TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրի

Ինչո՞ւ է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանություն և ծեծկռտուք ծագել

18:15 19.02.2018

Բժիշկների ու բուժքրոջ պահվածքն ու վիճաբանության պատճառները վաղը քննելու է «Գյումրի» բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովը, որի կազմում հիվանդանոցի բժիշկներն են: Այդ հանձնաժողովի եզրակացությունից է կախված, թե վիճաբանության մասնակիցներից ով է մեղավոր: Իսկ պատիժը նման դեպքերում սահմանվում է մինչև աշխատանքից ազատում:

̰
Ծեծկռտուք «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև

12:35 18.02.2018

Փետրվարի 17-ին ոստիկանության Կումայրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Գյումրի» բշժկական կենտրոնում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել բժիշկների միջև:

̰
Մարզերում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են

19:17 15.02.2018

2017 թվականին Հայաստանում կատարվել է անշարժ գույքի վաճառքի և նվիրատվության ավելի քան 52 հազար գործարք, որոնցից 37,5 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների հետ։ Գործարքների մոտ 60 տոկոսը կատարվել է մարզերում, 40 տոկոսը՝ Երևանում։

̰
Արմեն Սարգսյանը հրաժարվել  է Գյումրիի քաղաքապետի և Շիրակի մարզպետի ընկերակցությունից. «Հրապարակ»

15:47 15.02.2018

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը հրաժարվել է Գյումրիի քաղաքապետի և Շիրակի մարզպետի ընկերակցությունից, կոռեկտ և անգլիական ձևով մերժել է նրանց՝ խնդրելով մենակ թողնել իրեն:

̰
Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում էր. գյումրեցիները հիշել են նրա այցը 21 տարի առաջ

17:53 13.02.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին այցելեց Գյումրի:

̰
Գյումրի-Երևան ավտոճանապարհը մառախլապատ է

11:07 10.02.2018

Գյումրի-Երևան ավտոճանապարհը ժամը 11.30-ի դրությամբ

̰
Վթար Գյումրի-Ջրառատ ճանապարհին. կան տուժածներ

20:17 14.01.2018

Այսօր ժամը 17-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ճանապարհին

̰
Ինչ տեսք ունի նախատոնական Գյումրին

12:10 29.12.2017

Ներկայացնենք նախատոնական Գյումրիում թևածող մթնոլորտը:

̰
Գյումրիում երկու կանայք են դանակահարվել. կասկածյալը կոշկակար է

09:49 26.12.2017

Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Տուժածները երկու կանայք են, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: 1971 թվականին ծնված Հռիփսիկ Ղազարյանի մոտ առկա է որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք: Նա վիրահատվել է: Մյուս տուժածը՝ 1980 թվականին ծնված Գայանե Ծառուկյանը վնասվածքներ է ստացել որովայնի և կրծքավանդակի հատվածում: Երկուսի վիճակն էլ այս պահի դրությամբ, ըստ «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է: Տուժածները արդեն վիրաբուժական բաժանմունքում են: Հռիփսիկը և Գայանեն պատմել են, որ իրենց վնասվածքներ է հասցրել կոշկակարը, ում մոտ նրանք կոշիկ են պատվիրել: Այս տեղեկությունը հաստատել է նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ գործով ձերբակալված կասկածյալը կոշկակար է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ այն է երկու անձանց մարմնական ծանր վնասվածք հասցնելը: Քննչական գործողություններ են տարվում դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ:

̰
Գյումրիում շմոլ գազից 8 մարդ է թունավորվել

11:35 25.12.2017

Թունավորված անձինք Գյումրիի Լալայանց փողոցի առանձնատան բնակիչներ են:

̰
Գյումրիում այրվածը ազգությամբ վրացի է

10:27 12.12.2017

Երեկ կեսգիշերին հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի նախկին Լենկոշ գործարանի հարեւանությամբ գտնվող տնակում: Ամբողջությամբ այրվել և մոխրի է վերածվել 6 քմ տարածքով ինքնաշեն տնակը: Դեպքի վայրում աշխատող փրկարարների խումբը հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տնակում հայտաբերել է այրված դի: Պարզվել է՝ մահացածը 1952 թվականին ծնված, ազգությամբ վրացի Գեորգի Ստեփանիձեն է, ով երկար տարիներ բնակվում է Գյումրիում:

̰
Դանակահարություն Գյումրիում

11:37 11.12.2017

Կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վնասվածքով երեկ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Այգաբաց փողոցի բնակիչ 30 ամյա Արտյոմ Տոնոյանը: Իրավապահները պարզել են,որ երիտասարդը վիճաբանել է մեկ այլ անձի հետ, ինչի արդյունքում Արտյոմ Տոնոյանին դանակով վնասվածքներ է ստացել:

̰
Գյումրիում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով քրգործ է հարուցվել

19:21 07.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:

̰
Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց

11:42 07.12.2017

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։

̰
Գյումրիի ակումբներից մեկում երիտասարդի գլխին գարեջրի շիշ են կոտրել, հարուցվել է քրգործ

20:04 05.12.2017

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրիի դիսկո ակումբներից մեկում 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։

̰
Գյումրիի տնակում ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ

18:45 01.12.2017

12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

̰
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ շինհրապարակ. վարչապետը Գյումրիում է

16:01 17.11.2017

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի և դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին:

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազայում հոգեբանական ստուգումներ կանցկացվեն

15:13 17.11.2017

Ստուգումները կանցնեն հոգեբանական հետազոտությունների տեսքով՝ ժամանակակից սարքավորումների ներգրավմամբ, հոգեբանական թեսթերի և զրույցների միջոցով:

̰
Վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. կա 3 զոհ

14:29 17.11.2017

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների բախման հեևանքով հիվանդանոցում հայտնված վարորդներից մեկը` 1968 թ. ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

̰
Վարչապետը Գյումրիում մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը

13:44 17.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը:

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազայի անձնակազմը նորացվել է

20:30 11.11.2017

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը նորացվել է ավելի քան 30%-ով: Զորացրվող զինծառայողները փոխարինվել են ուսումնական կենտրոնների և օկրուգների զորամասերի զինծառայողներով:

̰
Գյումրիում ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան

20:18 10.11.2017

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությամբ ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան:

̰
Գյումրիում հյուրանոցային նոր համալիր և սպասարկման կենտրոններ կկառուցվեն

20:01 09.11.2017

Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով կտրամադրվի «Բասենի Գովք» ՍՊԸ-ին` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով: Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցել նոր հյուրանոցային համալիր և սպասարկման կենտրոններ: Ծրագրով նախատեսվում է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 100-150 աշխատատեղերի ստեղծում: Ընկերությունը պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում տարածքը կվերադարձնի:

Հավանության է արժանացել ՀՀ 2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ), որը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը: Ծրագիրը մշակվել է որպես հետևողական բարեփոխումների տարր՝ հանրապետության ավելի արդյունավետ և հավասարակշռված տարածքային զարգացման համար: ՏԶԳԾ նախատեսում է տարածքային և տեղական մակարդակի ներդրումների և զարգացման ծրագրերում ներգրավել ու ակտիվացնել տեղական դերակատարներին, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես ծրագրի առաջարկողներ և իրականացնողներ՝ ծրագրերի մրցունակ հայտադիմումների ներքո:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համայնքների զարգացման ծրագրերին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը:

«Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել. այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Եկեք մտածենք, մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին նորից թարմացնենք: Առաջին՝ դիտարկում անել տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ: Երկրոդ՝ վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Արդյունքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող աշխատանքային փաստաթուղթ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսության մեջ ավելի քան 20 տարի օգտագործվող հողամասերը կհաշվառվեն որպես գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ անտառային տնտեսության մեջ օգտագործվող հողերը՝ որպես անտառային հողեր: Արդյունքում կկարգավորվի հողօգտագործումը ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի վարչական տարածքում, կճշտվի համայնքի հողային հաշվեկշիռը, կհստակեցվեն նաև համայնքի կադաստրային քարտեզում առկա անճշտությունները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ նման անճշտություններ առկա են նաև այլ համայքներում: Կարևորելով այդ գործընթաց՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել դրա իրականացման հստակ ժամանակացույց, քանի որ առկա է բազմաթիվ բազային տվյալների ճշգրտման խնդիր:

̰
Մեկ զոհ և մեկ վիրավոր. վթար Գյումրիում

11:11 04.11.2017

Այս առավոտյան Գյումրիի մաքսատան դիմաց «Mercedes-Benz E» մակնիշի 18 xx 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Ռախմանովիչ) բախվել է կայանած «DAF» մակնիշի DL-504-LD (վարորդ՝ Զեդուբուկի Պեռուլովակից Վրաստանի Հանրապետության քաղաքացի) պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին:

̰
Անառակաբարո գործողությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Գյումրի» օդանավակայանում

10:59 30.10.2017

Հոկտեմբերի 29-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Մ.-ին, ով 2017թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով:

̰
Նոր գնացքը կսպասարկի Երևան-Գյումրի ուղևորափոխադրումները

13:31 24.10.2017

Հայաստան բերված նոր գնացքը կսպասարկի Երևան-Գյումրի և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները, քանի որ սա Հայաստանում առավել շատ պահանջարկ ունեցող երթուղին է: Այս մասին այսօր՝ գնացքի առաջին փորձնական փոխադրման ժամանակ, հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը:

Գնացքն ունի օդափոխիչ, բիոզուգարարններ և ունակ է սպասարկել նաև շարժունակության խնդիրներ ունեցող ուղևորներին:

̰
Բարձրորակ լաբորատոր ծառայություններ՝ Գյումրիում

14:00 19.10.2017

Գյումրիում գործարկվել են Սննդի անվտանգության պետական ծառայության վերազինված ու նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին:

̰
Վարչապետի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Ռուսթավելի փողոցը

19:57 18.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:

̰
Վարչապետը Գյումրիում խոսել է թանկացումներից

19:25 18.10.2017

ՀՀ վարչապետը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում խոսել է պարենային ապրանքների թանկացումներից: 

̰
Գյումրիում այսօր բացվում է «Ռուսթավելի» հայտնի փողոցը

12:57 18.10.2017

Գյումրիում այսօր բացվում է «Ռուսթավելի» փողոցը: Այդ փողոցը քաղաքի ամենահին խորհրդանիշներից է, որի հետ կապվում են բազմաթիվ պատմություններ: Նախորդ տարիների ըթնացքում փողոցի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել: Պատմական նշանակություն  ունեցող այս փողոցի բացմանն այսօր կմասնակցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

̰
BACK_TO_TOP