13:42 20.09.2018
«Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերի նկատմամբ գործարար հետաքրքրությունը նվազել է: Վթարային կառույցները դիտարկվում են որպես Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու միջոց: Բայց ներդրողներին շահագրգռել չի ստացվում՝ անգամ թանգարանի ամենամեծ ու համեմատաբար լավ վիճակում գտնվող շենքերն առաջարկելով: Օրինակներից մեկն էլ Պայտաձև ամրոցն է: Լքված ու մոլախոտերով ծածկված ճանապարհը տանում է Ալեքսանդրապոլ բերդի նախկին պաշտպանական կառույցներից մեկը: Այն իր ձևով նման է […]
12:54 20.09.2018
Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացել է հայկական նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը դերասան Մհեր Մկրտչյանի զարմիկն է, որը հանդիսատեսին հայտնի է որպես «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր: «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում միախառնված է երկու ժանր՝ կատակերգությունն ու դրաման, իսկ ոզնին փոխաբերական կերպար է, որն ուղեկցում է ֆիլմի բոլոր հերոսներին: 1 […]
23:15 19.09.2018
Ենթակառուցվածքներում թերի կատարված աշխատանքները խանգարում են շինարարին Գյումրիի Շիրազի փողոցում գործ սկսել: Թեև այստեղ շինարարության մեկնարկը ուշ տրվեց շինմրցույթի ձգձգումների պատճառով , որն ավարտված պետք է լիներ 4 ամիս առաջ: Ուշ հայտարարված մրցույթն էլ պատճառ է դարձել շինավարտի ժամկետների փոփոխման: Եվ Շիրազի փողոցը միակը կլինի Կումայրի պատմական միջուկի տարածքում, որի շահագործումը կտեղափոխվի հարջորդ տարի, իսկ […]
22:00 19.09.2018
1988-ի ավերիչ երկրաշարժից երեսուն տարի անց Գյումրիում դեռևս 2500 անօթևան ընտանիք կա, որ բնակվում է տնակներում կամ վարձակալությամբ: Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում խոսելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախկինում անօթևանության վերացման քաղաքականությունը սխալ է կազմակերպվել, և խնդիրը անընդհատ մնացել է անլուծելի: Երեսուն տարիների ընթացքում մարդիկ ավելացել են, սերունդներն ու ընտանիքները մեծացել, […]
20:08 19.09.2018
Գյումրին միանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանաչ քաղաքների ընտանիքին: Բանկն աշխարհի մի շարք քաղաքներում ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ավելացմանը, էներգախնայողությանը, արտանետումների նվազեցմանը և քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը: Այս բոլոր ծրագրերն ուղղված են կլիմայական փոփոխությունների դեմ համաշխարհային պայքարին: Գյումրիում բնապահպանական ծրագիր սկսելու համար հիմք է ծառայել քաղաքի հետ Վերակառուցման […]
20:50 18.09.2018
Ջրամատակարարման համակարգում տարվող բարեփոխումները Գյումրիում տարիներ շարունակ վերաբերել են հիմնականում խմելու ջրագծերի նորացմանն ու այդպես էլ կոյուղատար համակարգին չեն հասել: Քաղաքում դեռևս կան թաղամասեր ու ավելի քան 11 փողոցներ, որտեղ կոյուղիներ չեն անցկացվել: Նորավան թաղամասի Բաղրամյան և Հունան Ավետիսյան փողոցների տներում դրանք 30 տարի է՝ բացակայում են: 100 -ից ավելի ընտանիք նման պայմաններում է ապրում: […]
12:48 17.09.2018
Բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի քանդակները տեղափոխվել են Գյումրիի հուշատուն–թանգարան, որտեղ կներկայացվեն 2 ցուցասրահում: Թանգարանին նման ժառանգություն փոխանցել է բանաստեղծի կրտսեր որդին՝ արվեստագետ Վանանդ Շիրազը: Արա Շիրազի բոլոր գործերը՝ «Հետահայաց» խորագրով, առաջին անգամ ցուցադրվել է Ազգային պատկերասրահում: Շուրջ 90 քանդակ ու գրաֆիկական պատկերներ, որոնք պահվում էին Արա Շիրազի արվեստանոցում ու երբևէ չէին ցուցադրվել, 6 ամիս […]
12:15 17.09.2018
Այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում: «Գազ 24.10» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհուն: 15 տարեկան Անի Ղուկասյանը, դպրոց հասնելու համար, քրոջ հետ փողոցն անցնելիս է եղել: Մեքենան հարվածել է նրան և մի քանի մետր այն կողմ շպրտել: Աղջիկը ստացել է բազմաթիվ վնասվածքներ […]
23:40 15.09.2018
Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ը: Միջոցառումն այս տարի ընդլայնել է սահմանները, և տանգո պարելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Իջևանում: Մեկնարկը տրվել է Իջևանից, իսկ սեպտեմբերի 15-ին արգենտինական տանգոն Գյումրիում էր: Թատերական հրապարակում ցուցադրվել է արգենտինական տանգոյի մասին պատմող փոքրիկ ակնարկային ելույթ, որից հետո վարպետության դասեր են տրվել տանգոյի սիրահարներին: «Հայաստանի և […]
18:24 15.09.2018
Գյումրիում մեծածավալ փողոցաշինական աշխատանքների ընթացքի, նախագծային թերությունների մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում խոսել են Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Սեպտեմբերի 14-ին Գյումրիի քաղաքապետարանում փակ քննարկում է կայացել՝ կապված փողոցաշինական ծրագրերի հետ: Քննարկմանը ներկա են եղել միայն շինարարության աշխղեկները, ներկա չեն եղել ո՛չ […]
16:57 15.09.2018
Սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը Ռուսաստանում նշվում է որպես Տանկիստի օր: Այս առիթով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան բաց դռների օր է հայտարարել ու բազայի տարածքում ցուցադրել զրահատեխնիկայի այն նմուշները, որոնք այժմ ռազմաբազայի ենթակայության ներքո են: Միջոցառման հատուկ հյուրերը Հայրենական մեծ պատերազմի 3 վետերաններն էին, ովքեր հնարավորություն են ունեցել նորագույն զինատեսակներին ծանոթանալ և համեմատականներ անցկացնել այն […]
01:00 15.09.2018
Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի բնակելի շենքերի պահպանությունը վտանգված է։ Երկու շաբաթ առաջ Հանեսօղլյան 22-ում փլուզվել էր երկրորդ հարկի բնակարանի կտուրը և վնասվել առաջին հարկի բնակարանի առաստաղը: Հերթական փլուզումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը: Վթարային շենքից բնակիչների տարհանման հարցը փլուզումից հետո դարձել էր հրատապ, բայց պատասխանատուները որոշել են գործընթացը հետաձգել , պատճառները փաստաթղթային են: Վթարային […]
19:05 14.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Գյումրիի Աբովյան 242 հասցեում բացվել է առաջին ներառական փուռ-սրճարանը: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են: Սրճարանի ուտեստները նրանք են պատրաստելու, մատուցելու, իսկ հաճախորդները լինելու են հասարակության բոլոր շերտերը, որոնք մեծ ցանկություն կունենան ճաշակել այս երեխաների […]
14:19 14.09.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները կանգ են առել: Բոլոր շինկազմակերպությունների համար պատճառները նույնն են: Դրանք նախագծային անհամապատասխանություններն են: Ստորգետնյա ենթակառուցվածքները փաստաթղթերով այլ խորությունների վրա են, իսկ իրականում, ինչը փորելուց հետո է պարզվում՝ մեկ այլ: Շինարարական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով: Կազմակերպությունները սպասում են նախագծային փոփոխությունների: Աշխատանքային գրաֆիկից արդեն հետ են ընկել: Լավագույն դեպքում, եթե աշխատանքներ տարվում են, […]
22:33 12.09.2018
Նախագծային թերություններն ու բնակիչների հետ անհամաձայնությունները խախտել են Գյումրիի Կոմիտաս փողոցի շինարարության ավարտի ժամկետները: Մեկ ամսից է նախատեսված փողոցի շահագործումը, բայց շինարարը չի խոստանում այն ժամանակին հանձնել: Նախ աշխատանքները ձգձգվեցին փողոցում նախագծով չնախատեսված կամրջի կառուցման պատճառով , այժմ էլ բնակչի հետ ունեն անհամաձայնություններ: Կոմիտաս փողոցում գործը հասել է մայթերի ասֆալտապատմանը, բայց շինարարությունը առաջ չի գնում մեկ բնակչի […]
18:21 12.09.2018
Այսօր ոստիկանական ուժերը մոտ կես ժամ շրջափակված են պահել «Յունիբանկի» Գյումրիի մասնաճյուղը: Ոստիկանները տարածք են ժամանել բանկի անվտանգության համակարգի ազդանշանը ստանալով: Բանկի ներսում ուսումնասիրությունները երկար չեն տևել, պարզվել է՝ ազդանշանի ահազանգը կեղծ է եղել, իսկ ազդանշանային համակարգի միանալու պատճառը եղել են փողոցաշինական աշխատանքները, որի ընթացքում շինարարները վնասել են էլեկտրամալուխները, ինչի հետևանքով երեկվանից բանկում ու մոտակա […]
23:37 11.09.2018
Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում անցկացվել է տնօրենի արտահերթ մրցույթ: Նախկին տնօրեն Արսեն Ալեքսանյանի հեռանալուց հետո արդեն 3 ամիս է` դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է։ Հիշեցնենք`Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը հասցվել է 11 […]
22:13 11.09.2018
Ավագանու անդամները նիստի մեկնարկից ամիջապես հետո սկսեցին քննարկել ու միաձայն կողմ քվեարկել այն հարցերին, որոնք առնչվում էին նվիրատվություններին ու ֆինանսական աջակցություններին: Իսկ երբ հերթը հասավ Գյումրիում եղած պետական հինգ կառույցների վերանորոգման պետական ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի համար տեղական բյուջեից պահանջվող ֆինանսական հատկացումներին, քննարկումն ակտիվացավ , ոչ միայն այն պատճառով, որ ոմանց սրտով չէր, այլև նախագծին […]
22:51 10.09.2018
Գյումրիի Սուրբ նշան եկեղեցում առաջին անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվել երգեհոնային երաժշտության հնչյունների ներքո։Երաժշտական գործիքը ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի նվերն է իր քաղաքին: Եվ իր ցանկությամբ առաջին անգամ նոր երգեհոնը փորձարկել է հենց ինքը ։ Աշխարհահռչակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի երազանքը վերջապես իրականություն է դարձել։ Գյումրեցի արվեստագետի ցանկությունն է եղել հենց այս եկեղեցում ունենալ երգեհոն , […]
22:13 10.09.2018
Այսօր Գյումրի է այցելել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Կալիֆոռնիայի ամենահայաշատ քաղաքի քաղաքապետը Շիրակի մարզպետարանում ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրված են այս ոլորտներում հետագա համագործակցությամբ : Գլենդելի ու Կալիֆոռնիայի սենատորները Գյումրիում զբոսաշրջության հեռանկարները տեսնում են քաղաքի պատմական միջուկի […]
17:30 10.09.2018
Այսօր մոտ երկու ժամ Անի համայնքի բնակիչները փակ են պահել Գյումրի-Երևան մայրուղին, ինչի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, և մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել Մարալիկ քաղաքի մոտակայքում։ Ցուցարարները մոտ մեկ ամիս է՝ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականն ու իրականացնում տարաբնույթ ակցիաներ։ Ցուցարարներին ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու պահանջ են ներկայացրել Գյումրիի և […]
18:37 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 1։40-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է Գյումրիի Շիրակացի փողոցում գտնվող Դվին ռեստորանային համալիրի հետնամասի դռան ապակին, մուտք է գործել ու տակնուվրա արել սրահը։ Հարսանյաց սրահի պահակը ձայներ է լսել ու միացրել ազդանշանային համակարգը, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: […]
13:50 09.09.2018
Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են […]
18:00 08.09.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները դեռ սահմանափակվում են եզրաքարերի տեղադրմամբ ու փողոցների փակման կամ երթևեկության փոփոխության պատճառ չեն դարձել։ Փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն իրականացնող մարմնի համակարգող Արա Մելիքջանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում խոսել է նաև հետագա աշխատանքների մասին, որոնք շուտով մեկնարկելու են։ Փողոցներում դրանք փուլ առ փուլ են իրականացվելու, որպեսզի չխոչընդոտեն երթևեկին։ «Որպեսզի երթևեկությունը կաթվածահար չլինի, որովհետև […]
13:48 08.09.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները որոշ հատվածներում կանգ են առել։ Երկրաշարժից հետո անկանոն եղանակով անցկացված ստորգետնյա ենթակառուցվածքները խնդրներ են ստեղծել շինարարների համար: Փորման աշխատանքների ընթացքում պարզվում են, որ էլեկտրամալուխների ու ջրակոյուղատարների խորությունները չեն համապատասխանում նախագծերին՝ որոշ տեղերում էլ դրանք կան, բայց նախագծում չկան: Նախագծային ու ենթակառուցվածքային թերությունները շինարարության ավարտի ժամկետների հետաձգման պատճառ կարող են դառանալ: Սա Գյումրիում […]
18:58 07.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում, ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական […]
16:10 07.09.2018
Զբաղվածության պետական գործակալությունը հերթական տոնավաճառն է այսօր անցկացրել Գյումրիում, որտեղ 33 գործատու 360 թափուր աշխատատեղ ունի, որոնք համալրելու համար որակյալ կադրեր է փնտրում: Մասնակից գործատուների ցանկը գրեթե չի փոխվել, նույնն է նաև գործատու-գործազուրկ հարաբերակցությունը՝ գործազուրկների թիվը մի քանի անգամ գերազանցում է թափուր աշխատատեղերի քանակը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ավելի շատ պահանջարկ կա սպասարկման […]
14:26 07.09.2018
Գյումրիի Բուլվարային թաղամասն աչքի է ընկնում ոչ միայն նրանով, որ քաղաքի բարձրահարկ՝ 9-հարկանի շենքերը միայն այստեղ են պահպանվել, այլև իր մեկուսի դիրքով: Քաղաքի կենտրոնը ծայրամասին կապող նորմալ ճանապարհ չունի: Փողոցների փոսերն էլ ավելի են մեծացրել այդ հատվածով հաճախակի անցնող Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան: Սա, ի դեպ, պատճառաբանություններից մեկն է, որ թաղամասում փողոցաշինական ծրագրեր կյանքի […]
23:10 06.09.2018
Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախումբն արդեն նոր շենք ունի: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը՝ ժողգործիքների պետական նվագախմբի նոր տեսաձայնասկավառակի շնորհանդեսին: Վերջապես երկար քննարկումներից ու տարաձայնություններից հետո հայտարարվել է նվագախմբի նոր հասցեն: Երկհարկանի կառույցը Խրիմյան Հայրիկ հասցեում է, որը 88-ի աղետից հետո դատարկ է մնացել: Շենքը հիմա վերանորոգման կարիք ունի, որից հետո […]