01:53 10.12.2018
«Իմ քայլի» կենտրոնական շտաբում մեծ թվով մարդիկ են հավաքվել․ դաշինքի պատգամավորի թեկնածուներ, դաշինքի համակիրներ։ Այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հավաքվածները էկրանների միջոցով հետևում են արդյունքների նախնական ամփոփմանը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այսօր տեղի ունեցած ընտրությունների ընթացքը, պետական վերահսկողական ծառայության պետ, «Իմ քայլի» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Սանասարյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որպես համապետական ընտրություններ, աննախադեպ […]
11:55 09.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
22:57 05.11.2018
Ժողովուրդ ջան, Հովիկ և Հենրիկ Աբրահամյանների հետ կապված ապօրինի ջրօգտագործումը Պետական վերահսկողական ծառայության միակ բացահայտումը չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի» ՋՕԸ մյուս բոլոր խախտումները, գողություններն ու ջրագողությունները։ Մանրամասները՝ շուտով»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնաբերված խողովակաշարերով, […]
20:05 05.11.2018
Վերջին շրջանում սոցցանցերում, ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե ամեն օր «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը հարյուրավոր մարդիկ են անդամակցում և նույնիսկ կատակում են, թե կուսակցությունում ՔՊ-ին նույնիսկ անդամագրվելու տեղ չկա: Այս լուրերի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՔՊ խոսնակի հետ: ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարդիկ կարող են իրենց […]
16:47 04.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ դրան անդամագրվելը պախարակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով օրերս հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ՔՊ-ին անդամագրվելու մասին․ «Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով […]
22:13 01.11.2018
Ազգային Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով հայտարարեց, որ այսօր շատ կարևոր պատմական օր էր: Հեղափոխության օրերին շատ կարևոր որոշում էր կայացվել, որ ԱԺ-ն լուծարվի։ «Շնորհավորում եմ, որ առաջին անգամ Հայաստանում ձևավորվելու է ազատ, արդար ընտրության արդյունքում խորհրդարան, որը ձևավորելու է կառավարություն, որից հետո շատ կարևոր որոշումներ են կայացվելու։ Մի քանի […]
18:16 01.11.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից (ՊՎԾ) հայտնում են, որ ծառայության վերահսկողական գործողություններն առավել համապարփակ և համակողմանի ներկայացնելու նպատակով անհրաժեշտ են համարում մեկնաբանել ծառայության գործողությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք առավել հայտնի դարձան Ծառայության ղեկավարի այցերով Անի, Ազատամուտ և Ուրցաձոր համայնքներ: Նշվում է, որ այդ այցերը պայմանավորված էին բնակիչների շարունակական բողոքի ակցիաներով և ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» […]
23:16 26.10.2018
ԵՊՀ-ն հայտարարությամբ դատապարտել է այսօրվա ասուլիսիս իրենց վերաբերվող մասը ու ինձ մեղադրել քաղաքական անփորձության մեջ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է ԵՊՀ-ի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն․ «Բան չեմ ասում, շուտով հրապարակային ներողություն են խնդրելու, ու էն խայտառակ ապօրինությունների համար դատարանի առաջ պատասխան չեն կարողանալու տալ։ […]
19:18 25.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: Սանասարյանը նշել էր, որ վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների […]
14:40 25.10.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատարին կներկայացնի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: «Այսինքն` «բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Աշնան և ձմեռվա վերջին ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր, մի մասը «Բարձրավոլտ»-ից է, […]
16:23 13.10.2018
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն այժմ ստուգումներ է իրականացնում քրեկատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետարանում: «Մենք հիմա քրեակատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում ենք ստուգումներ անցկացնում: Նաև ընթացիկ «ճգնաժամային» իրավիճակներ եղան՝ Ուրցաձոր ու Անի համայնք գնացինք: Այդ երկու համայնքներում ստուգումներ իրականացնելը պլանավորված […]
19:10 12.10.2018
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ հարցնելով, թե նա օրենքի կոնկրետ որ դրույթի հիման վրա է համայնքներում ուսումնասիրություն իրականացնում: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի պարոն Սանասարյան, Հարգելի Դավիթ, Կարո՞ղ եք նշել, թե օրենքի կոնկրետ որ դրույթի հիման վրա եք համայնքներում ուսումնասիրություն իրականացնում։ Ո՞րն է ուսումնասիրության առարկան […]
18:04 12.10.2018
Մարալիկում տեղի ունեցած միջադեպին է այսօր անդրադարձել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17.00-ին, բաժին են հրավիրվել հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ […]
15:50 12.10.2018
Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ կկատարի Անիի համայնքապետարանում։ Այս մասին այսօր Մարալիկում հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Իսկ ստուգումների հիմքը, ըստ Սանասարյանի, Անի խոշորացված համայնքում ստեղծված իրավիճակն է և բնակիչներից ստացած բողոքները։ Հիշեցնենք, որ Անիի մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք 10 օրից ավելի է` փակել են համայնքապետարանի դուռը։ […]
13:04 12.10.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ուղևորվում է Մարալիկ: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերի ժամանակ: Նա նշել է, որ Մարալիկում մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում, դիմել են իրենց, որ Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն իրականացնի: Նա խնդրեց մարալիկցիներին ընդհանրապես, երբ ինչ-որ մարդիկ են գալիս Մարալիկ, լինեն ադեկվատ, թե անադեկվատ, նրանց […]
15:18 09.10.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այցելել է Ուրցաձոր համայնք և ֆեյսբուքյան ուղիղ եթերում կապ հաստատել: Բանն այն է, որ համայնքում շարունակվում եմ բողոքի ակցիաները՝ համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականի պահանջով: Գյուղապետի գործունեությանը դեմ արտահայտվողները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում գտնվելիս բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Գյուղացիները ՀՀ պետական վերահսկողական ծառայության […]
19:04 27.09.2018
Այսօր Զինվորների տուն է այցելել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Այս մասին տեղեկացանք Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական բաժնից: Նշվում է, որ Սանասարյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել հնարավորություններին, շփվել է տղաների հետ և խոստացել պարբերաբար այցելել Հայրենիքի պաշտպանի կենտրոն: Հանդիպման վերջում համագործակցության հուշագիր է կնքվել կենտրոնի հետ:
19:03 27.09.2018
«Այս պահին մենք պետությանը վնաս պատճառած գումարները հետ բերելու պրոցեսի մեջ ենք։ Իրավապահների հետ այդ աշխատանքն ենք տանում, ինչպես նաև եկող շաբաթ վարչապետին կներկայացնենք երկու նոր ուսումնասիրության ավարտ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր տեղեկացրեց ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Պաշտոնյան բացատրեց, որ խոսքը Ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցած ստուգումների […]
17:11 27.09.2018
Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, ըստ որի՝ համառորեն շարունակվում են խոսակցությունները, թե ինքը՝ Սանասարյանը, և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարական են տալու։ «Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել, և այդ լուրերը … այդպես են ցանկանում, իրենց ցանկությունն է»,- նշեց Սանասարյանը՝ առանց բացատրելու, թե […]
16:45 27.09.2018
Նախկին իշխանությունների օրոք չարաշահումների հետևանքով բյուջեից վերցված 48 միլիոն դրամի վնաս է փոխհատուցվել, մի քանի ամսվա ընթացքում այդքան գումար է վերադարձվել բյուջե, և առաջիկա ամիսներին այդ աշխատանքը շարունակվելու է։ Այս մասին այսօր հայտարարեց Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Առաջիկա երեք ամիսների ընթացքում, ես կարող եմ դա պաշտոնապես ասել, մոտավորապես 1,5 միլիարդ գումար հետ կբերվի պետբյուջե»,- […]
22:36 06.09.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է իր ղեկավարած կառույցի գործառույթների մասին: Սանասարյանը նշել է` նախկինում կար վարչապետի վերահսկողական ծառայություն և նախագահի վերահսկողական ծառայություն, մինչդեռ իր ղեկավարած կառույցն` իր լիազորություններով, ամեն ինչով նոր կառույց է, նախորդների իրավահաջորդը չէ: Ծառայության պետն ընդգծել է` պետական վերահսկողական ծառայության գործառույթներից տարբեր են նաև Հաշվեքննիչ պալատի […]
19:59 06.09.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում արձագանքեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հերքմանը, թե իրենք պետբյուջեից ապահովագրություն են ստացել: «Նախ՝ պետք է ճշտել «մենք»-ը ովքեր են, ես նշել էի` նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, մենք ունենք փաստաթուղթ, այն հրապարակել ենք, անունների մասը ջնջել ենք, որովհետև […]
18:48 06.09.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անհիմն է համարում լուրերը, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ լուրերին, Սանասարյանը նշեց. «Վարչապետի հետ մեզ պաշտոնը չի միավորել, նպատակներն են միավորել: Մեր նպատակներն անդրդվելի են: Մեր հարաբերությունները ոչ միայն չեն լարվել, այլև դրական են: Մենք միայն ու միայն […]
18:05 06.09.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երևանի աղբահանության իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության անգործությունից քաղաքացիների դժգոհություններին: Նա հիշեցրեց, որ մի քանի անգամ արդեն Facebook-ում էլ գրել են, որ հանդիպել են «Սանիթեք»-ի աշխատակիցների հետ, քննարկում է կազմակերպվել, հրավիրել են նաև Երևանի քաղաքապետարանի, ՃՈ Երևան քաղաքի վարչության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության […]
17:01 06.09.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արձագանքել է իր ղեկավարած կառույցի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե անգործության են մատնված: Նա հիշեցրել է` ինքն այս պաշտոնին նշանակվել է մայիսի 22-ին, հունիսի 11-ին ընդունվել է կանոնադրությունը, անձնակազմի համալրում ունեցել են միայն հունիսի 3-ին: «Հունիսի 3-ին, որ ունեցել ենք համալրում, 24 մարդու […]
13:46 06.09.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում հայտնաբերված խախտումներից: Նա նշել է, որ այս ՊՈԱԿ-ին նախարարությունից հրահանգ էր իջեցվել` գումար փոխանցել երեք կազմակերպությունների: Հանրայինը նույն ֆիլմերը նկարել է իր միջոցների հաշվին և այլ կազմակերպության միջոցով: «Սա կոնկրետ քրեական գործ է: Մենք արդեն հասկանում ենք` ինչ է տեղի ունեցել, […]
14:01 05.09.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հարուցված միակ քրգործը «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի հանդեպ է: Նա ասաց, որ «Ուկրինվեստ»-ը 2018-ին պետբյուջեին մինչև հունիս հասցրել էր 30-35 մլն վնաս, հիմա ամփոփում են հուլիսը, սակայն վերջնական թիվը մամուլի հաղորդագրությամբ կներկայացնեն: Նա հայտնեց, որ հեղափոխությունից հետո ևս […]
12:41 05.09.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 5-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, որը ոստիկանության ենթակայության տակ էր և լուծարման պրոցեսի մեջ, դրա համար շտապեցին, որ հետքերը չվերացնեն: Սանասարյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություններ են իրականացրել նաև «Ուկրինվեստ»-ում, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում, որի վերաբերյալ քրգործ է […]