14:44 12.03.2019
Ռուսաստանի Հարավային զինվորական շրջանի ավելի քան 200 հրթիռային և հրետանային ստորաբաժանումներ տեղակայվել են 20 զորավարժարաններում` դաշտային զորավարժություններ անցկացնելու համար: Վարժանքներին ներգրավված է ամբողջ ռազմական շրջանը՝ Ռուսաստանի հարավը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմում ու Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազաները, հայտնում է «Ռազմինֆո»-ն: Դաշտային հավաքները կտևեն 1 ամիս, որի ընթացքում նախատեսված է անցկացնել ավելի քան 200 […]
01:02 12.03.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը […]
11:46 11.03.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Գյումրի […]
19:44 09.03.2019
2010 և 2012 թվականներին Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում կառուցված բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի: Գործընթացը երկու տարուց ավելի է` դադարեցված է: Պատճառը քաղաքաշինության պետական կոմիտեի հաշվեկշռից քաղաքապետարանին փոխանցման պրոցեսն էր, որը ձգձգվում էր: Շենքերը հիմա քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց բնակարանների սեփականաշնորհումը վերսկսելու համար ավագանու որոշում է պետք: Ընդհանուր առմամբ, Մուշ 2-2 թաղամասում դեռ 494 բնակարան սեփականաշնորհված չէ […]
17:30 09.03.2019
Նախօրեին Գյումրիի կայարանամերձ հրապարակի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դեռ կասկածյալներ կամ ձերբակալված անձինք չկան, SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում շարունակվում են գործողությունները ծեծկռտուքի մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը` ժ. 01.00-ի սահմաններում: Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով, […]
14:24 09.03.2019
Երեկ` մարտի 8-ի ուշ երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրիի «Կարոնա» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ տուժած: Սուպերմարկետի աշխատանքային օրվա ավարտին` կեսգիշերի սահմաններում, 2 անձինք ալկոհոլի ազդեցության տակ խանութ են մտել, ինչ-որ հարցի շուրջ վեճ են սկսել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Կտրած-ծակած վերքերով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
15:25 08.03.2019
Այսօր` գիշեր ժամը 01։20-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած վերքով անգիտակից վիճակում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 22-ամյա Ռաջան Կաժիմիրովը: Տուժածը ստացել է աջ թոքի հյուսվածքի վնասվածք, ինչի հետևանքով ունեցել է արյունահոսություն և շնչառության հետ կապված խնդիրներ։ Նրան անհապաղ վիրահատել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր առավոտյան արդեն վերականգնվել է զինծառայողի գիտակցությունը: Հայտնի է […]
12:14 08.03.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 8-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը […]
20:29 07.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, […]
23:59 06.03.2019
Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքի ապամոնտաժման և 3 բնակիչներին խիստ վթարային շենքից տեղափոխելու խնդրին: Հիշեցնենք, որ 3 տարեց բնակիչները հրաժարվում են շենքից դուրս գալ, ժամանակավոր բնակության տեղով ապահովելու հարցն էլ դեռ չի լուծվում: Այժմ հրատապ է նաև շենքի ապամոնտաժման և վերջին փլուզումից հետո տարածքը քարերից ու բետոնե սալերից մաքրելու […]
20:16 06.03.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը բարձրացրեց Գյումրիի տնակներում մարդկանց հաշվառման խնդիրները. նրա խոսքով՝ քանի որ այդ տնակները ժամանակավոր բնակարաններ են համարվում, ապա դրանց բնակիչները գրանցվում են ուղղակի հասցեի փողոցով՝ առանց մանրամասնությունների։ Բաղդասարյանը ասաց, որ սա որոշ դեպքերում խնդիրներ է առաջացնում զինծառայության կազմակերպման, ինչպես նաև նպաստների ստացման հետ կապված։ […]
17:19 06.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Մեղրու տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նրան հետաքրքրում էր՝ ո՞ր փուլում են, ի՞նչ զբաղվածություն ունեն, ինչո՞վ են զբաղված: Բագրատյանին նաև հետաքրքրում էր՝ Շիրակի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի կազմակերպելու հնարավորություն կա՞ արդյոք: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Մեղրու տնտեսական […]
15:39 06.03.2019
Գյումրիի «Բեռլին» և իտալական պոլիկլինիկաների տնօրենների թափուր տեղերի համար անցկացվել են մրցույթներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնի համար կար 5 հավակնորդ, մրցույթի փուլերը կարողացել է հաղթահարել 2 թեկնածու, հաղթել է Սարգիս Հովհաննիսյանը: Նա աշխատում է Երևանի բժշկական համալսարանի արյունաբանական ամբիոնում։ Իտալական պոլիկլինիկայի տնօրենի մրցույթի մասնակցության 2 հայտ էր ներկայացվել։ Հայտատուներից մեկը` Գյումրիի […]
09:51 06.03.2019
Մարտի 4-ին` ժամը 17:50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. […]
23:41 05.03.2019
Գյումրիի կանաչապատ տարածքները նորմայից մոտ կրկնակի պակաս են, իսկ գլխավոր հատակագծով նշված կանաչ տարածքների մեծ մասը կառուցապատված է: Սա անկանոն կառուցապատումների և կանաչապատման հստակ ծրագրերի բացակայության հետևանք է: Այսպիսի կարծիք են հայտնել մասնագետները, որոնք այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում քննարկել են Գյումրին կանաչապատելու անհրաժեշտությանը և հնարավորություններին վերաբերող հարցեր: Ամեն տարի Գյումրիի քաղաքապետարանից կանաչապատման համար հատկացվում է […]
22:43 05.03.2019
Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ այսօր Գյումրիի թիվ 19 դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրու առջև ծաղիկներ են խոնարհել մարտական ընկերները, երիտասարդ երկրապահները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը բացառիկ դեր է ունեցել ազգային բանակի կազմավորման և նորանկախ պետության կայացման գործում: Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից էր: Այսօրվա սերունդը լավ […]
19:39 05.03.2019
Մարտի 1-ին` ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը: «Հազար ենք ասել, մի՛ փորձարկեք գնացքները ամրության առումով, իրենք ամուր են, ծանր են ու արդեն արագընթաց: Մի՛ արեք […]
17:07 05.03.2019
30 տարի է`Տեքստիլ արտադրական կոմբինատը չկա, բայց հանրակացարանի ու դրանում ապրողների պատմությունը դեռ շարունակվում է: Ամեն տարի ու տարվա մեջ մի քանի անգամ գրանցվող փլուզումներից հետո շինարարական աղբի տարածքն ավելի է ընդարձակվում: Շենքի 3-րդ և 4-րդ հարկերում տեղի ունեցած փլուզման հետքերը 5 օր է՝ մնում են: Քարակույտերն ու սալերը փակել են մայթի կեսը: Այն, ինչ արվեց փլուզումից […]
23:48 04.03.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանն այսօր դարձյալ խոսել է հիմնադրամում ստեղծված իրավիճակի ու իր գնահատմամբ` կատարված ենթադրյալ չարաշահումների մասին: Հիշեցնենք, որ Մհեր Խաչատրյանը չարաշահումներ թույլ տալու մեջ մեղադրեց նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին: Իր այս հայտարարությունից հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն անցկացրել է ներքին աուդիտ, որի արդյունքների մասին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հիմնադրամի նախկին […]
19:51 04.03.2019
Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը Գյումրիի Տեքստիլ թաղամասից կտեղափոխվի Նորավան թաղամաս: Մարզադպրոցին հատկացվել է նոր մասնաշենք,որի վերանորոգման համար քաղաքային բյուջեից կծախսվի 21 միլիոն դրամ: Նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, որի ավարտից է կախված շինմրցույթի անցկացումը: Բայց այս ընթացակարգերը չեն խանգարում մասնաշենքից աղբի տեղափոխման կամ միջնապատերի քանդման աշխատանքների ձեռնարկմանը, որոնք մարզիկներն ու մարզիչներն […]
12:50 04.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Շիրակի թեմի առաջնորդին՝ վերջերս արքության աստիճանի արժանանալու առիթով և նշել, որ այն սրբազանի տարիների վաստակի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ սիրո ու նվիրումի գնահատանքն է: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ […]
23:24 01.03.2019
Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածին հարակից գնացքի գծերի վրա բախվել են Սուրեն Հարությունյանի վարած Ford մակնիշի 35 VV 618 համարանիշի և Եփրեմ Վարդանյանի վարած Գյումրի-Երևան մարդատար ЭП2Д 0003 համարանիշի էլետրագնացքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Սկզբնաղբյուրը հայտնում է, […]
22:10 01.03.2019
Այսօր` ժամը 16-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մովսես Խորենացի և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում: Միմյանց են բախվել «Գազ 24-10» և«BMW» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով դեմքի վնասվածքներ է ստացել «Գազ 24-10» մակնիշի մեքենայի ուղևոր, Մայիսյան գյուղի բնակիչ 75-ամյա Վեներա Ներսիսյանը: Նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: «Գազ 24-10» մակնիշի մեքենայի 80-ամյա վարորդ Միշա Ներսիսյանի […]
16:54 01.03.2019
Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում օրը նշվում է 1994-ից, երբ ՀՀ-ն դարձավ Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ: Այսօր Հանրապետության բոլոր մարզերում փրկարարական ուսումնավարժանքներ են անցկացվում, որոնց միջոցով քաղպաշտպանության տեսական գիտելիքները կիրառում են գործնականում: Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցում ուսումնավարժանքի սցենարով աշակերտները տարհանվել ու պատսպարվել են պայմանական օդային հարձակումներից: Պայմանական սցենարով հնչում է ընդհատվող […]
15:01 01.03.2019
Շիրակի մարզպետի որոշմամբ` այսօր աշխատանքից ազատվել է Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը։ Նրան աշխատանքից հեռացնելու հիմք է ծառայել Շիրակի մարզի դատախազի միջնորդությունն ու կրթության և գիտության նախարարի առաջարկությունը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա ամռանը Գյումրիի թիվ 19 դպրոցում քրեական գործ էր հարուցվել գումարներ յուրացնելու համար։ Ըստ այդմ` 12 […]
01:24 01.03.2019
Հերթական փլուզումը Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքում: SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ շենքը 4-րդ աստիճանի վթարային է ու բազմակի փլուզումների է ենթարկվել: Չնայած խիստ վտանգավոր լինելուն՝ շենքում շարունակում են բնակվել երեք ծեր կանայք: Փլուզումն էլ տեղի է ունեցել չբնակեցված հատվածում, որը, սակայն, մոտ է սենյակներին: Բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձայներ են […]
00:33 01.03.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Գարեգին Նժդեհ պողոտայի վրա գտնվող հայտնի հանրակացարանը փլուզվել է: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված շենքում, որը վթարային է, երկու ընտանիք է ապրում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
23:28 28.02.2019
Սումգայիթի ոճրագործությանը զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակն այսօր հարգել են Գյումրիում, ծաղիկներ են խոնարհել Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգում տեղադրված խաչքարին: Ծաղկեդրմանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները: Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված խաչքարի հեղինակը վաստակավոր քանդակագործ Զավեն Կոշտոյանն է։ «Հայրս պատմում էր,որ երկրաշարժի ժամանակ հուշարձան-խաչքարը շրջվել ու կոտրվել էր, բաժանվել բազմաթիվ մասերի: Հետո հայրս նորից վերականգնեց խաչքարը, […]
01:10 28.02.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում նոր զարգացումներ են: Երեկ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներն են եղել: Հիշեցնենք՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին կոռուպցիոն չարաշահումների մեղադրանք էր ներկայացրել: Այս մասին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես է եկել ֆեյսբուքյան հայտարարությամբ: «Տեղեկացնում ենք, որ «Գյումրին […]
19:30 27.02.2019
Գյումրիի ծայրամասում՝ Բուլվարային թաղամասի շենքերի մոտից քարուքանդ ճանապարհը տանում է քաղաքային աղբանոց: Փողոցից մինչև աղբավայր 1 կմ ճանապարհ է, որն ամեն օր աղբատար մեքենաները 3 անգամ մտնում ու դուրս են գալիս ու այս ճանապարհի պատճառով ամեն օր շարքից դուրս գալիս: Տարածքի հեռվից երևացող ծուխն այն ձորից է դուրս գալիս, որտեղ լցվում է քաղաքի ամբողջ աղբը: […]