուս […]
20:41 20.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հանձնաժողովի կազմում առկա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները պետք է հնգօրյա ժամկետում Պաշտպանության նախարարություն ներկայացնեն հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
19:20 20.11.2018
Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, խաղաղապահների ծառայության առանձնահատկությունները, խաղաղապահ զորքերի սպառազինությունը և տեխնիկական հագեցվածությունը։ Սալվատորե Քոմփորելին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, […]
16:58 20.11.2018
Գյանջայի դատարանում այսօր սկսվել է Կարեն Ղազարյանի դատավարությունը։ Ղազարյանը ՀՀ Տավուշ մարզի բնակիչ է, որն անհայտ պայմաններում այս տարվա հուլիսին հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։ Այսօր դատարանը լսել է վկաներից մեկի ցուցմունքը, ինչից հետո դատավարությունը հետաձգվել է մեկ շաբաթով։ […]
11:51 20.11.2018
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «Վճռական աջակցություն» առաքելության զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում «Վճռական աջակցություն» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների […]
15:07 19.11.2018
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները։ Մինչ այս, Տոնոյանն այցելել է նաև հայ խաղաղապահների օտարերկրյա ծառայության մյուս երկրներ՝ Լիբանան և Կոսովո։ Աֆղանստանում այժմ ծառայություն է իրականացնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-131 զինծառայող։ Նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի առաքելությանը, որի նպատակն է […]
23:22 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական […]
16:20 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի […]
14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]
13:38 16.11.2018
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ բանակային կորպուսներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Մասնավորապես զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական […]
21:10 15.11.2018
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր: Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների […]
11:57 14.11.2018
ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերի կարևորության մասին, նշել է, որ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ այդպիսի սպառնալիք կարող են հանդիսանալ Թուրքիան և Ադրբեջանը: «Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային […]
19:03 13.11.2018
Ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Պետդումայի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին հայտարարությունը: «Հայաստանը ԵԱՀԿ անդամ է: Այս երկրի հետ մենք ջերմ ու կառուցողական կապեր ունենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական՝ չխոսելով […]
08:35 13.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը շարունակում է ուսումնասիրել իր թիմակիցների ռեյտինգը։ Հայտնի է, որ նման գործիքակազմի տիրապետում է ԱԱԾ-ն, դեռ նախկին իշխանությունների շրջանից։ Պարբերաբար հարցումներ են արվում՝ ովքեր ինչ հեղինակություն ունեն երկրում, ինչ ռեյտինգ ունի երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ կուսակցությունն է վայելում հանրության համակրանքը, ով շանս ունի անցնելու խորհրդարան և այլն։ Մեր տեղեկություններով՝ վերջերս […]
18:22 12.11.2018
Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են կոնկրետ պաշտոնյաներ, որոնց լիազորված է պահել այդ կապը: Այդ կապը մինչ այժմ գործում է անխափան, նույն կերպ են գործում նաև Դուշանբեի պայմանավորվածությունները: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նախարարությունում, ըստ Տոնոյանի, կարծում են, որ ճիշտ կլիներ հայաստանցի ու ադրբեջանցի հրամանատարների միջև […]