21:19 06.03.2018
Մասնագետներն ահազանգում են գրիպի նոր համավարակի վտանգի մասին: Հայտնի բժիշկ Ջոնաթան Քուիկը հոդված է հրապարակել The Daily Mail-ում և կանխատեսել, որ վարակը կարող է ընդամենը 200 օրվա ընթացքում 33 միլիոն, իսկ 2 տարիների ընթացքում՝ ավելի քան 3 հարյուր միլիոն մարդու կյանք խլել:
17:33 08.02.2018
Վերջին 7 տարիներին Եվրոպայում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ցածր մակարդակը սպառնալիքի տակ է դնում ամենամյա համաճարակների եւ հաջորդ համավարակի ժամանակ մարդկանց պաշտպանության հնարավորությունը:
08:10 30.01.2018
Կանադացի բժիշկներն անսպասելի եզրահանգման են եկել. գրիպով վարակվելու առաջին շաբաթվա ընթացքում սրտի կաթված ստանալու հավանականությունը 6 անգամ մեծանում է։ Այսպիսի եզրահանգման համար հիմք է ծառայել գրիպով վարակված շուրջ 20 հազար մարդու տվյալների ուսումնասիրությունը. նրամնցից 332-ը գրիպով վարակվելուց հետո մեկ տարվա ընթացքում սրտի կաթվածով հիվանդանոց են տեղափոխվել։
13:02 15.01.2018
ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն պնդում է, որ այս օրերին, գրիպի վիրուսով պայմանավորված, դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: «Վտանգավոր վիճակ չկա: Այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չի: Մինչև այստեղ գալը ես խոսել եմ մի քանի դպրոցի տնօրենների հետ, որպեսզի ևս մեկ անգամ ճշտեմ բացակայությունների քանակը: Իրոք մենք այսօր չունենք այն թիվը, որ Առողջապահության նախարարությունը գնա […]
11:52 15.01.2018
«Գիտեք, որևիցե գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը: Բայց ստատիստիկա կա՝ այն օրերին, երբ ձյուն է տեղում, որևիցէ երկրում, ոչ միայն Հայաստանում, իրոք, այդ օրերին նկատվում է գրիպի հիվանդացության նվազում», – ասել է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստտ Արա Ասոյանը:
11:10 15.01.2018
ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գրիպի և սուր շնչառական այլ հիվանդությունների վարակները բանակին չեն սպառնում.
11:44 10.01.2018
Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում։ Դրանով է բացատրվում էԵրևանի մանկական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը:
17:02 06.01.2018
ԱՆ հերթական անգամ հիշեցրել է, թե ինչ պետք անել գրիպի վարակից հնարավորինս խուսափելու համար՝ չշփվել հիվանդ անձանց հետ, հաճախակի օդափոխել սենյակը, որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերը: Օգտագործել հատկապես այնպիսի սննդատեսակներ, որոնք հարուստ են վիտամին C-ով, ինքաբուժմամբ չզբաղվել՝ նպաստելով հիվանդության խորացմանը: