TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Գյումրի

Վթար Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

10:34 24.03.2019

Մարտի 23-ին՝ ժամը 20:26-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Լ.Գ., ծնված 1965թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում

21:44 23.03.2019

Այսօր՝ մարտի 23-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Մովսես Խորենացի փողոցում: Ժամը 18:30–ի սահմաններում, փողոցի  խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 35 RU 786 համարանիշի և BMW մակնիշի  35 AO 052 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հարվածել մայթին կայանված Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներին: SHANTNEWS.am-ի թղթակիցը […]

̰
Ապօրինի ծառահատումներ Գյումրիի ծայրամասային թաղամասում

21:29 23.03.2019

Գյումրիի Սևերսկի թաղամասում հաստաբուն ու երիտասարդ մեկ տասնյակից ավելի ծառեր են հատվել: Մարդկանց աչքից հեռու կատարված ծառահատումը քաղաքի ծայրամասում է, տարածքն էլ բնակեցված չէ: Կատարվածը ապօրինություն է: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կումունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը: «Գյումրիի քաղաքապետարանը բնապահպանական նորմերին համապատասխան սանիտարական էտ է կատարում փողոցաշինական աշխատանքների համար: Էտը կատարվում […]

̰
Ինչպես փրկել հին ազգային խաղերը մոռացությունից․ մրցույթ Գյումրիում

23:58 22.03.2019

«Ազգային խաղերի զարթոնք» խորագրով մարզամշակութային մրցույթ է անցկացվել Գյումրիում, որի մասնակիցները դպրոցականներն էին: Այսպիսի նախաձեռնություններով կազմակերպիչները համոզված են, որ կարելի է մոռացությունից փրկել հին հայկական ազգային խաղերը: Գաղափարն էլ ծագել է անցած տարի, երբ դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները բացօթյա դաս են անցկացրել ու ներկայացրել ազգային խաղերը: Դրանցից մի քանիսը մրցութային խաղերի ցանկում էին: Հայկական ավանդական քոչարին […]

̰
«Փորձում եմ այնպես անել, որ Գյումրին միջազգային մշակութային ժառանգություն ճանաչվի». ՀՀ նախագահ

23:29 22.03.2019

Գյումրիի պատմական միջուկը հնարավոր է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ վերականգնել: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարվա նոյեմբերին խոսել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ: Միջազգային կառույցի ուշադրությունն էր հրավիրել Գյումրիի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Դրանցից շատերը վթարային են ու նախագահը ցանկալի էր համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման գործում: Գործընթացը […]

̰
«Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է». Արմեն Սարգսյան

21:59 22.03.2019

Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա այսօր հերթական անակնկալ այցով Գյումրիում էր։ Արմեն Սարգսյանը շրջել է Գյումրիի պատմական փողոցներով և ևս մեկ անգամ նշել, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին Գյումրիում կա,  չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։ «Ամեն […]

̰
Գյումրիի կրթամշակութային 3 կառույց նախատեսվում է տեղակայել քաղաքապետարանի նկուղային հատվածում

20:00 22.03.2019

Գյումրիի Սերգեյ Համբարձումյան 35 շենքը 30 տարի է, ինչ կենտրոնական գրադարանի անփոփոխ հասցեն է, գրադարանը այստեղ է տեղավորվել 1988-ից հետո: Այն քաղաքի պատմամշակութային` 19-րդ դարի վերջի կառույցներից մեկն է, եղել է մանկապարտեզ: Պատմական շենքի պատերին արտաքինից քարաթափումներ են, իսկ ներսում` հենց մուտքի մոտ, փայտե առաստաղն արդեն կախվել է բաց տանիքի պատճառով: Տեղումների ազդեցությունն էլ պարզ […]

̰
Մեր սիրելի նախագահը մեզ չի մոռանում. Արմեն Սարգսյանը կրկին Գյումրիում է

18:37 22.03.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Գյումրիի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան, այդ մասին գրված է սրճարանի ֆեյսբուքյան էջում. «Գյումրիում նոր ֆիլմ է նկարահանվում, մի փոքր դրվագ էլ՝ «Արեգակ»-ում: Իսկ մեր սիրելի նախագահը մեզ չի մոռանում»:

̰
Գյումրիում կատարված խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել 3 անձի նկատմամբ

13:18 22.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է […]

̰
Գյումրիի կենտրոնը UNESCO-ի ցուցակում ընդգրկվելու հայտ է ուղարկվելու․ Նազելի Ղարիբյան

19:04 20.03.2019

Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց եղավ Գյումրիի կենտրոնը որպես պատմամշակութային ժառանգության հուշարձան ճանաչելու մասին։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանն ասաց, որ այդ հարցում արդեն լավ նորություն կա՝ իրենք հայտ են ուղարկել Գյումրիի և Շիրակի ղեկավարություններին այդպիսի նախաձեռնությամբ։ «Նաև UNESCO ենք պատրաստվում ուղարկել, որպեսզի Գյումրու կենտրոնը ընդգրկվի պատմամշակութային հուշարձանների ցանկում նախ, ինչպես […]

̰
Տնակների հաշվառման հանձնաժողովը արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում

18:28 20.03.2019

Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանները հաշվառող աշխատանքային խումբը, որը ստեղծվել է վարչապետի հանձնարարականով, Գյումրիում մեկ շաբաթից արտագնա նիստ է անցկացնելու: Սա էլ վարչապետին SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերից մեկն էր, որին այսօր անդրադարձել է Գյումրիի քաղաքապետն իր ասուլիսում: Հիշեցնենք, որ տնակները հաշվառելու հանձնարարականը վարչապետը տվել էր դեկտեմբերի 7-ին  Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում: Գյումրիի քաղաքապետարանն […]

̰
SHANTNEWS.am-ի թղթակցի հարցից հետո վարչապետը զանգահարել է Գյումրիի քաղաքապետին

18:14 20.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին հավատարմագրված 80 լրատվամիջոցներից միայն SHANTNEWS.am-ի լրագրողը հարց ուղղեց Գյումրիի երկու կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում էին փողոցաշինությանն ու անօթևանությանը: Փողոցների վիճակը, շինարարության ընթացքն ու ավարտի ժամկետները հստակեցնելու համար վարչապետը խոստացավ զանգահարել Գյումրիի քաղաքապետին: Հեռախոսազրույցը կայացել է այսօր առավոտյան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Բալասանյանը: […]

̰
Գյումրիում, Անի և Արթիկ համանքներում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում

21:20 19.03.2019

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա փետրվարի վերջին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության տարածքային ստորաբաժանումներին տրվել էին այս հանցատեսակի կանխարգելմանը, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ այս համատեքստում ամենասերտ գործակցությունը ծավալելուն և նման […]

̰
Ե՞րբ է լուծվելու Գյումրիի փողոցների հարցը, և ե՞րբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում. SHANTNEWS.am-ի հարցը վարչապետին

14:40 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ երբ է լուծվելու Գյումրիի անբարեկարգ փողոցների հարցը, նաև՝ երբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի: «Գյումրիի փողոցների վիճակը շատ վատ էր, հիմա ավելի վատ է, փողոցներ են քանդվում, որ կառուցվեն, բայց չկա հստակ նախագիծ և ժամանակացույց: Նաև տնակների […]

̰
Գյումրին դեռ տեխնոքաղաք չէ․ ծրագրավորողներն էլ արտագաղթում են Երևան

22:07 18.03.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ Շիրակի մարզի տնտեսության զարգացման հիմքը։ Նման համոզմունք ունի Շիրակի մարզպետը: Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ոլորտում խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորություններ թեև կան, բայց ըստ մարզպետի՝ համակողմանի մոտեցում է պետք ոչ միայն Գյումրիից Երևան ծրագրավորողների հոսքը կանխելու, այլև կրթության որակը բարձրացնելու […]

̰
Ցեխ ու անանցանելի ջրափոսեր Գյումրիի կենտրոնական ու երկրորդային փողոցներում

21:28 18.03.2019

Գյումրիում կապ չունի տարվա որ սեզոնն ու եղանակն է, բնակիչների բողոքը փողոցների վիճակից է, պահանջն ու հարցումն էլ, թե վերջապես երբ է քաղաքը մաքրվելու ցեխից ու փոշուց: Իսկ պատասխանից առաջ արդեն ինչքան ժամանակ է շինարարության պատվիրատուն ու շինարարները ներողություն են հայցում: Այս մոտեցումը շարունակելի է, հավանաբար, եթե հաշվի առնենք հետևյալը, 15 փողոցում կիսատ թողածն են […]

̰
Ջինսեր Գյումրիից. կառավարության տրամադրած արտոնությունը՝ ընդլայնվելու հնարավորություն

11:41 18.03.2019

Շուկայում շաղախված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ հայտնելով, որ ընդամենը մեկ ամսից վաճառքում կհայտնվի հայկական ջինսը: Ջինսերն արտադրվում են Գյումրիում: Արտադրությունը սկսելու համար կատարվել է 2 մլն դոլարի ներդրում:

̰
Մեկ օրում երկրորդ փլուզումը Գյումրիի Անտառավան 26 շենքում. Վթարային շենքի բնակիչներին դարձյալ խնդրել են սպասել

16:20 16.03.2019

Երեկ` մարտի 15–ի երեկոյան, երկրորդ փլուզումն է տեղի ունեցել Գյումրիին Անտառավան 26 շենքում: 5-րդ հարկի պատշգամբի քարաթափմանը հաջորդել էին պատշգամբի հատակի և կտուրի փլուզումները: Շիրակի մարզպետը երեկոյան եղել է տարածքում, հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Խորհրդակցություն ենք անցկացրել, հանձնարարվել է Սեյսմիկ ծառայության մասնագետներին կատարել ուսումնասիրություն և եռօրյա ժամկետում տալ շենքի վիճակի […]

̰
Գյումրիի հեղեղատարը դարձել է աղբատար

16:04 16.03.2019

Կենցաղային ու շինարարական աղբ, իսկ ամենաշատը` պլաստիկե շշեր: Սա այն ամենն է, ինչ կարելի է գտնել Գյումրի գետակում:  Հեղեղատարը վաղուց նաև աղբատար է դարձել: Վիճակն ավելի է վատանում գարնանը՝ ձնհալի ժամանակ, երբ հեղեղատարը վարարում է, իր հետ տիղմ ու աղբ բերում և կուտակում դժվարանցանելի հատվածներում, ինչի հետևանքով գետակի հարևանությամբ գտնվող տներում խոնավություն ու նստվածքներ են […]

̰
Գյումրիում` արհեստական լճակում, հայտնաբերված 72-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզվում են

15:34 16.03.2019

Այսօր կեսօրին Շիրակի մարզի փրկարարական ծառայություն Ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրիի  Կոշտոյան փողոցի վերջնամասում գտնվող հանգստյան գոտիներից մեկի արհեստական լճակում կնոջ դի է հայտաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գյումրիի ՀՓՋ 1 մարտական հաշվարկ: Փրկարարները արհեստական լճակից դուրս են բերել 1947 թվականին  ծնված Մանուշակ Թաթոյանի դին: Նա Գյումրիի բնակիչ է: Այս […]

̰
«Փանոսի արկածները». պրեմիերա Գյումրիի աճեմյանական բեմում

14:46 16.03.2019

Վարագույները բացվում են, ու հանդիսատեսը հայտնվում է լոռվա աշխարհում, բեմում լոռեցու ընտանեկան կոլորիտն ու կենցաղն է, և, իհարկե, լոռվա բարբառը: Միամիտ լոռեցի Փանոսի արկածներն են` թումանյանական ևս երկու՝ «Կացին ախպերը» և «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթների հետ համադրված: Աճեմյանցիներն աշխատել են ներկայացման մեջ պահել այն, ինչ Թումանյանինն է, պահել հեքիաթներում նրա ասելիքը: Հատուկ պատանի հանդիսատեսի համար հեքիաթ-ներկայացումը […]

̰
Աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի քանդակները շուտով տեղ կգտնեն Գյումրիի նոր պատկերասրահում

08:15 16.03.2019

Անցած տարվա բյուջեից տնտեսած գումարներից 60 մլն դրամը Գյումրիի ավագանու որոշմամբ կուղղվի քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում նոր թանգարանի ու պատկերասրահի կառուցմանը։ Նախատեսվում է այստեղ տեղակայել «Կումայրի» արգելոց-թանգարանն իր ֆոնդերով։ Նշենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանը երկար տարիներ զբաղվել է քաղաքի պատմական շինությունների հաշվառմամբ, վերականգնմամբ։ Երկրաշարժից հետո կառույցը կորցրել էր նշանակությունը։ Հիմա փորձ է արվելու վերականգնել այն։ Կառույցը […]

̰
Հերթական փլուզումը Գյումրիի վթարային շենքերից մեկում

18:20 15.03.2019

Երեկ երեկոյան քարաթափում է տեղի ունեցել Գյումրիի վթարային շենքերից մեկում՝ Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների ահազանգով տարածք եկած փրկարարները զգուշացրել են, որ շենքում բնակվելը խիստ վտանգավոր է: Անտառավան 26 շենքը Գյումրիի խիստ վթարային 88 շենքերի ցանկում է, որը թեև փաստաթղթերով տարիներ շարունակ գնահատվել է 3-րդ աստիճանի, բայց փաստացի 4-րդ աստիճանի […]

̰
Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում

16:55 15.03.2019

Մարտի 14-ին` ժամը 11։40-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է, տեղեկացնում է ոստիկանության կայքէջը: Նշված վայր մեկնած ոստիկանները նկատել են, որ վիճաբանության ժամանակ 1968 թ. ծնված Հովհաննես Տ.-ն բռունցքով հարվածում է 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: Հովհաննես Տ.-ին բերման են ենթարկել, իսկ Սերգեյ Մ.-ին հրավիրել […]

̰
Սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները  կամավորական աշխատանք են կատարում Գյումրիում

00:27 15.03.2019

Ինչու են տարբեր երկրների երիտասարդները նախընտրում կամավորական գործունեությունը  Հայաստանում: Նախ, որ իրենց երկրներում  հիմնական աշխատանքի անցնելուց առաջ կամավորական փորձը ամենակարևոր պայմաններից մեկն է համարվում և հետո` Հայաստանից ամենաշատն է փորձի փոխանակման պահանջ ներկայացվում կրթական, առողջապահական ու մշակութային ոլորտներում։ Վերջին տարիներին նաև ավելի շատ կամավորներ են նախընտրում աշխատել Գյումրիում: «Դեպի Հայք» և ԿԱԶԱ հիմնադրամների ծրագրերով այժմ […]

̰
Գյումրիում մեկնարկել է փողոցաշինական մեծ ծրագիրը

23:43 13.03.2019

Փողոցաշինական մեծ ծրագրի աշխատանքները մի քանի օր է՝ Գյումրիում սկսվել են: Առայժմ ու դարձյալ քանդմանն են դրանք վերաբերում: Այն, ինչ նախատեսված էր անցած ամռանը, հիմա է շինարարը սկսել: Ըստ փողոցաշինական ծրագրի՝ նախատեսված էր, որ շինարարությունը նաև Հայուհու հրապարակին հարող և Սայաթ -Նովա փողոցներում էր մեկնարկելու, բայց դա պատվիրատուն հետաձգեց՝ հաշվի առնելով ծրագրի մեկնարկի ուշ ժամկետներն […]

̰
Աշոցքի բնակիչները բողոքում են Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհի վիճակից

21:59 13.03.2019

Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու 20 կիլոմետրանոց հատվածը չի սպասարկվում: Իսկ պատճառը ճանապարհի վիճակն է, ենթակա է հիմնանորոգման, փոսային նորոգումներն էլ չեն փրկում: Հիմնանորոգման համար ֆինանսավորում չի հատկացվում,  որովհետև «Հյուսիս-հարավ» նախագծով Թորոսից Աշոցք ընկած հատվածը արագընթաց մայրուղու մաս է կազմելու: «Հյուսիս-հարավ»-ին սպասելիս ճանապարհի վիճակն ավելի է վատացել: Աշոցքի բնակիչներն այսօր իրենց դժգոհություններն են ներկայացրել ճանապարհը սպասարկող […]

̰
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենին հեռացրել  են պաշտոնից

22:12 12.03.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանին ազատել են պաշտոնից։ Այսպիսի որոշում է այսօր կայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը։ Հիմնադրամի տնօրենին պաշտոնից հեռացնելու որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի գրեթե բոլոր անդամները։ «Հոգաբարձուների խորհրդի 21 անդամներից այսօր նիստին մասնակցում էր 18-ը։ Մհեր Խաչատրյանը […]

̰
Գյումրին սուբվենցիոն 4 ծրագիր է ներկայացրել կառավարությանը

20:00 12.03.2019

Գյումրին սուբվենցիոն 4 ծրագիր է ներկայացրել կառավարությանը, որոնցից մեկն արդեն հաստատվել է: Կառավարության 55 և քաղաքապետարանի 45 տոկոս համաֆինանսավորմամբ ներկայացվելու են սուբվենցիոն ծրագրով Գյումրիում նոր 37 ավտոբուսի, մեկ էքսկավատոր-ամբարձիչի ձեռքբերման, 6 փողոցների առանձին հատվածների հիմնանորոգման և քաղաքի պատմության թանգարանի, կենտրոնական գրադարանի և պատկերասրահի նոր տարածքի վերանորոգման հայտեր: Հայտերն այսօր ավագանին հերթական նիստում հաստատել է: «Նախատեսվում […]

̰
Գյումրիի «Կարոնա» սուպերմարկետի քրեական գործով ձերբակալված անձ չկա. Կարեն Գաբրիելյան

19:30 12.03.2019

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն անդրադարձել է Գյումրիի «Կարոնա» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով կտրած-ծակած վերքերով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սուպերմարկետի 47-ամյա աշխատակիցը: Դատախազը նշել է, որ հանցագործություն կատարած անձի կամ անձանց շրջանակը դեռ ճշտվում  է։ «Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն` հանցագործության ամբողջական […]

̰
BACK_TO_TOP