13:00 10.04.2019
Կոտայքի մարզի Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել […]
17:38 14.11.2017
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողները շուրջ 5 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրին ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի առջև, որտեղ էլ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ հացադուլ են անում: Չնայած սկզբում բողոքող ուսանողները հայտարարում էին, որ նստացույց են անելու հենց այդ ֆակուլտետի առջև և այսօր երթով որևէ տեղ չեն գնալու, այնուամենայնիվ որոշվեց գնալ Ազգային ժողով, քանի որ հենց այդ պահին խորհրդարանում ընթանում էր Զինծառայողների մասին օրինագծի քննարկումը: Տարբեր վանկարկումներով և ծափերով ուսանողները երբ հասան խորհրդարանի մուտքի առջև հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ հիասթափված են պետական կառույցների մերժողական քաղաքականությունից: Ուսանողներին ընդառաջ դուրս եկան միաւյն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Արամ Սարգսյանը: Զրուցելով պատգամավորների հետ, լսելով նրանց հորդորները հացադուլը դադարեցնելու մասին, ուսանողները որոշեցին կրկին վերադառնալ ԵՊՀ և այնտեղ շարունակել իրենց նստացույցը:
17:38 14.11.2017
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ մի խումբ ուսանողների դժգոհության պատճառ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը այն օրենքը չէ, որի դեմ պետք է ամեն գնով պայքարել: Նրա պնդմամբ օրենքում տեղ են գտել կարեվորագույն սկզբունքներ, որոնց մշակմանը վարչապետն ու պաշտպանության նախարարը առաջարկել են մասնակցել նաև դժգոհող ուսանողներին:
15:49 14.11.2017
Ֆեյսբուքյան օգտատեր Artur Danielian-ն իր էջում գրում է.
«Սա սկրինշոտ է: Այն արված է Open Society Foundations հիմնադրամի կայքից: Սա, Բաբուխանյանի ասած, Սորոսենք են: Սկրինշոթում մանրամասնվում է, որ 20,000 դոլար տրամադրվել է, որպեսզի Ազգ-բանակին ալտերնատիվ օրակարգ մշակվի ու տարածվի՝ մասնավորապես համալսարաններում: Գրանտը իրոք տրվել է շատ արագ: Բարեբախտաբար, բացի Ազգ-բանակի դեմ արշավ սկսելու գրանտից, այս կազմակերպությունը նաև $210,000 է տվել, օրինակ, Hetq-ին, որպեսզի Հայաստանում լինեն հետաքննող լրագրողներ: Ես վստահ եմ նրանք կհետաքննեն այս միջադեպը» …
13:41 14.11.2017
Արդեն 6-րդ օրն է մի խումբ ուսանողներ դասադուլ են անցկացնում՝ պահանջելով կասեցնել Զինապարտության մասին նոր օրենքի քննարկումը:
13:06 14.11.2017
ԵՊՀ դիմաց դասադուլ հայտարարած ուսանողները նստացույց են հայտարարել: Մի քանի տասնյակ ուսանող այս պահին նստել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց: Նրանց են միացել Կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ: Դասադուլավոր ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին, որոնք առավոտից ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել եւ փակել լսարանի դուռը: Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը:
11:05 14.11.2017
Արդեն 6-րդ օրն է մի խումբ ուսանողներ շարունակում են բողոքի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքի վերացման դեմ: Բողոքի ակցիա իրականացնող ուսանողներից 5-ը այսօր նաև հացադուլ են հայտարարել: Հացադուլավորներիցմեկը Դավիթ Պետրոսյանն է` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգողներից:
15:24 13.11.2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ուսանողներն ու նրանց համակիրներն այսօր շարունակել են դասադուլը՝ տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ բողոքով։