12:52 18.06.2019
Այս տարի Շիրակի պետական համալսարանի դիմորդները ավելացել են: Այսօր ասել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ավագյանը՝ նշելով, որ իրենց բուհը վարկանիշի աճ է արձանագրում, չնայած բուհի ռեկտոր դեռևս չեն կարողանում ընտրել: «Ռեկտորի ընտրության մասին որևէ բացասական բան չեմ ուզում ասել, պարզապես գյումրեցի բազմաթիվ հայտնի մասնագետներ չուզեցին վերադառնալ Գյումրի և ստանձնել ռեկտորի պարտականությունը»,- ասել է […]
12:29 18.06.2019
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գյումրիի համալսարանի ներսում որոշակի գործընթացներ պետք է լինեն, գիտական գործիքների ստեղծում է պետք: «Այս հարցերի մասին բազմիցս խոսվել է, և նախարարի խոսքը, թե եթե շարունակվեն Գյումրիի համալսարանի գիտակրթական ապակառուցողական գործընթացները, ապա ստիպված կլինեն այն լուծարել կամ միավորել, հասավ իր նպատակին»,- ասել է […]
23:50 17.06.2019
Այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» քննարկման թեման եղել է ՇՊՀ -ի հավանական լուծարման կամ միավորման հարցը: Խնդիրը ակտուալ դարձավ մի քանի օր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո: «Նախարարի արած հայտարարությունը ես մեկնաբանել չեմ ցանկանում, որովհետև մարդն արել է հայտարարություն, իսկ ես շատ ուշադիր եմ կարդացել յուրաքանչյուր բառն ու տառը: Էնտեղ […]
23:42 16.06.2019
Հունիսի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության: Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական […]
10:44 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է, առաջինը եղել է հիմնադիր համաժողովը, որն անցկացվել է 2015 թվականի մայիսի 30-ին: 2-րդ արտահերթ համաժողով մենք անցկացրել ենք Գյումրիի և Վանաձորի ընտրություններում 2016 թվականի աշնանը մեր կրած պարտությունից հետո: Կուսակցության վարչությունն […]
22:28 15.06.2019
Գյումրին ու Շիրակի մարզը հարուստ են որմնանկարներով: Դրանք հիմնականում պատկանում են հայտնի նկարիչ-քանդակագործների վրձիններին ու պատկերվել են մշակութային նշանակության կառույցների, գործարանների կամ ռեստորանների պատերին: Տասնամյակներ անց էլ նախկին արտադրական նշանակության շինություններում հայտնաբերվում են որմնանկարներ, որոնց հեղինակներն անհայտ են մասնագետների համար: Գյումրու նախկին Մսի կոմբինատի ավերակ մասնաշենքերից մեկում, բաց երկնքի տակ գտնված որմնանկարի պատմությունն էլ է […]
20:52 15.06.2019
Գյումրու փողոցաշինական աշխատանքներում փոփոխություն է նկատվում: Թեև դարձյալ տեմպերն անհամեմատ են ծավալների հետ, այնուամենայնիվ, աշխատանքային ընթացքի տեղաշարժ կա, որի մի մասն էլ անցած տարվա գործի թերությունների վերացումն է: Օրինակ՝ Վազգեն Սարգսյան փողոցում աշնանը շարած եզրաքարերը քանդում, նորն են շարում: Իսկ եզրաքարերը նույն ընկերության արտադրանքն են, գործն անում է նույն շինարարը, ուղղակի պահանջվել է շիննորմերին համապատասխան […]
15:29 15.06.2019
Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտությունից հետո կուսակցությունում մի շարք եզրակացություններ են արել։ Եվ հենց այդպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքների ուսումնասիրությունները։ Այս մասին SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա թվել է որոշ եզրակացություններ, որ իրենք արել են այդ ընտրությունների արդյունքում։ Վարչապետն ասաց, որ Հայաստանում, ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքական են, և պետք է […]
21:50 14.06.2019
Հրաժարական է ներկայացրել Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Աշխատանքից ազատման դիմումը փոխքաղաքապետը ներկայացրել է հունիսի 5-ին, բայց նրա աշխատանքից ազատման մասին տեղեկատվությունը տարածվել է միայն այսօր։ «Հունիսի 5 -ին է Վաղարշակ Մխիթարյանը ներկայացրել աշխատանքից ազատման դիմում, և հենց նույն օրն էլ քաղաքապետի հրամանով ազատվել է աշխատանքից։ Դիմումի մեջ որպես պատճառ նշված է եղել առողջական խնդիրներ ունենալու […]
21:25 14.06.2019
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը Մուսա լեռան ստորոտում կազմակերպել է Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությունը։ Այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրեց խաղերի ջահի վառման արարողությունը և այն սկսեց իր ուղևորությունը դեպի […]
19:30 14.06.2019
Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցվի: Այսպիսի առաջարկություն Շիրակի մարզպետարանին արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սոցիալական բնակարանները ոչ թե նոր շենքի կառուցում են ենթադրում, այլ նախկին հանրակացարանային ու վթարային մասնաշենքի վերակառուցում: Խոսքը նախկին ռադիոգործարանի հանրակացարաններից մեկի մասին է: Քառահարկ վթարային շենքը ֆինանսապես ավելի ձեռնտու է վերակառուցելը: Բոլոր հաշվարկները համապատասխան կառույցները կատարել են և արդեն կառավարության որոշման […]
19:16 14.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով: Հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը: Ողջունելով […]
18:08 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: «Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի իրավիճակ […]
13:23 14.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի: «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով: Թերևս, այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, […]
23:04 13.06.2019
Շիրակի պետական համալսարանը կարող է լուծարվել կամ միավորվել: Այսպիսի հայտարարություն է արել երեկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի հանձնաժողովների միացյալ նիստում: Իսկ նման հայտարարության համար, ըստ նախարարի, հիմք է հանդիսացել, բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը, բուհում հակադիր խմբերի գոյությունը , որոնք անառողջ մթնոլորտ են ստեղծել: Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է՝ բուհում լարված իրավիճակ […]
19:00 13.06.2019
Սահմանափակ հատկացված տեղեր և դիմորդների գրեթե անփոփոխ թիվ … Այսպիսին է ընդունելության վիճակագրությունը արվեստի բուհերի Գյումրիի մասնաճյուղերում: Այս բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեն մեկ յուրահատկություն՝ շրջանավարտների թվի աճը կամ նվազումը նրանց ընդունելության ցուցանիշների վրա քիչ է ազդում ու սա պայմանավորված է սրանով, որ արվեստի բուհերը տաղանդավոր դիմորդների համար են: Կոնսերվատորիայի, թատրոնի և կինոյի ինստիտուտի և գեղարվեստի […]
19:59 12.06.2019
Գյումրու փողոցաշինությունը սահմանված վերջնաժամկետում չի ավարտվի: Այս մասին այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է ավագանու հերթական նիստում: Այս տարի սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա հիմնական միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում: Մինչև սեպտեմբերի 21-ը քիչ թե շատ բարեկարգ փողոցներ ունենալ, սա է նաև Գյումրիի փողոցաշինական ծրագրի առաջին փուլի գերնպատակը: 12 փողոցի ու 2 հրապարակի վերանորոգման վերջնաժամկետը հունիսի […]
19:28 12.06.2019
Գյումրին Հայաստանում եվրոպական քաղաքակրթության, մշակույթի ու արվեստի կենտրոն է եղել. դրա մասին վկայում են քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շինությունները։ Դրանում համոզվեցին նաև հայ-իտալական համաժողովի պատվիրակները: Վերջիններս նախագահ Արմեն Սարգսյանի հետ շրջեցին այն փողոցներով, որոնցում հին Ալեքպոլի դիմագիծն է: Այստեղ իտալացիները գտան իրենց ճարտարապետության հետ ընդհանրությունները։ «Հիացած ենք քաղաքի ճարտարապետությամբ: Ինձ համար հատկապես հետաքրքրական էին սև […]
18:50 12.06.2019
Հայ-իտալական համաժողովի մասնակիցների Գյումրի այցելության ընթացքում քննարկվել է նաև հին ու կոլորիտային Սաբոտկա թաղամասում գտնվող «Վառեմ-մարեմի» պատշգամբի պահպանման ու վերակառուցման հարցը։ Գրեթե փլուզման եզրին գտնող փայտե պատշգամբն ու պատմական շենքը, ըստ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանի, շուտով կվերակառուցվի։ «Ինձ նոր զանգահարել էին պայմանագիրը կնքելու հարցով, տեղեկացրեցի, որ նախագահի հետ միասին գտնվում ենք Գյումրիում: Փակագծեր այս […]
10:57 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների […]
19:55 11.06.2019
Գյումրին զբոսաշրջային ռեսուրս է՝ չիրացված հնարավորություններով: Այս կարծիքն են այսօր հայտնել տուրիզմի մասնագետները, որոնք քննարկել են, թե ինչն է խանգարում Գյումրին զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն դարձնելուն: Ենթակառուցվածքների բացակայությունը հիմնական պատճառն է, որը Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալն անհասանելի է դարձնում: Տուրիզմի մասնագետները խոսել են այն մասին, որ Շիրակ օդանավակայանը ամբողջ հզորությամբ վերագործարկելու մասին խոսակցությունները գործի չեն վերածվում, իսկ […]
19:47 11.06.2019
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա․ (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են հայ և իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։ Նախագահը նշել է, […]
19:00 11.06.2019
Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի Համազգայինի հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը։ Երեկ լիբանանահայ դերասանները Գյումրիի թատրոնի բեմում էին Նիլ Սայմոնի «Գութ դոկտոր» կատակերգությամբ: Մի քանի ամիս առաջ էլ Գյումրիի դրամատիկական թատրոնն էր Լիբանանում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում խաղացին վեց ներկայացում: Աճեմյանցիների հյուրախաղերի պատասխան հանդիպումը Գյումրիում առաջինը չէր: «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասաններն անցած տարի […]
18:20 11.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է հայ-իտալական գործարար համաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ: Տիգրան Պետրոսյանը, ողջունելով Շիրակի մարզ այցելած հյուրերին, հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին և նշել. «Սիրելի´ հյուրեր, պետք է ուրախությամբ խոսեմ այս համաժողովի կարևորության մասին: Ուրախ ենք, որ համաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է […]
17:53 11.06.2019
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսները վեց ամիսը մեկ անգամ են հրավիրվում: Հենց այդ վեցամսյա ժամանակաշրջանի իրադարձություններն էլ ամփոփեց Կոպիրկինը: Տնտեսական ցուցանիշներից բացի, դեսպանը անդրադարձավ երկու երկրների միջև նույն դինամիկայով աճող քաղաքական փոխգործակցությանը: Ասուլիսի ներածական մասը ավարտվեց դեսպանի հետևյալ խոսքերով: «Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին»,- նշեց Սերգեյ […]
22:39 10.06.2019
Այսօր Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում անցկացվել է տնօրենի մրցույթ: Հիշեցնենք, որ կրթօջախում տնօրենի պաշտոնը թափուր էր մնում ապրիլից: Աշխատանքից ազատման դիմում էր գրել նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, որը դրանից 6 ամիս առաջ տնօրեն էր վերընտրվել։ Նախկին տնօրենի նկատմամբ նաև քրեական գործ կա հարուցված՝ թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքով: Նրա հեռանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար […]
20:26 10.06.2019
Գյումրին դարձյալ աշխարհի չեմպիոն ունի: Երկու օր առաջ Ֆիջիում անցկացված Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված 5 ծանրորդներից միակ ոսկե մեդալը նվաճել է գյումրեցի մարզիկ Վարազդատ Լալայանը: Նա գերծանր քաշային կարգում երկամարտի 419 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Այսօր չեմպիոնին քաղաքի մուտքի մոտ դիմավորել են չեմպիոնի երկրպագուները, հարազատներն ու ընկերները։ «Բարդ պայքար էր […]
18:50 10.06.2019
Մայիսի 31-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրիում ապրող 31-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Օպերատիվ տվյալների հիման վրա քրեական գործ է հարուցվել, և հունիսի մեկի՝ ոստիկանության Ախուրյանի և Կումայրիի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները; Հայտնաբերվել է […]
18:49 10.06.2019
ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանները բացահայտել են ՊԵԿ գլխավոր տեսուչի ապօրինությունները: Վերջինս Գյումրիում գործող մի շարք տնտեսվարողներից, որ գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունը չարձանագրելու համար, որպես կաշառք, պահանջել ու ստացել է խոշոր չափի գումար: Մանրամասները՝ տեսանյութում:
14:27 10.06.2019
«Կարծում եմ` վարչապետի խոսքից հետո մարզպետի խոսքին ընդհանրապես պետք չէ հղում անել: Իսկ մարզպետը իր պահվածքով փչացրեց այդ ամբողջ ընտրությունները, երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն»,- ասել է Մարուքյանը` անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը: Մարուքյանը նշեց, որ պետք չէ ընտրություններին կյանքի ու […]