TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը նախահարձակ լինելու տրամադրվածություն ունի

18:24 09.08.2018

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի հետ շփման գծում, առաջնագծում հնարավոր սրումների հավանականությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնաբանում։ Այս մասին ինքը՝ Տոնոյանը, այսօր ասաց լրագրողներին։ Բայց պատասխանեց այն հարցին, թե ինչ կոչ է անում հանրությանը։ «Լավ տրամադրությունով շարժվել դեպի առաջ»,- կարճ պատասխանեց Տոնոյանը։ Արդյո՞ք հայկական կողմում նախահարձակ լինելու տրամադրվածություն կա հարցին, նախարարը ժպիտը դեմքին պատասխանեց. «Ես […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին

18:35 08.08.2018

Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։ Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն  առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում […]

̰
Հայաստանը պետք է շարունակի ՀԱՊԿ նախագահումը. Դավիթ Տոնոյան

14:57 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է, կազմակերպված է արտադրություն: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը կարող է սառեցվել, Տոնոյանը նշեց. «Ինձ այդպիսի տեղեկություններ ծանոթ չեն, իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ […]

̰
Բոլոր ռիսկերը չեզոքացվում են. Դավիթ Տոնոյանը՝ սահմանային վիճակի մասին

13:02 03.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին: Հարցին՝ նախիջևանյան հատվածում ներկայումս ի՞նչ վիճակ է, նա պատասխանեց. «Այս պահին հարաբերական կայուն է և՛ արցախյան ուղղությամբ, և՛ նախիջևանյան: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք, և բոլոր ռիսկերը չեզոքացվում են»:

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ՊՆ տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը

22:27 02.08.2018

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը` «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Նույն օրը գեներալ-գնդապետ Ա. Ֆոմինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում […]

̰
Տոնոյանը Կասպրշիկին ներկայացրել է իրավիճակը շփման գծում ու Նախիջևանի հատվածում

14:57 31.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Արցախյան հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակն ու իրադրությունը շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև՝ նախիջևանյան հատվածում: Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

̰
Կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ. Տոնոյան

19:03 25.07.2018

Պաշտպանության նախարարությունը չի կարող զբաղվել փողերի լվացմամբ, խնդրում եմ զգույշ լինել դրա հետ կապված։ Այս խոսքերով ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն այսօր արձագանքեց գերատեսչությունում հնարավոր չարաշահումների ու փողերի լվացման մասին լրագրողի հարցին։ Պաշտպանության նախարարը, սակայն, չբացառեց, որ կան կոռուպցիոն ռիսկեր։ «Կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ, կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կազմակերպչական բնույթի են […]

̰
Ադրբեջանցիները փորձում են ինժեներական աշխատանք տանել Նախիջևանի առաջնագծում, հայկական կողմը թույլ չի տալիս․ Տոնոյան

15:46 25.07.2018

Հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջևանյան հատվածում իրավիճակը վերահսկելի է հայկական կողմից։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել իրենց դիրքերն ամրացնելու համար, իսկ հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները չեզոքացնելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Զինված ուժերը արդեն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են […]

̰
Միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից․ Տոնոյան

15:18 25.07.2018

«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով նախօրեին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ասել է, որ այս պահին առաջնագծի լարվածությունը շատ ցածր է, Ադրբեջանի կողմից նման պասիվություն վաղուց չի եղել։ ՊԲ հրամանատարն […]

̰
Փաշինյանի ու Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են ծառայությանը. ՊԲ հրամանատար

13:55 24.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, որոնք ծառայության են անցել Արցախում, ֆիզիկապես պատրաստ են բանակային ծառայությանն ու երջանիկ են, որ հենց Արցախ են զորակոչվել։ Այս մասին այսօր լրագրողների հանդիպման ընթացքում ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Հրամանատարը նշել է, որ Արցախում են ծառայել նաև իր՝ Մնացականյանի, Արցախի նախագահի ու Ազգային […]

̰
Շեշտը պետք է դնել այնպիսի զինատեսակների ստեղծման վրա, որոնք թույլ կտան բավարարել հայկական բանակի կարիքները. Դավիթ Տոնոյան

20:48 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, որի մասին խոսում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Հարցին՝ այս ոլորտում ի՞նչ է կատարվում, կա՞ն կոնկրետ ձեռքբերումներ, Տոնոյանը պատասխանել է. «Հայաստանում ռազմարդյունաբերական սեկտորի զարգացումը մշտական և պլանային բնույթ է կրում՝ անկախ նրանից, թե երկրում որ քաղաքական ուժն է իշխանության […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին

20:41 23.07.2018

Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին`  ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Նշելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա […]

̰
Ծրագրում ենք ունենալ ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ բազմաֆունկցիոնալ օդուժ. Դավիթ Տոնոյան

19:50 23.07.2018

Վերջերս ռուսական լրատվամիջոցներն ու ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են Հայաստանի կողմից՝ ռուսական Су-30СМ կործանիչների ձեռքբերման հնարավորության մասին: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում հիշեցնում է eadaily-ի լրագրողը և հետաքրքրվում՝ իրո՞ք այդպես է, Ռուսաստանի հետ այդ հարցով բանակցություններ վարվո՞ւմ են, և արդյո՞ք Հայաստանը զարգացնում է կործանիչ ավիացիան: Տոնոյանը պատասխանել է, որ երկնքում գերիշխելը միշտ […]

̰
Թուրքիան ամեն կերպ աջակցում է Բաքվի ռազմական մտադրությունները կյանքի կոչելուն. Դավիթ Տոնոյան

18:39 23.07.2018

Թուրքիան սպառնալի՞ք է արդյոք Հայաստանի անվտանգության համար, եթե այո՝ ինչպե՞ս է Երևանը փորձում հակազդել այդ սպառնալիքին: Eadaily.com-ի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա նշել է, որ Հայաստանի համար մտահոգության հիմնական պատճառը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական դաշինքն է, որի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության շահերի դեմ: «Վերոնշյալ երկրների […]

̰
Ի՞նչ կարիք կա նախ խախտել ռազմական հավասարակշռությունը, ապա փորձել այն վերականգնել. Դավիթ Տոնոյան

18:18 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ձեռք բերած նոր զինատեսակներին: Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջերս անցկացրած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է նոր զինատեսակներ, դրանք հրթիռային համակարգեր են, անօդաչուներ և ամերիկյան ուղղաթիռներ, ապա հետաքրքրվել՝ դա անհանգստացնո՞ւմ է արդյոք հայկական կողմին: «Մեզ, իհարկե, անհանգստացնում են վերջերս Բաքվի շքերթում ցուցադրված զինատեսակներն ու […]

̰
Ապրիլյան սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է չդիմանալ ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությանը». Դավիթ Տոնոյան

16:44 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Eadaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին հայտարարություններին և հարցին՝ որքանո՞վ է մեծ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Նախարարը նշել է, որ ադրբեջանական զորքերի կուտակման և ակտիվության մասին հայտարարություններն իրականություն են, ընդ որում՝ նման գործընթացներ են նկատվում ոչ միայն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև […]

̰
Դավիթ Տոնոյանը չի բացառում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

17:03 22.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: Փանիկում այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավիթ Տոնոյանը նշել է. «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- նշեց նախարարը։ […]

̰
Փանիկում վարժանքների վայրի ընտրությունը սխալ էր․  մեղքի բաժին ունեն երկու կողմերն էլ․ Դավիթ Տոնոյան

14:15 22.07.2018

Փանիկում ռուսական զորքերի զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը սխալ էր։ Այստեղ մեղքի բաժին ունի և՛ ռուսական և հայկական կողմը։ Այս մասին այսօր Փանիկում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ռուսական 102-րդ ռազմաբազան այսօր Փանիկում հյուրասիրություն և համերգային ծրագիր էր կազնակերպել։Սա գյուղացիները համարում են ներողություն խնդրելու ոչ ֆորմալ ձև։ Նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտոնական ներողություն […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

16:02 21.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։

̰
Տոնոյանը ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի պատվիրակների հետ քննարկել է Փանիկ գյուղի միջադեպը

20:21 20.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ ԶՈւ-ի հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկվել […]

̰
Դավիթ Տոնոյանը ռուս զինվորականների հետ քննարկել է ռուսական ռազմաբազայի չհայտարարված զորավարժության մանրամասները

20:10 18.07.2018

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ-ի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին

18:27 17.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին արարողակարգային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Նախարար Տոնոյանն ու դեսպան Էրլուն նշել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման համար առկա ներուժի լիարժեք իրացումը: […]

̰
Դավիթ Տոնոյանի որդին նույնպես կծառայի Արցախում

10:45 17.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը,  իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգարն, օրենքով սահմանված կարգով, Կենտրոնական զինվորական հավաքակայանում մասնակցել է վիճակահանության: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը  հայտնել էր, հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մեկնել է ծառայության: Նա Արցախում ծառայելու ցանկություն էր հայտնել: «Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

19:28 16.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Դանիելյանը: Նա մասնավորապես գրել է. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ: Դավիթ Տոնոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի […]

̰
Տոնոյանը ՌՈ-ին հանձնարարել է կոռուպցիայի բացահայտման համար գործակցել այլ ուժայինների հետ

18:15 16.07.2018

Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկա գտնվելու 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում գերատեսչությունում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լսելով ՌՈ ղեկավար կազմի զեկույցներն ու հաշվետվությունները, հստակ հանձնարարականներ է տվել․ ուժեղացնել համագործակցությունը […]

̰
Ադրբեջանի պնդմամբ «գերի հայ հետախույզը» չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ

13:01 15.07.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, պնդում են, որ լուսանկարում գերեվարածը հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։ Տվել են նաև անձնական տվյալները՝ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյան, բայց անունը կարող է և սխալ լինել։ ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ գերին դիվերսանտ չէ, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական մոլորված գյուղացին, այս պահին ճշտվում են […]

̰
Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության հարցեր

20:54 12.07.2018

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները և առաջիկա անելիքները: Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ-ի կողմից շարունակական […]

̰
Ես տարբերություն չեմ դնելու վարչապետի որդու և այլ զինծառայողների միջև. Դավիթ Տոնոյան

17:14 09.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց՝ իր կարծիքով՝ նախորդ տարիների համեմատ զորակոչի տրամադրությունն ու տրամադրվածությունն այս տարի ուրիշ է: SHANTNEWS.AM-ի թղթակցի այն հարցին, թե ինչ մեկնաբանություն կտա, որ այսօր զորակոչվում է նաև վարչապետի որդին և արդյո՞ք տարբերություն չի դրվելու իր և այլ զինվորների միջև, Դավիթ Տոնոյանը պատասխանեց հետևյալը. «Ես ուրախ եմ, բայց […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ սահմանագոտու նախիջևանյան հատված

15:07 06.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ հուլիս 7-ի առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (նախիջևանյան հատված)։ Այս մասին հայտնում է պաշտապանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։ […]

̰
Հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է. Տոնոյան

13:40 06.07.2018

Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Զինված ուժերի N զորամաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, […]

̰
BACK_TO_TOP