TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

գնացք

Հոնկոնգում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

13:12 17.09.2019

Հոնկոնգում ուղևորատար գնացք է դուրս եկել ռելսերից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տուժել է 8 մարդ, ևս 500 ուղևոր տարհանվել է վթարված գնացքից: Նշվում է, որ ուղևորները ստիպված են եղել ռելսերի միջով ոտքով հասնել կայարան: Միջադեպի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Հանգստյան օրերին գնացքից օգտվում է ավելի քան 6 միլիոն մարդ:

̰
Պերուում 2 գնացքների բախման հետևանքով զբոսաշրջիկներ են տուժել

10:07 01.08.2018

Որոշ աղբյուրներ հաղորդում են 13 վիրավորի մասին, մյուսները՝ 20-ից ավելի:

̰
Գերմանիայում գնացքի ուղևորներին տարհանել են անհայտ ծագման նյութի պատճառով

12:49 30.07.2018

Բավարիայում՝ Աշաֆենբուրգ քաղաքում, արագընթաց գնացքի ուղևորներին տարհանել են այն բանից հետո, երբ գնացքներից մեկում հայտնաբերել են Պետրի կոչվող լաբորատոր տարաներ՝ լցված անհայտ նյութով: Այս մասին, ոստիկանությանը վկայակոչելով, հայտնում է Focus Online-ը: Նշվում է, որ գնացքը բավարական Վյուրցբուրգ քաղաքից ուղևորվում էր Ֆրանկֆուրտ: «Գնացքի շարժվելուց որոշ ժամանակ անց ուղևորներից մեկը հայտնաբերել է կասկածելի տարա և այդ մասին տեղեկացրել  […]

̰
Վարչապետը Գյումրի է մեկնել գնացքով

10:51 03.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով:

̰
Երևան-Գյումրի-Երևան նոր էլեկտրագնացքը երթուղի դուրս կգա մարտի 4-ից

13:37 02.03.2018

Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում կաշխատի ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացք: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից: Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:

̰
Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով 16 մարդ է մահացել

15:58 28.02.2018

Բախման պատճառ է դարձել այն, որ ուղևորատար գնացքից երկու վագոն է անջատվել:

̰
Ավստրիայում բախվել են երկու ուղևորատար գնացքներ

17:47 12.02.2018

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, Ավստրիայում տեղի է ունեցել խոշոր երկաթուղային վթար: Բախվել են երկու ուղևորատար գնացքներ: Միջադեպը տեղի է ունեցել Գրաց քաղաքից 60 կիլոմետր հյուսիս գտնվող Նիկլասդորֆ քաղաքի կայարանում՝ տեղի ժամանակով ժամը 12:25-ի մոտ:

̰
Ինչպես է Ռուսաստանում գնացքը հարվածում մարդատար ավտոմեքենային

14:57 02.02.2018

Ռուսական կայքերից մեկում հրապարակվել է բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է գնացքը հարվածում մարդատար ավտոմեքենային:

̰
BACK_TO_TOP