14:03 15.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղայինի մեջ հափշտակել է ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով գումարէ կանխիկացվել:
11:22 05.12.2017
Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են:
12:43 14.11.2017
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Զավարյան փողոցի 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 1992 թ. ծնված Աննա Հ.-ի նույնականացման քարտը և 20.000 դրամ: