TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Գյուլեն

Թուրքիան 15 մլն դոլար է խոստացել Գյուլենին առևանգելու դիմաց

11:19 14.11.2017

Ամերիկյան Wall Street Journal պարբերականը նոյեմբերի 10-ին հրապարակել է մի հոդված՝ բացահայտելով տեղեկություն այն մասին, որ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը քննում է թուրք գործարար և կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը: Ըստ հրապարակման՝ թուրքական հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին ու նրա որդուն խոստացել են 15 միլիոն դոլար՝ Գյուլենին Թորքիային հանձնելու դեպքում:
Պաշտոնական Անկարան, սակայն, հերքում է Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել , որտեղ մեղադրանքներն անվանել է «ամբողջովին կեղծ, ծիծաղելի և անհիմն»:

Թուրքական դեսպանությունը նշել է, որ իրենք շարունակում են աշխատանք տանել ամերիկյան պետական հաստատությունների հետ՝ Գյուլենի արտահանձմանը հասնելու համար: Այն ևս մեկ անգամ հնչեցրել է Գյուլենին ուղղված մեղադրանքները հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ:

Թուրքիան պնդում է, որ Գյուլենը կազմակերպել է 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի, որի ժամանակ զոհվել է 240 մարդ: Գյուլենը հերքում է իր որևէ ներգրավվածությունը հեղաշրջմանը:

Վտարանդի թուրք հոգևոր գործիչ Ֆեթթուլահ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում 1999 թվականից: 2002-ին հենց նրա ֆինանսական աջակցության շնորհիվ Ռեջեփ Էրդողանը կարողացավ հաջողության հասնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

̰
BACK_TO_TOP