19:02 29.05.2018
Դավիթաշեն (գյուղ) համայնքի բնակիչները այսօր հանդիպում են ունեցել տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկվել է Դավիթաշեն համայնքի բնակիչների պահանջը՝ Իոսիֆյան փողոցը ուղիղ կապով միացնել Հալաբյան փողոցին: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել գրավոր դիմում ներկայացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որը կուղարկվի քաղաքապետարան՝ քաղաքացիների պահանջին համապատասխան […]
14:59 25.05.2018
Դավիթաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով առաջացած անհարմարությունների դեմ: Տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով, որ շինաշխատանքները շարունակվեն, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային միջոցների համար նախագծով նախատեսված չէ ճանապարհ, ինչի հետևանքով բնակիչները ստիպված են երկար ճանապարհ հաղթահարել քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, իսկ նախատեսված […]