15:23 29.04.2019
2019 թվականի «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հաղթող է ճանաչվել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն արժանացել է հաղթողի գավաթին և 400.000 ՀՀ դրամական պարգևի: Թիմի բոլոր անդամներին հանձնվել է մարզահագուստ, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր և շնորհակալագրեր: Մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են […]
08:46 27.04.2019
Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած 30 հոգեբաններ ու հոգեվերլուծողներ Գյումրիում մասնակցել են միջազգային երկօրյա գիտաժողովի։Այն նվիրված է Գյումրիում և Սպիտակում հոգեվերլուծական ծառայության հիմնադրման 30-ամյակին։ Մասնակիցներից շատերը 88-ից հետո աղետյալ քաղաքներում նոր ծառայության հիմնադիրներն են: Նրանք 88-ի աղետից 30 տարի անց խոսել են երկրաշարժի հետևանքների, ինչպես նաև պատերազմների, աղետների ու ահաբեկչությունների հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների մասին: […]
19:45 25.04.2019
Գյումրիի ՌԴ սահմանապահ ջոկատի հիմնադրման 95-ամյակի առիթով հայ և ռուս սահմանապահները համատեղ ծառատունկ են կազմակերպել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում 95 դեկորատիվ ծառ է տնկվել։ 95 տարի առաջ կազմավորվել է Ալեքսանդրապոլի 5-րդ սահմանապահ վաշտը, որը հետո անվանակոչվեց Լենինականի, հիմա արդեն Գյումրիի սահմանապահ ջոկատ։ Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային […]
19:30 25.04.2019
Դեռ անցած տարի կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիրը, որը վերաբերում էր 16 օբյեկտի հիմնանորոգման: Բայց 8 ամիս է պահանջվել, որ կազմված նախագծերը փոխվեն, որից հետո տեղի են ունեցել մրցույթները։ Մեկ տարի անց ոչ բոլոր օբյեկտներում շինաշխատանքները նոր են սկսվել: Բայց այդ մեկնարկը Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի շենքին դեռ չի հասել, ավելին, […]
18:06 25.04.2019
Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, իսկ Գյումրիի Ամերիկյան անկյունում հանդիպել է ուսանողների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց հետ զրույցի թեման կրթությունն էր և կրթական համակարգում ամերիկյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մասնագիտական կրթության հարցում ԱՄՆ դեսպանը […]
14:17 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում […]
14:00 25.04.2019
Ապրիլի 25-ի գիշերը` ժամը 03։30-ի սահմաններում, Անի թաղամասի բնակարաններից մեկում գողության դեպքն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերին դիմակավորված անձը Պարույր Սևակ 8 շենքի 8-րդ բնակարան է ներխուժել պատշգամբից ու տանն ինչ-որ իրեր է փնտրել: Տանտերերն արթնացել են ու հյուրասենյակում տեսել դիմակավորված անձի, որը չի հասցրել փախչել, տանտերերը փորձել են […]
20:28 24.04.2019
«Աշխարհն Աստծուն հետ տալու ժամանակն է». Գյումրիի Հովհանես Շիրազի հուշատուն-թանգարանում այս խորագրով ցուցահանդես է բացվել։ Նկարների հեղինակը նյույորքաբնակ հայազգի արվեստագետ, 46-ամյա Վարդուհի Պինկստոն-Զերտելյանն է: Հայոց ցեղասպանության թեմատիկայով 10 բնօրինակ աշխատանքներ են ցուցադրվել, որոնք նկարչուհին թանգարանին է նվիրել այս տարվա փետրվարին, երբ առաջին անգամ ծնողների հետ Գյումրի է այցելել: Ցուցահանդեսի բացմանը հեղինակն ու իր ընտանիքի անդամները […]
15:35 24.04.2019
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին այսօր Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել։ Ամեն տարի ապրիլի 24-ը եկեղեցի է բերում տասնյակ մարդկանց, ովքեր իրենց լուռ ներկայությամբ ու աղոթքներով ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերին։ Մեկուկես միլիոն նահատակները 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, սրբադասվեցին։ Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում արդեն 4 տարի է, սուրբ նահատակների հիշատակի ժամերգությունն սկսվում է «Հրաշացան» […]
00:07 24.04.2019
Քիչ առաջ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդ, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է մի քանի կտրած-ծակած վերքեր, իսկ մյուսի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: «Երիտասարդներից մեկին այս պահին վիրահատում են, մոտ մեկ ժամ կլինի, որ փորձում ենք պարզել՝ վերքը թափանցո՞ղ է, թե՞ ոչ, և ի՞նչ օրգաններ են վնասվել»,- փոխանցել է […]
22:53 23.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում բացվել է լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես։ Ներկայացվել են ցեղասպանության զոհերի հիշատակի այն հուշարձաններն ու կոթողները, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության քաղաքներում։ Ավելի քան 100 քաղաքներում նման խաչքարեր ու կոթողներ կան տեղադրված։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդուման 1995 թվականին ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է […]
21:48 23.04.2019
Գյումրիում այսօր անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ու մոմերով երթ, որը մեկնարկել է խորհրդանշական՝ 19։15 րոպեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակից։ Երթի մասնակիցները հայկական երկու պետությունների դրոշներով անցել են կենտրոնական փողոցներով ու «հատուցում», «ճանաչում» բացականչություններով պահանջել Հայոց մեծ եղեռնի ճանաչում, իսկ Թուրքիայից՝ հատուցում։ Ավանդական դարձած ջահերով երթին մասնակցել են դպրոցականներ, երիտասարդներ, մարզային ղեկավարության ներկայացուցիչներ […]
19:44 22.04.2019
Մուշ 2/2 թաղամասի կառուցվող հրապարակի համար փակցված ցուցանակը վկայում է, որ կառուցման վերջնաժամկետ էր սահմանված 2018 թվականի դեկտեմբերի 1-ը։ Շինարարը չի հասցրել ավարտել կամ գործի մոտ կեսն է արել ու կոնսերվացրել ոչ միայն ցուրտ եղանակի պատճառով: Անցած տարվա մայիսից սկսած գործը չեն կարողացել ավարտել, ու պատճառը դարձյալ նախագիծն է: Մայիսից մինչև դեկտեմբեր նախագիծը փոփոխությունների է […]
22:57 20.04.2019
Գյումրիում մինչև տարեվերջ տեղի կունենան Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված միջոցառումներ: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը: Միջոցառումները Գյումրիում մեկնարկել են փետրվարի 19-ից՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Իսկ գլխավոր միջոցառումը Գյումրիում տեղի է ունենալու մայիսի վերջին: «Զուգահեռներ ենք անցկացնելու Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործությունների միջև: Այնքան սիրուն միջոցառում ենք […]
22:12 20.04.2019
Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի 1019 կառույցները քաղաքի այցեքարտն են, բայց այս հարուստ ժառանգության ապագան վտանգված է։ Չկա մշակված որևէ ծրագիր, թե դրանք ինչպես են վերականգնվելու։ Այնինչ, 1980 թվականին Հայաստանում առաջինը Գյումրիում հիմնվեց այս կառույցը, որը զբաղվում էր պատմական այդ շինությունների վերականգնմամբ։ Հիմա արգելոցն արդեն նախկին գործառույթները չունի։ Հիմնվել էր 57 աշխատակիցներով, ովքեր պետական բյուջեի միջոցներով պարբերաբար […]
13:58 20.04.2019
Անձրևային եղանակները նորից դժգոհելու առիթ են տվել Գյումրիի այն շենքերի բնակիչներին, որոնց տանիքը վերանորոգման կարիք ունի կամ տանիք, որպես այդպիսին, ընդհանրապես չկա: Օրինակը նախկին Ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերն են: Շենքերը մասնավորին են պատկանել և միայն 1 տարի առաջ են համայնքապատկան դարձել ու դրանց նկատմամբ ներդրումային հետաքրքրություն է առաջացել: Բայց այն, որ հանրակացարանային սենյակները կաթոցների ու փլուզման […]
00:47 20.04.2019
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանն ու հյուպատոսը երեկ հանդիպել են Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ: Գյումրիում Հայաստանը նրանք բնորոշել են պատմության, մշակույթի ու հնագույն քաղաքակրթության երկիր, հայերին էլ գնահատում են իրենց աշխատասիրության շնորհիվ, ովքեր նաև իրենց երկրի զարգացման գործում են մեծ ներդրում ունեցել: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոս Ահլամ Ռաշեդ Ալ Սալամին […]
10:01 19.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 56-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. ապրիլի 17-ին՝ ժամը 21:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1962 թվականին: Փաստի […]
12:27 18.04.2019
Ապրիլի 16-ին` ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախից 7-րդ, 8-րդ, 9-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի տղամարդ: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է, ապրիլի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում գտնվող ռեստորանի դիմաց սայթաքելու և ընկնելու […]
00:39 17.04.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ապրիլի 16-ին Գյումրիում աշխատանքային քննարկում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Գյումրիում փողոցաշինական ծրագրի ընթացքին և ձգձգումներին վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցաշինական ծրագիրը վերահսկելու հանձնարարական էր տվել քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին և Շիրակի մարզպետին։ Փողոցաշինական աշխատանքները մեկնարկել էին անցած տարվա աշնանը […]
15:07 16.04.2019
Թբիլիսիի Ազգային գրադարանում այսօր տեղի է ունենալու «Յար արի Գյումրի» վավերագրա-գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ֆիլմի վրա աշխատել է հայ-վրացական ստեղծագործական խումբ: Ռեժիսորը «Ագորա-Ջորջա» կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մակսոևան է: Վախթանգ Կիկաբիձեի հետ նկարահանվել են Էմիլ Գալստյանը (Հայաստան), ինչպես նաև Իրինա և Կսենիա Չերնաևները (ՌԴ): […]
21:00 13.04.2019
Երեկ՝ ապրիլի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել դպրոցականներ` կտրած-ծակած վերքերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեր թղթակցին հայտնել է, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել երեք տղա՝ 16-ամյա Նարեկ Մսրյանը, 16-ամյա Վահագն Ավետիսյանը և 18-ամյա Վահան Ղազարյանը: Նրանցից երկուսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ […]
00:35 13.04.2019
Սա օրվա այն ժամին արված կադր է, երբ օրենքով հաստատված կարգով, ընդմիջումն էլ էր ավարտվել: Գյումրու Տիգրան Մեծ փողոցի շինարարներն են, որոնք գործն անցած տարվանից էին սկսել: Հիմա էլ հավանաբար աշխատում են այն տեմպերով ու գրաֆիկով, ինչ անցած տարի։ 1 կմ երկարությամբ փողոցում 5 շինարար կար, թե ով էր նրանց միջից աշխղեկն ու բանվորը, իրենք […]
00:27 13.04.2019
Երեկ՝ ապրիլի 12-ին, կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է եղել 21 հարց, որոնց մեծ մասը վերաբերել է քաղաքացիներին ու համայնքապատկան կառույցներին դրամական միջոցների հատկացմանն ու աճուրդային կարգով հողերի օտարմանը։ Օրակարգային հարցերի հերթականությունն ավագանու այսօրվա նիստում ավագանու անդամները խախտել էին: Կարևորներից կարևոր համարել էին Քաղաքացու օրը նշելու համար դրամական հատկացում կատարելու մասին նախագծի […]
21:15 11.04.2019
Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ երկու օր է՝ ծորակներից կեղտոտ, կասկածելի բաղադրության ջուր է հոսում և անգամ տհաճ հոտ ունի: «Առավոտյան նկատեցինք ջրի պղտորվելը, վախենում էինք օգտագործելուց, փոքր երեխաներ կան տանը, ինֆեկցիաներից վախեցանք»,- ասել է գյումրեցի կինը։ «Պղտոր է եղել ջուրը, մենք վախեցանք օգտագործելուց, հիմի էլ կուգա շատ բարակ, էլի պղտոր ջուր […]
09:56 11.04.2019
Ապրիլի 10-ին՝ ժամը 21:41-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
19:20 09.04.2019
Կումայրի պատմական միջուկի հուշարձան տների անձնագրավորման գործընթացը, որը սկսվել է 2016 թվականից, դեռ չի ավարտվել: Ալեքպոլի եզակի ճարտարապետությամբ շինությունների հաշվառումը, այնուհետ պահպանումը երկարատև գործընթաց է: Անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի կառույցներ, որոնք գույքագրման քարտեզներում ներառված չեն եղել: Վարպետաց փողոցի տներից մեկի բակում հին աղոթատեղի է հայտնաբերվել, որը, ըստ նախնական ուսումնասիրության` թվագրվում […]
13:59 09.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տրված նոր հանձնարարականի մասին: «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,- գրել է նա:
20:00 08.04.2019
Ավելացել են ծննդօգնությանը պետբյուջեից հատկացվող գումարները: Սովորական ծննդաբերության համար նախկին 109.000 դրամի փոխարեն կհատկացվի 140.000 դրամ, բարդ ծննդաբերությունը 117.000 դրամից դարձել է 165.000 դրամ, իսկ կեսարյան հատման համար պետբյուջեից 220.000 դրամ է վճարվում նախկին 198.000 դրամի փոխարեն: Ավելացումը 30-40 տոկոսի չափով է, ըստ այդմ, համամասնորեն կբարձրանան բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը: Այս գումարներով բուժհաստատությունները նոր […]
00:00 07.04.2019
Գյումրու «Անալիտ սարք-1»-ը ռազմածովային նավատորմի համար աղաչափեր արտադրող եզակի գործարաններից էր սովետմիության տարիներին, հիմա էլ շարունակում է նույն արտադրանքը տալ ու աշխատել ռուսաստանյան պատվերով, բայց ոչ նախկին ծավալներով: Անգամ մեկ տարի առաջ ընկերությունը հայտնվել էր պարապուրդում, մի քանի ամիս առաջ է նոր պատվեր ստացել, բայց ոչ թե նոր սերնդի սուզանավերի համար աղաչափեր արտադրելու, այլ հները […]