15:00 26.06.2019
Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվելիք նոր հենասյուներն ու լույսերն արդեն Գյումրիում են. «Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվելիք նոր հենասյուներն ու լույսերն արդեն Գյումրիում են: Մոտ 6 մետր բարձրությամբ 13 հենասյուների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է փողոցաշինական աշխատանքները Վարդանանց հրապարակում: Ընթացքի մեջ են սալիկների […]
09:05 26.06.2019
Ինչու են Գյումրիում թափառող շների դեմ պայքարում կրակելու միջոցով, արդյոք թույլատրելի է բնակելի թաղամասերում այդ տարբերակով վնասազերծում կատարել, և եթե դրանք անթույլատրելի են, ապա ինչ մեթոդով կարելի է պայքարել քաղաքի տարբեր թաղամասերում ոհմակներով թափառող շների դեմ: «Համայնքը, քաղաքապետարանը որսորդմիության անդամներին ուղղակի վճարում է, կոմունալ բաժինն էլ հետևում է այդ ամենին, որ որսորդները պարզապես փողոցում կրակեն […]
19:45 25.06.2019
Վերջին մեկ շաբաթում Գյումրիում հաճախակի տեղի են ունենում հոսանքի տատանումներ, բազմաթիվ թաղամասեր են հոսանքազրկվում, ընդհուպ քաղաքի գրեթե կեսը: Այն վիճակը, որ այժմ կա Գյումրու էներգասնուցման համակարգում, բնակիչները նույնիսկ համեմատում են 90-ականների հետ, երբ մալուխների վատ վիճակի պատճառով բաժանորդների էլեկտրաէներգիան անջատված էր մնում օրերով: Հիմա միայն փոխվել է վթարավերացման աշխատանքների արձագանքման արագությունը, իսկ անջատումների պատճառները նույնն […]
09:59 25.06.2019
Հունիսի 25-ին՝ ժամը 06:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., […]
19:15 24.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հին ու նոր զինատեսակների ցուցադրություն է կազմակերպել Գյումրիի N զորամասը: Հայկական զինված ուժերի սպառազինության ցուցադրության հանդիսավորությամբ բացվել է զինվորական նվագախմբի տղաների կատարմամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տեխնիկայի ցուցանմուշները 1970-ականներից մինչև նոր սերնդի սպառազինություններն են: Վերջին մեկ-երկու տարում զինված ուժերի զինանոցում եղել են նաև համալրումներ ռուսական արտադրության հրթիռային համակարգերով: Առաջին […]
12:10 24.06.2019
ԱԺ-ում պատգամավորները շարունակում են ելույթներ ունենալ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ, որով նա անդրադարձել էր Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Գյումրիի օդանավակայանի ակտիվացման հարցին: Այս մասին ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա ասաց. «Դուք փոխարենը կենտրոնոնաք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա, չեմ հասկանում, թե ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից, որովհետև […]
11:33 24.06.2019
Այսօր ԱԺ-ում չափից ավելի էին վարման կարգով ելույթները, նույնիսկ հարցի քննարկման ժամանակ Ալեն Սիմոնյանը թույլ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին նման ելույթ ունենալ: Վերջինս քննարկվող թեմայի հետ չառնչվող հարց բարձրացրեց. «Մասնավորապես` Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել: «Մեջբերում եմ՝ ուղղված «փայլուն աշխատող Կառավարությանը […]
14:18 23.06.2019
«Վրաց- ռուսական հարաբերությունները կրկին վատանում են, և մեր կառավարությւոնը պետք է արագ գործի»,- ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վրաստանում ստեղծված լարվածության ֆոնին Գյումրիում ռուսական չվերթների թիվն ավելանա: Շաբաթական վրացական օդանավակայանները մոտ 30 ռուսական չվերթներ են սպասարկել: Մարուքյանը շեշտել է, […]
21:30 22.06.2019
Վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ փակվելու է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» գործարանը: SHANTNEWS-ը պարզաբանում ստանալու համար հեռախոսազրույց է ունեցել գործարանի տնօրեն Յուրա Նազարյանի հետ, որը կտրականապես հերքել է տարածված լուրերը: «Նման բան չկա, «Անուշարանը» աշխատում է և շարունակելու է աշխատել: Ուղղակի մենք ներկայիս գործարանի տարածքից ուզում ենք տեղափոխվել մեկ այլ, ավելի հարմարավետ […]
19:43 22.06.2019
Այսօր` հունիսի 22-ին, աշխարհի 30 երկրներում հիշատակի և վշտի օր է: 78 տարի առաջ հունիսի 22-ի առավոտյան ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ԽՍՀՄ- ի վրա։ Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած պատերազմին զոհ գնաց խորհրդային բազմազգ երկրի 20 միլիոնից ավելի մարդ։ Այսօր Գյումրիում հարգել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը: Միջոցառումները սկսվել են Գյումրու քաղաքային թիվ 2 […]
14:37 22.06.2019
Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է: Բաժնի նախկին պետ Հայկ Սուլթանյանը օրեր առաջ նշանակվեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ, ըստ այդմ, կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է և առայժմ նույնիսկ ժամանակավոր պաշտանակատար չի նշանակվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն է ներկայացրել ընթացակարգը, թե ինչպես է թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելու: «Բաժնի պետի […]
09:13 22.06.2019
Հունիսի 21-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ա.Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել […]
21:47 21.06.2019
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը հասել է Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատված: Ճանապարհի մի մասն արդեն խճապատված է, մյուսում կոմունիկացիոն ցանցերն են նորացնում: Ամբողջությամբ նոր կառուցվող ջրատարի համար 2 օր է՝ Մարալիկ քաղաքը, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների 13 գյուղ խմելու ջուր չի ստանում: Տասնյակ գյուղեր սնուցող մայր ջրատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ծրագրում ենթակառուցվածքների նորացման բաղադրիչներից է: Կարևոր […]
19:30 21.06.2019
2 տարվա դադարից հետո այս տարի պետբյուջեից ֆինանսավորում է եղել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի համար: Այն հիմնականում նախատեսում է բարեկարգման աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ապահովում գրանցված գործազուրկների համար: Բայց պետական ծրագրում համայնքային բյուջեներից նվազագույնը 10 տոկոսի համաֆինանսավորում է անհրաժեշտ: Շիրակի մարզի համար 12 ծրագրի գումար է հատկացվել, իսկ համայնքներից մի քանիսը հրաժարվել է մասնակցել: Գյումրիում […]
18:30 21.06.2019
Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի Շահումյան 131 հասցեում՝ կենտրոնական շուկայի տարածքում: Ամբողջությամբ այրվել է կրպակ, որը վարձակալության պայմանով որպես կարկանդակի թխման կետ էր աշխատում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհի պահին ներսում են գտնվել 2 աշխատակիցները, ովքեր հասցրել են դուրս գալ այրվող կրպակից: Հրդեհն առաջացել է փոքր գազաբալոնում տեղի ունեցած արտահոսքից, անգամ չեն հասցրել […]
16:20 21.06.2019
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումներն ավելի հաճախ են եղել, քան ժամանակին Սարգսյան-Պուտին հանդիպումներն էին: Հաճախակի հանդիպում են նաև 2 երկրների պաշտպանության նախարարները: «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում, որը անվանում են թավշյա հեղափոխություն, […]
14:26 21.06.2019
Անի խոշորացված համայնքի բնակիչները կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք այսօր առավոտյան փակել են Երևան-Գյումրի մայրուղին։ Ճանապարհը 40 րոպե փակելուց հետո բողոքի ակցիաները տեղափոխվել են Մարալիկի թիվ 1միջնակարգ դպրոց, որտեղ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը հանդիպում է մանկավարժների հետ։ Ցուցարարները պահանջում են դատախազի տեղակալի հետ հանդիպում: Հիշեցնենք՝ Անի համայնքի բնակիչրները համայնքի […]
23:59 20.06.2019
Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում նախապես ունենալով 2 հարց՝ կադրային փոփոխության անդրադարձով: Հետո օրակարգը դարձավ 5 հարցից բաղկացած: Հրատապ ու առավոտյան օրակարգ ընդգրկած հարցերն էլ առաջնահերթ քննարկվեցին, որոնց նախագծերը ավագանին, ինչպես միշտ, ընդունեց միաձայն: Արտահերթ նիստ հրավիրելու բուն պատճառը քաղաքապետի տեղակալի թեկնածուի հարցի քննարկումն էր: Փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի հրաժարականից հետո անմիջապես […]
23:12 20.06.2019
Գյումրու կիսաքանդ ու մոտ մեկ տարի չվերակառուցվող, շինարարական աղբով լցված փողոցներով հետիոտների համար նախատեսված թույլատրելի անցումներ չկան, իսկ գյումրեցիները մայթից մայթ անցնում են որտեղով պատահի: Վերջերս քաղաքում բանվորները սկսեցին գծանշումներ անել, բայց գյումրեցիները նկատել են, որ գծանշումները կատարվել են անթույլատրելի հատվածում ու դրա դիմաց փարթամ թուփ կա: Թե ինչպես աշխատանքի ընթացքում բանվորները չեն նկատել մոտ […]
22:42 20.06.2019
«Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովը Գյումրիում կանցկացվի հուլիսի 20-ին: Մարզի արտադրանքի ու սպասարկման ծառայությունների ցուցահանդեսից բացի, համաժողովում նախատեսվում է ներդրումային գաղափարների ներկայացում: Շիրակի մարզպետարանը մարզի ձեռներեցներին այսօր ներկայացրել է ձևաչափ, որով մարդիկ կարող են իրենց բիզնես գաղափարները մշակել ու համաժողովի ժամանակ քննարկել ներդրողների հետ: Բիզնես գաղափարների հեղինակները պետք է նաև հակիրճ ներկայացնեն իրենց արտադրանքի […]
16:44 20.06.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Ղուկասյան 12 շենքի իր բնակարանում հարևանները գտել էին տանտիրուհու՝ 71-ամյա կնոջ դին։ Իրավապահ մարմինները նրա գլխի շրջանում կտրող ծակող գործիքով հասցված ավելի քան 10 հարվածների հետքեր էին հայտնաբերել։ Կասկածյալը սպանված կնոջ որդին է՝ 50-ամյա Վանիկ Հակոբի Զաքարյանը: Նրան ոստիկանները հայտնաբերել էին առավոտյան Գյումրիից Երևան ուղևորվելիս: SHANTNEWS.am-ը պարզել է, որ նա արդեն երկար […]
15:34 20.06.2019
Հայաստանի կառավարությունն այսօր 50 միլիոն դրամ հատկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոն կազմակերպելու համար։ Նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, որ փառատոնն անցկացվելու է սեպտեմբերին։ Փառատոնին, ըստ Հարությունյանի, արտասահմանից մասնակցելու են այն երաժիշտներն ու խմբերը, որոնք Մանսուրյանի արվեստը սփռում են աշխարհում՝ տարբեր երկրներում կատարումների միջոցով։ Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, […]
11:58 20.06.2019
Գյումրիում որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Հունիսի 19-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Ղուկասյան փողոցի 12-րդ շենքերից մեկում որդին դանակահարել է մորը: Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, կատարվում է քննություն: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ իրավապահները […]
21:28 19.06.2019
Այսօր երեկոյան տեղացած հորդառատ անձրևը ողողել է Գյումրիի փողոցները: Հատկապես լճակներ են գոյացել Անի կամ բոլորին հայտնի 58 թաղամասում, որտեղ Տրդատ ճարտարապետ փողոցում անգամ ավտոմեքենաները երթևեկել չեն կարողացել ու մնացել են ջրով լցված փողոցներում կայանած: Գյումրեցիները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակել հորդառատ անձրևից ու կատակել, թե 58 թաղամասով անցնելու համար սուզանավ է անհրաժեշտ: Այս թաղամասում հորդառատ […]
19:30 19.06.2019
Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր: Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք լինել: Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին […]
17:18 19.06.2019
Հայաստանի կառավարությունում արդեն քննարկվել են ՊԵԿ ռազմավարության հարցերը, և արդեն որոշված է այն վայրը, որտեղ Գյումրիում գտնվելու է մաքսատունը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին պատասխանելիս։ Հարցը վերաբերում էր Փաշինյանի հանձնարարությանը, որի համաձայն՝ Նորագավիթի մաքսատունը պետք է տեղափոխվեր Գյումրի։ Վարչապետն ասաց, որ Գյումրիում ոչ միայն մաքսատուն է լինելու, այլ […]
19:58 18.06.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաև […]
15:00 18.06.2019
Հունիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: «Ֆոլքսվագեն»-ի 38-ամյա վարորդ Սիրուն Աշուղաթոյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները և «Մերսեդես»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
14:36 18.06.2019
Ինչո՞վ է այս տարի առանձնանալու հեռուստամարաթոնը. հարցն այսօր ուղղվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: «Մտածում են հեռուստամարաթոնի ձևաչափի մասին: Միգուցե սկսվի Հայաստանից, հետո Եվրոպայի վրայով գնա ԱՄՆ արևելյան ափ, ապա հասնի արևմտյան ափ: Թեման պետք է հոգաբարձուները որոշեն, մի […]
13:39 18.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Հիմնադրամի նոր ռազմավարությունը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Հիմնադրամը բնակարաններ էր փնտրում, գնում, վերանորոգում, տեխնիկայով կահավորում ու հանձնում որևէ անօթևան ընտանիքի: Սակայն այս ծրագիրը բավական լուրջ վերլուծության ենթարկեցինք և հասկացանք, որ էսպես շատ արդյունավետ չի ինքը […]