12:20 18.05.2018
Գյումրիի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունն իր շարքերից հեռացրել է Հմայակ Պողոսյանին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու աղմկոտ գործընթացին մասնակցելու պատճառով:
19:54 17.05.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։
17:21 17.05.2018
Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը գտնվող Հակոբյանների ընտանեկան գերեզմանն անարգելու գործով մեղադրվում է 4 անձ: Մկրտիչ Մելքոնյանը, որը, ըստ մեղադրական եզրակացության, գերեզմանի տարածքը վաճառել է մեկ այլ անձի և գումարը հափշտակել: Նա գործով կալանավորված միակ ամբաստանյալն է: Մյուս 3 ամբաստանյալները՝ Սեյրան Հարությունյանը, Արթուր Սաֆարյանը և Սամվել Մուսայելյանը, գերեզմանափորերն են:
12:37 17.05.2018
Գյումրիի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց էր՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին նախագծի քննարկումը։
09:40 17.05.2018
Գյումրիում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին նախագծի քննարկումը։
20:17 15.05.2018
Մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6 շենքում տեղի է ունեցել փլուզում:
15:16 10.05.2018
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 2016թ. Ապրիլյան պատերազմի թեմայով 2 գործողությամբ ներկայացում է պատրաստվում:
13:18 10.05.2018
Գյումրիի ակումբի ղեկավարությունը չի բացառում, որ սա կարող էր նաև ծրագրված սադրանք լինել:
20:01 08.05.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
13:46 08.05.2018
Գյումրեցիներն Ազգային ժողովի հատուկ նիստին հետևել են Թատերական հրապարակում։ Մարզի տարբեր դպրոցների աշակերտները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն այսօր դասի գնալու փոխարեն առավոտյան հավաքվել են թատերական հրապարակում։ Նրանք նախ վերջին երթն են կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում, որը կոչել են «Հաղթական»։
09:36 07.05.2018
Կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:
13:19 05.05.2018
Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատանքից հեռացված դասախոսները նստացույց են անել: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։
14:29 02.05.2018
Բողոքի ակցիան այս գյուղերում արտահայտվում է բարձր տրամադրությամբ: Հենց մայրուղու մեջտեղում նվագում են, երգում ու պարում:
10:49 02.05.2018
Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղին երեկոյան ժամերից փակվել է: Քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցներն իրենց մեքենաներն ամբողջ գիշեր թողել են իրենց մեքենաները հորիզենական դիրքով կանգնեցված:
09:09 02.05.2018
Գյումրիում բողոքի ակցիաները վերսկսվել են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8։15-ին, գյումրեցի ցուցարարները հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց։ Մինչ այդ, նրանք մեքենաներով փակել էին տվյալ հատվածի փողոցներն ու վարորդներին հորդորում էին միանալ իրենց: Մարզպետարանի մուտքը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից:
11:20 01.05.2018
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի՝ «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում:
20:39 30.04.2018
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում:
11:14 30.04.2018
Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ռուսական կապիտալով աշխատող երկաթուղին հանել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը, որպեսզի մարդիկ ցույցերի չգնան: Ըստ հրապարակման՝ երկաթուղու ղեկավարությունը հանձնարարել է էլեկտրագնացքը շահագործումից հանել մինչև ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։
10:41 28.04.2018
Երեկ՝ ապրիլի 27-ին, բոտուլիզմի ախտանշաններով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի բնակչուհի, 37-ամյա Անժելա Սիսանյանը:
20:09 26.04.2018
Նիկոլ Փաշինյանը վաղը դադարեցնում է երևանյան ակցիաները և պատրաստվում է աջակիցների հետ ավտոերթով մեկնել Գյումրի, որտեղ պետք է տեղի ունենա հանրահավաք: Շարժման առաջնորդն այս մասին հայտարարել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։
14:57 26.04.2018
Գյումրիում բողոքի ակցիաները շարունակվում են:
Դասադուլ հայտարարած ուսանողներն ու դպրոցականներն այսօր կրկին քայլերթով անցնում են Գյումրիի փողոցներով ու կոչ անում քաղաքացիներին միանալ երթին, իսկ աշխատանք ունեցողներին՝ գործադուլ հայտարարել: