17:06 13.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանը: Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել էր հայկական մամուլում տարածված այն տեղեկությանը, որ ՀՀ Արագածոտնի մարզի ներկայիս մարզպետը ժամանակին մասնակցել է ՌԴ դրոշի այրման ակցիայի՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձգտում ունեցող երկիր […]
16:55 13.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տանից կատարված գողությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի: ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի […]
18:41 11.05.2019
Գյումրիի Անի թաղամասի Շահինյան 1 շենքի բակով երթևեկությունը դժվարացել է, երբ «Մաքուր Հայաստան» շաբաթօրյակին հարևան շենքերի բնակիչները մասնակցել ու մաքրել են շրջակայքը: Բակերից հավաքված աղբը կուտակել են Շահինյան 1 շենքի դիմաց: Ապրիլի 23-ից հետո աղբը չի տեղափոխվել, հակառակը, վերածվել է կենցաղային ու շինարական աղբի կուտակման վայրի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում թաղամասի բնակիչներն ասել են, որ ապրիլի […]
00:06 11.05.2019
1999 թվականից աշխարհի մի շարք երկրներում մայիսը հայտարարվում է մելանոմայի դեմ պայքարի ամիս: Մելանոման մաշկի խալերից առաջացող բավականին լուրջ հիվանդություններն են, որոնք, ի վերջո, հանգեցնում են չարորակ նորագոյացությունների։ «Եվրոմելանոմա» կազմակերպությունն ամեն տարի, արշավ է անցկացնում հանրապետության մարզերում, բնակչությանն ու բժիշկներին իրազեկում է խալերից առաջացող հիվանդությունների վտանգավորության մասին։ Ճառագայթաբան, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանի […]
12:50 10.05.2019
Գյումրիի հիմնանորոգվող փողոցներում անցած տարի շարված եզրաքարերը պոկվել են: Ամենատեսանելին Գերցենի և Գարեգին Նժդեհ փողոցներում է: Թերություններով կատարված աշխատանքի մեղքով շինարարները կիսատ թողած փողոցաշինական գործը շարունակելու փոխարեն կրկնակին են անելու, թեև բրիգադների ակտիվ աշխատանք փողոցներում չկա: Վիճակը նույնն է հիմնանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված բոլոր 12 փողոցներում: Հունիսի 30-ին հաստատված աշխատանքների վերջնաժամկետը բոլոր դեպքերում չի […]
10:57 10.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում մի քանի փողոցների վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված […]
20:00 09.05.2019
Լենինականում «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցմանը զուգահեռ այդ տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով պատրաստվում է իր տեսակով ու չափերով եզակի մի գիրք, որը հետագայում տեղադրվում է հուշարձանի` 21 մետր բարձրություն ունեցող պատվանդանի ներսի հատվածում գտնվող թանգարանում։ Այդ գրքում գրված են 1941-1945 թվականերին պատերազմ մեկնած ու չվերադարձած գյումրեցիների անունները: Հաստափոր գիրքը հիմա գտնվում է Գյումրիի […]
19:30 09.05.2019
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ: Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: […]
16:26 09.05.2019
«Սեպտեմբերի 21-ին բոլորս դեպի Շիրակի մարզ: Գյումրի՛, պատրաստվի՛ր մեծ թվով հյուրեր ընդունել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Շիրակի մարզում են անցկացվելու տոնական միջոցառումները: «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մասնավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք […]
15:40 09.05.2019
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74 և Շուշիի ազատագրման 27 ամյակի առիթով Գյումրիում անցկացվել է զորահանդես: Կենտրոնական հրապարակով անցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի, Շիրակի կայազորի զինծառայողները, ինչպես նաև ԱԱԾ զորքերը, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, Արցախյան ազատամարտի վետերանները և պատանի երկրապահները: Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորահանդեսը ղեկավարում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ […]
00:13 09.05.2019
Արցախյան պատերազմում Շուշի բերդաքաղաքի ազատագրումը նորանկախ Հայաստանի պատմության փառահեղ էջն էր: «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիային ամիսներ անց հաջորդեցին պատմական Արցախի գրավյալ տարածքներից շատերի ազատագրումը: Իսկ հաղթանակները կերտեցին կամավորական ջոկատների ազատամարտիկներն ու երկրապահները: Մարտական գործողություններում դերակատարում են ունեցել նաև «Կումայրի» ջոկատի տղաները: Գյումրեցի Ավետիք Կարապետյանը 27 տարի անց վերհիշում է պատերազմի օրերն ու պատմում հաղթական օրվա […]
23:36 08.05.2019
Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ս.Մ. ծնված 1983 թ.) և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes […]
23:19 08.05.2019
Երեկ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական միջոցառում ու հյուրասիրություն, որին մասնակցել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականները, Շիրակի և Լոռու մարզերի պատերազմի վետերանները:Միջոցառմանը հրավիրվել են երկու մարզերի 80 վետերաններ, բայց առողջական խնդիրների պատճառով ներկա էին 30-ը։ Մեծ Հայրենականի վետերաններին հյուպատոսարանի մուտքի մոտ դիմավորել են ծաղիկներով:«18 տարեկանից […]
18:42 08.05.2019
Վարչապետը նշեց, որ Գյումրի կատարած իր վերջին այցի ժամանակ տնակային ավաններում ապրող քաղաքացիներ իրեն նամակներ էին փոխանցել՝ կապված տնակների հետ: Վարչապետը հետաքրքրվել է այդ քաղաքացիների կեցության հարցերով և պարզել, որ այդ քաղաքացիների մեծ մասի նկատմամբ, ըստ պաշտոնական տվյալների, պետությունը չունի որևէ պարտավորություն: «Օրինակ` կա ընտանիք, որին բնակարան է հատկացվել, բայց ինչ-ինչ հանգամանքների պատճառով այդ ընտանիքը […]
14:42 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը SHANTNEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց՝ վարչապետի՝ Գյումրի այցը, դրան հաջորդած աշխուժությունն ու նաև այն,որ հետո ամեն ինչ դարձավ առաջվանը: Նախօրեին Գյումրիում հերթական քննարկումն էր կազմակերպվել փողոցաշինական թեմայով, որին հրավիրված են եղել և շինարարները, և վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, և քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկմանը, սակայն, մարդ չի եկել: Այնպես որ, շատ բան չի փոխվել: […]
19:51 07.05.2019
Այսօր՝ մայիսի 7-ին, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տասնյակ քաղաքներում անցկացվել է «Հաղթանակի թելադրություն» կրթական ակցիա: Թելադրության թեմատիկան Հայրենական մեծ պատերազմն էր: Հաղթանակի թելադրությանը մասնակցելու իրավունք են ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև գյումրեցի այն դպրոցականներն ու մտավորականները, ովքեր պարզապես եկել էին իրենց գիտելիքները ստուգելու խորհրդային բազմազգ երկրի ժողովուրդների կերտած հաղթական պատմության […]
19:45 07.05.2019
Գյումրիում այսօրվանից սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքները: Մայիսի 6-8-ը` երեկոյան ժամը 18:00-22:00-ը, Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակ կլինեն ավտոմեքենաների համար: Անցկացվելիք շքերթին մասնակցում են հայկական ու ռուսական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մոտ 1200 զինծառայողներ, որոնք հանդիսավոր քայլերթով կանցնեն հրապարակով, ապա կլինեն ցուցադրական վարժություններ, որի ընթացքում […]
16:28 07.05.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գյումրի, հանդիպել հաշմանդամություն և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծանոթացել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի աշխատանքին: Հանդիպմանը մասնակցել են «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե […]
19:30 06.05.2019
«ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի մեկնարկն այս տարի ևս Գյումրիից տրվեց: «Խաչմերուկներ-2019». այսպես է կոչվում փառատոնը, որի շրջանակում աշխարհահռչակ երաժիշտներ են այցելում Հայաստան, ներկայացնում իրենց երկրի ժամանակակից երաժշտությունը՝ երգացանկում չանտեսելով նաև հայկականը: Գյումրիի համերգային երեկոն բացեց Եվրոպայում հայտնի դաշնակահարուհի, բելգիահայ Լորանս Մխիթարյանը: Ժամանակակից երաժշտարվեստում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանն արմատներով հայ լինելու, բայց ֆրանսիական անունով […]
17:01 06.05.2019
Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ: Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15: Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25: […]
15:38 06.05.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Մանուշյան 18 Ա շենքի հինգերորդ հարկից 28-ամյա երիտասարդ է ընկել և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ նախնական վարկածի` երիտասարդն ընկել է պատշգամբից։ Մեր թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ է տեղափոխվել քրոջ տուն` բնակության։ Երիտասարդը նոր էր աշխատանք գտել, աշխատում էր խանութներից […]
13:32 06.05.2019
Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի տարբեր տարիներին պաշտոններ զբաղեցրած 4 անձանց: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու […]
14:56 04.05.2019
Գյումրիի պատմական միջուկի 1000 հա տարածքում 1000-ից ավելի պատմաճարտարապետական շինություններ կան, որոնց մեծ մասի պահպանությունը վտանգված է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ 1980 թ.-ից ստեղծված Կումայրի արգելոց-թանգարանի գործառույթներից մեկն էլ եղած հուշարձան-շինությունների պահպանումն է, ինչը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով չի իրականացվում։ Կումայրի արգելոցում կան շինություններ, որոնք մի քանի անգամ վերավաճառվել են: Սեփականատերեր են […]
12:28 03.05.2019
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի ութուկես կիլոմետրը կհիմնանորոգվի: Սա Աշոցքից մինչև Բավրա ընկած հատվածն է, որն արդեն մի քանի տարի է, սպասարկումից դուրս է: Ճանապարհի քայքայվածության աստիճանն այնքան մեծ է, որ ընթացիկ նորոգումներն անօգուտ են: Տրանսպորտի և կապի նախարարությունը մայրուղու մի հատվածը հիմնանորոգելու համար ճանապարհաշինական նախագիծ կազմելու մրցույթ է հայտարարել: Մինչ մրցույթը միջպետական նշանակության ճանապարհն անցանելի են […]
19:30 01.05.2019
Գյումրիի Խրիմյան Հայրիկ 48 շենքի քանդել-չքանդելու հարցը 30 տարի է, ինչ լուծում չի ստանում։ Սա այն շենքն է, որը, ըստ պատասխանատուների, խոչընդոտում է Գյումրիի գլխավոր հատակագծով նախատեսված նոր ավտոճանապարհի կառուցմանը։ Մհեր Մկրտչյան և Խրիմյան Հայրիկ փողոցներն իրար միացնող ավտոտրանսպորտային նոր հանգույցի շինարարության մասին 30 տարի է` խոսում են, բայց կառուցման ժամկետների մասին որևէ հստակ որոշում […]
17:55 30.04.2019
Հայը ջազում, ջազը բակում … Նույն այս կարգախոսով երկրորդ անգամ Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը: Մեկնարկը տրվել է այսօր՝ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը: Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 3-ը: Գյումրիի քաղաքապետարանի և «Մանուկյան» ընկերության նախաձեռնությունը ջազային հարթակների են վերածվում քաղաքի թանգարանների բակերը: Մշակույթի միահյուսում, բարձրաճաշակ երաժշտության մատուցում և ճաշակի ձևավորում. սա է, որ ջազ […]
15:59 30.04.2019
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում […]
14:53 30.04.2019
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով, թատրոնի տնօրեն նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը։ Նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ` թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հիշեցնենք, որ թատրոնի անձնակազմը երկու շաբաթ առաջ պաշտպանում էր հենց նրա թեկնածությունն ու նախապես հայտարարել էր, որ այդ հարցում չի հանդուրժի որևէ […]
11:43 30.04.2019
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում: Բախվել են «Վազ 21.14» և «Վազ 21.21» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով երկու մեքենաներն էլ հայտնվել են ճամփեզրին: Հարվածի ուժգնությունից երկու մեքենաների դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Երկու մեքենաների վարորդներն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS-ին կենտրոնի փոխտնօրեն Արմեն […]