22:16 04.10.2018
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի պայմանները չեն համապատասխանում պահանջվող չափորոշիչներին: Հիվանդասենյակները գերբեռնված են, լոգարանները՝ քիչ, զբոսանքի համար նախատեսված վայրեր գրեթե չկան: Մի քանի ամիս առաջ կենտրոնում անցկացված ստուգումներով այս թերություններն են հայտնաբերել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնագետները: Դրանից հետո լուծվել է միայն խոհանոցի տաք ջրի խնդիրը, իսկ մնացածի համար կենտրոնին ավելի շատ գումարներ էին հարկավոր […]
17:57 04.10.2018
Այսօր առավոտից Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանի մուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ այսօր արդեն համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ […]
12:55 04.10.2018
Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանի մուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ այսօր համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ Գևորգյանին շարունակել աշխատանքը։ […]
00:12 03.10.2018
Հոկտեմբերի 2-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Աշոցքի դատարանի 7 կարգադրիչներով գործադուլ են արել՝ փակելով Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին Բարձրագույն դատական խորհրդի ընդունած նոր որոշման դեմ, համաձայն որի՝ 7 կարգադրիչները տեղափոխվելու են աշխատանքի Գյումրի՝ մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Մարզի առաջին ատյանի Աշոցքի դատարանը ունի մեկ նախագահ և 7 կարգադրիչ: Երեք օր առաջ կարգադրիչները ծանուցում […]
21:52 02.10.2018
Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվել։ Ժամը 19։00-ից գյումրեցի ցուցարարներն սկսել են հավաքվել Թատերական հրապարակում, նրանք պահանջում են Ազգային ժողովի լուծարումը։ Այս պահին ցուցարարները երկու մասի են բաժանվել։ Մի մասը մնացել է Թատերական հրապարակում ու փակ է պահում փողոցը, մյուս մասը իրազեկման ավտոերթ է սկսել քաղաքով։ Նրանք անցնում են քաղաքի փողոցներով ու միանալու կոչեր են […]
20:40 02.10.2018
Գյումրիի քաղաքապետարանում այսօր սգո մատյան է բացվել, որտեղ ֆրանսահայ սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրին ուղղված իրենց երախտիքի խոսքերը, գրառումները կարող են թողնել գյումրեցիները։ Մատյանում առաջին գրառումը կատարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այնուհետ նա իր խոնարհումը բերեց մեծ հայի հիշատակին։ Գյումրեցիները սգում են Շառլ Ազնավուրի կորուստը, մի մարդու, ով քաղաքի կողքին կանգնեց իր ամենադժվարին պահին՝ 1988-ի երկրաշարժի […]
22:26 01.10.2018
Այսօր Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրրի հիշատակին։ Ազնավուրի արձանի մոտ են հավաքվել բազմաթիվ գյումրեցիներ։ Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել աշխարչհահռչակ շանսոնյեի հիշատակին, մոմավառություն կազմակերպել, մատուցվել է նաև հոգեհանգստի կարգ։ Շառլ Ազնավուրին Գյումրիում հիշում են ոչ միայն որպես աշխարհահռչակ հայի, երգչի, հասարակական գործչի ու բարերարի, այլ առաջին հերթին մարդու, ով քաղաքի կողքին էր […]
07:19 01.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է իմացել, որ երեկ Գյումրիի օրն էր։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բացթողմանը՝ ասելով, որ դա նշանակում է՝ ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Վարչապետը խոստացել է գտնել ու պատժել նրան։ «Սիրելի՛ գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ […]
00:14 01.10.2018
Սամվել Մուրադյանի գերդաստանը դեռ 1961 թվականից ֆայտոն է ունեցել ու ամեն օր շրջել է քաղաքի փողոցներով․ սկզբում՝ պապը, հետո՝ հայրը, հիմա էլ ինքն է շարունակում ավանդույթն ու Գյումրվա կառքով շրջում հրապարակում: «Գյումրեցիք սիրենգը ֆայտոն, ըդիգ նշանակություն չունի նստինգը, չեն նստի, բայց կուրխնան, օր տեսնինգը ֆայտոնը քաղաքով կֆռա»,- պատմում է ֆայտոնչի Սամվել Մուրադյանն ու Սուրբ Յոթվերք […]
21:58 30.09.2018
Գյումրիի բոլոր փողոցներում ու հարակից թաղամասերում այսօր տոնական տրամադրություն էր: Արվեստների, արհեստների ու հումորի քաղաքը հյուրերին ու զբոսաշրջիկներին էր ներկայացել իր վարպետների ձեռագործ աշխատանքներով, իսկ Վարդանանց հրապարակում էլ երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Գյումրվա ավանդական ֆռռիկի՝ հոլի խաղային ցուցադրություն, ինչը գրավեց հատկապես երևանցի Աստղիկ Սահինյանի ուշադրությունը, ով ամուսնու հետ մասնակցում էր քաղաքի օրվա առթիվ կազմակերպված տոնական […]
21:23 30.09.2018
Գյումրիի օրվա տոնակատարությունների շրջանակում «Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Հուշեր. Համազասպ Պիճիկյան» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գյումրեցի հայտնի նկարչի տարբեր տարիների աշխատանքները, իսկ սրահներից մեկում էլ առանձնացվել էին քաղաքի կոլորիտը պատկերող նկարները: Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր ժանրերում ստեղծագործող 43 նկարիչներ ու լուսանկարիչներ, նրանցից շատերը վարպետի ընկերներն ու աշակերտներն են եղել: Ցուցահանդեսին ներկա էր […]
18:14 30.09.2018
Այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը։ Թե քանի տարեկան է հնագույն քաղաքը, հստակ տեղեկություններ չկան։ Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները 7-րդ դարին են թվագրվում: Պեղումների ժամանակ քաղաքի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ ու բնակավայրեր, ինչը հաստատում է, որ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական և հետո նորից Գյումրին հնագույն բնակավայր է: Քաղաքի տոնական օրը բացվեց առավոտ […]
13:38 30.09.2018
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է «Իմ քայլը»։ Դեռևս հայտնի չէ`ով է արձանի հեղինակը, հայտնում է Hraparak.am-ը։ Հենց այսպիսի տեսքով է Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսել իր քայլարշավը Գյումրիից`14 օրում անցնելով մի քանի մարզերով, և ապրիլի 13-ին հասել Երևան։
18:30 29.09.2018
Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության նորակառույց Կումայրի բաժնում ժամանակավոր տեղակայվելու է նաև ճանապարհային ոստիկանությունը, մինչև կլուծվի նոր տարածքի հատկացման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Խնդիրը ոստիկանապետը քննարկել է ոստիկանության Կումայրիի նորակառույց շենքում անցկացրած փակ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են մարզային ոստիկանության բոլոր բաժանմունքների պետերն ու աշխատակիցները, մարզային և […]
15:28 29.09.2018
Մի քանի տարի առաջ «Սաստեքս» ընկերությունը խոստանում էր Գյումրիում ստեղծել 600-900 աշխատատեղ, բայց մինչ օրս այդ խոստումները չեն կատարվել. պատճառաբանությունը նույնն է՝ կարի արտադրություն կազմակերպելու համար նախատեսված սարքավորումները ճանապարհին են և դեռ Հայաստան չեն հասել: Գործարարին կառավարությունը տրամադրել էր Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը, որի վերակառուցման ու արտադրական գործունեության հարմարեցման շինաշխատանքները նախատեսվածից երկար ընթացք ունեցան: […]
18:38 28.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրիի դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 6-ին բացում է 153-րդ թատերաշրջանը։ Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրեն Տիգրան Վիրաբյանը նոր թատերական նախաձեռնություններից բացի, խոսել է նաև սոցիալական ծրագրերի մասին։ Թատրոնի աջակցման հիմնադրամը մինչև տարեվերջ 4 դերասանի բնակարան կհանձնի։ Բարերարի անունը թատրոնի տնօրենն առայժմ չի բարձրաձայնում, բայց նշել է, որ […]
17:53 28.09.2018
Գյումրեցի 45-ամյա Մարգարիտ Գրիգորյանը 7-րդ երեխան է ունեցել: 2 կգ 900 գրամ քաշով, 50 սմ հասակով նորածինը տղա է, ընտանիքի 3-րդ արու զավակն է։ Բազմազավակ ընտանիքում մեծ երեխան 25, իսկ փոքրը հինգուկես տարեկան է։ 3 չափահասներից 2-ն ամուսնացած են։ Բազմազավակ մայրիկին այսօր շնորհավորելու էր եկել Շիրակի մարզպետը: Իսկ արտառոցն այն է, որ կինը չի էլ […]
15:19 28.09.2018
Այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային ծրագրով իրականացվող փողոցաշինական ծրագրում ի հայտ եկած խնդիրների ու թերությունների մասին խոսելիս վստահեցրել է, որ դրանք արագ կշտկվեն, իսկ շինարարության հնարավոր ձգձգումներն ու ժամկետների խախտումներն ինքն էլ չի բացառում: Ըստ քաղաքապետի՝ վերջնաժամկետների խախտման պատճառը կարող է լինել նաև եղանակը։ Սամվել Բալասանյանը պատասխանել […]
21:39 27.09.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ այս գործով կա 4 ամբաստանյալ: Նրանցից 1-ը` Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցի տարածքը վաճառելու և 1600 դոլար գումար ստանալու մեջ: Մյուս 3-ը՝ գերեզմանափորներն ու գերեզմանոցի աշխատակիցը, մեղադրվում են հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին անարգելու մեջ: Դատավարությունը վկաների […]
19:26 27.09.2018
Հայ-ռուսական միացյալ զորքեր ունենալու մասին որոշումը հաստատվել է 2000 թվականին հայ-ռուսական միջպետական համաձայնագրով: Զորամիավորման կազմի մեջ են մտնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, սահմանապահ զորքերը, ինչպես նաև հայկական զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ: Այսօր ռուսական ռազմաբազայի տարածքում միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում հայ և ռուս զինծառայողները ցուցադրական վարժանքներ են ներկայացրել, շարահրապարակով համատեղ շքերթով անցել, իսկ […]
17:16 27.09.2018
Այսօր «Գյումրի» բժշկական կենտրոնում բացվել է Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան ակնաբուժական կենտրոնը: Այն Հանրապետությունում չորրորդն է, նման կենտրոններ արդեն գործում են Իջևանում, Սպիտակում, Կապանում: Կենտրոնը հագեցած է համապատասխան ակնաբուժական սարքավորումներով ու վիրահատարանով: Այսուհետ կիրականացվեն կատարակտայի վիրահատություններ։ Կենտրոնը բացվել է «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ, որն արդեն 15 տարի է՝ Հայաստանում իրականացնում է «Լույս հայի […]
20:08 26.09.2018
Վարկային ու դրամաշնորհային ծրագրով Գյումրիի փողոցների վերակառուցման աշխատանքները մի մասում դանդաղել են, որոշ հատվածներում՝ դադարեցվել: Պատճառները նույնն են, իսկ հետևանքները դեռ չեն վերացվել: Նախագծային թերություններից բացի՝ մեղքի բաժին ունեն նաև շինարարները: Որոշ հատվածներում անորակ աշխատանքի պատճառով կրկնակի աշխատանք է կատարվելու: Բայց, ընդհաուր առմամբ, ծրագիրը ժամկետներից շեղվում է հիմնականում պատվիրատուի, հանրային ծառայությունների օպերատորների և նախագծողի չհամաձայնեցված […]
18:20 26.09.2018
14 տարի առաջ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց քնած հայ սպային ու սեփական երկրում արժանացավ հերոսի կոչման, ինչն ապացուցում է, որ հաղթանակի ու խաղաղության ընկալումները Հայաստանում ու Ադրբեջանում տարբեր են։ Խաղաղության կոչ անելու ու Գուրգեն Մարգարյանի հիշատակը հարգելու համար այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի է […]
16:43 26.09.2018
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում […]
16:03 26.09.2018
Անի համայնքի բնակիչներն այսօր մի քանի ժամ փակել էին Գյումրի- Արմավիր մայրուղին՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու նրա թիմակիցների հրաժարականը։ Այս կերպ ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել նաև այն համայնքների վարչական ղեկավարներին, ովքեր օրեր առաջ, ի պաշտպանություն Արտակ Գևորգյանի, գնացել էին Շիրակի մարզպետարան ու գոհունակություն հայտնել նրա աշխատանքից։ Ոստիկանների միջամտությունից հետո Լուսաղբյուր գյուղի մոտ […]
17:12 25.09.2018
Գյումրիի ծննդատունը նոր տնօրեն ունի: Այսօր կայացել է թափուր պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 4 թեկնածու, բոլորն էլ ծննդատան աշխատակիցներ, բայց նրանցից միայն երկուսն էր մրցույթին ներկայացել՝ ծննդատան բժիշկներ Լիանա Աբրահամյանը և Էդգար Սուքիասյանը: Մյուս երկուսը, այդ թվում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թեկնածությունն առաջադրել են, բայց մրցույթին չէին եկել: Տնօրենի ընտրությունն անցկացվել […]
16:58 22.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Գյումրիի կետրոնական հրապարակում քայլերթ էր կազմակերպվել սահմանափակ կարողություններով անձանց մասնակցությամբ: Այն կարևոր ուղերձ ուներ՝ «Նայի՛ր մարդուն, ոչ թե սայլակին»: «Հասարակությունում բոլորն են հավասար» և այլ գրություններով պաստառներով հաշմանդամություն ունեցող անձինք դուրս են եկել փողոց: Այս քայլարշավն ուղղված էր անհավասար իրավունքների բարձրաձայնմանն ու լուծմանը։ Գյումրիի կենտրոնական հրապարակով շրջելն էլ է անհարմար սահմանափակ […]
15:41 22.09.2018
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար։ Երկու մարդատար մեքենա (BMW և ՎԱԶ մակնիշի) դեմ առ դեմ բախվել են, ինչի մասին կարելի է եզրակացնել մեքենաների ջախջախված առաջամասերից։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։
18:14 21.09.2018
Գյումրիում մեկնարկել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովը: Եռօրյա գիտաժողովի վայրը պատահականորեն չի ընտրվել: Այն 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին է նվիրված: Արտերկրից ժամանած հայտնի բժիշկներն իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները կփոխանցեն հանրապետության տարբեր մարզերից գիտաժողովին մասնակցող բժիշկներին: Ուռուցքաբանություն, ներքին օրգանների հիվանդություններ, առողջ ապրելակերպ. այս երեք թեմաների շուրջ բանախոսները զեկույցներ ու դասախոսություններ են վարելու։ […]
16:49 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանն ամենամյա պարգևատրումների արարողություն են անցկացրել: Պատվոգրերի և հուշանվերների են արժանացել գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, սպորտի ոլորտներում իրենց աշխատանքով աչքի ընկած անձինք: 1991 թվականին երկիրը պատերազմի մեջ էր ու անկախությունն ամրապնդելու գործում, լուրջ փորձության պահին, հենց ազատամարտիկները եղան երկրի առաջին պաշտպանները։ Գյումրեցի ազատամարտիկ Արա-Գեղեցիկ Հայրիկյանն […]