TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Գովազդ

Վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդը կսահմանափակվի

13:14 14.11.2017

ՄԻՊ աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։

«Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց գործադրման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ։

̰
BACK_TO_TOP