TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Դավիթ Տոնոյան

Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին է փոխանցել պաշտպանության նախարարի ռազմադրոշը

17:47 12.05.2018

Համաձայն ձևավորված ընթացակարգի՝ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցվել նախարարի պաշտոնը:

̰
ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն. Նիկոլ Փաշինյան

13:24 12.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

̰
Հայաստանն ու Չինաստանը համատեղ կպայքարեն աղետների դեմ

12:46 18.04.2018

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

̰
Սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը կնվազեն

16:46 10.04.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել են Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող կազմակերպությունների հիմնադիրների և տնօրենների հետ (Savage of Sevan, «Յելլ Էքստրիմ պարկ», «Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա», «Sky ակումբ», «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիա):

̰
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

18:50 06.04.2018

Ապրիլի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ, և շնորհվել հերթական սպայական կոչումներ:

̰
ԱԻՆ-ը խստորեն կհետևի հակահրդեհային կանոնների պահպանմանը

11:19 06.04.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

̰
Հայաստանում կանցկացվի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմ

13:19 21.03.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ մարտի 20-ին, ընդունել է Միավորված ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի (UNISDR) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Աբհիլաշ Պանդային:

̰
Հայաստանը կմասնակցի «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին

13:50 31.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները:

̰
Կներդրվի հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգ

12:07 31.01.2018

Կառավարությունում այսօր տեղի է ունեցած ակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի աշխատանքները կսկսվեն մարտի վերջին: Առաջին փուլով կորոշվեն 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերը, ձեռք կբերվեն և կտեղափոխեն 36 հրթիռային արձակիչ կայաններ: Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարները հայտնել են, որ համակարգը ծախսարդյունավետ է:

̰
Շարունակվում են Թումանյանի սողանքային լանջի կայունացման աշխատանքները

16:57 26.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Լոռու մարզի Թումանյան համայնքում հետևել է ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Շարունակվում են տեղամասում ջրի ելքերի դիտարկման աշխատանքները:

̰
ԱԻՆ-ն ու «Հայփոստ»-ը կհամագործակցեն

12:56 25.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին:

̰
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները կքննի հատուկ հանձնաժողովը

14:04 20.01.2018

Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները պարզելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով:

̰
«Նաիրիտ»-ի պահեստների պահպանման անվտանգությունը պետք է բարձրացնել

16:13 11.01.2018

Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության համար իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

̰
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերը պետք է չեզոքացվեն

19:17 14.12.2017

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց (DCAF) Անվտանգության զարգացման և օրենքի գերակայության Ժնևի կենտրոնի տնօրենի օգնական Ֆիլիպ Ֆլուրիին, ով պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար:

̰
ԱՄՆ փորձագիտական խումբը Հայաստանին կաջակցի հակահրդեհային միջոցառումների պլանավորման հարցում

16:28 12.12.2017

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:

̰
Հրշեջ-փրկարարները՝ նաև առաջին բուժօգնության մասնագետներ

12:04 05.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին:

Անդրադառնալով Գերմանիայի հետ համագործակցությանը՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ այս բնագավառում արված աշխատանքի արդյունքում առաջին անգամ ուղիղ համագործակցային կապ է հաստատվել երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայությունների միջև:

̰
ԶԼՄ-ների ներկայացուցիչները վերապատրաստվեն աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու համար

12:28 17.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը:

̰
Հիդրոմետ ծառայության հզորացումը՝ հանրային շահ

15:15 13.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:

Ըստ ԱԻն տարածած հաղորդագորւթյան՝ աշխատանքային խումբը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզը:

̰
Հայաստանում կանցկացվի դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ

13:44 04.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան այսօր ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից նախնական պայմանավորվածություն է ձեռք բերե գերմանական կողմի հետ համատեղ 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30- րդ տարելիցի կապակցությամբ երկրում աղետների ռիսկի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:

̰
Նոր նշանակումներ ԱԻՆ-ում

19:44 23.10.2017

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, ծառայության կազմակերպման, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ), քաղաքացիական պաշտպանության վարչություններում ու Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնում:

̰

17:55 13.10.2017

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը, որին ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

̰
Նշանակումներ և պարգևատրումներ ԱԻՆ-ում

10:17 06.10.2017

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և փոխատեղումներ:

̰
BACK_TO_TOP