TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Գյումրի

Ճանապարհատրանսպորտային պատահար Գյումրիում

16:54 25.07.2018

Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրիում: «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը Սայաթ-Նովա-Ռուսթավելի խաչմերուկում կորցրել է ղեկի կառավարումը և բախվել ճանապարհի եզրին կայանած «Վազ 21-08» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Վազ 21-08»-ը ամբողջությամբ ճզմվել է և վերածվել մետաղի ջարդոնի: Բարեբախտաբար, վթարի պահին վարորդը մեքենայում չի եղել: Հարվածի ուժեղ ձայնը լսել է մոտակա շենքի իր բնակարանից […]

̰
ՃՏՊ Գյումրիում. տուժածներ չկան. ԱԻՆ

15:35 25.07.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Խախտումներ Գյումրիի տնակների ապամոնտաժման գործընթացում

12:13 25.07.2018

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը խախտումներ է հայտնաբերել տնակների ապամոնտաժման գործընթացում: Այս մասին ShantNews.am-ին տված հարցազրույցում հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը: Շատ տնակներ  տեղադրված են, բայց փաստաթղթերով գոյություն չունեն: Տնակի քանդման ակտը պարտադիր էր ստացած բնակարանները սեփականաշնորհելու համար: Տնակատերերը, ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրենի, ապամոնտաժման հանձնաժողովի հետ լեզու են գտել՝քանդման ակտն ստացել […]

̰
Հայաստանը հեղափոխությունից հետո՝ սպասելիքներն ու նոր մարտահրավերները․ քննարկում Գյումրիում

21:45 23.07.2018

Հետհեղափոխական կրքերն ու սպասումները նոր իշխանություններից. ի՞նչ է սպասում հասարակությանը, ե՞րբ և ի՞նչ ժամկետներում կարող է իշխանությունը արդարացնել ժողովրդի սպասելիքները։ Հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են կտրուկ փոփոխությունների ու կյանքի որակի բարելավման: Այս թեմաների շուրջ այսօր Գյումրիում «Հայաստանը հեղափոխությունից հետո. նոր կառավարություն, նոր արժեքներ, նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում էր կազմակերպել «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը: Քննարկումների […]

̰
Գյումրիի  «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանին

21:24 23.07.2018

Այսօր Գյումրիի  «Վարդուհի» արվեստի դպրոցում վերջին հրաժեշտն են տվել նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես  Օյունջյանին։ Արվեստի դպրոցում, որը կառուցվել է բարերարի հովանավորությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցել քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները,  մտավորականներ,  «Օյունջյան» դպրոց-վարժարանի մանկավարժական հանրույթն ու բարերարի միակ ազգականը` Նինա Օյունջյանը , որն ապրում է Երևանում։  Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո երախտավոր գյումրեցիները ծափերի ներքո […]

̰
Գյումրիում բացվել է Վահան Չերազի արձանը

19:27 23.07.2018

Գյումրիում այսօր բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանում և Օսմանյան կայսրությունում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի արձանը: Այն Գյումրիում տեղադրելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հոմենըթմենը (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), իսկ առիթը եղել է Հայաստանում սկաուտական շարժման  հիմնադրման 100-ամյակը: Վահան Չերազը քաղաքական գործիչ լինելուց բացի հայտնի մարզիկ էր, նա առաջինն էր, որ Թուրքիայում հիմնեց ֆուտբոլային խմբեր և […]

̰
Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

01:00 22.07.2018

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը: Նա հունիսի 28-ին, ժամը 06:00-ի սահմաններում, դուրս է եկել տանից և չի վերադարձել: Գայանե Հակոբյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 093-22-28-86, 077-72-75-78, 0312-5-85-54, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

̰
Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

16:09 21.07.2018

Այսօր՝ ժամը 13։26-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրիի Գորկի 70 հասցեում։ Այրվել է «Վանատուր» հյուրանոցառեստորանային համալիրի տանիքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, որը բավարար չի եղել ու պահանջվել է նաև Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օգնությունը: Եվս 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, օգնության են հասել նաև  Գյումրիի քաղաքապետարանի […]

̰
Փանիկի ուսումնական վարժանքի մասին տեղյակ էին բոլոր պատասխանատուները. Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար

15:06 21.07.2018

Այսօր Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում քննարկում է անցկացվել հայ-ռուսական հարաբերությունների թեմայով, որի ժամանակ էլ հրամանատարը պատասխանել է Փանիկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին։ «Փանիկում տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ, որոնք համաձայնեցված էին հայկական կողմի հետ»,-  հայտարարել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, փոխգնդապետ Վլադիմիր Յելկանովը։ «Փանիկում ոչինչ տեղի չի ունեցել։ Կրակոցներ չեն եղել: Եղել է ուսումնական […]

̰
Սեփական մաշկի վրա զգալ այն, ինչ զգում են հաշմանդամները. անմատչելիության թանգարան Գյումրիում

17:50 20.07.2018

Սեփական մաշկի վրա զգալ այն, ինչ զգում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, երբ չեն կարողանում օգտվել սովորական կենցաղային իրերից, հասարակական տրանսպորտից, չեն կարողանում զբոսնել փողոցում ու նույնիսկ տեղեկատվություն ստանալ հեռուստացույցից: Այսօր Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցահանդես էր կազմակերպել «Ունիսոն» ՀԿ-ն: Ցուցասրահում ցուցադրվել են կենցաղային իրեր, բայց անհարմար ու երբեմն անհասանելի վիճակում՝ գլխիվայր շրջված սեղան, փոքր աթոռներ, գետնին […]

̰
Նախագծային անհամաձայնություններ Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրում

17:22 20.07.2018

Գյումրիի փողոցաշինական վարկային ծրագրում նախագծային անհամաձայնություններ են առաջացել՝ նոր անցկացված ենթակառուցվածքները շինարարները վնասում են: Այս մասին այսօր քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների և կապի օպերատորների ներկայացուցիչները խոսել են հերթական քննարկման ժամանակ, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Նախագծային անհամաձայնությունների հետևանքով փողոցաշինական ծրագիրն ամբողջ թափով չի ընթանում: Փողոցների ցանկը ծրագրում երկար է, բայց շինաշխատանքները մի քանիսում են սկսվել՝ Կոմիտաս […]

̰
Կոնֆլիկտ Գյումրիի քաղաքապետարանի և Իտալիայի պատվո հյուպատոսի միջև

17:03 20.07.2018

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն քանդում է Ռուսթավելի փողոցում գտնվող իր սեփականությունը հանդիսացող շինության հարակից մայթը: Ընդամենը 1 տարի առաջ շահագործված փողոցում հյուպատոսը թերություններ է գտել և սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ եղել վերանորոգման աշխատանքներ կատարելուն: Քաղաքապետարանում սա ապօրինություն են համարում: Իտալացի սեփականատերը քանդման աշխատանքները չի համաձայնեցրել քաղաքապետարանի հետ և թույլտվություն չի ստացել, ավելին, իրավունք չի […]

̰
Ընդունելության աննախադեպ ցածր ցուցանիշներ Գյումրիի երեք պետական բուհերում

15:17 20.07.2018

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է այս տարվա միասնական և կենտրոնացված քննությունների արդյունքները: Հանրապետության բոլոր բուհերում համատարած թափուր տեղեր են, որոշներում բաժիններ են փակվել: Դիմորդների թվի նվազման պատճառների մասին ասվող բացատրությունները նույնն են՝ բնակչության արտահոսք, ծնելիության նվազում և բարձրագույն կրթության հանդեպ հետաքրքրության պակաս: Այս տարի այս ամենին գումարվեց նաև նաև 12-ամյա կրթակարգի անցումը, իսկ Գյումրիի […]

̰
Պետք է պարզել, թե ովքեր են այսօր Գյումրիում տնակներում ապրողները. Փաշինյան

14:35 20.07.2018

Գյումրիում վերջնականապես չի լուծվել անօթևաններին բնակարաններով ապահովելու հարցը: Ե՞րբ Գյումրին կձերբազատվի «աղետի գոտի» հասկացողությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրիից եկած լրագրողներից մեկը նման հարց ուղղեց: Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ այս հարցը քննարկման փուլում է: «Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, լինում են մասնագետներ, ովքեր ասում են՝ լուրջ խնդիր է, որովհետև […]

̰
Վերանորոգվում է Հարթաշենը Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն կապող միակ կամուրջը

18:30 19.07.2018

Վերակառուցվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն գյուղը մայրուղու հետ կապող միակ ճանապարհը: Նախագիծը կազմվել էր դեռ երկու տարի առաջ, բայց շինարարական աշխատանքները չէին մեկնարկում գումարների բացակայության պատճառով: Հիմա ֆինանսական աղբյուրը կա. Աշոցքի 15 գյուղերի խոշորացման արդյունքում կենտրոնացված բյուջեով հնարավոր է դարձել կամուրջը վերանորոգել: Այս մասին SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը:   Նշենք, […]

̰
Գյումրիի Բուլվարային թաղամասի փողոցները 30 տարի է՝ չեն նորոգվում. թաղամաս են մտնում միայն ռուսական ռազմաբազայի մեքենաները

13:51 19.07.2018

Երկրագիտական թանգարանը Բուլվարային թաղամաս տեղափոխելը թեև ընդամենը առաջարկ էր Գյումրիի քաղաքապետից, բայց այն իրականանալու հնարավորությունը հավասար է գրեթե զրոյի, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Թաղամասն անհամեմատ  մեծ է և չի սահմանափակվում Կուրսկի հրապարակով ու դրա շուրջ գտնվող ասֆալտած փողոցներով: Թաղամաս մտնող հասարակական տրանսպորտ չկա, չկա գիշերային լուսավորություն, չկան ճանապարհներ: Ծայրամասային թաղամաս ոչ մի մեքենա չի մտնում՝ […]

̰
Մարսելաբնակ հայազգի լեռնագնացը, վազքով 5000 կմ անցնելով, հասել է Գյումրի

18:15 18.07.2018

Խաղաղության վազք՝ Մարսելից Երևան։ Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը 104 օր առաջ՝ վազքի մարաթոն սկսեց՝ նպատակ ունենալով վազքով Մարսելից Երևան հասնել՝ հաղթահարելով մոտ 5000 կմ ճանապարհ։ 8 երկիր ու 150 քաղաք անցնելուց հետո Արա Խաչադուրյանն այսօր հասել է Գյումրի։ Բոլորին զարմացրել էր 53-ամյա, մասնագիտությամբ ոսկերիչ Արա Խաչադուրյանի կամքի ուժը։ Նա նպատակ էր դրել հղթահարել հազարավոր […]

̰
Գյումրիում էլեկտրական լարերի կարճ միացումից մեքենա է այրվել

15:28 18.07.2018

Այսօր՝ ժամը 13.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրիի Ղորղանյան փողոցում կայանած «ԳԱԶ 31-10» ավտոմեքենայում: Վարորդի խոսքերով՝ երբ փորձել է մեքենայի շարժիչը գործի գցել, առջևի հատվածից սկզբում ծուխ է բարձրացել, այնուհետև հրդեհ բռնկվել: Թաղամասի բնակիչների ուժերով հրդեհն արագ մարվել է ու չի տարածվել: Երբ դեպքի վայր է հասել հրշեջ մեքենան, հրդեհն արդեն մարված է եղել: Վարորդի […]

̰
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին

15:14 18.07.2018

Այսօր Գյումրիի «Օյունջյան» դպրոց-վարժարանում հարգանքի տուրք են մատուցել նյույորքաբնակ, հայ բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները մոմավառություն և ծաղիկներ են խոնարհել բարերարի կիսանդրու մոտ: Հիշեցնենք, որ հայազգի բարերարը, խիստ վատառողջ լինելով, ցանկություն էր հայտնել վերադառնալ Գյումրի և հենց ծննդյան օրը՝ հուլիսի 13-ին մասնակցել իր հովանավորությամբ նոր ֆիլհարմոնիյայի […]

̰
Գյումրիի ռուսական բազան մեծաթիվ անձնակազմով զորավարժություն է անցկացնում «Ալագյազում»

17:24 17.07.2018

Ռուսական ռազմաբազայի մոտ 1000 զինծառայող 150 միավոր տեխնիկայի օգնությամբ զորավարժությունների մեկամսյա շարք է սկսել: Զորավարժություններն  անցկացվում են Հայաստանի բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում։ Պայմանական հակառակորդի թիրախները խոցում են մոտոհրաձգային ստորաբաժանումները՝ հատուկ բարդ բնակլիմայական պայմաններում։ Զինծառայողները վարժանքների ընթացքում գործելու են անհատապես ու ստորաբաժանումների կազմում՝ սեփական սպառազինությամբ՝ ձեռքի հակատանկային նռանականետերով ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերով, ինչպես նաև խոշոր զինտեխնիկայով՝ «ԲՄՊ-2» […]

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները չզգուշացված զորավարժություն են արել Փանիկ գյուղում

16:20 17.07.2018

Այսօր առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով, ինչից վախեցել են երկաթգծի կայարանի հարևանությամբ ապրող բնակիչները, դուրս վազել տներից, երեխաներից մեկն անգամ վախից ուշաթափվել է։ Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը SHANTNEWS.AM-ի թղթակցի […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր

19:37 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) […]

̰
Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. կա զոհ

18:40 16.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 01:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զագահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

08:51 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 01:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E-klass» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ա.-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ […]

̰
Գյումրին ու երկրաշարժի հետևանքները աղետից հետո ծնվածների աչքերով

17:39 14.07.2018

Այսօր «Շիրակ» կենտրոնում տեղի է ունեցել գեղանկարիչ Սամվել Գալստյանի ու նրա երեք աշակերտների ցուցահանդես-վաճառքը։ Ստեղծագործող երեխաներն ու նրանց ուսուցիչն ապրում են Գյումրիի ծայրամասային թաղամասի՝ Սավոյան փողոցի տնակներում, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Երեխաները նկարում են իրենց շրջապատող միջավայրը՝ 30 տարի չվերանորոգվող փողոցը, տնակային կյանքը: Գեղանկարչական աշխատանքներում 13-14 տարեկան տղաների պատկերած տնակային պատկերները երբեմն զուգակցվում են […]

̰
Յուրաքանչյուր դերասանի համար պատիվ կլինի Գյումրիի թատրոնի բեմում խաղալը. Հրանտ Թոխատյան

18:00 13.07.2018

Նոր թատերական նախագիծ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Աճեմյանցիները նախապատրաստվում են նոր թատերաշրջանին, տեղեկացնում է SHANTNEWS-ի թղթակիցը: Պրեմիերան լինելու է Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի «Խելահեղ պատմություններ» պիեսը, որը Գյումրիի թատրոնի դերասանները խաղացել են նաև 2016 թվականին: Նոր բեմադրվողը իր հանգուցալուծումներով ու մոտեցումներով տարբերվելու է նախորդից։ Իսկ աճեմյանցիների հետ համատեղ խաղում են դերասաններ Հրանտ Թոխատյանն […]

̰
Գյումրիի Շիրազի հուշատուն-թանգարանի շենքը վտանգված է. փորձագետներ

12:30 13.07.2018

Գյումրիի Շիրազի հուշատուն թանգարանի շենքը վտանգված է: Այս մասին բարձրաձայնում են Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության մասնագետները, որոնք թանգարանում ուսումնասիրություններ են կատարում: Նրանց խոսքով՝ շենքի հիմքերը խոնավանում են: Նույն իրավիճակն է նաև Գյումրիի պատմական միջուկում գտնվող բոլոր շենքերում, իսկ պատճառը քաղաքի հին ջրահեռացման համակարգի՝ քյարիզների անգործությունն է: Դրանք վաղուց քարով, հողով ու ասֆալտաշերտով են ծածկվել, ինչի […]

̰
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգողը նշանակվել է ԵՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն

22:20 12.07.2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը նշանակվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նույն բուհի դասախոս, «Կոմպաս» ՀԿ-ի տնօրեն Ղարիբ Հարությունյանը: «Երբ «աղանդավորը», «սորոսից սնվողը» ․․․ դառնում է Գյումրու կարևորագույն բուհի տնօրենի ժ/պ, մնում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողությանը և աշխատակազմին շնորհավորեմ Կարեն Պետրոսյանի նշանակման […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանն այսօր Գյումրիում էր

16:55 12.07.2018

Այն գումարները, որ մարզպետարաններն ու քաղաքապետարանները, որպես աջակցություն, տրամադրում են սոցիալապես անապահով ընտանիքներին, պետք է արդյունավետ ծախսվեն: Այս մասին այսօր Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և խնամքի կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը: Այս հարցը նախարարությունը դիտարկում է խնամքի գիշերօթիկ հասատատությունների վերակազմավորման ծրագրի համատեքստում: Երեխաներին վերադարձնելու են ընտանիք, […]

̰
Գյումրիի ավագանու արտահերթ նիստին ներդրումային ծրագրեր են քննարկել

16:23 11.07.2018

Այսօր Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Օրակարգում եղել է 11 հարց: Իսկ արտահերթ նիստ նախաձեռնելու պատճառը մի քանի կարևոր՝ խնդրահարույց հարց էր: Նախ՝ քննարկվել է Գյումրիի Գործարանային 1 հասցեում գտնվող նախկին հանրակացարանի մասնաշենքը անհատույց օգտագործման իրավունքով շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշին հատկացնելու հարցը: Համայնքը նաև կառավարությանն է դիմել հանրակացարանի երկրորդ […]

̰
BACK_TO_TOP