10:23 28.01.2019
«Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ նախկինում պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ շատ են առողջական կեղծ խնդիրներով բանակից խուսափողները։ Տոնոյանը բացատրեց, որ թեև հիմա ավելի շատ տղաների են զորակոչում, բայց նպատակը զինված ուժերն առողջ տղաներով […]
08:14 28.01.2019
Հունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստճան սպայական կազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ: Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, […]
20:36 26.01.2019
Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը գերատեսչական մեդալներով, խորհրդանշական նվերներով և անվանական դաշույններով պարգևատրել են 2018թ. ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների հրամանատարներին և զինծառայողներին:
13:38 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման […]
14:14 19.01.2019
Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պն լրատվական բաժնից: Զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։ Հանդիպման […]
13:36 10.01.2019
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել և հրապարակել է անցած տարվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տված գերատեսչությունների ցանկը: Գերատեսչությունները, որոնք հայտնվել են «սև ցուցակում», պաշտպանության նախարարությունն է, նախարար՝ Դավիթ Տոնոյան, կառավարության աշխատակազմը, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, նախարար՝ Գաբրիել Ղազարյան, Սփյուռքի նախարարությունը, նախարար՝ Մխիթար Հայրապետյանը: – 2018 […]
11:35 10.01.2019
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա […]
16:01 07.01.2019
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ […]
14:38 01.01.2019
ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին եղել է ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակից: Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել […]
19:20 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր […]
13:43 30.12.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ 2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: […]
20:14 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։ Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի […]
23:59 28.12.2018
6 մլրդ 504 մլն դրամ (13.5 մլն դոլար) վերադարձվեց պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակաատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր […]
16:11 28.12.2018
Փաստաբան Նորայր Նորիկյանը հանդես է եկել կառավարությանն ուղղված առաջարկով, այն է` վերանայել կայացված որոշումը: «Նախկին զինծառայողները դժգոհ են. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել» վերտառությամբ գրառման մեջ փաստաբանը մասնավորապես նշել է. «ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության […]
12:52 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկել է պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի շահառու է ճանաչվել Երևանի 326 և մարզերի 815 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 1141: Դավիթ Տոնոյանն ասել է, որ թեև առանձին ընտանիքներին տրամադրվող գումարը […]
11:15 26.12.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ 20 զինծառայող այդ շենքում ստացել է ծառայողական բնակարան։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2054794441222820
15:53 25.12.2018
Դեկտեմբերի 24-25-ն անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ […]
18:36 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ […]
17:07 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նվիրաբերված՝ […]
11:35 21.12.2018
Ապրիլյան պատերազմից առաջ հայկական կողմում ունեցել են տեղեկություններ այն մասին, որ հակառակորդը կուտակումներ ունի առաջնագծում։ Այս մասին տեղեկությունները երեկ հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար (այն ժամանակ՝ նախարարի առաջին տեղակալ) Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ «Հակադիր ուժերի, այսինքն՝ մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն կա։ Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի […]
18:33 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման […]
18:28 14.12.2018
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ ՀՀ կառավարության […]
21:54 13.12.2018
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ նիստից հետո կատարված հատուցումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 2017թ. -ից հետո տեղի ունեցած 15 դեպքի հատուցում, որոնցից 10-ը զոհված, […]
16:25 10.12.2018
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի`Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և […]
17:01 08.12.2018
ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու են Ջաբրաիլի (ներկայում՝ Ջրական) հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ: Ջաբրաիլի զինվորական հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ: Նոյեմբերի 15-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն […]
08:30 08.12.2018
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ մինի ֆուտբոլի միջգերատեսչական առաջնության եզրափակիչը: Մրցում էին ՀՀ ոստիկանության ու պաշտպանության նախարարության թիմերը: Ֆուտբոլային հանդիպումը սկսվեց 1 րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին օրերս ռազմական ինքնաթիռի վթարից զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի, մայոր Մովսես Մանուկյանի և ձնահյուսի տակ մնացած սերժանտ Հայկ Քարամյանի հիշատակը և եզրափակիչի մասնակիցները խաղի դուրս եկան սև թևկապներով: Ֆուտբոլային հանդիպմանը […]
22:24 07.12.2018
Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի հոգեհանգիստը: Հուղարկավորությունը դեկտեմբերի 8-ին է՝«Եռաբլուր» զինվորական պանթեոնում: «Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, դեռևս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց կար երկու խնդիր՝ եղանակային պայմանը և մարդկային […]
16:34 07.12.2018
ՀՀ 2018 թվականի պետբյուջեով նախատեսված էր մոտ 4,8 միլիարդ դրամ (գրեթե 10 միլիոն դոլար) ուղղել ռուսական 100 միլիոն դոլար արտոնյալ վարկով զենք գնելու համաֆինանսավորմանը։ Ըստ այդմ՝ 10 տոկոս համաֆինանսավորման արդյունքում գնվող զենքը պետք է լիներ ոչ թե 100 միլիոն դոլարի, այլ մոտ 110 միլիոնի։ Կառավարության երեկվա նիստում ընդունվել է մի որոշում, որով այդ համաֆինանսավորման համար […]
13:02 06.12.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Սահմանվում են ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի կազմակերպում անցկացնելու, ինչպես նաև սահմանված ժամկետում Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած բժշկական […]